Մատիաշ Բրաուն
Մատիաշ Բրաուն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1684[1][2][3] |
Ծննդավայր | Sautens, Հաբսբուրգի միապետություն[2] |
Մահացել է | փետրվարի 15, 1738[1][4][5][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6][7][…] |
Գերեզման | St. Stephen's Church |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | քանդակագործ և carver |
Matyáš Bernard Braun Վիքիպահեստում |
Մատիաշ Բերնարդ Բրաուն (չեխ.՝ Matyáš Bernard Braun, փետրվարի 25, 1684[1][2][3], Sautens, Հաբսբուրգի միապետություն[2] - փետրվարի 15, 1738[1][4][5][…], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6][7][…]), ավստրիական ծագմամբ չեխ քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատիաշ Բերնարդը ծնվել է 1684 թվականի փետրվարի 24-ին, Զաուտենս կոմունայում, Ինսբրուք քաղաքի մոտ (այժմ` ավստրիական Տիրոլ հող)։ Դարբին Յակուբ Բրաունի և Մագդալենայի ընտանիքի ինը երեխաներից հինգերորդն է։ Կրտսեր եղբայրը` Դոմինիկը դարձել է նկարիչ, իսկ նրա զարմիկ Անտոնին Բրաունը` քանդակագործ։
Քանդակագործություն է սովորել Զալցբուրգում։ Ցիստերցիանի տաճարի հոգևորականնրի շնորհիվ ուղևորություն է կատարել դեպի Իտալիա, որտեղ այցելել է Վենետիկ, Բոլոնիա և Հռոմ և նկատելի ազդեցություն է կրել Լորենցո Բերնինիից և Միքելանջելոյից։
Մոտ 1710 թվականին նա հիմնել է Պրահա քաղաքում ամենամեծ արվեստանոցը, որում աշխատում էին վեց ենթավարպետների, նույն թվականին Պրահայի Կառլի կամրջի վրա տեղադրվել է նրա առաջին` «Սուրբ Լուիթգարդի տեսիլքը» քանդակը։
Նա ունեցել է հինգ երեխա, որոնցից ոչ մեկը չի գնացել նրա հետքերով։
Մատիաշ Բերնարդը մահացել է 1738 թվականի փետրվարի 15-ին, Պրահայում, տուբերկուլոզից։ Թաղված է Սուրբ Ստեփանոսի վանքի բակում, Նովե Մեստոյում։
Գոյություն ունի Մատիաշ Բրաուն անունով աստերոիդ (համար 6768), որը հայտնաբերվել է 1983 թվականին։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրահայի Կլամ Գալլաս պալատի ճակատը և ինտերիերը
- Պրահայի Սուրբ Կլիմենտ վանքի ինտերիերը
- Կոմս Շլիկի տապանագիրը Պրահայի սուրբ Վիտա տաճարում
- Սուրբ Պրիվոյի քանդակը Պրահայի Կառլի կամրջի վրա
- Սուրբ Լյուդմիայի և Սուրբ Վացլավի քանդակը Պրահայի Կառլ կամրջին
- Պրահայի Վրտբովսկի այգի
- Արևմտա-չեխական պատկերասրահ, Պլզեն
- Սուրբ աստվածամոր եկեղեցի, Կադրուբի
- Սուրբ Աստվածամոր եկեղեցի, Ստարա Բոլեսլավ
- Սուրբ Վացլավ եկեղեցի, Ստարա Բոլեսլավ
- Սուրբ Վացլավի մենաստան, Չելակովիցի
- Կոստյոլ, Լիսե նադ Լաբե
- Քանդակներ և արձաններ, Ցիտոլիբի
- Մարիանյան սյունազարդ գավիթ, Լիբերցե
- Դուխցովի ամրոց, Հարավային Չեխիա
- Մարիանյան սյուն, Տեպլիցե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ 3,0 3,1 regional database of the Research Library in Hradec Králové (չեխերեն)
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 Wurzbach D. C. v. Braun von Praun, Mathias (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 2. — S. 119.
- ↑ 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիաշ Բրաուն» հոդվածին։ |
|