Մատերիայի առեղծվածը (ֆիլմ)
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Թվական | 2014 |
Պաշտոնական կայքէջ |
Մատերիայի առեղծվածը. տարրերի որոնումներ, ամերիկյան փաստագրական ֆիլմ, 2014 թվական[1][2][3], ռեժիսոր Սթիվեն Լայոնս և Մաֆի Մեյերս։ Պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 19-ին ամբողջ երկրում[4][5][6] PBS հեռուսաալիքով, բաղկացած է երեք մասից, յուրաքանչյուրը մեկ ժամ տևողությամբ։
Ֆիլմը ստեղծելու համար անհրաժեշտ է եղել տասը տարի[7], այնտեղ նկարագրվում է մատերիան (նյութը) կազմող հիմնական քիմիական տարրերի որոնման գործընթացը՝ ուշադրությունը կենտրոնացնելով կյանքի և ժամանակի յոթ գիտական երևակայությունների վրա[4][5]։ Ֆիլմը պատմում է Մայքլ Էմերսոնը։ Այն գիտնականների ստեղծագործական պրոցեսի մասին փաստերով հիմնավորված ֆիլմ է, որտեղ դերասանները հայտնագործության պրոցեսները նկարագրում են գիտնականների սեփական բառերով և վերարտադրում են նրանց հիմնական հայտնագործությունները, օգտագործելով իսկական լաբորատոր սարքավորումների կրկնօրինակները[4]։
Էպիզոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Էպիզոդ[4] | Հեռարձակման տարեթիվ (ամբողջ երկրով) | |
---|---|---|---|
1 | "Օդից" (1754–1806) | Օգոստոսի 19, 2015 | |
Ջոզեֆ Պրիստլին և Անտուան Լավուազիեն հայտնագործում են մի նոր գազ, որի անունն է թթվածին, դրանով վարկաբեկելով այն ժամանակվա քիմիայի տեսական հիմքերը։ Նորագույն քիմիայի զարգացման համար ստեղծվում են նոր հիմքեր, ինչը դրդապատճառ է հանդիսանում ամբողջ աշխարհի քիմիկոսների համար հայտնագործել ավելի շատ նոր տարրեր։ Համֆրի Դեյվին լսարանին է ներկայացնում ազոտի ենթօքսիդը (ծիծաղեցնող գազ) և օգտագործում է էլեկտրականությունը նոր քիմիական տարրեր գտնելու նպատակով։ | |||
2 | "Անկարգ տարրեր" (1859–1902) | Օգոստոսի 19, 2015 | |
Դմիտրի Մենդելեևը հայտնագործում է պարբերական աղյուսակը, առաջին անգամ դասակարգելով տարրերը ավելի լավ հասկանալու համար։ Մարի Կյուրին հայտնագործում է մի քանի տարրեր, ինչպիսիք են պոլոնիումը և ռադիումը, բացահայտում է ռադիոակտիվության երևույթը, ցույց տալով, որ տարրերը կարող են փոխվել և կարող են բաղկացած լինել չսպասված կոմպոնենտներից։ | |||
3 | "Ատոմի մեջ" (1910–1960) | Օգոստոսի 19, 2015 | |
Հենրի Մոզլին հետազոտում է ատոմական համարը և հայտնաբերում է նոր մանրամասնություններ պարբերական աղյուսակի մասին, օգտագործելով ռենտգենյան ճառագայթները։ Գլենն Սիբորգը ստանում է պլուտոնիումը՝ հնարավոր դարձնելով միջուկային զենքի ստեղծումը, և հայտնագործում է նրա հետ կապված տրանսուրանային տարրերը։ |
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաստագրական ֆիլմի սյուժեն պատմում է Մայքլ Էմերսոնը։ Մասնակիցների անունները բերված են այբբենական կարգով.
- Մեթյու Ամենդտ (դերասան)
- Մայքլ Արոնով (դերասան)
- Հյուգո Բեքեր (դերասան)[7]
- Ավա Դելուկա Վերլի (դերասանուհի)[7]
- Մայքլ Էմերսոն (պատմող)
- Ռասել Էգդել (քիմիկոս)
- Նիք Գելֆուս (դերասան)
- Ջոն Հեյլբրոն (կենսագիր)
- Ռոուլդ Հոֆման (քիմիկոս)
- Դեվիդ Կայզեր (ֆիզիկոս/պատմաբան)
- Փոուլ Լայոնս (դերասան)
- Էնթոնի Մարբել (դերասան)
- Սեյմուր Մաուսկոպֆ (պատմաբան)
- Պատրիկ Փեյջ (դերասան)[7]
- Գրիգորի Պետսկո (քիմիկոս)
- Լոուրենս Փրինսիփի (քիմիկոս/պատմաբան)
- Սեբաստիան Ռոշե (դերասան)[5]
- Ալան Ռոք (պատմաբան)[7]
- Ջուլիետ Ռիլանս (դերասանուհի)[5]
- Էրիկ Շերի (քիմիկոս)[8]
- Նիլ Թոդ (Մանչեստրի համալսարան)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթ հայտնի գիտնականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասաններ և խորհրդատուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձագանքներ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Ֆորբս ամսագրի՝ «Քիմիկոս|քիմիկոսներն]] արագ ճանաչում են իրենց ոլորտի հսկաների կյանքի պատմությունները։ Բայց այս ֆիլմը նախատեսված է ոչ միայն քիմիկոսների համար, թիրախային լսարան են նաև ուսուցիչները, ուսանողները և հետաքրքրասեր հեռուստադիտողները»[5]։ Ազգային Գիտական Ֆոնդի նախագծի նկարագրության վրա հիմնված այս ֆիլմը պատմում է քիմիայի «դետեկտիվ պատմություն», սկսած հնագույն ալքիմիկներից մինչև մեր օրերի ջանքերը մատերիայի նոր, ստաբիլ ձևերի որոնողական աշխատանքներում[9]։ Մարկ Դեվիդզյակը Cleveland Plain Dealer թերթում մեջբերում է ֆիլմի պատմության գծով խորհրդատուին (Ալան Ռոք). «Ֆիլմը նկարագրում է գիտությունը որպես շատ մարդասիրական գործընթաց, իսկ մարդիկ դա տեսնում են որպես մեխանիկական պրոցես։ Այս պատմվածքները վեր են հանում մեծ մարդասիրական գաղափարներ, բայց նաև հիասթափության պահեր, թե ինչպես է գիտությունը իրականում մոտենում բնության գաղտնիքների բացահայտմանը»[7]։ Ամերիկայի Քիմիական ընկերության կրթության բաժնի աշխատակից Էրիկա Յակոբսոնը ֆիլմը գնահատել է որպես «գերազանց գործիք, որը հնարավորություն կտա սովորողներին այլ կերպ նայել Մենդելեևի աղյուսակին և նրանց, որոնք մասնակցել են աղյուսակի կերտման պատմությանը»[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Staff (2014 թ․ հոկտեմբերի 13). «OPB to Premiere New PBS Chemistry Series». Oregon Public Broadcasting. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Staff (2014 թ․ հունիսի 16). «The Mystery of Matter: Search for the Elements». Oregon Public Broadcasting. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 Jacobsen, Erica K. (2014 թ․ նոյեմբերի 23). «The Mystery of Matter: Search for the Elements». ChemEd X (American Chemical Society). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Staff (2015). «The Mystery of Matter - Episode Guide». PBS. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Drahl, Carmen (2015 թ․ օգոստոսի 20). «PBS's The Mystery Of Matter And Its Message For Chemistry». Forbes. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Halford, Bethany (2015 թ․ օգոստոսի 16). «PBS Docudrama Brings Discovery Of The Chemical Elements To Life». Chemical & Engineering News. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Dawidziak, Mark (2015 թ․ օգոստոսի 22). «CWRU professor Alan Rocke featured in PBS series 'The Mystery of Matter'». Cleveland Plain Dealer. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Staff (2015 թ․ օգոստոսի 19). «Periodic table authority Eric Scerri is featured in PBS documentary». UCLA Newsroom. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Staff (2010). «Project Details - The Mystery of Matter: Search for the Elements (Full-Scale Development)». National Science Foundation. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Mystery of Matter Արխիվացված 2019-03-27 Wayback Machine at the PBS WebSite/1.
- The Mystery of Matter (videos) Արխիվացված 2015-12-10 Wayback Machine at the PBS WebSite/2.
- The Mystery of Matter official website
- The Mystery of Matter(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- The Mystery of Matter at Amazon.com
- The Mystery of Matter - Trailer (05:18) ՅուԹյուբում
- The Mystery of Matter – video search on Youtube
- The Mystery of Matter – video search on Dailymotion
|