Մասոնական տաճար (Սանտա Կրուս դե Տեներիֆե)
Մասոնական տաճար (Սանտա Կրուս դե Տեներիֆե) իսպ.՝ Templo Masónico de Santa Cruz de Tenerife | |
---|---|
Մասոնական տաճարի ճակատային մասը | |
Երկիր | Իսպանիա |
Երկիր | Կանարյան կղզիներ |
Տեղագրություն | Տեներիֆե, Սանտա Կրուս դե Տեներիֆեում |
Շքանշանային ենթարկում | Մասոնություն |
Շինության տեսակ | Տաճար |
Նախագծի հեղինակ | Մանուել դե Կամարա |
Հիմնադրման թվական | 1902 թվական |
Կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության հուշարձան |
Վիճակ | Վերանորոգման կարիք ունի |
🌐 | templomasonicotenerife.es |
Մասոնական տաճար Սանտա Կրուս դե Տեներիֆեում (իսպ.՝ Templo Masónico de Santa Cruz de Tenerife), Իսպանիայի գլխավոր մասոնական տաճարներից մեկը, Կանարյան կաղիների առաջին մասոնական տաճարը։ Գտնվում է Կանարյան կղզեխմբի Տեներիֆե կղզու Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքում՝ Սան Լուկաս փողոցում[1]։
Այն համարվում է Իսպանիայի մասոնական տաճարի լավագույն օրինակ[2], և մինչև ֆրանկիստական ժամանակաշրջանը եղել է Իսպանիայի տարածքում գտնվող մասոնական ամենամեծ կենտրոնը[3]։ Իսպանիայում մասոնության գոյության ամբողջ ընթացքում միայն չորս շինություն են 1869 թ.-ից 1936 թվականներին նախապես նախագծվել որպես մասոնական տաճարներ, որոնցից մինչև մեր օրեր պահպանվել է միայն Տեներիֆեում գտնվողը[4]։ Տեներիֆեի մասոնական տաճարը նաև հանդիսանում է Եվրոպայի պահպանված այն մասոնական տաճարներից մեկը, որը կառուցվել է եգիպտական ոճով[5]։
Անյաս օթյակի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականի օգոստոսի 8-ին հիմնադրվեց 20-րդ դարի Կանարյան կղզիների ամենակարևոր մասոնական օթյակը՝ «Անյասը», որն արագորեն կարողացավ մեծացնել իր ազդեցությունը՝ կարողանալով վերակազմավորել և միացնել Կանարյան կղզիների մասոնական շարժումները։
Պատմա-ժամանակագրական տեսակետից «Անյասը» Կանարյան կղզիներում գոյատևել է նմանատիպ կազմակերպություններից ամենաերկարը՝ իր ստեղծման օրվանից մինչև 1936 թվականի հուլիսին Իսպանիայում մասոնության լիակատար արգելքը, այսինքն՝ 41 տարի։
«Անյաս» օթյակի հիմնադիր անդամների մեծ մասը եղել է Տեներիֆեում նախկինում ստեղծված օթյակների անդամ։ Նրանք միավորվեցին Մեծ իբերական արևելքի իրավասությամբ, որի մաս կազմեցին մինչև 1903 թվականը։ 1903 թվականից օթյակն անցավ Իսպանական մեծ արևելքի իրավասության ներքո։ 1923 թվականին հիմնադրվեց Մեծ կանարյան օթյակը, որը անցավ Բարսելոնայի մեծ իսպանական օթյակի իրավասության ներքո և այդպիսին մնաց ընդհուպ մինչև 1931 թվականը։
Բացի բուն օթյակի ստեղծումից նաև ստեղծվեցին մի շարք լրացուցիչ աստիճանի կազմակերպություններ, որոնցից էին «Անյասի» ղեկավարի մարմինը և «Կանարյան Կադոշի ասպետներ» բարձրագույն ատյանը, ինչպես նաև աշխարհիկ դպրոցը (Անյասի դպրոց), որը գոյություն ունեցավ մինչև օթյակի լուծարումը։ Այն առավել քիչ պաշտպանված սոցիալական խմբերի ներկայացուցիչների համար իրականացնում էր երեկոյան դասընթացներ[6]։
Տաճարի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի շենքը կառուցվել է 1899 և 1902 թվականների միջև ընկած ժամանակահատվածում մունիցիպալ ճարտարապետ Մանուել դե Կամարի նախագծով և «Անյաս» օթյակի հավաքած միջոցներով։ Այնուամենայնիվ, տաճարի դիմային մասի վերջնական ձևավորումը մինչև 1923 թվականը չի ավարտվել։
1899 թվականի մայիսի 29-ին օթյակի քննարկմանն է ներկայացվել առաջարկ, համաձայն որի պետք է սեփական մասոնական տաճարի կառուցման համար ձեռք բերվեր հողակտոր։ Համապատասխան տարածք գտնվեց Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի Սան Լուկաս փողոցում, որը պատկանում էր դոն Մանուել Մորային։ Հողակտորի ընդհանուր մակերեսը կազմում էր 552 քառակուսի մետր, լայնությունը ՝18,40 մետր, երկարությունը՝ 30 մետր։ Սեփականատերը յուրաքանչյուր քառակուսի մետրի համար պահանջում էէր 4 պեսետ, այսինքն՝ ընդհանուր հողակտորը վաճառում էր այն ժամանակվա համար բավականին թանկ գնով՝ 2208 պեսետով։ Նույն թվականի հունիսին օթյակի նիստի ընթացքում որոշում կայացվեց գնել նշված հողակտորը։ Սկզբնական շրջանում շինարարության բյուջեն գնահատվում էր 15 հազար պեսետ և իր մեջ չէր ներառում ո՛չ ճակատամասի ձևավորումը և ո՛չ էլ ցանկապատը։ Շինարարության վերջնական արժեքը կազմեց 20008 պեսետ, որը բաժանված էր 200 բաժնետոմսերի։ 1900 թվականի հոկտեմբերի 12-ին օթյակը շինարարության թույլտվության լիցենզիայի համար դիմեց մունիցիպալ իշխանություններին և 12 օր անց հաստատում ստացավ։ 1904 թվականի սեպտեմբերի 24-ին տաճարն օծվեց՝ չնայած այդ պահի դրությամբ դեռևս շինարարական աշխատանքները չէին ավարտվել։
Շինությունը գտնվում է բակի հետնամասում՝ ճանապարհից որոշակի հեռավորության վրա։ Այն հարուստ է զարդաքանդակներով, որոնք գերազանցապես եգիպտական ծագման են։ Շինության ճակատամասը բաժանված է երեք մասի։ Կենտրոնականը կազմված է երկու խոշոր կառուցված սյուներից, որոնք մասնակիորեն պատված են թիթեղով փայլաթիթեղով, ինչպես նաև խոյակներով, որոնք զարդարված են շողշողացող ճառագայթներով և արմավենու տերևներով, որոնց վրա տեղադրված է եռանկյուն մեծ ճակտոնը։ Ճակտոնի վրա առկա է աչք, որը շրջապատված է շողացող ճառագայթներով, որը, համաձայն մասոնական խորհրդանշանների, իրենից ներկայացնում է Տիեզերքի մեծ ճարտարապետի «բարձրագույն էությունը»։ Յուրաքանչյուր սյուն պահպանում են երկու սֆինքս (ընդհանուր հաշվով չորս սֆինքս), որոնք պառկած են փորի վրա և ծածկված նեմեսներով։ Փայտյա գլխավոր դուռը զարդարված է երկրաչափական թեմատիկայով։ Դռան վերևի բարավորը ծածկված է արմավենու տերևներով և արծվի թևերով արև, որն իրենից ներկայացնում է Հոր աստվածության խորհրդանիշ։ Շինությունը կանգնած է ստիլոբատի վրա։
Գլխավոր մուտքի դռնից ներս տեղակայված է ընդունարանի սրահը, որի վերջում գտնվում է ևս մեկ դուռ, որը պատրաստված է նմանատիպ ոճով։ Այն տանում է նիստերի դահլիճ։ Այստեղ պահպանվել են խճանկարով պատված հատակը, ռելեֆային սյուները։ Այնուամենայնիվ առաստաղի որմնանկարները ներկված են սպիտակ ներկով, իսկ փայտյա կոնստրուկցիան՝ ծածկված ալյումինե թիթեղներով։
Խորհելու սենյակը տեղակայված է նկուղում, որը փորված է բնական լավայի խողովակում։ Շինության երրորդ հարկում գտնվում է ճակատամասի կողմից բացվող պատուհաններով երեկույթների սրահը։ Վերջին հարկում տեղակայված են մի քանի սենյակներ։
Սանտա Կրուս դե Տեներիֆե մասոնական տաճարը գտնվում է այն նույն լայնության վրա (28° հյուսիս), որի վրա տեղակայված է Եգիպտոսում գտնվող Սուրբ Կատարինէի Վանք|Սուրբ Կատարինեի վանքը։ Այդ վանքը կառուցված է այն վայրում, որտեղ, համաձայն Հին Կտակարանի, Մովսեսը ստացավ սալիկների վրա գրված տաս պատվիրանները[7][8]։
Ֆրանկիստական վարչակարգի կողմից բռնագրավում
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականի սեպտեմբերի 15-ին գեներալ Ֆրանկոյի կողմից մասոնների դեմ ուղղված առաջին հրամանագրի համաձայն[1] շինությունը բռնագրավվում է և փոխանցվում Իսպանական ֆալանգային, որը որոշակի ժամանակահատվածում ցանկացողների համար կազմակերպեց վճարովի այցելություն դեպի մտորումների սենյակ։ Շուտով դրանից հետո տաճարը վերափոխվում է որպես զինվորական դեղագործական պահեստ և միաժամանակ օպտիկայի խանութ։ Շինության վերին հարկերը ձևափոխվում են որպես զինվորական զորանոցներ։ 1990 թվականից մինչև մեր օրերը տաճարը փակված է մնում։ Օթյակի արխիվը տեղափոխվել է Սալամանկայի հատուկ բաժանմունք, որը ներկայում կոչվում է «Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընդհանուր արխիվ» և հանդիսանում է Իսպանիայի ազգային պատմական արխիվի մաս։
2001 թվականինիսպանական պետությունը տաճարը 470 հազար եվրոյով վաճառում է Սանտա Կրուս քաղաքի իշխանություններին։
Վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա դրությամբ շինության վերանորոգում կամ վերականգնում չի կատարվել։ Տեներիֆեի կառավարության պատմական ժառանգության հանձնաժողովի կարգադրությամբ ճարտարապետ Խերման Դելգադո Պերեսը մշակել է վերականգնման գլխավոր նախագիծ, որը 2,5 տարի անց մերժվել է։
Ներկա դրությամբ Սանտա Կրուս դե Տեներիֆեի զարգացման համանքը, որը ղեկավարում է սոցիալիստ խորհրդական Ֆլորենտինո Գուսման Մեդինա Պլասենսիան, մշակում է վերականգնման նախագիծ, որի վրա աշխատանքների համար ներգրավվել է ճարտարապետ Խոսե Միգել Մարկես Սարատը։
2007 թվականին շինությանը շնորհվել է մշակութային ժառանգության կարգավիճակ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասոնությունն Իսպանիայում
- Ջորջ Վաշինգտոնի անվան մասոնական ազգային հուշահամալիր
- Հոլիվուդյան մասոնական տաճար
- Տորոնտոյի մասոնական տաճար
- House of the Temple
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Masonería en Canarias — Templo Histórico de Tenerife
- ↑ «Masonería en Canarias - Masoneria Regular». www.masoneria.org. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ Periódico EL DÍA (2002 թ․ հոկտեմբերի 17). «El templo masónico, bien de interés cultural» (եվրոպական իսպաներեն). eldia.es. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Propuesta de uso | Templo Masónico de Tenerife». templomasonicotenerife.es. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ La Opinión de Tenerife. «Los masones eligen Santa Cruz para su congreso internacional del próximo año». www.laopinion.es. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Templo Masónico de Tenerife |». templomasonicotenerife.es. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ La Flauta Mágica y la Masonería Española Արխիվացված 2016-12-03 Wayback Machine
- ↑ Segunda parte conferencia: Simbología masónica en la arquitectura canaria Արխիվացված 2016-12-03 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մասոնական տաճար (Սանտա Կրուս դե Տեներիֆե) կատեգորիայում։ |