Մասնակցի քննարկում:Techno-Freak/Պահոց/2018

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Չենք ողջունում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ մասնակից, դադարի՛ր ողջունել հին մասնակիցներին։--Լիլիթ (քննարկում) 14:12, 13 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Լիլիթ, այսինքն հին մասնակիցներին, նրանք ներայումս ակտիվ չե՞ն։Հարգանքներով։--Techno-Freak 14:18, 13 Հունվարի 2018 (UTC)
Տվյալ էջից, որ նայում ու ողջունում ես, արգելվում է ողջունել։ Տվյալ մասնակիցները հին խմբագիրներ են՝ հիմնականում տարբեր երկրներից ու նրանց անհանգստություն է պատճառում անընդհատ ողջույնի ծանուցումներ ստանալ տարբեր վիքիներից, որտեղ խմբագրում էլ չեն արել։ Տվյալ հարցի շուրջ երկար, բուռն քննարկում է եղել վերջերս։ Խնդրում եմ անհարկի չփորփրել վիքիի էջերը։--Լիլիթ (քննարկում) 14:23, 13 Հունվարի 2018 (UTC)
Լավ։--Techno-Freak 14:26, 13 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Techno-Freak, Ձեր բեռնած Windows 8 server սկազբնական էկրան screen.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։

 Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում նիշքը բեռնած մասնակցի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս նիշքի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա, օրինակ՝ հեղինակային իրավունքների խախտում: Ցանկացած պարագայում խնդրում ենք ջնջման այս հարցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն: Հարգանքներով՝

-- Սիգմա (քննարկում) 14:27, 13 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Սիգմա, կարող եմ նորը բեռնել, բայց արդեն թույլատրելի կետաչափով։--Techno-Freak 14:31, 13 Հունվարի 2018 (UTC)
Այո՛, 600 պիքսելը ոչ ազատ պատկերների համար պարտադիր է:--Սիգմա (քննարկում) 14:33, 13 Հունվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Սիգմա, իսկ այս պատկերը չպե՞տք է ջնջվի, դրանից հետո ես բեռնեմ։--Techno-Freak 14:36, 13 Հունվարի 2018 (UTC)
Ներքևում կա Բեռնել այս ֆայլի նոր տարբերակ կոճակը, որը թույլ է տալիս բեռնել նոր տարբերակ, իսկ Ֆայլի փոփոխություները: տողում նշում եք՝ Թույլատրելի կետաչափ՝ որպես նոր տարբերակի պատճառաբանություն: Կաղապարը կրկին լրացնելու անհրաժեշտություն չկա:--Սիգմա (քննարկում) 14:40, 13 Հունվարի 2018 (UTC)
Ես առանձին էջից, արդեն նորը բեռնել եմ։--Techno-Freak 14:42, 13 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի Techno-Freak ներքին հղումների վերաբերյալ կասեք որոնք են դրանք: Նախապես շնորհակալ եմ– Այս անստորագիր գրառման հեղինակն է Narine - narkin (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգեի՛ Narine - narkin ներքին հղումները վիքիպեդիայի էջերը միմյանց կապելու միջոց են, ներքին հղումները հիմնականում տրվում են այն թեմաներին, որոնք հայերեն վիքիում արդեն առկա են, բայց նաև տրվում են այն էջերին, որոնք դեռևս գրված չեն, ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ--Techno-Freak 11:52, 21 Հունվարի 2018 (UTC)։
10 Հոդված
Հարգելի՛ Techno-Freak, այս շքանշանը Ձեզ Հայերեն Վիքիպեդիայում 10-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ :)) Սիրանուշ Շմավոնյան (քննարկում) 11:53, 13 Փետրվարի 2018 (UTC)

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Techno-Freak, խնդրում եմ նախքան մասնակիցների քննարկման էջերում նրանց ինչ-որ բանի մասին ծանուցելը վստահ լինեք, որ դուք ճիշտ եք։ Մասնակիցը օգտվել է ՀՍՀ-ից, որը հեղինակավոր աղբյուր է։ Խնդրում եմ անհարկի և սխալ ծանուցումներից զերծ մնալ։--տօնջ (քննարկում) 16:17, 14 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի՛ տօնջ կասեք կոնկրետ թե որ մասնակցի հետ եք և ինչ զգուշացում, էջի հղումը կուղարկեք։--Techno-Freak 18:08, 14 Փետրվարի 2018 (UTC)
ահա հոդվածը։--տօնջ (քննարկում) 18:21, 14 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Techno-Freak/Պահոց, Ձեր ստեղծած «Պոռնոգրաֆիկ դերասան» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:

-- BekoՔննարկում 18:33, 14 Փետրվարի 2018 (UTC)

Հեռացրել եմ աղբյուրների հղումները, քանի որ տեքստի հետ կապ չունեին, պարզապես դրված էին աղբյուրի պատրանք ստեղծելու համար։ Հեռացնելուց հետո աղբյուր չմնաց և դրա պատճառով պիտակել եմ որպես անղբյուր հոդված։--BekoՔննարկում 18:35, 14 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Beko, եթե հոդվածը ծանոթագրություն չունի, այն դեռ չի համարվում անաղբյուր էջ, իսկ արտաքին հղումները։--Techno-Freak 18:36, 14 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Techno-Freak, կոնկրետ կանոնակարգային հղու՞մ եք անում, թե՞ Ձեր տեսակետն եք պաշտպանում:--Սիգմա (քննարկում) 18:40, 14 Փետրվարի 2018 (UTC)
Բոլոր ծաոթագրություների մեջ տեսքտի բովանդակությունը պոռնագրաֆիկ դերասանների, պեռնոգրաֆիայի մասին էին, իսկ հոդվածնն էլ հենց դրա մասին է, ինչպես հոդվածի հհետ կապ չունի։--Techno-Freak 18:40, 14 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Սիգմա ես գիտեմ, որ այդպես է, ինչ է, այդպե՞ս չե։--Techno-Freak 18:42, 14 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Techno-FreakՀարգելի՛ Techno-Freak, հարցս վերաշարադրեմ. գիտեք որևէ կանոնակարգի՞ց, թե՞ այդպես եք մտածում, որ պիտի լինի:--Սիգմա (քննարկում) 18:45, 14 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի Սիգմա, այդպես եմ մտածում, քանի որ տեսել եմ հոդված, որ չի ունեցել ծանոթագրություն և չի համարվել անաղբյու էջ, որովհետև արտաքին հղումներ է ունեցել։--Techno-Freak 18:47, 14 Փետրվարի 2018 (UTC)
Խնդրում եմ հղումը:--Սիգմա (քննարկում) 18:47, 14 Փետրվարի 2018 (UTC)
Ցավոք հիմա չեմ կարող հոդվածը նշել, որովհետև չեմ հիշում հոդվածի անվանումը։--Techno-Freak 18:48, 14 Փետրվարի 2018 (UTC)
Խնդրում եմ՝ հաջորդ անգամ նկատելիս անպայման պիտակել անաղբյուր:--Սիգմա (քննարկում) 18:51, 14 Փետրվարի 2018 (UTC)
Անպայման հարգելի Սիգմա։--Techno-Freak 18:52, 14 Փետրվարի 2018 (UTC)
Ինչու հոդվածը նորից պիտակեցիք, ես մեկ ծանոթագրություն տեղաադրել էի հոդվածում, որը նաև առկա էր ռուվիքիում, նույն հոդվածում։ Սիգմա։--Techno-Freak 18:54, 14 Փետրվարի 2018 (UTC)
Փորձեմ բացատրել՝ առաջին արտաքին հղումը մի դերասանի մասին է, որը խաղացել է Նիկոլայ ցարի դերը և այժմ փորցում է հանրությանը ապացուցել, որինքը պոռնոդերասան չէ։ Երկրորդը ինչ որ կասկածելի բլոգի էջ է, որտեղ էլ ավելի կասկածելի պոռնոաստղերի ինտերվյուներ են։ Երրորդը, դերասանուհի Անժելա Սարգսյանի մասին ինչ որ բամբասանք է, իսկ նա պոռնոդերասանուհի չէ։ Չորրորդը ինչ որ պոռնոդերասանների իրար վնաս հասցնելու մասին է։ Այս բոլորը ոչ թե աղբյուր այլ հոդվածի նյութի հետ կապ չունեցող, ոչ հանրագիտարանային արժեք չունեցող տեքստեր են։ Հիշեցնեմ, որ մենք փորձում ենք հանրագիտարան գրել, սիրողական ու կամավորական ուժերով, բայց այնուամենայնիվ հանրագիտարան։ Խնդրում եմ մեկ անգամ ևս վերընթերցել կանոնակարգերը՝ աղբյուրների, ծանոթագրությունների և արտաքին աղբյուրների մասին։ --BekoՔննարկում 18:58, 14 Փետրվարի 2018 (UTC)
Իսկ ռուվիքիից բերած հղման տեքստը չկար Ձեր հոդվածում, որ կհաստատեր հղումը:--Սիգմա (քննարկում) 19:02, 14 Փետրվարի 2018 (UTC)

Զգուշացում խմբագրական պատերազմի մասին[խմբագրել կոդը]

Զգուշացում. Դուք Պոռնոգրաֆիկ դերասան էջում ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկման էջերում։ Եթե քննարկման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը։ Խմբագրական պատերազմ մղելը Վիքիպեդիայի կանոնների խախտում է, և շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։-- ջ̸ե̸օ̸ (քնն․) 19:00, 14 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի ջ̸ե̸օ̸ իսկ կասեք Ձեր խմբագրման իմաստը, եթե աղբյուրը առկա էր, ինչու եք կրկին անաղբյուր էջ պիտակել։--Techno-Freak 19:02, 14 Փետրվարի 2018 (UTC)

Techno-Freak, արտաքին հղումը հոդվածի համար աղբյուր չի կարող լինել։ Պոռնոգրաֆիկ դերասան էջում ծանոթագրությունների տեսքով տեղադրված աղբյուր կա՞, թե՞ ես եմ վատ տեսնում։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 19:04, 14 Փետրվարի 2018 (UTC)
Порнозвезда получила 40 лет тюрьмы за соучастие в убийстве татуировщика, которого она отвлекала сексом։ Այս հոդվածը որպես հղում ներկայացնելուց առաջ խորհուրդ կտամ կարդալ, թե ինչի մասին է, և ինչքանով է կապված հոդվածի նյութին։ Ռուսերեն Վիքիպեդիայում էլ որպես աղբյուր անտեղի է դրված։--BekoՔննարկում 19:07, 14 Փետրվարի 2018 (UTC)
ջ̸ե̸օ̸ հոդվածում ծանոթագրություն եմ ավելացրել, կխնդրեի նայել։--Techno-Freak 12:33, 15 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Techno-Freak/Պահոց, Ձեր ստեղծած «Վերջին մայրցամաքը» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։

-- BekoՔննարկում 05:10, 24 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Beko, ուղղումներ կատարել եմ, հիմա կարող եմ պիտակը հանել։-- Techno-Freak 06:07, 24 Փետրվարի 2018 (UTC)
Ուղղումները բավարար չեն։ Մնացած սխալները նշել եմ հոդվածի մեջ։ --BekoՔննարկում 06:41, 24 Փետրվարի 2018 (UTC)

Ուղղված է -- Techno-Freak 10:07, 24 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Techno-Freak/Պահոց, Ձեր ստեղծած «Վերջին մայրցամաքը» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:

-- Voskanyan (քննարկում) 17:34, 26 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Voskanyan ես չեմ հասկանում ինչ է նշանակում, հոդվածից ջնջել աղբյուրը հետո էլ պիտակել, որպես անաղբյուր հոդված, նշել եք որ ներկայումս կայքում նման տեղեկություն չկա, բայց ինչպես թե չկա, ես ծանոթագրոությունը տեղադրել եմ այն հատվածում, որտեղ ասվում գրքի հեղինակի և գրման տարեթվի մասին, իսկ կայքում նշված է թե՛ հեղինակը, թե՛ գրման տարեթիվը, նաև ժանրը, շարքը և մի փոքր թեզիս, հիմա ինչպես է ստացվում որ աղբյուրում տեղեկություն չկա։ Նաև ավելացրել եմ ևս մեկ նոր ծանոթագրություն, որում կրկին նկարագրվում է գիրքը, կա գրքի նկարագրությունը, նաև օնլայն կարդալու և որպես, օրինակ PDF ֆայլ բեռնելու հնարավորություն։-- Techno-Freak 17:54, 26 Փետրվարի 2018 (UTC)
Հոդվածից ջնջվել է այն աղբյուրը, որում ոչինչ չի ասվում 1998 թվականի մասին, այսինքն՝ ներկայացվել է կեղծ աղբյուր։ Կեղծ աղբյուրը ջնջելուց հետո հոդվածը մնացել է անաղբյուր։ Երկրորդ հղումը նույնպես կարծես թե նման է կեղծ աղբյուրի։ Բացի այդ՝ դեռևս պետք է պարզել, թե արդյոք այդ կայքերը վստահելի են։ Ամեն դեպքում՝ կեղծ աղբյուր ներկայացնելը կանոններին դեմ է։ --Voskanyan (քննարկում) 18:01, 26 Փետրվարի 2018 (UTC)
Իսկ երրորդն էլ վերցված է Ռուսերեն Վիքիպեդիայից։ --Voskanyan (քննարկում) 18:13, 26 Փետրվարի 2018 (UTC)
Եղավ Հարգելի Voskanyan, փոքր վրիպակ էր իմ կողմից, ամեն դեպքում շնորհակալություն ուշադրություն դարձնելու համար, հոդվածն այժմ աղբյուր ունի։-- Techno-Freak 19:03, 26 Փետրվարի 2018 (UTC)

Ողջույն՝ բոլորին[խմբագրել կոդը]

Ողջույն, Techno-Freak։ Նախքան մասնակիցներին ողջունելը խնդրում եմ ծանոթանալ Վիքիպեդիա:Մասնակիցների անուններ կանոնակարգին։ --Լիլիթ (քննարկում) 14:07, 14 Մարտի 2018 (UTC)[reply]

Եղավ Լիլիթ ջան, շնորհակալություն զգուշացման համար։-- Techno-Freak 16:13, 14 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի Techno-Freak/Պահոց, Ձեր ստեղծած «Հալդիս Մուրեն Վեսոս» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։-- Voskanyan (քննարկում) 05:30, 16 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի Voskanyan, կարոք եք նշել թե կոնկրետ, որ հատվածն է չթարգմանված։-- Techno-Freak 15:01, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Ես նկատի եմ ունեցել սխալ թարգմանությունը, ոչ թե չթարգմանված։ Սխալ է թարգմանված՝ 1995 թվականին Նորվեգիայում արժանացել է բանասեղծական Հալդիս Մուրեն Վեսոսի մրցանակին (այս մրցանակը հանձվում է նորվեգացի բանաստեղծներին)։ - C 1995 в Норвегии вручается поэтическая премия Халдис Мурен Весос.

Այս նախադասությունը ուղղեցի։Շնորհակալություն։-- Techno-Freak 17:49, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Բացի այդ՝ կարելի է գրել.

  • Գրել է (ստեղծագործել է) նոր նորվեգերենով, ոչ թե գրում է մեռնելուց հետո էլ,
  • Առաջին դեբյուտը եղել է - Գրական նորամուտը կամ դեբյուտը, առաջին բառն ավելորդ է,
  • Թատրոնի համար նախատեսված՝ թարգմանված և փոփոխված դրամաների հեղինակ։ - Թատրոնի համար նախատեսված դրամաների վերամշակումների և թարգմանությունների հեղինակ է։
  • Գրողի աղջիկը՝ Հուրի Վեսոսը ծնվել է 1939 թվականին։ - Դուստրը՝ գրող ․․․․․․․, ծնվել է 1939 թվականին։
  • Ռուսերենում օժանդակ բայց չկա, բայց հայերենում պետք չէ գրել Բազմաթիվ մրցանակների դափնեկիր, այդ թվում նաև պատվավոր Բրագի մրցանակի դափնեկիր, որին նա արժանացել է 1994 թվականին[4]։ տեքստի մեջ։ --Voskanyan (քննարկում) 15:24, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Իսկ ինչ վերաբերում է սրանց հարգելի Voskanyan, ճիշտեք կարելի է գրել և այդպես, բայց այնպես չէ, որ իմ գրած ձևը սխալ է, երկու տարբերակով էլ ճիշտ է գրելը, բայց ամեն դեպքում շնորհակալություն, ուղումներ կատարել եմ կարող, եք տեսնել։-- Techno-Freak 17:49, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Փոփոխված դրաման ո՞րն է։--Voskanyan (քննարկում) 17:52, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Դարձրել եմ վերամշակված։-- Techno-Freak 17:56, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Մնում է Գրում է դարձնել գրել է, իսկ Գրողի աղջիկը՝ Հուրի Վեսոսը ծնվել է 1939 թվականին։ - Դուստրը՝ գրող ․․․․․․․, ծնվել է 1939 թվականին։, որ իմաստային շփոթ չառաջանա։ Կարելի է նաև ձեռքի հետ ուղղել Գրական նորամուտը եղել է «Տավիղ և դաշույն» (1929) գիրքով, (այս մրցանակը հանձնվում է նորվեգացի բանաստեղծներին)։--Voskanyan (քննարկում) 18:01, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Վրիպակներ էին, շնորհակալություն։-- Techno-Freak 18:04, 17 Մարտի 2018 (UTC)[reply]

Techno-Freak ջան, ես խնդրում եմ թողնել պիտակն այնքան ժամանակ, քանի դեռ պիտակողը չի համոզվել, որ հոդվածում առկա թերություններն ուղղված է։ Թե չէ ստացվում է այնպես, որ Voskanyan մասնակիցը պիտակում է, դու «ուղղում ես», ինքը պիտակը վերադարձնում է, դու «ուղղում ես» ու էլի հանում։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 20:04, 17 Մարտի 2018 (UTC)[reply]
Լավ ջ̸ե̸օ̸ ջան, թող այդպես լինի, թող պիտակը նորից տեղադրի, հետո էլ տեսնի սխալներ մնացել են թե ոչ։ Ես ինչքան սխալներ գտել եմ ուղղել եմ, նաև վերոնշյալ սխալները։-- Techno-Freak 05:14, 18 Մարտի 2018 (UTC)[reply]
Հարգելի՛ Techno-Freak, Ձեր ստեղծած կամ խմբագրած Դժոխք_(Աստվածային_կատակերգություն) էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Վատորակ թարգմանություն։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Սիգմա (քննարկում) 04:02, 27 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի Techno-Freak/Պահոց, Ձեր ստեղծած «Կինե Բեաթե Բյորնոս» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:


Techno-Freak ջան, խնդրում եմ, քո գրած այս վերջին հոդվածներից հեռացրու բոլոր «ծնվել է ** թվականի * օրը այստեղ»։ Դրա մասին շատ լավ տեղեկացվում է {{ԱԾ}} կաղապարում (կենսագրությունը, որպես առանձին բաժին, չկա։ Սա դիտվում է որպես բայթ ավելացնելու միջոց)։ Նախորդ հոդվածիցդ հանել էի, ոնց որ չես նկատել։ Շնորհակալություն-- տօնջ📞📧 10:57, 29 Մարտի 2018 (UTC)[reply]

տօնջ ինչ է նշանակում հոդվածից աղբյուրները ջնջել հետո էլ պիտակել անաղբյուր։-- Techno-Freak 11:03, 29 Մարտի 2018 (UTC)[reply]
Իսկ վերաբեչում է {{ԱԾ}} կաղապարի գրվածին և իմ գրածին, դա կապմ չունի, եթե այդպես լինի ուրեմն պետք է բոլոր հոդվածներից ջնջել այն ամենը ինչ կա {{ԱԾ}} կաղապարի մեջ, իսկ դա սխալ է։-- Techno-Freak 11:03, 29 Մարտի 2018 (UTC)[reply]
Techno-Freak, ես ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում կաղապարի միջինը մի տող հետո ընդարձակ գրելու մեջ, դրա համար էլ հեռացրել եմ։ Միգուցե բացատրե՞ս։ --տօնջ📞📧 11:09, 29 Մարտի 2018 (UTC)[reply]
տօնջ, եթե այդ նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա ինչ կստացվի, որ պետք է բոլոր հոդվածներից նշվածը ջնջվի, իսկ բոլոր հոդվածներից մենակ իմ հոդվածներ երևում։Իմաստ չեմ տեսնում դրանք հեռացնելու մեջ։-- Techno-Freak 11:13, 29 Մարտի 2018 (UTC)[reply]
չէ, սխալ հասկացվեց գրածս։ Ինչ-որ տող ցույց կտա՞ս, որ ասել եմ՝ բոլոր հոդվածներում պետք է ջնջել։ Տես, կաղապարը դրել ես, գրել ես մարդու մասնագիտությունը, հետո էլի գրել ես (ընդամենը մի տող հետո) ծննդյան օրը/․․։ Առանձին կենսագրություն բաժին ստեղծելը լրիվ ուրիշ է։ --տօնջ📞📧 11:16, 29 Մարտի 2018 (UTC)[reply]
տօնջ ես չեմ ասում, որ դու ես ասել պպետք է բոլոր հոդվածներից ջնջել, ուղղակի եթե մեկ հոդվածում այդպես է արվում ապա մյւոսներում էլ չպե՞տք է արվի, եթե մի հոդվածում դա ավելորդ է համարվում, ապա մյւոսներում էլ ավելորդ կհամարվի, այնպես չէ, որ ամբողջ {{ԱԾ}} կաղապարի մեջ գտնվող պարունակությունն եմ ես գրել, միայն ծնվելու տարեթիվը, իսկ դա կարծում եմ, որ ավելորդ չի։-- Techno-Freak 11:23, 29 Մարտի 2018 (UTC)[reply]

տօնջ, ինչո՞ւ ես հեռացրել աղբյուրները և տեղադրել «Անաղբյուր» կաղապարը։--Ավետիսյան91 (քննարկում) 11:32, 29 Մարտի 2018 (UTC)[reply]

Ավետիսյան91, ասում եմ՝ նպատակահարմար չէ կաղապարի պարունակությունը մեկ նախադասություն հետո գրել։ Եվ, աղբյուրները շատ կասկածելի են։ Առաջին և երկրորդ ծանոթագրությունները նույնությամբ կրկնում են ռուվիքիի պարունակությունը (ամենայն հավանակությամբ, կայքի խմբագիրները ռուվիքիից են վերցրել ինֆոն), իսկ երրորդ աղբյուրը ընդհանրապես չհասկացա։ --տօնջ📞📧 11:37, 29 Մարտի 2018 (UTC)[reply]
Նոր աղբյուր եմ ավելացրել, որը վստահելի է։ Ռուսականները եթե կասկածելի են, կարող ես ստուգել արդյո՞ք ռուվիքիից է վերցված և համոզվելու դեպքում նոր հեռացնել--Ավետիսյան91 (քննարկում) 11:46, 29 Մարտի 2018 (UTC)[reply]
Ողջույն բոլորին։ Ներածության մեջ ծննդյան օրվա վերաբերյալ հավելյալ նախադասություն գրելու նպատակահարմարություն չկա, որովհետև այն կրկնվում է։ Քննարկումն այլ կլիներ, եթե դա առանձին բաժնում գրվեր։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 11:54, 29 Մարտի 2018 (UTC)[reply]
Շնորհակալություն 3-րդը հանելու և նոր աղբյուր գտնելու համար, Ավետիսյան91 ջան։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա ասեմ․ ռուսերենում այս հոդվածը ստեղծվել է 2013 թվականին, մինչդեռ այս կայքում, որը որպես աղբյուր է վերցված, © 2016–2017 թվականներիn է գրվել (կարող ես ստուգել, էջով ներքև իջնելով)։ Մյուսը ստուգել չկարողացա, բայց չեմ կասկածում դրա ոչ վստահելի լինելու վրա (զարմանալի է, չէ՞, արդեն երրորդ կայքն է, նույն ոճով է գրված, ոչ մի բառ այս ու այն կողմ չի գնացել)։ Շնորհակալություն--տօնջ📞📧 11:56, 29 Մարտի 2018 (UTC)[reply]
Դրանք հայելային կայքեր են, որոնք տեղեկատվությունը վերցնում են հենց վիքից, հետևաբար դրանք ՎԱ չեն կարող լինել։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 11:59, 29 Մարտի 2018 (UTC)[reply]

Անաղբյուրի պիտակներ[խմբագրել կոդը]

Techno-Freak ջան, խնդրում եմ առնվազն 10-15 րոպե սպասել, նոր հոդվածն անաղբյուր պիտակել։ Այստեղ րոպեի տարբերությամբ անաղբյուրի կաղապարն ես դրել։ Ինչո՞ւ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 16:37, 30 Մարտի 2018 (UTC)[reply]

ջ̸ե̸օ̸ ջան չէի նկատել, որ հոդվածը հենց նոր է ստեղծվել, վրիպակ էր։-- Techno-Freak 16:43, 30 Մարտի 2018 (UTC)[reply]
Ուրեմն խնդրում եմ հետայսու շատ ուշադիր լինել։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 16:45, 30 Մարտի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Techno-Freak, Ձեր ստեղծած «Բեսպրեդել» հոդվածը ջնջվել է՝ գոյություն ունեցող բազմաթիվ ուղղագրական սխալների համար։ Վիքիպեդիան հանրագիտարան է, և մենք պահպանում ենք միայն հանրագիտարանային ոճով շարադրված և հանրագիտարանային չափանիշներին համապատասխանող հոդվածները։ Ցանկության դեպքում կարող եք ընթերցել «Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը» էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։--Սիգմա (քննարկում) 14:07, 31 Մարտի 2018 (UTC)[reply]

Ջնջման է ներկայացվել Բեսպրեդել էջը[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Techno-Freak, Ձեր ստեղծած «Բեսպրեդել» հոդվածը ջնջվել է՝ գոյություն ունեցող բազմաթիվ ուղղագրական սխալների համար։ Վիքիպեդիան հանրագիտարան է, և մենք պահպանում ենք միայն հանրագիտարանային ոճով շարադրված և հանրագիտարանային չափանիշներին համապատասխանող հոդվածները։ Ցանկության դեպքում կարող եք ընթերցել «Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը» էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Կրկին անգամ այս հոդվածը նույն կերպ ստեղծելու դեպքում՝ երրորդ զգուշացումով արգելափակվելու եք։--Emptyfear (քննարկում) 07:56, 6 Ապրիլի 2018 (UTC)[reply]

«Հիպոխոնդրիա» հոդվածը տեղափոխվել է[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Techno-Freak, Ձեր ստեղծած «Հիպոխոնդրիա» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ մասնագիտական թարգմանական սխալներ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։

 Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա: Ցանկացած պարագայում խնդրում ենք այս ծանուցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն:--Լիլիթ (քննարկում) 08:12, 20 Հունիսի 2018 (UTC)[reply]

Լիլիթ ջան հոդվածը ես չեմ ստեղծել, այլ Անի Յախանյան մասնակիցը։ -- Techno-Freak 09:37, 20 Հունիսի 2018 (UTC)[reply]
Կներես, Techno-Freak ջան և շնորհակալություն տեղեկացնելու համար։ Հոդվածը տեղափոխեցի վերոնշյալ մասնակցի սևագրություն։--Լիլիթ (քննարկում) 10:36, 20 Հունիսի 2018 (UTC)[reply]
Շնորհակալություն Լիլիթ ջան, ^_^ -- Techno-Freak 10:44, 20 Հունիսի 2018 (UTC)[reply]

Ջնջման է ներկայացվել Բոհեմ արվեստանոց-թեյարան էջը[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Techno-Freak, Ձեր ստեղծած կամ խմբագրած Բոհեմ արվեստանոց-թեյարան էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ ոչ նշանակալի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--BekoՔննարկում 14:24, 22 Հուլիսի 2018 (UTC)[reply]

«The Sims» հոդվածը տեղափոխվել է[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Techno-Freak, Ձեր ստեղծած «The Sims» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ վատորակ թարգմանություն։ Խնդրում եմ այսուհետ աշխատել ավելի փոքր և ավելի պարզ բառապաշարով հոդվածների վրա, որպեսզի նախ հասկանալի նախադասություններ թարգմանեք և ապա թարգմանելուց տերմինների թարգմանության խնդիրների չբախվեք։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։

 Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա: Ցանկացած պարագայում խնդրում ենք այս ծանուցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն:--Emptyfear (քննարկում) 20:27, 23 Օգոստոսի 2018 (UTC)[reply]


Վատ թարգմանություն. «Medieval: Total War»[խմբագրել կոդը]

Հարգելի Techno-Freak/Պահոց, Ձեր ստեղծած «Medieval: Total War» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։

-- Սիգմա (քննարկում) 11:35, 30 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Սիգմա, կարող եք ասել թե կոնկրետ, որ հատվածում կա վատ թարգմանություն, եթե չեք նկատել ասեմ, որ Voskanyan մասնակցի կողմից թարմանչական սխալներ գտնվել են և ես ուղղել եմ դրանք, նաև քննարկում է եղել։-- Techno-Freak 16:59, 30 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Ոչ թե նշված սխալներն ուղղվել են, այլ քննարկման մեջ փորձ է արվել համոզելու, թե դրանք բնավ էլ սխալ չեն։ Ու քանի որ երկարատև քննարկման ընթացքում բերված փաստարկները այդպես էլ չհամոզեցին մասնակցին, որ իր հոդվածում սխալներ կան, ես նախընտրեցի այլևս չշարունակել քննարկումը։ Բայց լավ է, որ ինձնից բացի ուրիշն էլ է նկատում, որ հոդվածում սխալներ կան։--Voskanyan (քննարկում) 17:05, 30 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Բայց հիմնաավոր պատճառներ նշվել են, օրինակ քարոզարշաավ և արշավ բառերի դեպքում և այդ պատճառով մնացել են նույնը, իսկ օրինակ հրաբամբակ բառը, առանց ընդհանուր հայտարարի գալու, թողել եմ նույնը։-- Techno-Freak 17:15, 30 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Նկատենք, որ ես ընդհանրապես ցանկություն չունեի վերսկսել քննարկումը, բայց քանի որ իմ անունը նշվել է, իբր թե ես համաձայնել եմ մասնակցի ճիշտ լինելու հետ, այլ ելք չի մնում։
Ի՞նչից որոշվեց, որ հիմնավոր են։ Օրինակ՝ բառարանում քարոզարշավ բառ չկա, իսկ նորաբանությունների բառարանում քարոզարշավ բառի բացատրությունն այնքան էլ չի համապատասխանում մասնակցի ասածին։ Եթե այն ժամանակ քննարկումը օգուտ տար, Operation Flashpoint: Cold War Crisis հոդվածում չէին հայտնվի Քարոզարշավի սկզբնական տարբերակում մասշտաբային մարտերը ավելի շատ էին եղել տեխնիկաների մասնակցությամբ, քան հեևակի մասնակցությամբ։ Խաղացողը խաղը սկսում է որպես շարքային զինվոր և կախված իր կոչումից ավելանում են առաջադրանքները։ և Քարոզարշավի սյուժեն սկսվել էր նրանից, որ վերջին ամերկացի հարյուր զինվորները փոքրիկ կղզում հանդիպում են խորհրդային զինվորներին, և սկսում են պայքարել միմյանց դեմ։ նախադասությունները, որոնցից պարզ հասկացվում է, որ խոսքը բնավ էլ համոզելու կամ իր կրոնն ընդունել տալու մասին չէ (մյուս կողմից՝ նորաբանությունների բառարանում նմանատիպ իմաստ չկա)։
Իսկ հրաբամբակ բառի դեպքում ինչո՞ւ ընդհանուր հայտարարի չեկանք։ Որովհետև մի մասնակիցը ներկայացնում է բառարաններ՝ հիմնավորելով, որ հրաբամբակ բառը տվյալ դեպքում հարմար չէ, իսկ մյուս մասնակիցը հայտարարում է. Կարող է հիմա էլ մեկ ուրիշը հայտնվի, ու ասի որ ուզում է գրվի, օրինակ՝ բարութ։ Բայց այդպես չի լինում, ինչքան կարելի է։, ապա առանց հիմնավորման նշում, որ երկուսն էլ ճիշտ են։
Այսինքն՝ պետք չէ նշել իմ անունը, նախորդ քննարկման մեջ նշված սխալները չեն ուղղվել, և ոչ էլ նշվել են հիմնավոր պատճառներ, որ դրանք ճիշտ է։ --Voskanyan (քննարկում) 17:32, 30 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Ինչ է ձեզ դուր չի եկել, որ նշել եմ ձեզ?։ Քարոզարշավ բառի հիմնավորումն էլ տվել եմ, ձեզ ասել եմ որ խաղացել եմ խաղը և այդ բառը լիովին համապասխանում է այն հատվածներին որտեղ, որ գրված է, նույնը և Operation Flashpoint: Cold War Crisis հոդվածում։ Իսկ հրաբամբակ դեպքում, այո իմն եմ պնդել, իմ տարբերակը, որովհետև դա եմ ճիշտ համարում, եթե շատերի հարմար ավելի ծանոթ է վառուդ բառը, դա դեռ չի նշանակում, որ այլ ձևով չպետք է գրվի, դրանք հոմանիշներ են։ Ինձ հետաքրքիր է միայն թե Սիգման ինչ սխալներ է գտել և վերջ, ես նորից վառուդի քննարկումը չեմ սկսի։-- Techno-Freak 17:49, 30 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Techno-Freak, «արշավ» և «քարոզարշավ» բառերն էականորեն տարբեր են և տարբեր տպավորություններ են թողնում։ Անհասկանալի է, թե ինչու ես այդ մինչև այժմ պնդում։ Բացի այդ, ՎՊ-ի ընդունված է օգտագործել հանրության շրջանում առավել տարածված տարբերակը, հետևաբար հոդվածում պետք է գրել ոչ թե «հրաբամբակ», այլ «վառոդ», այնպես, ինչպես «սև»-ի փոխարեն չես կարող հոդվածում օգտագործել «թխորակ»-ը, չնայած՝ այդ երկու բառերը միմյանց հոմանիշներ են։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 19:52, 30 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Այո հարգելի ջ̸ե̸օ̸ տարբեր են, և գրված չեն նույն բովանդակությունը ունեցող տեքստի տարբեր հատվածներում, այլ անհրաժեշտ տեղերում, որտեղ որ պետք են, ունեն ճիշտ իմաստ։ Իսկ ինչ վերաբերում է վառոդին կամ հրաբամբակին, թող լինի այդպես, գրվի վառոդ։ Խմբագրումը կատարել եմ հեռախոսով, այդ պատճառով չեմ ստորագրել, չգտա ստորագրելու գործիքը։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Techno-Freak (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ես տեքստում չեմ տեսնում, որ, ինչպես դու ես ասում, գրված չեն նույն բովանդակությունը ունեցող տեքստի տարբեր հատվածներում, այլ անհրաժեշտ տեղերում, որտեղ որ պետք են, ունեն ճիշտ իմաստ։ «Քարոզարշավ» բառը, որն օգտագործվում է ընտրությունների ժամանակ, այժմ օգտագործված է խաղի մասին հոդվածում, ինչը չպետք է լինի, որովհետև այն կոնտեքստում լրիվ ուրիշ իմաստ է ստանում։
ՀԳ․ Ստորագրելու համար անհրաժեշտ է հավաքել 4 թիլդա՝ ~~~~։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 20:16, 30 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Ինչպես արդեն ասել էի, ես խաղացել եմ խաղը, և այդտեղից գիտեմ, որ համապատասխանում է, ֆրակցիան ագենտներ է ուղարկում այլ ֆրակցիա, քարոզում է իր կրոնը, քաղաքականությունը և այլն կամ իր զորքով դուրս գալիս <քարոզարշավի> նույն նպատակով, եթե փորձեք դուք էլ խաղալ, ամենինչ պարզ կլինի։ Շնորհակալություն։ Techno-Freak 20:44, 30 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Հարգելի Techno-Freak, հուսով եմ խաղը պետք չի խաղալ հասկանալու համար, որ այն չի կարող հրատարակվել («հրատարակվել Activision ընկերության կողմից»), չի կարող սերիայի մաս լինել («Total War» սերիայի երկրորդ խաղն է») և չի կարող բաց թողնվել («Բաց է թողնվել 2001 թվականին,»): Եվ սրանք միայն առաջին պարբերությունից։ Ես ևս մի անգամ Ձեզ զգուշացնում եմ, որ նմանօրինակ թարգմանություններն ու գործելաոճը բերելու են Ձեր արգելափակմանը։--Emptyfear (քննարկում) 21:15, 30 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Emptyfear բայց ինչու՞ չի կարող հրատարակվել, ինչու՞ չի կարող լինել խաղերի սերիայի մաս, երբ իսկապես այդպես է, «Total War»-ը խաղերի սերիա (նայեք բառի բացատրություն) է և Medieval: Total War-ն էլ մտնում դրա մեջ, այդտեղ ինչ սխալ թարգմանություն կա, նաև նայեք հոդվածի ռուսերեն տարբերակը։-- Techno-Freak 08:09, 31 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
«Բաց թողնված լինելու» վերաբերյալ ոչ մի հղում չկա՞ր։ Հրատարակվում են տպագիր նյութերը, խաղը, երևի թե, լույս է տեսնում, թողարկվում է, ստեղծվում է, արտադրվում է, բայց ոչ հրատարակվում։ Սերիան էլ հնացած է, պետք է «շարք» լինի։ Ես սրանք մատնանշել եմ, որ համոզվեք, թե օրինակ, արդեն առաջին պարբերության մեջ որքան սխալներ կան։ Եվ որ այսուհետ, եթե ադմինները Ձեզ ասում են, որ հոդվածը «վատ թարգմանություն» է՝ ընդունեք փաստը և մի պահանջեք Ձեր առանձին սխալները։ Ոչ ոք պարտավոր չէ առանձին֊առանձին մատնանշել Ձեր բոլոր սխալները։ Դա անելու փոխարեն, ավելի հեշտ է Ձեր հոդվածը ջնջել և ուղղակի նորից թարգմանել։ --Emptyfear (քննարկում) 09:46, 31 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Հարգելի՛ Techno-Freak, համամիտ եմ հնչեցրած բոլոր կարծիքների հետ: Ժամանակը գնում է, և դրա ավարտին, եթե նշված/ չնշված թերությունը չվերացվեցին, ըստ ծանուցման հոդվածը կջնջվի կամ կտեղափոխվի ավազարկղ՝ հետագա մշակման:--Սիգմա (քննարկում) 12:02, 31 Օգոստոսի 2018 (UTC)[reply]

Հարգելի Սիգմա կուղղվի հրաբամբակ բառը, իսկ Emptyfear մասնակցի ասածների հետ ինչպես արդեն ասել եմ, համամիտ չեմ, Total War սերիայի և մյուսների հետ փոփոխություն չեմ անի, քանի որ դրանք ճիշտ են, այդտեղ սխալ թարգմանություն չկա։ Մնացածը դուք որոշեք։ Techno-Freak 14:50, 31 Օգոստոսի 2018 (UTC)[reply]
Հոդվածը պիտակված է որպես վատ թարգմանություն։ Չուղղելու դեպքում ջնջվելու է, նորից նման թարգմանություններ անելու դեպքում՝ շարունակվելու են ջնջվել, անկախ նրանից՝ Դուք համաձայն եք, թե ոչ։ --Emptyfear (քննարկում) 05:59, 3 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]