Վերջին մայրցամաքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին մայրցամաքը
անգլ.՝ The Last Continent
ՀեղինակԹերրի Փրաթչեթ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Թեմաէվոլյուցիա
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Rincewind?[1][2]
ՇարքՍկավառակների աշխարհի գրքեր և Rincewind?
Կազմի հեղինակJosh Kirby?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1998

Վերջին մայրցամաքը, կատակերգական ֆենտեզի ժանրի ստեղծագործություն, հեղինակնն է Թերրի Փրաթչեթը, գրվել է 1998 թվականին[3]։

Քսաներկուերորդ գիրքը «Տափակ աշխարհ» շարքից և վեցերորդ գիրքը կախարդ Ռինսվինդի մասին գրքերի շարքից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Անտեսանելի համալսարանում գրադարանավարը հիվանդացավ։ Մոգական մրսածությունը շարքից հանել էր այն միակին, ով կարողանում էր զսպել հին գրիմուարներին և մատյանների անհնազանդ վարքը, որոնք պահվում էին գրադարանում, և այդ պատճառով գրադարանից օգտվելը ուղղակի անհնար էր դարձել։ Համալսարանը չէր կարող ապրել առանց գրադարանի։ Կախարդական հիվանդությամբ վարակված օրանգուտային որքան հնարավոր է շուտ հարկավոր էր բուժել, բայց դրա համար անհրաժեշտ էր իմանալ նրա իրական անունը։ Ինչպես պարզվել էր, գրադարանավարի իրական անունը հայտնի էր միայն մեկ կախարդի՝ Ռինսվինդին։ Բայց այնպես ստացվեց, որ Հետաքրքիր ժամանակներ գրքի դեպքերից հետո, համալսարանական Հեքս համակարգչի հաշվարկների սխալների արդյունքում, նա հայտնվել է մի լքված հեռավոր ու խորհրդավոր XXXX մայրցամաքում։ Դասախոսական կազմի առաջ հետևյալ հարցն էր՝ թե ի՞նչ մայրցամաք է սա և ինչպես այնտեղից գտնել Ռինսվինդին։

Պատասխանը փնտրելով կախարդների խումբը Նավերն Չուդակուլլի գլխավորությամբ, որի  մեջ մտնում էին նաև գանձապահը, Դումիինգա Թունսը, դեկանը, Գլխավոր փիլիսոփան, ոչ օբյեկտիվ հետազոտությունների ամբիոնի վարիչը, Ժամանակակից ձայնագրման պրոֆեսորը, գրադարանավարը և միս Հերպեսը (տնային տնտեսուհի), հայտնվում են XXXX մայրցամաքում, սակայն նրանք ժամանակից մի քիչ վրիպել էին և Ռինսվինին հանդիպեցին երեսուն հազար տարեկան հասակում։ Սակայն նրանց  բախտ էր վիճակվել անմիջապես հանդիպել չորրորդ մայրցամաքի սեղծաղողի հետ, ով հերթական անգամ ավարտել էր իր նախագիծը։ Եվ կախարդները կախարդներ չէին լինի՝ եթե, ակտիվորեն չմիջամտեին այդ գործընթացին, ինչի արդյունքում մայրցամաքը երկար ժամանակ եղել էր հսկայական անտիցիկլոնի ազդեցության տակ։ Եվ երեսուն հազար տարի, այդ հողի վրա ջրի ոչ մի կաթիլ չէր թափվել, և Ռինսվինդի հայտնվելու պահին երաշտը ձեռք էր բերել ահռելի սահմաններ։  Պարզ է դառնում, որ նախկինում կատարվածը ներկայում Ռինսվինդի հայտվելու արդյունքն է, որի էլ վիճակված է եղել, ուղղել կատարվող սխալները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Category:Rincewind series | Discworld Wiki | Fandom
  2. Rincewind books // Rincewind | Discworld Wiki | Fandom
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]