Operation Flashpoint: Cold War Crisis

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Operation Flashpoint: Cold War Crisis
ՄշակողBohemia Interactive?
ՀրատարակիչCodemasters
Միջերեսի լեզուանգլերեն[1], ֆրանսերեն[1], իտալերեն[1], գերմաներեն[1] և իսպաներեն[1]
Սերիայի մասOperation Flashpoint?
ՀաջորդOperation Flashpoint: Dragon Rising?
ՎայրԽՍՀՄ
Թողարկման թվականհունիսի 22, 2001
ՊլատֆորմներXbox, Windows, մաքՕՍ և Լինուքս
ՇարժիչReal Virtuality?
Ժանրառաջին դեմքի շութեր, Մարտավարական հրաձիգ և simulation video game?
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ, միակառավարելի խաղ և կոոպերատիվ ռեժիմ
PEGIPEGI 16
USKUSK 16
ESRB17+
ԿրիչCD-ROM
Կառավարումգեյմփադ, մկնիկ, ջոյսթիկ և ստեղնաշար
🌐flashpoint1985.com

Operation Flashpoint: Cold War Crisis (կրճ․՝OFP, հայերեն՝ «Գործողություն․ Պայծառ բռնկում․ Սառը պատերազմի ճգնաժամ»),  համակարգչային մարտական ժանրի խաղ է, որը մշակվել է Bohemia Interactive Studio կողմից և հրատարակվել Codemasters-ի կողմից  2001 թվականին։ Խաղը ի սկզբանե թողարկվել է  անհատական համակարգիչների, այնուհետև Xbox-ի համար։ 2011 թվականին վերահրատարակվել է ArmA: Cold War Assault անվանմամբ Կաղապար:Տեղափոխում։

Որպես սյուժեի հիմք ընկերությունը օգտագործել է  ՆԱՏՕ-ի և ԽՍՀՄ-ի միջև ծագած սառը պատերազմը։ Բացի այդ խաղում նաև ավելացվել են երկու օպերացիաներ, Red Hammer (Կարմիր մուրճ),  և  Resistance (Դիմադրություն), որոնք թույլ են տալիս, հակամարտությունը տեսնել տարբեր տեսանկյուններից։

Խաղընթացքի հիմնական առանձնահատկություն է մարտական գործողությունների սիմուլյացիային, մեծ քանակությամբ ռազմավարական տեխնիկա, հսկայական բաց տարածություններ և ռեալիզմ։

Operation Flashpoint արժանացել է բազմաթիվ դրական կարծիքներ քննադատների շարքում,  ովքեր նշել են նրա իրատեսությունը և մարտական գործողությունները, ինչպես նաև բարդությունը իրավիճակը։ Բողոքները հիմնականում ուղղաված են եղել օբյեկտների հեռավորությունը։ Թողարկումից հետո խաղի  բաց ճարտարապետությունը գրավել է երկրպագուների շրջանում, որոնք ստեղծել են մեծ քանակությամբ զենքեր և  առավելություններ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Cold War Crisis (Սառը պատերազմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավը առաջարկում է մասնակցել  հակամարտությանը, կանգնելով  ամերիկայի զինված ուժերի կողքին[2]։ Քարոզարշավի ընթացքում գեյմերը ընդունում է չորս կերպարներ՝ Դեյվիդ Արմթսրոնգ, ԱՄՆ-ի բանակի կապրալ (հետագայում լեյտենանտ), Ռոբերտ Համմերը, ԱՄՆ-ի զինված ուժերում կուրսանտ, Սեմա Նիկոլսա, սպա, օդաչու և Ջեյմս Գոտսվիգը սպա ԱՄՆ ԶՈւ հատուկ նշանակության զորքերում։ Ըստ սյուժեի՝ 1985 թվականին ծայրահեղ գեներալ Ալեքսեյ Վասիլի Հուբը մտադիր է պաշտոնանկ անել ԽՄԿԿ-ի գլխավոր քարտուղարին Գորբաչովին և իր վերահսկողության տակ առնել ԽՍՀՄ-ը։ Հուբը  ղեկավարում է Բալթիկ ծովում գտնվող Կալգուև կղզին, որի կողքին գտնվում է Մալդեն կղզին, որտեղ տեղակայված են եղել ՆԱՏՕ-ի զորքերը, և Ավերոն ու Նոգովիա  ինքիշխան պետությունները։ Կղզում  տեղակայված է ամերիյան բանակի դասկը, որտեղ ծառայում է կապրալ Դեյվիդ Արմսթոնգը։ Պարզվում է, որ կղզու վրա հարձակվել են խորհրդային զորհերը։ Ամերիկացիները փորձում են ամրապնդվել այնտեղ, սակայն պակաս ուժերով դա անհնար է։ Վերջապես ամերիկյան զորքերը փորձում են «սրել» իրավիճակը, հզոր հարված հասցնելով մայրաքաղաք Ավերոնաին։ Ամերիկացիները մտադիր են եղել մաքրել ամբողջ կղզին։  

Արմսթրոնգը վերադառնում է Մալդեն, որտեղ նրան նշանակում են Հակաօդային պաշտպանությունում։ Նրան հաջողվում է խորհրդային հատուկ նշանակության ջոկատը ոչնչացնել:Մի շարք պարտերից հետո  գործողությունների մեջ են մտնում ևս երկու  հոգի տանկիստ Ռոբերտ Համերը և հատուկ նշանակության մայոր Ջեյմս Գաստովսկին։ Ամերիկյան զորքերին հաջողվում  է  թիկունքից հարված հասցնել խորհրդային զորքերին։  Խորհրդային զորքերը մաքրվեցին Մալենից։ Իր գործերի համար Արմսթոնգը ստանում է լեյտենանտի կոչում։  

Այդ ընթացքում Հաստովսկին  սկսում է իր առաջին դիվերսիան կղզու  վրա, ոչնչացնում խորհրդային տանկային զորքերը։ Ամերիկյան զորքերը կղզի են ներխուժում հյուսիսից։ Հաստոբսկու զորքերը ոչնչացնում են խորհրդային զորքերի գլխավոր ուժը՝ ուղղաթիռ Միլ Մի-24-ը։ Գործողության մեջ է մտնում վերջին հերոսը,  ուղղաթիռի օդաչու Սեմ Նիքոլսը։ Շնորհիվ  հետևակի, զրահատեխնիկայի, ավիացիայի եւ հատուկ նշանակության ջոկատի համատեղ գործողությունների, ամերիկացիներին հաջողվում է հետ մղել  խորհրդային զորքերը կղզուց։  Մինչդեռ այդ ժամանակ Հաստովսկու խումբը գաաղտնի հանձնարարոււթյուն ստանալով մեկնում է  Կոլգուեմ կղղզի։ Գնդապետ Բլեյքը չի  դադարում Ավերոն կղզու համար մղվող պայքարը։  Ամերիկացիներ որոշում են իրենք ձեերբակալել Հուբին, և դրա համար  ններխուժում են խորհրդային տարածք։

Հաստովսկու խումբը իրականացնում է բացահայտ դիվերսիա ՀՕՊ կայանքների վրա, ապա ամերիկացիներ կղզուն հացնում են հակահարված, առաջին անգամ  գործի  դնելով գնդացիր А-10-ը։  Նիկոլսոնին գցում են, և դրանից հետո նա մտնում  է  խորհրդաային հատուկ նշանակության ջոկատի  մեջ։

Բլեյքը ստանում է մի տեսաուղերձ, որտեղ ասվում է այն մասինն, որ Հուբը նախատեսում է մահապատժի ենթարկել Նիքոլսոնին, ապա սպառնում է կիրառել միջուկային զենք։ Ի վերջո պարզ  է դառնում Նիքոլսոնի նպատակը, հրահրել ամերիկացիներին, որպեսզի նրանք ներխխուժեն խորհրդային տարծքներ, և դա բնութագրելով որպես  ագրեսիա, որից  հետո խորհրդային ժողովոուրդը պետք է տեսնի Գորբոչովի  անկախությունը ռազմական գործերում, և  ճանաչեն նրան, որպես խարիզմմատիկկ առաջնորդ։ Սակայն Նիքոլսոնին հաջողվում է փախչել գերությունից, իսկ Հաստովսկին տվյալներ է ստանում խորհրդային զորքերի «Սկադ» հրթիռի  տեղաակայման մասին։ Բայց ծանր պայքարից հետո  ամերիկյան հատուկ նշանակության ջոկատին հաջողվոում է ոչնչացնել այն։  Հուբը խելահեղության վիճակում սպանումմ է իր համախոհ Աննգելինա Մալեվիչին, որից հետո գնդապետ Իյուսիվի հետ փորձում է պախչել կղզուց, և ապա ազատ արձակել երկրոորդ Սկադ հրթիռռը։ Սակաայն Հաստովսկու խմբին հաջողվում է ոոչնչացնել Սկադը և բռռնելլ Հուբին։ Ամերիկյան զորքերը դուրրս են բերվում  Կոլգուև  կղզուց։  Պաշտոնապես հայտարարվել էր, որ անհայտ ահաբեկիչները, հավանաբար երբմնակկալները կամ նախկկին խորհրդային բանակի գեներալները հարձակվել են ԱՄՆ-ի Մալդեննում գտնվող ուսումմննամարզական ջոկատի վրա։ Հարձակումը   կասեցվել է աառանց, որևէ լուրջ կորուստների։

Red Hammer  (Կարմիր մուրճ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավը խաղացողին առաջարկում է  կանգնել ԽՍՀՄ-ի կողմը  և մասնակցել Ավերոն և Մալդեն կղզիների գրավմանը, Դմիտրի Լուկինի կողմից[3]։

Դմիտրի Լուկինը խորհրդային հատուկ նշանակության ջոկատի նախկին սպան էր, ով բողոքարկել էր շարքայիններին հրամայվածը չկատարելու համար, այն էր, սպանել Աֆղանստանի խաղաղ բնակչությանը։ Քարողարշավի գործողությունները սկսվում են այն պահից, երբ Լուկինը ներխուժում է Ավերոն։ Ներխուժման ժամանակ Դմիտրին ցուցաբերում է հերոսական արարքներ և ստանում է սերժանտի կոչում։ Այս կոչումով նա ներխուժում է Մալդեն։ Խորհրդային զոքերի էվակուացման ժամանակ Լուկինը հասցնում է հանել զորքը, բայց  չի կարողանում դուրս գալ։ Սակայն հետո նա խորհրդային զինվորների խմբի հետ ուղղաթիռ է վերցնում և վերադառնում Ավերոն։ Դրանից հետո Դմիտրին ստանում է լեյտենանտի կոչում և հնարավորություն ստանում վերադառնալ հատուկ ջոկատայինների խումբ։ Ապստամների լիկվիդացիոն գործողությունների ժամանակ  Ավերոնում նա հանդիպում է նրանց պարագլխի՝ իր նախկին ծառայակցի՝  Սերգեյի հետ, ով Լուկինին բացատրում է, որ Հուբի գործողությունները ուղղակի արկածախնդրություն է։ Լուկինը միանում է ապստամբներին և մասնակցում է մի շարք գործողությունների ընդեմ խորհրդային զորքերի։ Երբ ամերիկացիների ներխուժում են Կոլգուև, Դմիտրին լքում է այս կղզին, գերի վերցնելով երկու սպաների շտաբից ։

Resistance (Դիմադրություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավի սյուժեն ծավալվում է 1982 թվականներին, խաղի բուն իրադարձությւոններից դեռ երեք տարի առաջ։  Խաղացողը վերցնում է հատուկ նշանակության մարտիկ Վիկտոր Տրոշկի դերը, ով վերադարձել է կղզի երկարատև ծառայությունից հետո[4]։  Սակայն Նոգովիայում 30 տարի շարունակ եղել են սոցիալիստական կարգեր, բայց մինչ Տրոշկինի ժամանումը սկսվել են ազատական շարժումները  և շուկայական վերափոխումները։ 1982 թվականին Նոգովիայում սկսվում է կառավարական ճգնաժամ, կոմունիստական խմբակցության խորհրդարանում դուրս են գալիս խմբակցության կազմից դուրս են գալիս նրա կազմից և դիմում են ԽՍՀՄ-ին։ Նոգովինայի ուժային կառույցենրը չեն կարողանում դիմակայել խորհրդային բանակին, նախագահը հրաժարական է տալիս, կղզում սկսվում են պարտիզանական շաժումներ։ Պարտիզանները դիմում են Տրոշկինի օգնությանը, որպես փորձառու պառերազմի մեջ, սկզբում նա հրաժարվում է օգնել, սակայն հետո փորձում է ապստամբներին տարհամոզել։  

Մալդեն կղզում հայտնվում են Ջեյմս Հաստովսկու դիվերսիոն խումբը, իրենց մոտ ունենալով շարժական զենիթահրթիռային համալիր։ Պարտիզանները հարված են հասցնում ուղղաթիռներին։ Դրանից հետո Հուբը որոշում է գնալ բանակցությունների, արեվանգելով մի խումբ պատանդների, իր համագյուղացիների, և անգամ իր սիրելիին ՝ Լիզային։ Սակայն պարզվում է, որ բանակցությունները պարզապես զուղակ էին, խորհրդային զորքերը գրոհում են, Հուբը պախչում է, իսկ նրա  բոլոր պատանդները զոհվում են։ Դրանից հետո Տրոշկինը անցնում է  լայնածավալ գործողությունների։ Ոչնչացնում է կամուրջը, կղզին վերածելով երկու մասի, և փակում է  միակ ճանապարհը, պարտիզանները հարված են հասցնում կղզու մայրաքաղաք՝ Լիպանին, ապա ոչնչացնելով խորհրդային ուժերի մեծ մասը։

Խորհրդային զորքերին մնում է միայն բանակի օդային կայանը, տեղադրված կղզու հարավ-արևմութքում։ Խորհրդային զորքերը  սկսում են լքել կղզին, սակայն Հուբը որոշում է գնալուց առաջ ոչնչացնել կղզու ամբողջ բնակչությունը։ ԱՄՆ-ն կղզի է ուղարկում կրեյսեր, որպեսզի կարողանա գրավել օդային կայանը։ Զորքերի հրամանատարն էր գեներալ Ուիլյամսը հրաժարվում է անմիջական միջամտությունից։ Հաստովսկին փորձում է պայթեցնել ինքնաթիռ։

Տրոշկինը որոշում է ինքն ոչնչացնել ինքնաթիռը։ Դա նրան հաջողվում է, սակայն այդ ժամանակ Հուբը անձամբ գլխավորում էր խորհրդային տանկերի և հետևակի գնդերը։ Խորհրդային տանկերը  հարձակվում են պարտիզանների գլխավոր ուժի վրա, սակայն այդ պահին ամերիկյան ուղղաթիռները ոչնչացնում են օգնության եկած Բլեյքին Մալդենի հետ։ Հուբը հասցնում է կղզին լքել ուղղաթիռով, խորհրդային զորքերի մնացորդները գերի են ընկնում։

Նոգովիյը վերադառնում է խաղաղ կյանքի։ Գնդապետ Բլեյքը  դառնում է Մալդենի զորքերի հրամանատարը։ Հաստովսկին հրաժարական է տալիս և մնում է Նոգովիայում, որտեղ ստեղծում է մի փոքր ավիաընկերություն։

Խաղային ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Operation Flashpoint դիպուկահարային ժանրի խաղ է, նրա գեյմփլեյը համեմատած այս ժանրի այլ խաղերի հետ տիպային է։ Խաղում կառավարող կերպարը հանդիսանում է զինվորը, որը կարող է տեղափոխվել։ Խաղում նաև ներկա են այլ կերպարներ, բարեկամներ, չեզոք անձինք (քաղաքացիներ), թշնամիներ։ Որպես կանոն գեյմերին աջակցում են բարեկամ զորքերը։ Սկզբում խաղացողի առաջ դրվում են որոշակի նպատակներ, որոնք նա պետք է կատարի, օրինակ տեղափոխվի որոշակի տեղամաս։

OFP առանձնանում է իր բարձր մակարդակի ռեալիզմով, ինչի պատճառով համարվում է բավականին բարդ խաղ[5][6]։ Խաղացողը կարող է մահանալ միայն ընդամենը մեկ հաջող գնդակից[7]։  Գնդակը կամ արկը հասնում են նպատակին շուտ, քան ձայնը։  Կախված գնդակի հարվածի մասից, թե մարմնի, որ մասին է դիպել, խեղացողի մոտ առաջանում են վարքագծի փոփոխություններ, օրինակ ձեռքին հարվածից վատթարանում է նշանառությունը։ Ընդ որում «առողջությունը»  ինքն ին չի վերականգնվում։ Բուժման համար անհրաժեշտ է հիվանդապահի միջամտություն կամ վերքերի մշակում դաշտային հոսպիտալում։  Մեկ առաքելությունը հնարավոր է պահպանել միայն մեկ անգամ։  Գեյմերը պետք է պայքարի ոչ միայն  զինվորների դեմ, այլ նաև տարբեր տեխիկաների դեմ։ Մարտերը սովորաբար տեղի են ունենում մեծ հեռավորության վրա։

Երկրորդ կղզում, որտեղ ծավալվում են գործողությունները, հսկայական է և տեղաշարժվելու հնարավորությունը ավելի մեծ է[8]։  Ի տարբերություն այս ժանրի շատ այլ խաղերի, OFP –ում բացակայում են «ապակե պատերը», որոնք խաղացողին  տեղափոխում են սահմանափակ չափերով կղզի։  Դա զգալիորեն մեծացնում  է մարտավարության ազատությունը, խաղացողտ ինքն է ընտրում իր ճանապարհը,  տեղանքը կարող է օգտագործել որպես թաքստոց կամ թշնամու դեմ կրակ վարելու դաշտ։  Կղզիներում կան  լեռնային զանգվածներ, հիլզմներ, անտառներ,  դաշտեր, թփուտներ, ճանապարհներ, օդանավակայաններ և փոքր  բնակավայրեր։ Նոգովեյ կղզում՝ Resistance հավելվածում հայտնվել է մի  երկար նեղ ծոց (գրեթե, գետ), որը որոյով կամուրջ է կառուցված։

Երրորդում կան մեծաթիվ մատչելի կառավարման տեխնիկաներ (ավտոտրանսպորտներ, զրահատեխնիկաներ, ուղղաթիռներ, ինթնաթիռներ, ջրային տեխնիկաներ)[9]։ Քանի որ խաղը չի համարվում լիարժեք ավիացիոն կամ տանկային սիմուլյատոր, տեխնիկաների կառավարումը ավելին սովորական է, չի համարվում արկադային։ Տանկերի արդյունավետ կառավարման համար, անհրաժեշտ է անձնակազմում ունենալ առնվազն երոկւ հոգի, իսկ ուղղաթիռի և ինքնաթիռի կառավարման համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ։

Ի վերջո, ի տարբերություն այլ հրաձգային ժանրի խաղերի, այստեղ որոշ խնդիրներ միայնակ լուծել հնարավոր չէ[10]։ Դրա համար ավելացվել է նոր համակարգ, որի միջոցով կարելի է կատարել զինվորների փոփոխում[11][12]։  Հրամաննների ցանկը ընդարձակ է ներառում է տարբեր տեսակի հրամաններ, որոնց թիվը փոփոխվում է, օրինակ զենքի համալրում կամ փոխարինում։

Բայց գեյմփլեյի հիմնական նպատակը մնում է ռազմավարական գործողությունների կազմակերպումը։   Շատ հրաձգային ժանրի խաղերում սիմուլյացիան փոփոխվում է նեղ տարածքի (խաղացողի տեսանելիության սահմաններում)։     

Զինվոների և մարտիկների մասնագիտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում ներկայացված են որոշակի  մասնագիտացած զինվորներ, որոնք ունեն զենքերի որոշակի շարք։ Ճիշտ այնպես, ինչպես իրական կյանքում, մարտիկները ունեն տարբեր մասնագիտություններ, տարբեր հմտություններ և  տարբեր իրավիճակներում այլ պահանջարկներ։ Որպես կանոն, ջոկատը կազմվում է  այնպիսի մասնագիտացում ունեցող զինվորներից, որոնց պահանջարկը ավելի մեծ է։  Ջոկատի հրամանատար դառնում է սպան։  Առավել  պահանջվող մասնագիտություններն են՝ ստանդարտ մարտիկը, հիվանդապահը, որը կարող է բուժել հիվանդին, գնդացրորդ, ձեռքի զենքի գնդացիր, նռկանետորդ, դիպուկահար, հրամանատար, դիվերսանտ, որը կատարում է հատուկ առաջադրանքներ։ Ստեղծելով առաքելություն, հնարավոր է զինակից դարձնել յուրաքանչյուր ազատ քաղաքացու։  Բացի այդ, նախքան առաքելությունը սկսելը խաղացողը, եթե համարվում է ջոկատի հրամանատարը, կարող է վերազինել իրեն, իր ինվորներին և այլ ցանկացածին, որին զենք է հարկավոր։ Խաղում ներկայացված բոլոր զենքերը իրական կյանքում գոյություն ունեն, և հանդիսանում են տարբեր երկրների բանակների սպառազինության մի  մասը[13]։ Մարտիկների գերակշիռ մասը զինված է  M16A2 կամ ինքնաձիգ АK74 (կախված կղզուց) տեսակի հրացաններով[14]։

Տրանսպորտային միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում առկա են մեծ քանակությամբ տարբեր դասի տեխնիկաներ, ԲՄՊ, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, տեղադրման ՀՕՊ, դեսանտային նավեր, բեռնատար և մարդատար մեքենաներ։ Ամբողջ տեխնիկան գոյություն ունի իրական կյանքում և գտնվում են  բանակների զինանոցներում։

Տանկերը գրեթե ամբողջությամբ ստանդարտացված են միմյանց միջև[15]։  Յուրաքանչյուր տանկ ունի այն բոլոր մասերը, որոնք ունեն իրական կյանքում հանդիպող տանկերը։ Տանկերի կրակային ուժը և զրահապատումը բոլորի մոտ տարբեր  դասի է (միջին դասի տանկ/հիմնական տանկ), ինչպես նաև նույն դասի։ Յուրաքանչյուր տանկ ունի անձնակազմի համար նախատեսված ընդամենը երեք տեղ, հրամանատար, վարորդ և նորեկ-օպերատոր։ Հրամանատարը կարող է նաև հրամններ տալ տանկի շարժման և հրաձգության  վերբերյալ։ Խաղում ներկայացված են խորհրդային Տ-55, Տ-72АВ և S-80 տանկերը։ Նաև ամերիկյան տանկեր М60 և  М1A1 «Աբրամս» տանկերը, չնայած իրականի և խաղում ներկայացվածի մեջ կան էական տարբերություններ, խաղում ներկայացված տանկերը իրականի հետ համեմատած լիցքավորվում են ավելի արագ։

Զրահամեքենաները խաղում տանկերից տարբերվում են  ավելի թույլ զրահով և սպառազինությամբ, բայց կարող են տեղափոխել հետևակի։ ՀՕՊ և նման տեսակները տանկերի հետ  միասին օգտագործում են օդային ուժերը ոչնչացնելու համար։

Գրեթե բոլոր ուղղաթիռների անձնակամը բաղկացած է 2 մարդուց, (բացի V-80-ը), օդաչուն և ուղղաթիռի կառավարիչը[16]։ Ուղղաթիռները մեկ դասի են լինում (տրասպորտային/հարվածային) ունեն միանման սպառազինություն։ Որպես դեսանտ, ցանկացած ուղղաթիռի անձնակազմ հնարավորություն ունի լքել այն թռիչքի ժամանակ։ Խաղում օգտագործվող հիմնական ուղղաթիռներն են՝ խորհրդային Մի-24-ը և Մի-17-ը և ամերիկյան AH-1 և UH-60-ը։ Ինքնաթիռները խաղում ունեն իրակտեսական կառավարման ձև։ Կառավարման սխալի դեպքում հնրավոր է դուրս գալ ուղղաթիռից։ Բացի այդ, ինքնաթիռները ունեն ավտոպիլոտի և օդաչուների կատապուլտի ռեժիմ։

Խաղում ներկայացված են դեսանտային նավեր, զինված գնդացրորդներ որոնք օգտագործվում են տեղաշարժվելու համար։ Նավերի նախատիպը համարվում է Mark II PBR-ը։ Բեռնատարները խաղում չունեն զրահ և որևէ սպառազինություն և ցանկացած հարվածից կարող են ոչնչանալ։ OFP նաև առկա են մարդատար մեքենաներ (թեթև շտաբային M151 MUTT և  ՈՒԱԶ-469 մեքենաները) և տարբեր քաղաքացիական տեխնիկաներ (տրակտորներ, ինքնաթիռ Cessna 182)։

Մուլտինվագարկիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

OFP աջակցում է ցանցային խաղի  երկու ռեժիմ․ լոկալ ցանցում համացանցի միջոցով։ Առաջին դեպքում գեյմերը խաղում ստեղծում խաղի սերվեր, իսկ մյուսները  միանում են նրան։ Երկրորդ դեպքում սերվերի որոնումը հեշտացնելու համար օգտագործում են խաղի ներսում ներկառուցված հատուկ ծրագիր։ OFP-ի համար առավել հաճախ օգտագործում են  GameSpy Arcade-ը, մինչև թվականի ամառը այն առաջցել է խաղին։ Սակայն երկրորդ դեպքում պետք է արտացոլվեն միայն սերվերները, հաոտւկ ստեղծված որևէ ծրագրի միջոցով , սերվերին միանալու համար անհրաժեշտ է իմանալ նրանց   IP հասցեն[17]։

Մուլտինվագարկչի առաքելությունների տեսանկերը․

  • Կոոպերատիվ,  բոլոր խաղացողները պատկանում են  մի թիմի,  թշնամի դառնալով բոտերին[18]։ Բոտերը կարող են լինել նաև խաղացողների կողմից, եթե գեյմերը նրանց տվել է չզբաղված դեր կամ այդպես գրված է եղել սյուժեի մեջ։ Նման առաքելություններում խաղացողները կատարում են առաջադրանքների մեծ շարք։ Եթե գեյմերը մահացել է կոոպերատիվ ռեժիմում, ապա նա դրանից հետո վերածվում է բոտի, իսկ եթե այդպիսիք չեն մնացել նա խաղից դուրս է գալիս, բայց ստանում հնարավորություն դիտելու խաղի շարունակությունը[19]։
  • Թիմային, խաղացողները բաժանվում են երկու պատերազմող խմբերի։ Այդ պարճառով խաղում այդ առաքելությունները առանձնանում են քարտեզային նշումով, որի սահմաններից դուրս գալ չի կարելի։ Կռվի դաշտում նշվուն են երկու ռեսպաունա, որտեղ խաղացողները վերածնվուն են մահանալուց հետո։ Գեյմերները ստանում են միավորներ իրենց թշնամիներին սպանելու համար, հաղթում  է այն թիմը, որը ավելի շատ միավոր է հավաքում։
    • Թիմային պայքար, երկու ջոկատների սովորական պայքար։ Թիմը ստանում է միավոր, եթե իր թիմակիցը սպանել հակառակորդ թիմի անդամի։
    • Պայքար ոլորտի  համար,  «կռվի դաշտում» բացի ռեսպաունաից տեղադրված են նաև մի քանի ոլորտներ։ Թիմը ստանում է միավոր ոչնչացնելով թշնամու միավորները։
    • Դրոշի գրավում, «կռվի դաշտում» բացի ռեսպաունաից տեղադրված են նաև երկու բազա և երկու դրոշ։ Թիմը միավոր է ստանում ոչնչացնելով թշնամու բազան և գրավելով դրոշը։
    • Պահել քաղաքը, մեկ թիմը պետք է գրավի քաղաքը, իսկ երկրորդը այն պատմանել[20]։
  • Անհատական, յուրաքանչյուր խաղացող խաղում է ինքն իր համար[21]։

Մահացու կռիվ (Deathmatch), խաղացողը միավորներ ստանում ուրիշխաղացողների սպանելու համար։

Առաքելությունների խմբագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագիր ռեժիմը  թույլ  է տալիս ստեղծել սեփական առաքելությունը քարտեզի վրա։ Ի  սկզբանե գեյմերը որպես առաքելությոնա հիմք, ստեղծում է միավորներ (զինվորներ և տեխնիկաներ)։  Այնուհետև զինվորների ստորաբաժանումները կարելի է միավորել ջոկատներով։  Բացի այդ խաղացողը կարող է սահմանել թողարկիչ, որոնք կատարում են գործողություններ, որոշակի պայմաններում։ Դրանց օգնությամբ,  օրինակ կարելի է որոշել տարբեր առաքելությունների վերջը։ Այս ամենը թույլ է տալիս ստեղծել պարզագույն միակողմանի կամ կոոպերոտիվ առաքելություններ։

Սակայն խմբագրման գործիքները ունեն նաև այլ լրացուցիչ հնարավորություններ, որոնք թույլ են տալիս առաքելությունները դարձնել ավելի հետաքրքիր։ Գեյմերը կարող է սահմանել բոտերի առաջացման հավանականությունը, սահմանել դրանց առաջացման վայրը, տեղափոխել զենքով լցված արկղեր (խաղացողին հնարավորություն տալ ընտրել իրեն նախընտրելի սպառազինությոնա տեսակը), ստեղծել քաղաքացիական ստորաբաժանումներ և տեխնիկաներ։

Ի վերջո, խաղի մշակման հզոր մեթադի լեզուն մնում է անհայտ։ Այն թույլ է տալիս ստեղծել յուրաքանչյուր գաղափար, ընդհում մինչև ստեղծել անիմացիոն կերպարներ։ Նաև առաքելություններում կարելի է ձայնային ֆայլեր *.wss, *.ogg կամ *.wav ստանդարտի մեդիա ֆայլեր, որոնք գրվում են HTML լեզվով։ Ձայնային ֆայլերը օգտագործվում են որպես երաժշտություն, երկխոսություններ։

Ստեղծման պատմությունը և մշակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Չեխիացի երկու եղբայրներ՝ Մարեկ և Օնդրեյ Շափելները, ամբողջովին տարվել են եռաչափ Real Virtuality շարժիչի ստեղծմամբ։ Այդ ժամանակ նրանք ունեցել էին համակարգչային խաղերի ստեղծան փորձ, վաղ եղբայրները մշակել էին արկադային ժանրի «Ալդեբերենայի ներխուժումը» և տանկային սիմուլյատոր Gravon, Atari համակարգիչների համար, որից հետո տարվել էին ռազմական թեմայով։ Իրենց ծրագրերի մեջ էր մտնում ստեղծել լիարժեք գլոբալ խաղ, և շարժիչի ստեղծումը դրա մի մասն էր համարվում։ 1997 թվականին Օնդրեյը հավաքել էր պարզագույն տեխնկական դեմոտարբերակ, շարժիչը ստուգելու համար։ Դրանում պետք էր կառավարել ուղղաթիռներ, դրանցով թռչել, նաև կատավարել ցամաքային տեխնիկան։

Շուտով նրանք եկել այն եզրակացությանը, որ խաղում պետք է ավելացնել հետևակաի մասնակցությունը, որին առավել ձգտում էին չեխերը։ 1998 թվականին Շփանելներին միացել են ևս երկու մարդ, որը հնարավորություն տվեց մշակումը բաժանել մասերի միմյանց միջև։ Նրանցից ոմանք զբաղվում էին մոդելավորմամբ, և շատով պատրաստեցին բավականին լավ հետևակ, սակայն չեխերը կանգնեցին խնդրի առաջ, արհեստական ինտելեկտի գրման հարցում։ Մշակողների համար պատրաստ էր բացօթյա դինամիկ միջավայր, որը նախատեսված էր տեպնիկա և արհեստական ինտելեկտ ստեղծելու համար, որը կարող էր կողմնորոշվել, տեղաշարժվել և կատարել առաջադրանքներ։ Մեկ այլ բարդություն էր խաղը ստեղծել զրոյից։ Նրանք չունեին որևէ հին մոդել, հին շարժիչ, իսկ որպես հիմք ընդունել ժամանակակակից սարսափը կամ սիմուլյացիան՝ Շփելները հրաժարվում էին։ Նրանց խոսքերով՝իրենք ունեցել են իրենց տեսակետը, թե ինչպես պետք է երևա խաղը, և իրենց երազանքը կյանքի կոչեցին։

Գլխավոր խնդիրն այն էր, որ ենք չունեինք աշխատող տրամաբանություն և խաղի մեխանիկա։ Միավորներին չէր հաջողվում գտնել ճանապարհը, պայքարել և նպատակաուղղվել։ Մենք նույնիսկ չենք կարողացել անցկացնել թեստավորում, քանի որ ոչ մի բան չէր աշխատում։ Պահանջվում էր իրար կապել ֆզիկան, արհեստական բանականությունը և այլ տարբեր խաղային տարեր։ Երբ ամեն ինչ գործում է գծային միջավայրում, ժամանակն է դառնում անցնել դինամիկայի, սակայն փորձում ենք անել հակառակը։

1998 թվականին չեխիացի մշակողները համաձայնագիր են կնքել Interactive Magic հրատարակչության հետ, որը նրանց ապահովել է ֆինանսավորմամբ և օգնել է ստեղծել ապագա քարոզարշավը։ Մշակողների վաղեմի մտահաղացմամբ գործողությունները պետք է ծավալվեին Երրորդ համաշխարհային պատերազմից հետո, արևմուտքի և արևելքի միջև։ Միջուկային պայթյունների պատճառով մոլորակը դարձել էր անկյանք։ Քարոզարշավի սյուժեն սկսվել էր նրանից, որ վերջին ամերկացի հարյուր զինվորները փոքրիկ կղզում հանդիպում են խորհրդային զինվորներին, և սկսում են պայքարել միմյանց դեմ։ Մարեկ Շփանելին ասել է, որ նման սյուժե գրել նրան դրդել է իր մանկությունը, մինչև 1990 թվականը Չեխիան եղել է Չեխոսլոակիայի սոցիալիստական կազմում։ Շփանել եղբայրները, երեխա հասակում լսել են ամերիկյան ռադիոկայան և և զգացել են արևմուտքի և արևելքի միջև եղած հակամարտությունը։

Քարոզարշավի սկզբնական տարբերակում մասշտաբային մարտերը ավելի շատ էին եղել տեխնիկաների մասնակցությամբ, քան հեևակի մասնակցությամբ։ Խաղացողը խաղը սկսում է որպես շարքային զինվոր և կախված իր կոչումից ավելանում են առաջադրանքները։ Վերջին առաջադրանքներում գեյմերը ստիպված է լինում ավելի շատ օգտոգործել տեխնիկաներ, այս առաջադրանքներում իրական ժամանակի ռազմավարության տարեր ավելի շատ։

Ի սկզբանե քարոզարշավի համար նախագծված է եղել ավազե փոքր կղզի, ինչպես նաև ավազեգույն քողարկման վայրեր և նույն գույնի տեխնիկաներ։ Սակայն 1999 թվականին մշակողներին միանում են ևս մի քանի մարդիկ, հիմնականում արվեստագետներ, և այդ ժամանակ խաղում հայտնվում են որակյալ կանար և գունաոր տարածքներ և ռազմական տեխնիկաներ։ Դիզայներները առաջարկել են հրաժարվել անապատից, և Շփանել եղբայրները սկսել են վերաշարադրել սյուժեն։ Նահանգների մեծացման համար չեխերը որոշել են միավորվել ընկերության հետ, որից հետո ստացել են Bohemia Interactive անվանումը։ Նրանք զբաղվել են մեծ քանակությամբ զենքեր ստեղծելով։ Շուտով ավազե կամուֆլյաժը վերացել է խաղից, և միայն մնացել են հին կղզիները, որոնք կոչվել են «Ամազիա կղզիներ»։

Խաղի թողարկումը նատեսված էր կատարել 1999 թվականին, սակայն մինչ թողարկումը Interactive Magic լքել հրատարակչական շուկան։ Եվ խաղը անցել է մեկ այլ ընկերության ՝ Ubisoft Entertainment-ին։ Ֆրանսիական ընկերությունը նախագիծը չի համարել հեռանկարային, այդ նույն ժամանակ ռազմական սիմուլյատորը չի բավարարել ընկերության իմիջին։ Ֆինանսավորումը դադարեցվել է, և չեխիացի մշակողները հայտնվել են բարդ ֆինանսական իրավիճակում։ Բայց խաղի մշակման աշխպատանքները չեն դադարեցվել։ Մինչ նկարիչները աշխատում էին նոր մոդելների մշակման վրա, այլ մշակողներ կատերելագործում էին շարժիչը, բարձրացնելով գրաֆիկան և ռեալիզմը։ Ի սկզբանե զինվորները և տեխնիկաները ունեցել են արկադային շերտի զենք ու զրահ։ Այդ ժամանակ մշակողները սկսել են մեծ ուշադրույուն դրաձնել հետևակին, և այն սիմուլյատորից աստիճանաբար դարձրել են հրաձագային ժանրի խաղ։

Քարողարշավի սյուժեն մի քանի անգամ փոփոխվել է, սյուժեի վերջնական տարբերակը գրվել է 1985 թվականին, որտեղ հիմնականում շրջանառվում էր սառը պատերազմը և աղմկոտ գեներալը։ Խորհրդատու Ռադան Դուբրավան որոնում էր մեծ քանակությամբ տեղեկատվություն հրաձգային զենքի և մարտական տեխնիկայի մասին։ 2000 թվականին հաստատվել է խաղում օգտագործվող զենքերի, տեխնիկաների ցուցակը, և չեխերը սկսել են զբաղվել մոդելների լրամշակմամբ։

Խաղի շարժիչը ամբողջությամբ ձևավորվել է 2000 թվականի աշնանը։ 2000 թվականի սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Bohemia Interactive պայմանագիր է ստորագրել Codemasters-ի հետ։ Բրիտանական ընկերությունը ապահովել է ֆինանսավորումը և չի սահմանափակել ստեղծագործական ազատությունը։ Մշակող Հալ Սենդբաչը շատ է զարմացել, երբ ծանոթացել է խաղին, երբ նրա հերոսը թռչել է ուղղաթիռից, սպանվել է պատահական գնդակից։ Սակայն Հալը չի պնդել փոփոխել խաղը կամ պարզեցնել խաղընթացքը, ընդհակառակը, նա ընդգժել է, որ նման բարձր ռեալիզմը նրան հիշեցնում է դրվագներ «Փրկել շարքային Ռայանանին» ֆիլմից։

Ըստ Gamasutra տեղեկատվության, որտեղ հրապարակված էր եղել Operation Flashpoint-ի առաջին պատկերները, նախագծի բյուջեն կազմել է 600 000 դոլար, որը որ այնքան էլ թանկ չի եղել նաման խաղի համար, որը ունեցել է 800 եռաչափ մոդելներ, 100 000 բառ, 250 000 կոդային տող և 60 միաօգտագործման առաքելություններ։ Bohemia Interactive կարող էր գտնել այլ հրատարակչություն, որը կարող էր ավելի լավ մշակում ապահովել, բայց փաստ է, որ այդ ժամանակ ստոիդիան չէր ղեկավարի նրանց։

2000 թվականի նոյեմբերին մշակողները պատրաստել էին ցանցային ռեժիմը։ 2001 թվականի հունվարին նրանք հաստատեցին առաքելությունների ցուցակը, փետրվարին հավաքեցին ալֆա-տարբերակը, իսկ մարտին լոգոն և խաղի շապիկը։ Մարտի 20-ին նրանք տեղադրել համացանցում տեղադրեցին դեմո-տարբերակը։ Ընդամենը մեկ շաբաթ խաղը բեռնել էին ավելի քան մեկ միլիոն անգամ, այն դեպքում, երբ արխիվի բեռնման չափը կազմել էր 63 մեգաբայթ, այդ ժամանակ, այդ չափը համարվում էր բավականին մեծ։ Դեմո-տարբերակում եղել էր ընդամենը մի առաքելություն, այնուհետև այն դարձել է որպես հիմնական առաքելություն (առաքելություն «Որոգայթ»)։ Խաղի նկատմամբ հետաքրքրությունը այնքան մեծ է եղել, որ գեյմերները սկսել են քանդել դեմո-տարբերակը։

2001 թվականի մայիսի 25-ին Codemasters-ի ներկայացուցիչը, թեստովորել է խաղային ընթացքը, թույատրել է ֆայլը ուղարկել գլխամասային գրասենյակ։ Խաղի թեստավորումը անցկացվել է հանգստյան օրերին, կիրակի օրը հայտնաբերվել են մեծ սխալներ, որոնք հենց այդ նույն ժամանակ ամբողջությամբ շտկվել էին չեխերի կողմից։ Մի քանի օրից խաղի սկավառակը ուղարկվել է գործարան, իսկ 2001 թվականի հունիսի 22-ին խաղը հայտնվել է խանութներում։ Խաղի վերջնակնա տարբերակը ուղարկելուց հետո, չեխերը լուրջ մտավախություներ են ունեցել, որ կգտնվի մի այնպիսի սխալ, որը կդառնա ճակատագրական, որը նրանք չեն կարողանա շտկել։ Սակայն լուրջ սխալներներ չեն գտնվել։

Խաղի ազատ արձակումից հետո Bohemia Interactive չորս տարվա ընթացքում OFP ապահովել է անվճար լրացուներով, խաղում ավելացնելով նոր առաքելություններ, զենքեր և տեխնիկաներ։ Այդ ընթացքում ընկերության նահանգը խիստ աճեց, մշակողները մշակեցին նոր տեխնոլոգիաներ։ Մշակողների խոսքերով՝ իրենք պատասխանատվություն էին զգում հասարակության առջև, բոլոր խռոությունների պատճառով, այդ պատճառով շարունակում են բարելավել արտադրանքը։

Ինքը Մարեկ Շփանելը կարծում է, որ Operation Flashpoint աշխատանքը նրա առաջին լայնամասշտաբ նախագիծն է, և դա նրան շատ բան է սովորեցրել։

Երբեմն գեյմինդուստրիայի մարդիկ ասում են ձեզ, որ նոր խաղը չունի շանսեր, որ նորարարության տեղ չկա, որ դուք պետք է հավատարիմ մնաք սահմանված կարգին և չկրկնեք այն, ինչն արդեն կա։ Դա այդպես չէ։ Հետևեք ձեր երազանքին, անկախ նրանից, թե ինչպիսին է այն։ Ես լիովին համոզված եմ, որ եթե դու զբաղված ես նրանով, ինչը որ քեզ դուր է գալիս, նույնիսկ եթե գաղափարը լավագույնը չէ, խաղը կդառնա լավագույնը։
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի երա-շտությունը գրվել է չեխ կոմպոզիտոր Օնդրեյ Մատեյքի կողմից։ Բացի այդ, որոշ երաժշտություններ գրվել են ավստրալիական Seventh խումբը, հատուկ OFP-ի համար, ալտերնատիվ ժանրով։ Առաքելություններում արշավների ժամանակ երաժշտությունը հնչում է սկզբից մինչև վերջ։ Երաժշտությունը մշակված է այնպես, որ լիովին համապատասխանի խաղի ընթացքին։ Դա թույլ է տալիս երաժշտությունը ընդգծել, օրինակ կարևոր կամ ողբերգական պահերը, ինչը գեյմերին լիովին ընկողմում է խաղընթացքի մեջ։ Բացի այդ, խամբագիր ռեժիմում գեյմերը կարող է ավելացնել առաքելություններ, ցանկացած աուդիո ֆայլ։

Resistance-ում որպես լրացում ավելացվել է ևս 13 նոր ստեղծագործություն։[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկում, լրացումներ և վերահրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Operation Flashpoint

Եվրոպայում խաղի թողարկումը տեղի է ունեցել 2001 թվականի հունիսի 22-ին։ Խաղի միջազգային տարբերակը թողարկվել է DVD սկավառկի տեսքով, որոշ սկավառակներ ավտոմեքենաները լրացուցիչ են փաթեթավորել։ Խաղը նաև թողարկվել է այլ խաղերի հետ խմբակային, օրինակ ՝ ավտոարշավային սիմուլյատոր Codemasters-ի հետ։ Փաթեթավորումում կա մեկ սկավառակ, «Դաշտային հրահանգները», խաղի համառոտ ուղեցույց արտադրողի զեկույցը։ Խաղացողին հասանելի է եղել 1 քարոզարշավ, 13 միակառավարելի և 11 ցանցային առաքելություններ։ Հյուսիսային Ամերիկայում խաղը թողարկվել է միայն 2001 օգոստոսի 28-ին։ Այդ հետաձգման պատճառը եղել է այն, որ նրանք ցանկացել են խաղը թողարկել ԱՄՆ OFP խանութում, սերվերի աջակցությամբ, որը վելացվել է միայն 1․20 տարբերակում։

Սեպտեմբերի 25-ին Codemasters-ը մամուլի ասուլիսի ժամանակ խաղային արշավի լրացուցիչ մասը ներկայցրել է «Կարմիր մուրճ» հավելվածը։ Ավելի ուշ, հերթական մամուլի ասուլիսի ժամանակ, հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ մշակողները պատրաստել են Gold Upgrade մասշտաբային նոր լրացում, որը ներառում է նոր խաղային ռեսուրսներ։ Հյատնի է դարձել նաև թողարկման ամսաթիվը, ինչպես նաև այն, որ այն լինելու է վճարովի և պետք է պարունակի «Կարմիր մուրճ» քարողարշավը։ Բացի այդ, Codemasters հայտնել է Operation Flashpoint Gold նախապատրաստվող թողարկման մասին։ OFP Gold և Gold Upgrade գնելու համար հասանելի են եղել 2001 թվականի նոյեմբերի 30-ին։ Եվ խաղը, և թարացումը կարելի էր ձեռք բերել Եվրոպայում, Հյուսիսային Ամերկայում, այնպես էլ նաև փոստով։

Operation Flashpoint-ում վերջին փոփոխությունը ավելացվել են 1.46 տարբերակում , 2002 թվականի մարտի 4-ին։ Մինչ այդ, նրանք թողարկել էին ավելի որակով լրացումներ և թարմացումներ, խաղընթացքում ներմուծելով բազմաթիվ նոր զենքեր և տեխնիկաներ։ 1.46 տարբերակում կատարվել է վերջնկան օպտիմալացում և շտկվել էին մեծ քանակությամբ սխալներ։ OFP-ի 1.46 տարբերակը առաջին անգամ հրատարակվել է Ռուսաստանի Դաշնությունում։ 2002 թվականի ապրիլի 2-ին խաղը հայտնվել է ռուսական խանութներում։ Բացի մնացած լրացումները, այդ հրատարակությունը պարունակել է նաև «Կարմիր մուրճ» քարոզարշավը։ Հրատարակչությամբ և տեխափոխմամբ զբաղվել է «Բուկա ընկերույունը»։

Operation Flashpoint: Resistance

2002 թվականի փետրվարի 19-ին, երբ Operation Flashpoint վաճառքի թիվը հասել է մեկ միլիոնի, Codemasters մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է այն մասին, որ Bohemia Interactive պատրաստել է Operation Flashpoint-ի համար մասշտաբային լրացում։ Ինչպես նաև Bohemia-ը ստեղծել է OFP պաշտոնականա կայքը։ Ապրիլին Codemasters բացել է OFP: Resistance իր կայքը։ 2002 թվականի մայիսի 14, նրանում հայտնվել է առաջին գովազդը, ինչպես նաև դեմոտարբերկ լրացումը։ OFP: Resistance-ի թողարկումը Եվրոպայում տեղի ունեցել 2002 թվականի հունիսի 28-ին, Հյուսիսային Ամերիկայում հուլիսի 11-ին։ Լրացումը թողարկվել CD սկավառակի տեսքով։ Այն տեղադրելու համարպահնջվում էր արդեն տեղադրած ունենալ բնօրինակ խաղի ցանկացած տարբերակ, 1.00-ից մինչև 1.46 տարբերակը, բացի այդ այն թողարկվում էր բնօրինակ խաղից առանձին։ OFP: Resistance թողարկման պահին տեղադրված էր խաղի 1.75 տարբերակը։ Նրա հիմնական առանձնահատկություններից են եղել, նոր կղզին (Նոգովա), զգալիորեն մեծ տարածքը, քան նախորդում, բարելավված գրաֆիկան և բարձր թույլտվությունը, մուլտինվագարկչի բարելավումը։ Լրացումը նաև պարունակել է նոր քարոզարշավ և նոր զենքեր ու տեխնիկա։

OFP: Resistance հայտնվելուց հետո, վերջին տարբերակը տեղադրելուն համար, խաղացողները պետք է գնեին երկու առանձին սկավառակ։ Մշակողները դա ուղղելու համար, որոշեցին ստեղծել մեկ նոր ընդհանուր սկավառակ։ 2002 թվականի օգոստոսի 28-ին ներկայացվեց նոր հրատարակությունը, իսկ 2002 թվականի նոյեմբերի 15-ին Codemasters-ը հայտարարեց Եվրոպայում Operation Flashpoint: Game Of The Year edition-ի թողարկման մասին։ GOTY- տեղադրումը ունենում էր նույն ազդեցությունը, ինչ OFP-ի և OFP: Resistance տեղադրումը։ Հրատարակությունը պաշտոնապես ներառում էր երեք քաթոզարշավ, ինչպես նաև այն բոլոիր լրացումները, որոնք առկա էին։

2001 թվականի սեպտեմբերի վերջին խաղի բնօրինակը ունեցել էր ավելի քան 500 000 տպաքանակով օրինակ, իսկ 2002 թվականի փետրվարին մեկ միլիոն օրինակ։ 2003 թվականի փետրվարին իր հարցազրույցի ժամանակ Մարկ Շփանելը ասել է, որ ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 1․2 միլիոն օրինակ Operation Flashpoint և շուրջ 200 հազար օրինակ Operation Flashpoint: Resistance։

OFP: Elite и Arma: Cold War Assault[խմբագրել | խմբագրել կոդը]

X-Box-ի համար Operation Flashpoint մշակման աշխատանքների մասին առաջին անգամ հայտարարվել է 2002 թվականի ապրիլի 16-ին։ 2005 թվականի մայիսի 19-ին հաստատվել է խաղի կոնսուլային տարբերակի թողարկման մասին։ Operation Flashpoint: Elite-ի անոնսը տեղի ունեցել 2005 թվականի նոյեմբերի 9-ին։ Խաղի կոնսուլային տարբերակը ներառում է Cold War Crisis և Resistance քարոզարշաները, ցանցային ռեժիմում առկա են ավելի քան 50 մուլտինվագարկչային առաքելություններ։ Խաղում նաև առկա է լիարժեք խմբագրի ռեժիմ, որում առկա են բոլոր զենքերը և տեխնիկները։ OFP: Elite եղել է Bohemia Interactive և Codemasters համատեղ վերջին աշխատանքը։ Իրենց տարաձայ ություներից հետո լոգոն և ապրանքանիշը մնացել է Codemasters-ին, իսկ շատ խաղային ռեսուրսներ, այդ թվում շարժիչը, որը մշակողների սեփականությունն էր։ Նման պայմանների պատճառով Bohemia Interactive դադարեցրել է աշխատանքները խաղի վրա։

OFP-ի ամենավերջին համալրումը եղել է 2011 թվականի հունիսի 22-ին, ի պատիվ խաղի 10 ամյակի։ Այն ազատ է արձակվել մշակողների կողմից, բնօրինակ խաղում, բայց քանի որ Operation Flashpoint անվան իրավունքները իրենց չէր պատկանում, նրանք խաղը վերաանվանեցին Arma: Cold War Assault։ Լրացումն բեռնելու համար հասանելի եղել միայն համացանցում, սակայն մինչև այն բեռնելը, հարկավոր էր ունենալ OFP: Resistance-ի բնօրինակ տարբերակը։ Այն ինքնին խաղում տեղադրված է եղել 1.99 տարբերակում։ Դրանում բարելավված է եղել գունային գամման և շտկված են եղել որոշ սխալներ։

Երկրբագուների ուշադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Operation Flashpoint-ի շուրջ հացաքվել էր սահմանափակ հանրություն, նվիրյալ երկարբագուներ, «սիրահարված խաղին»։ Կոնկրետ բազմաֆունկցիոնալ խմբագրի ռեժիմին, գաղտնի ծրագրավորման լեզվին, որը կարող էր կյանքի կոչել ցանկացած գեյմերի ցանկացած գաղափար, որը կսահմաներ OFP-ի հետագա զարգացումը։ Երկրպագուները ստեղծել էին ինչպես հսկայական միայնակ, այնպես էլ բազմակողմանի առաքելություններ։ Խաղի թողարկուից ամիսներ հետո հայտնվեցին հարյուրավոր երկրպագուներ, որոնք ստեղծեցին բազմաթիվ առաքելություններ։

Բացի խմբագիր ռեժիմի ֆունկցիոնալությունից, խաղն ունի բաց ճարտարապետություն, ֆայլերի փոխանակման համար չեն պահանջվում լուրջ հմտություններ և դա կատարել կարող է հասարակ խաղացողը։ Տեկստուրան և եռաչափ մոդելները պահպանվում են խաղային թղթապանակներում, իսկ զինվորները, տեխնիկան և զենքերը պահվում են կոնֆիգուրացիոն ծառի տեսքով, որը կարելի է խմբագրել , տեքստային խմբագիր ռեժիմում։ Բացի այդ, Bohemia Interactive-ը համացանցում տեղադրել է գորժիքների հավաքածու, որոնք հասանելի են բոլորին, դրանցով գեյմերը կարող է օգտագործել խաղում նորարություններ ստեղծելու համար։ Նրանց ծրագիրը Oxygen Light-ը թույլ է տալիս խաղացողներին փոփոխել տարբեր օբյեկտներ, լանդշաֆտներ, զենքեր, տեխնիկաներմարդկան, տներ, իսկ Visitor ծրագիրը, կեղծել և/կամ փոփոխել կղզիները։

Արդյունքում շատ երկրբագուներ տարվել են նոր տեխնիկաների, զենքերի և խաղային տարածքների ստեղծմամբ։ Լրացումներկ ստեղծումը դարձել էր նույնքան հաճալի, որքան որ առաքելությունների ստեղծումը։ Operation Flashpoint-ի համար համացանցում ներբեռնման համար հասանելի են բազմաթիվ լրացումներ, օգտատերերի համար։

Ամենատարածված փոփոխություններից են․

  • Operation Flashpoint: Between the Lines, ՆԱՏՕ-ի երկու նոր քարոզարշավ
  • Պատերազմող կողմերի փոփոխություն, (ԱՄՆ-ի ծովային հետևակը փոխվել է Չեխոսլովակիայի ժողովրդական բանակով)
  • Տարվա եղանակների փոփոխությունը մարտական գործողությունների ժամանակ
  • Խաղում տարբեր ժամանակահատվածների փոփոխությունները, (Ամն-ի քաղաքացիական պատերազմը, Առաջին համաշխարհային պատերազմը, Երկրորդ համաշխարհային պատերազմը, պատերազմը Վիետնամում)։
  • Այդպիսով Operation Flashpoint դարձել է ամենա փոփոխված համակարգչային խաղերից մեկը։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Operation Flashpoint շարժիչը հիմք է դարձել մի շարք խաղերի ստեղծման համար, օրինակ ՝ Virtual BattleSpace (VBS)-ի համար։ VBS չի համարվում առևտրային շարք, և արտադրվում է հատուկ պատվերներով։ Առաջին անգամ, OFP հիման վրա ստեղծվել է ԱՄՆ-ի ծովային հետևակի համար մարզումային ծրագիր, տեղեկացվել է 2001 թվականի դեկտեմբերի։

Խաղի շարունակության մասին, առաջին անգամ հայտնել է Codemasters 2003 թվականի ապրիլի 16-ին։ Հաջորդ մամուլի ասուլիսի ժամանակ 2003 թվականի մայիսի 8-ին հայտնել են նոր մանրամասներ։ Խաղի թողարկումը նախատեսվում էր 2004 թվականին, սակայն արդեն 2003 թվականի սեպտեմբերի ր-ին հայտնի է դարձել այն մասին, որ խաղի շարունակությունը ազատ է արձակվելու 2005 թվականին։ Այդ որոշումը կապված է եղել OFP: Elite մշակման հետ, իսկ արդեն 2004 թվականի օգոստոսին Operation Flashpoint 2-ի պաշտոնական կայքում, որ խաղի թսղարկումը նախատեսվում է կատարել 2006 թվականին։

2005 թվականի հունիսի 22-ին Bohemia Interactive համացանցում տեղադրել է բաց նամակ, բուն խաղի երկրբագուների համար, որտեղ ասվում էր որ նրանք դադարեցրել են համագործակցությունը Codemasters-ի հետ, ինչպես նաև այն մասին, որ մշակողները շարունակում են աշխատել նոր խաղի վրա, որի թողարկման տարեթիվը դեռևս անհայտ է։ Խաղի բնօրինակ անունը մնացել է Codemasters սեփականության տակ, նոր արտադրանքը ստացել է նոր անվանում, Armed Assault. Armed Assault, առաջին խաղը Arma սերիայից, թողարկվել է 2007 թվականի աշնանը։

2007 թվականի ապրիլի 19-ին հայտնի դարձավ այն մասին, որ Codemasters աշխատում է Operation Flashpoint-ի անմիջական շարունակության վրա։ 2009 թվականի փետրվարի 26-ի Bohemia Interactive հրատարակել է բաց նամակ, որում Codemasters-ը մեղադրվել է բուն խաղի անվանումը օգտագործելու մեջ, պատճառաբանելով որ խաղի շարունակությունը կապ չունի բուն խաղի հետ, այնօգտագործել է միայն խաղի վարկանիշը բարձրացնելու համար։ 2009 թվականի ապրիլի 8-ին Codemasters հրապարակել է պատասխան, որտեղ ասվում էր, որ նոր խաղը, էստ էության համարվում է բուն խաղի շարունակությունը, և մշակման համար անունը ոչ մի դեր չի խաղում։ Այնուհետև OFP ստացավ նոր անուն, Operation Flashpoint: Dragon Rising, դա տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 6-ին։

Այսպիսով OFP ի սկզբանե դարձել է սիրելի խաղ։ Arma շարքը համարվում է դրա իրական շարունակությունը, խաղերը թողարկվում են Bohemia ստուդիայի կողմից, օգտագործելով արդիականացված Real Virtuality շարժիչը։ Հիմնականում, այս խաղերը ստեղծվել են Operation Flashpoint հիմնա վրա։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր խաղի հետ, մշակողները ավելացրել են նոր տարրեր։ Սակայն շատ երկրբագուներ, այդ ամենը համարում են սյուժեի անհարկի փչացում։

Մենք չեխերից սպասում էինէ նորանոր ձեռքբերումների։ Եվ ո՞վ կարող էր այն ժամանակ մտածել, որ Cold War Crisis-ի բոլոր սերիաների հաջողությունը կապված է Operation Flashpoint-ի հաջողությունների հետ։ Իսկ գագաթից միայն մեկ ճանապարհ կա․․․
- Տիմուր Հորեվ

Ինչ վերաբերում է Operation Flashpoint շարքի շարունակությանը, խստորեն տարբերվում էր բնօրինակ խաղից։ Նարնք օգտագործել են նոր շարժիչ՝ EGO, և չնայած մարտական գործողությունների նմանությանը OFP-ին, իրենցից ներկայցնում են բնօրինակ խաղի պարզեցում։ Խաղերի այս շարքը ավելի թեթև է, և իր շուրջն է հավաքում խաղացողների լայն շրջանակ։

Արդյունքում Operation Flashpoint 2-ը և The Black Mirror 2-ը դուրս են եկել լավ խաղ, սակայն ունեն բնօրինակին մոտավորապես նման վերաբերմունք, թե ինչպես հոլիվուդյան «Զանգ» ֆիլմը։
- Կիրիլ Վոլոշին

Քննադատություններ և գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ խաղի գրախոսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Allgame3.5 5 աստղից[22]
Game RevolutionB+[23]
GameSpot8,7 / 10[24]
IGN8,8 / 10[25]
MPOG3.5 5 աստղից
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
3DNews4 / 5
Absolute Games85%
Страна игр9 / 10[26]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Game Rankings86,51 %
(41 обзор)[27]
Metacritic85 / 100
(21 обзор)[28]
MobyRank87 / 100[29]

Գլխադասային մամուլում խաղը ստացել է հիմնականում դրական արձագանքներ։ Գրեթե բոլոր հրատարակությունները իրենց արձագանքներում առանձնացրել են այն փաստը, որ Operation Flashpoint նման չէ մնացած հրաձագային խաղերին, այն հեղափոխական խաղ է, նաև նշում են, որ այն ունի մթնոլորտային ճնշում, բարձր մակարդակի ռեալիզմը, խորը խաղընթացքը և մարտական գործողությունների արժանապատվությունը։ Բացի այդ, խաղում բարձր գնահատակի են արժանացել տեխնիկաների բազմազանությունը, չնայած նրան, որ որոշ մեքենանարի կառավարումը այնքան էլ իրատեսական չէ, թեև հրաձգության համար ընդունելի է։ Նաև բարձր է գնահատվել է մուլտինվագարկիչը, բազմաթիվ առաքելությունենրի համար։ Քննադատության է ենթարկվել խաղային գրֆիկան, քննադատների մեծամասնությունը քննադատել են ծառերի և թփերի մոտ հեավորությունը։ Բոթոքներ են հնչել նաև խաղային անիմացիայի մասին, մասնավորապես յան մասին, որ մուտքի և ելքի տրանսպորտային կիջոցները բացակայում են։

Internet Wars-ը OFP-ի ուժեղ կողմերից է համարում, այն, որ ռեալիզմի հաշվին խաղի հետաքրքրույունը չի կորում, ի տարբերություն այլ արկադային հրձգային խաղերի։

«Խաղային հակում» ամսագիրը նույնպես դրական է արձագանքել խաղի մասին և 2001 թվականին խաղին տվել հաղթական անվանակարգեր «Լավագույն խաղ», «Ամենա հեղափոխական խաղ», և «Լավագույն տակտիկական խաղ»։ Բացի այդ, այս խաղին նվիրված ամսագրում ստեղծվել էր առաքելությունների և լրացումների մասին հոդվածաշար, նվիրցած երկրբագուներին։

«Լավագույն համակարգչային խաղեր» հրատարակությունը «Անցյալի խաղեր» հոդվածում նշել է, որ հետագա խաղերի շարքը ակնհայտ ձախողված են (Arma: Armed Assault, Arma 2 և Operation Flashpoint 2), համեմատելով բնօրինակի հետ, նշելով, որ ավելի լավ OFP ստեղծել արդեն չիկարելի։ Այն նաև նշել է խաղի բարդությունը և կրկին նշելով նրա մթնոլորտը և և «ճեղքումը», որը նրան թույլ է տալիս նրան «առաջ անցնել ամբողջ ժամանակը»։

«Տնային Համկարգիչ» ամսագիրը նույնպես նշել խաղի բարդության մասին, որը պայմանավորված է նրա ռեալիզմով։ Ըստ գրախոսների, OFP գտնվում է տարբեր ժանրերի սահմանին (խաղում կան հրաձգային տարրեր, էկշեն և դերային խաղեր), Bohemia Interactive մտածել սեփական ժանրը։ Նրանք նաև գովել են խաղի շարժիչը, որը ապահովել է հսկայական բաց տարածքներ, հրաշալի տեքստուրա և անիմացիա, և միայնակ առաքելությունների շարք, որոնցում, ի տարբերություն արշավների, ոչգծայնությունը, որի պատճառով խաղը մի քիչ շփոթություն է առաջացնում, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր է։ Վերջապես, ամսագիրը հեգնանքով խաոսել է սինդրոմի մասին, «առաջին ռուսի սպանությունը» ոգեշնչված առաջին թշնամուն սպանելուց։

3DNews Daily Digital Digest հրատարաչությունը նշել է ռեալիզմը, գնահտելով զինվորների կյանքը համեմմատելով այլ խաղերի հետ։ Ըստ կարծիքի հեղինակների, OFP կյանքը սկսում է գնահատել այնպես, ինչպես իրականում։ Նրանք նաև նշել են օբյեկտների լավ մոդելավորումը և հոյակապ խաղային տեսարանները, սակայն ծառերի և թփերի շատ մոտ գտնվելը նրան համարել են վատ։

Absolute Games հրատարակչությունը հեգնանքով է պատմել այն մասին, որ խաղւմ հարկավոր է պատրաստվել, կտրել քեզ իրկական աշխարհից, վերցնել սնունդ, ինչպես նաև ստեղծել գրաֆիակակն բնավորություն։ Ըստ հեղինակի խոսքերի, երկարաձգվող գործողությունները խաղին տալիս են մեծ հմայք։ Նրանք նաև նշել են պատերազմների գլոբալ մոտեցումը, մարտում ներգրաված են բոլոր տեսակի զինվորներ։ Խաղի ուսուցման համկարգը գնահատվել է երկակի, այն լավ է միայն սկսնակների համար, փորձառու մարտիկների համար ահնրաժեշտություն չէ, և հարկավոր է անջատել։ Բացի այդ, քննադատները նաև քննադատել են ավիացիոն մոդելների վատ կառավարումը, տեխնիկայի նկարագրության անճշտությունը (անձնակազմի թվաքանակը, օգտագործվող սպառազինությունը և այլն), տեխնիկաների վատ մոդեկները, վատ հրամանատարական և վարորդական արհեստական բանականությունը։ Սակայն նրանք խաղը բարձր են գնահտել խաղային միջավայրի համար։

GameRevolution հրատարակչությունը նշել է խաղի բանալին, այն անվանելով, որպես համակենտրոնացնող։ Հեղինակները լավ են գնահատել հողերի տեքստուրան, զենքերի ընտրության լայն շարքը և տեխնիկաները, լավ արհեստական բանականությունը։ Նրանց կարծիքով, խաղային անիմացիան վատ է, ինչպես նաև վատ է այն, որ օբյեկտների տեքստուրան վատթարանում է երբ նրանց մոտենում ես։ Եվս մեկ անհարմարություն է, այն, որ անհնար է շարժվել վերալիցքավորված զենքով։ Վերջապես, հեղինակները կրկին անդրադաչձել են խաղի միջավայրին, նաև բարձր են գնահտել արժնի մուլտինվագարկչի առաքելությունների խմբագրի ռեժիմը։

IGN հրատարակչությունը գովել է խաղի բարդ և հետաքրքիր լինելը։ Նշել է այն, որ խաղում առկա են բազմաթիվ զենքեր, բայց խաղացողը ունի քիչ քանակությամբ փամփուշտներ։ Հեղինակները նաև նշել են, որ տեքստուրան լավ է միայն երբ օբյեկտներից հեռու ես գտնվում, փոքր եռավորության վրա վատ է։ Նրանք գովել են լավ խաղային մոդելները, անիմացիան և ձայնը, ինչպես նաև հետաքրքրաշարժ լանդշաֆտը, հրաշալի մուլտինվագարկիչը և ֆունկցիոնլ խմբագիրը։

Գրախոսությունը լրացման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
GameZone8.0 / 10[30]
Gamer's Pulse90 / 100
Games Domain[en]3.5 5 աստղից
GamingExcellence91%
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Игромания8.0 / 10
Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
ActionTrip77 / 100
Computer and Video Games]]8 / 10
Game RevolutionB
GameSpot8.1 / 10
GameSpy88 / 100
IGN7.9 / 10
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Game Rankings81.26 % (22 обзора)[31]
Metacritic77 / 100 (13 обзоров)[32]
MobyRank82 / 100[33]

Operation Flashpoint Gold լրացումը նույնպես ստացել է դրական արձագանքներ։ Բլորը նշել են Red Hammer առաքելության դժվարությունը, համեմատելով բնօրինակ խաղի հետ։ Բացի այդ, վերլուծաբանները դրական են գնահատել այն, որ նոր քարոզարշավը հասարակ կերպով օգտագործում է գրեթե բոլոր խաղային նորամուծությունները, որոնք ստեղծվել են մշակողների կողմից, թղարկման պահին։ Ի տարբերություն բուն քարոզարշավի, շատ առաքելություններ ունեն որակապես բեմական տեսարանները։ Բացի այդ, քարոզարշավում օգտագործվում են նոր զենքեր և տեխնիկաներ, որոնք գնահատվել են դրական։ Բացի այդ, բազմաթիվ քննադատություններում «Սկզբնական ռազմավարական ձեռնարկը» համարվել է ծայրաստիճան օգտակար գրքույկ, սկսնակ խաղացողին այն տալիս է ընդհանուր տեղեկություն խաղի և խաղի մարտավարության հիմուքնների մասին, փորձառու խաղացողին այն տալիս է նոր ռազմավաևրական և տակտիկական հնարքներ, որոնք թույլկ են տալիս բարելավվել իրենց հմտությունները։

Operation Flashpoint: Resistance լրացմանը մեծ ուշադրություն են դարձրել տարբեր առցանց ամսագրեր, մեկնաբանների կարծիքով ՝ այդ լրացումը խաղ է ներմուծում նորամուծություներ և բելավում է այն։ Նոր արշավում առաջին հերթին, նրանք նշել են փոխված ոճը, այդ ամենը համարելով հետաքրքիր, այժմ գեյմերը սկսում է հաշվարկել զենքերը և փամփուշտները։ Մի կողմից, նման պարտիզանական առաքելությունները բավական անցովոր և հետաքրքիր են, քանի որ ավելի վաղ, խաղերում դրանք քիչ էին, մյուս կողմից, քարոզարշավում այլև չկան «գաղտնի առաքելություններ», խաղը դարձել է փոքր-ինչ բազմազան։

Նաև դրական է գնահատվել գլխավոր հերոսների հնչյունավորումը, որը ավելի լավ է քան նախորդում։ Որոշ քննադատներ նկատել են, որ բեմական տեսարանները շատացել են, և դարձել ավելի երկար, և դա կարող է ձանձրացնել գեյմերին։ Քննադատներից մեկը նույն պատճառով խիստ բացասական է գնահատել խաղի առաջին առաքելությունը, որտեղ գեյմերը աշխատանքի պետք է գնա ավտոբուսով, ընդ որում , ուսումնասիրելով կղզին։ Ըստ այդ քննադատի, առնվազն մեկ ժամ է պահանջվում, որպեսզի խաղացողը հասնի առաքելություններին, նախքան իսկական խաղի սկսվելը։ Նաև որոշ քննադատներ նշել են սխալները, կապված արհեստական բանականության կառավարած բոտերի հետ, նրանք կռվի ժամանակ կարող են որոշ ժամանակ անտեսել շրջապատը և չպատասխանել թիմակիցներին։

Մեկնաբանները դրական են գնահաել նոր կղզին, որն ունի ավելի մեծ ներուժ ստեղծելու խոշոր մարտեր, նոր տեխնիկաներ, զենքեր և առաքելություններ։ Նարնց կարծիքով, դա թույլ է տալիս երկարացնել գեյմերի կայնքը։ OFP կատարելագործված գրաֆիկական շարժիչը տարեր քննադատների կողմից տարբեր է գնահատվել, ոմանց կարծիքով, մշակողները պետք է բարելավվեն գրաֆիկայի օգտագործումը, օգտագործելով բարձր տեքստուրա, բարձր բանաձև։ Մյուսները համարել են, որ չնայած բարելավմանը, թողարկումից արդեն մեկ ատարի անց այն համարվում է հնացած։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Steam — 2003.
  2. WOO DOO. «Operation Flashpoint» (ռուսերեն). Internetwars. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  3. Антон Логинов. «Operation Flashpoint: Red Hammer» (ռուսերեն). «Игромания». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  4. Тимур Хорев. «Operation Flashpoint: Resistance: РУКОВОДСТВА И ПРОХОЖДЕНИЯ» (ռուսերեն). «Лучшие компьютерные игры». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  5. John Bergerud (2000 թ․ օգոստոսի 18). «Flash Point: 1985 Status Quo» (անգլերեն). GA-Strategy. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. Фраг Сибирский. (2001 թ․ նոյեմբերի 1). «Альфа и Омега» (ռուսերեն). «Домашний компьютер». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  7. Toby Knoke. «Interview with Marek Spanel» (անգլերեն). Game Cyclus. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. Dan Adams. (2001 թ․ հունվարի 25). «Operation Flashpoint» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մարտի 31-ին.
  9. Eugene "Neiromant". (2001 թ․ հոկտեմբերի 8). «Operation Flashpoint: Cold War Crisis» (ռուսերեն). 3DNews Daily Digital Digest. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  10. Антон Логинов, Матвей Кумби. «Operation FlashPoint: РУКОВОДСТВА И ПРОХОЖДЕНИЯ» (ռուսերեն). «Лучшие компьютерные игры». Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  11. Тимур Хорев. (2010-02). «Operation FlashPoint: Cold War Crisis — ИГРЫ ПРОШЛОГО» (ռուսերեն). «Лучшие компьютерные игры». Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  12. Тимур Хорев (2007-03). «Armed Assault: РЕЦЕНЗИИ» (ռուսերեն). «Лучшие компьютерные игры». Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  13. Doug Radcliffe. «Operation Flashpoint Game Guide: Chapter Two — Weapons» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հոկտեմբերի 19-ին.
  14. Pete Closs. (2001 թ․ հուլիսի 20). «Operation Flashpoint Review» (անգլերեն). Pixel Kill. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ օգոստոսի 13-ին.
  15. Денис Давыдов. «Операция Flashpoint: Холодная война (Operation Flashpoint: Cold War Crisis» (ռուսերեն). Absolute Games. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  16. Bryan den Otter. (2001 թ․ հունիսի 14). «The Helicopters of Operation Flashpoint» (անգլերեն). SimHQ. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հուլիսի 12-ին.
  17. Walter Hurdle. (2001 թ․ հուլիսի 11). «Operations Flashpoint: Cold War Crisis» (անգլերեն). MPOG. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ ապրիլի 16-ին.
  18. John Callaham. (2001 թ․ ապրիլի 20). «Operation: Flashpoint Interview» (անգլերեն). Stomped.com. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ ապրիլի 28-ին.
  19. «Operation Flashpoint Interview» (անգլերեն). Gameloft. 2000-10. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունիսի 23-ին.
  20. Вячеслав Назаров. «Operation Flashpoint». «Страна игр». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 10-ին.
  21. John Bye (2001 թ․ ապրիլի 21). «Operation Flashpoint» (անգլերեն). Eurogamer. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մայիսի 17-ին.
  22. T.J. Deci. «Operation Flashpoint: Cold War Crisis» (անգլերեն). Allgame. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  23. Shawn Sanders (2001 թ․ սեպտեմբերի 1). «Wartime fun and other oxymorons» (անգլերեն). Game Revolution. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  24. Scott Osborne. «Operation Flashpoint: Cold War Crisis» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունվարի 11-ին.
  25. «Operation Flashpoint» (անգլերեն). IGN. 2001 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  26. «Operation Flashpoint: Cold War Crisis» (ռուսերեն). «Страна игр». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  27. «Operation Flashpoint: Cold War Crisis for PC» (անգլերեն). Game Rankings. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  28. «Operation Flashpoint: Cold War Crisis» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  29. «Operation Flashpoint: Cold War Crisis» (անգլերեն). MobyGames. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  30. «Operation Flashpoint: Gold Upgrade» (անգլերեն). MobyGames. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  31. «Operation Flashpoint: Resistance» (անգլերեն). Game Rankings. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  32. «Operation Flashpoint: Resistance PC» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.
  33. «Operation Flashpoint: Resistance (Windows)» (անգլերեն). MobyGames. Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]