Կինե Բեաթե Բյորնոս
| Կինե Բեաթե Բյորնոս | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Ամբողջական անուն՝ | նորվ.՝ Kine Beate Bjørnås |
| Բնօրինակ անուն | նորվ.՝ Kine Beate Bjørnås |
| Մասնագիտացում | դահուկորդ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 12, 1980 (45 տարեկան) |
| Ծննդավայր | Լևանգեր, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա |
Կինե Բեաթե Բյորնոս (մայիսի 12, 1980, Լևանգեր, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի, աշխարհի գավաթի հաղթող[1]։
Աշխարհի գավաթում Բյորնոսը առաջին անգամ ելույթ է ունեցել 2000 թվականի մարտի 8-ին, իսկ արդեն 2004 թվականի նոյեմբերին տարել է իր միակ հաղթանակը աշխարհի գավաթում, էստեֆատ ոճում։ Բացի դա, աշխարհի գավաթում երկու անգամ հայտնվել է լավագույն եռյակ շարքում, երկու անգամն էլ էստեֆատ ձևում, իսկ անհատական մրցավազքերում 7-րդ տեղից բարձր հորիզոնական չի գրավել։ Բյորնոսի լավագույն ձեռքբերումը եղել է աշխարհի գավաթում 2004-2005 թվականների մրցաշրջանում, որտեղ զբաղեցրել է 27-րդ տեղը։
Իր կարիերայի ընթացքում մասնակցել է մեկ օլիմպիական խաղերի, 2005 թվականի աշխարհի առաջնությունում 10 կմ ազատ մրցավազքում զբաղեցրել է 25-րդ տեղը, սպրինտում 27-րդ տեղը և 30-րդ տեղը 30 կմ դասական ոճի զանգվածային մեկնարկում։
Օգտագործում է Fischer ընկերության արտադրած դահուկներ և կոշիկներ։
Աշխարհի Գավաթում ընդհանուր վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցաշրջան | Ընդհանուր | Հեռավորությունը | Սպրինտ | |||
|---|---|---|---|---|---|---|
| Միավոր | Տեղ | Միավոր | Տեղ | Միավոր | Տեղ | |
| 2000-2001 | 12 | 83. | - | - | - | - |
| 2001-2002 | 29 | 65. | - | - | 7 | 57. |
| 2002-2003 | - | - | - | - | - | - |
| 2003-2004 | 134 | 39. | 122 | 30. | 12 | 51. |
| 2004-2005 | 174 | 27. | 145 | 19. | 29 | 38. |
| 2005-2006 | 80 | 51. | 80 | 35. | - | - |
| 2006-2007 | 56 | 57. | - | - | - | - |