Մասնակցի քննարկում:D.khachatrian

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողջույն[խմբագրել կոդը]

   Help-browser.svg Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, D.khachatrian :-)
Crystal Clear app ktip.png Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Writing star.svgՄասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Europeana 1914-1918.png
Around the planet wiki project logo.png
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 07:32, 15 Մարտի 2017 (UTC)

Մեծ Բրիտանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Հօ (Բառգիրք հայկազեան լեզուի).png Ինչպե՞ս գրել հայերեն
View-refresh.svg Խմբագրման ուղեցույց
Accessories-text-editor.svg Խուսափե՛ք տարածված սխալներից
Wikipedia-logo-v2.svg Վիքիպեդիայի մասին
Green copyright.svg Հեղինակային իրավունքներ
Nuvola apps bookcase.svg Գլոսարիում
BluePillar.svg Հինգ սյուներ

Հեղինակային իրավունքների խախտում Արդշինբանկ հոդվածում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ D.khachatrian։ Շնորհակալություն Արդշինբանկ հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://www.banks.am/am/banks/Ardshininvestbank կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Արդշինբանկ հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Arsog (1985) 13:40, 15 Մարտի 2017 (UTC)

Անիմաստ էջերի ստեղծում[խմբագրել կոդը]

Հարգելի D.khachatrian, դուք ձեր քննարկումները գրեք Արդշինբանկ հոդվածի քննարկման էջում, ոչ թե ստեղծեք անիմաստ բովանդակությամբ էջեր, ու կխնդրեմ արագ ջնջման կաղապարը մի՛ հեռացրեք: Հարգանքներով --Valen1988 (քննարկում) 14:09, 15 Մարտի 2017 (UTC)

Չպատճառաբանված ջնջումներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ D.khachatrian, ի՞նչ պատճառով եք կատարել այս հետ շրջումը Արդշինբանկ հոդվածում:--Գարդմանահայ (քննարկում) 10:55, 16 Մարտի 2017 (UTC)

Հարգելի Gardmanahay, նշված հղումները անհիմն հայտարարություններ են և ոչ մի հիմնավորում չկա դրա վերաբերյալ և փաստարկված չեն ոչ մի պաշտոնական փաստաթղթերում կամ հայտարարություններում, ուստի այն կարող է ընկալվել որպես անհիմնա զրպարտություն և նմանատիպ ասեկոսեները հանրագիտարանային նյութ չեն կարող լինել:D.khachatrian (քննարկում) 12:31, 16 Մարտի 2017 (UTC)

Հարգելի՛ D.khachatrian, Վիքիպեդիան հանրագիտարան է, որտեղ առկա տեղեկատվությունը չի հիմնվում միայն պաշտոնական հրապարակված տեղեկատվության վրա, այլ նաև երկրորդային հավաստի աղբյուրների: Տվյալ դեպքում Ձեր կողմից հերթական անգամ ջնջված բաժնի տեղեկատվությունը հիմնված է զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների վրա: Օրինակ Ժողովուրդ թերթը իր armlur.am կայքով հանդիսանում է աղբյուր Արդշինբանկ հոդվածի համար: Եթե մինչև վաղը չներկայացնեք, թե ինչու՞ չպետք է այն համարվի տեղեկատվություն ստանալու ու ստացված տեղեկատվությունը Վիքիպեդիայում օգտագործելու միջոց, ապա ես Ձեր կատարած այս և այս ջնջումները վերականգնելու եմ: Ի դեպ, Ժողովուրդ օրաթերթը Հայերեն Վիքիպեդիայի բազմաթիվ (ՀՀ պաշտպանության նախարարություն, Ադիդաս, Կառլա Բրունի, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն և այլն) հոդվածներում նշված է որպես տեղեկատվության աղբյուր:--Գարդմանահայ (քննարկում) 18:23, 16 Մարտի 2017 (UTC)
Նաև խուսափեք հաճախակի կրկնվող նույնատիպ հետշրջումներից. այն իր մեջ պարունակում է Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնների խախտման տարրեր:--Գարդմանահայ (քննարկում) 18:23, 16 Մարտի 2017 (UTC)

Հարգելի Gardmanahay, անկեղծ ասած ինձ համար պարզ չէ նման ցածրորակ և էժան շահարկումներով համեմված ստահոդ ասեկոսեներով հանրագիտարանը ողողելու ձեր մղումը, առնվազն տարօրինակ է, որ նշված կայքի հղումը ինչ-որ անհայտ ռուսական կայքի, որն էլ իր հերթին հղվում է մի այլ «աղբյուրի» ձեզ մոտ ցանկություն է առաջացրել անպայման մրոտել բանկի մասին էջը: Չեմ զարմանա, որ վերջում պարզվի, որ այդ բամբասանքի սկզբնաղբյուրը haqqin.az-ն է: Այդօրինակ ինչու՞ չեք պնդում, որ այդ նույն կայքի մեկ այլ հրապարակում տեղ գտնի ՀՀ նախագահի Վիքի էջում, օրինակ սա՝ http://armlur.am/10945/: Նշեմ, որ Արդշինբանկի բաժնետերերի ռեեստրը վարում է ՀՀ կենտրոնական դեպքոզիտարիան և, պաշտոնական տվյալները և ձեր կողմից ներկայացվող նյութը որևէ ընդհանրություն չունեն, և, կարծում եմ, նպատակահարմար չէ, որ ցանկացած անհիմն հայտարարություն տեղ գտնի հանրագիտարանում: Այնուամենայնիվ, խնդրում եմ դադարեցնել այս գրագրությունը: Շնորհակալություն: D.khachatrian (քննարկում) 05:52, 17 Մարտի 2017 (UTC)

Հարգելի՛ D.khachatrian, հանրագիտարանի հոդվածների մի զգալի մասի աղբյուր են հանդիսանում լրատվամիջոցներ, որոնք հսկայական տեղեկատվություն են տալիս խմբագրողներին: Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, այստեղ չկան Հայկական սովետական հանրագիտարանի սկզբունքները, որն իրենից ենթադրում էր միայն դրական խոսքեր ԽՍՀՄ-ին: Պետք է հոդվածը ստեղծել բազմակողմանի տեղեկատվություն տրամադրելով, առանց որևէ կողմի շահերի պաշտպանության, այսինքն՝ գրել և՛ «դրական» տեսակետը, և՛ «բացասականը»: Ինչ վերաբերվում է Ձեր՝ իմ հասցեին հնչեցրած այն թաքնված մեղադրանքին, թե իբր ես ցանկանում եմ բացասական պիտակ կպցնել տվյալ բանկին, ապա ասեմ, որ իրականությանը չեն համապատասխանում: Վիքիպեդիան խմբագրելիս ես մի կողմ եմ դնում իմ անձնական հետաքրքրություններն ու զգացմունքները և խմբագրում եմ հնարավորինս անաչառ՝ հենվելով վստահելի, երկրորդական բազմակողմանի տեղեկատվության վրա: Ի դեպ, շնորհակալ եմ Սերժ Սարգսյան հոդվածի համար աղբյուր տրամադրելու համար: Այն արդեն որոշակիորեն օգնեց զարգացնել Սերժ Սարգսյան հոդվածը: haqqin.az-ի հետ կապված՝ այն հիմնականում չի կարող ընդունվել որպես վստահելի երկրորդական աղբյուր, սակայն որոշ դեպքերում օգտագործվում է: Օրինակ Հայ-ադրբեջանական ռազմական բախում (փետրվար, 2017) հոդվածում որպես ադրբեջանական տեսակետը հավաստող աղբյուր օգտագործվել է: Ինչպես նաև մի շարք այլ դեպքերում, օրինակ՝ Ադրբեջանում գտնվող հայկական եկեղեցիներից մեկի մասին հոդվածի այն բաժնում, որտեղ նշվում է, որ եկեղեցին 2017 թվականին փլուզվել է: Շնորհակալություն Արդշինբանկ հոդվածը բարելավելու համար, հաճելի խմբագրումներ: Վիքիպեդիայի շրջանակներում աջակցության կարիք լինի, դիմեք:--Գարդմանահայ (քննարկում) 07:26, 17 Մարտի 2017 (UTC)
Հարգելի Գարդմանահայ համամիտ եմ D.khachatrian-ի հետ, նման տեղեկատվությունը չի կարող ներառվել Վիքիպեդիայում, քանի որ այն ոչ մի իրավական հիմք չունի, իսկ համաձայն ՎՊ:ԱԱԿ կանոնի Տեղեկատվությունը չի կարող ավելացվել հոդվածին, եթե աղբյուրը լրագրողական հետաքննության արդյունք է միայն:, իսկ Ձեր ավելացված նյութը այդպիսին է, տվյալ դեպքում որպես ապրող անձ հանդես է գալիս Ռոբերտ Քոչարյանը: Նաև համաձայն ՎՊ:ԱԱԿ կանոնի նման նյութերը կարող են հեռացվել առանց քննարկման, այնպես որ տվյալ իրավիճակում Դուք իրավացի չեք:--Սամվելքննարկում 09:33, 17 Մարտի 2017 (UTC)
Հարգելի Սամվել, ինչի՞ց ենթադրեցիք, որ տեղեկատվությունը լրագրողական հետաքննության արդյունք է միայն: Նախ պետք է հիմնավորել, թե ինչու է լրագրողական հետաքննության արդյունք միայն, այնուհետև իմաստ կունենա համապատասխան վիքիկանոններին հղում կատարելը:--Գարդմանահայ (քննարկում) 09:53, 17 Մարտի 2017 (UTC)
Թեմայի համատեքստում. այս, այս բաժիններն է՞լ պետք է ջնջվի ըստ Ձեզ (հարցը Սամվելին է ուղղված):--Գարդմանահայ (քննարկում) 09:53, 17 Մարտի 2017 (UTC)
Հարգելի Գարդմանահայ, որոշակի ընկերության սեփականատեր հանդիսացող անձը գրանցված է լինում սեփականատերերի ռեգիստրում, բանկերի դեպքում ուղղակի և անուղղակի նշանակալի մասնակիցները հրապարակային են և այդ ցուցակում չկա Ռոբերտ Քոչարյանը, այսինք ոչ մի իրավական հիմք չկա, որ Քոչարյանը տվյալ դեպքում Արդշինբանկի սեփականատերն է, եթե նշված տեղեկությունը չունի իրավական հիմք լրիվ առիթ է ենթադրելու, որ տեղեկությունը լրագրողական հետաքննության արդյունք է: Երկրորդ հարցի մասով քանի որ ընկերությունները գրանցված են օֆշորային երկրներում և նրանց սեփականատերերի ցուցակը հրապարակված չէ, ապա հակառակը պնդելու ապացույցներ չունեմ, բայց այնուամենայնիվ խնդրում եմ հետայսու զերծ մնալ չստուգված տեղեկություններ տեղադրելուց:--Սամվելքննարկում 10:37, 17 Մարտի 2017 (UTC)
Սամվել ջան, կներես, բայց Ձեր ներկայացրածը ինձ դեռևս «չհամոզեց», որ ջնջված բաժինը չպետք է լինի Արդշինբանկ հոդվածում: Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ եթե բանկի պաշտոնական փաստաթղթերում որպես բանկի սեփականատեր չկա Ռ.Քոչարյանի մասին տեղեկատվություն, ապա դեռ չի նշանակում, որ նա չի հանդիսանում տվյալ բանկի սեփականատեր. բազմաթիվ են դեպքերը, երբ որևէ անձ իր ունեցվածքը քողարկելու համար այն գրանցում է այլ մարդու անունով: Վիքիպեդիա հանրագիտարանը միայն հոդվածի առարկան գովերգելու համար չէ, այլ բազմակողմանի տեղեկատվություն տրամադրելու: Կա հրապարակում (ոչ միայն նշված աղբյուրի մասին է խոսքը), հետևաբար այն նույնպես պետք է տեղ գտնի հոդվածում, որպեսզի պահպանվի հոդվածի բազմակողմանիությունը: Հարգելի Սամվել, մի քանի օրինակ բերեմ. Ալեքսանդր Սարգսյանի հետ է կապվում Փարքինգ սիթի ընկերությունը (կարմիր գծերը), սակայն տվյալ ընկերույթունը նույնիսկ հերքել է այդ տեղեկատվությունը: Այնուամենայնիվ, համաձայն լրատվամիջոցների հրապարակումների՝ տվյալ ինֆորմացիան պետք է տեղ գտնի նրա մասին հոդվածում՝ իհարկե նշելով, որ ըստ *** լրատվամիջոցի:--Գարդմանահայ (քննարկում) 12:10, 17 Մարտի 2017 (UTC)
Հարգելի Գարդմանահայ, ես չեմ ասում, որ պետք է կուրորեն հավատալ Բանկի հրապարակումներին, սակայն տվյալ պարագայում դրանք ստուգելը այնքան էլ դժվար չէ: Չպետք է կուրորեն հավատալ նաև ցանկացած լրատվական կայքի հրապարակման, որոնց սկզբնաղբյուրը անհայտ է և նման են բամբասանքային ոճի: Չնայած մեր Վիքիպեդիայում չկա հստակ տարանջատում, որ աղբյուրն է վստահելի, որը ոչ, սակայն մի բան պարզ է, բոլոր աղբյուրները չեն, որ վստահելի են: Հիմա անդրադառնանք Ռ. Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությանը, Ձեր բերած աղբյուրներում չկա որևէ ապացույց, չկա հղում սկզբնաղբյուրին, չկա իրավական հիմք, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ տեղեկությունները մեղմ ասած վսահելի և ստուգելի չեն:--Սամվելքննարկում 12:55, 17 Մարտի 2017 (UTC)