Մասնակից:Tatevik-gtme/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tatevik-gtme/Ավազարկղ

Բոժոժավոր օձերը թունավոր օձերի տեսակներ են, որոնք դասվում են Շառաչող օձերի Crotalinae ենթաընտանիքի (Crotalus) և Sistrurus[1] ցեղերին: Բոլոր բոժոժավոր օձերը իժեր են: Նրանք գիշատիչն եր են, ապրում են կենդանակ ընդարձակ միջավայրերում, որսում են կրծող տեսակի թոքր կենդանիներ և թռչուններ: Բոժոժավոր օձերի անունը ընդունված է նրանց շառաչող պոչիկից, որը աղմկոտ ձայնի շնորհիվ ետ են պահում գիշատիչներին և անցորդներին տալիս է նախազգուշացնող ձայն[2]: Հյուսւսային Ամերիկայում Բոժոժավոր օձերի խայթոցի վնասի աստիճանը առաջատարն է, սակայն նրանք չեն խայթում, եթե նրանց չեն սպառնում, անհապաղ բուժման դեպքում խայթոցները հազվադեպ են մահացու լինում:

36 տեսակի հայտնի բոժոժավոր օձերից կան 65-ից մինչև 70 ենթատեսակի օձեր[3], բոլորը Ամերիկայի էնդեմիկ տեսակներ են՝ սկսած Բրիտանական Կալումբիայից մինչև հարավային Կանադայի Օնտարիո և կենտրոնական Արգենտինա: Ամենամեծ բոժոժավոր տեսակի օձը արևելյան (Crotalus adamanteus) տեսակի օձն է, որը կարող է հասնել մինչև 2.4 մ երկարության[4]:

Բոժոժոավոր օձերին որսում են բազեները, աքիսները, արքայական օձերը և մի շարք այլ տեսակներ։ Ձագ երը որսվում են շատ մեծ քանակությամբ, քանի որ նրանք դեռ թույլ են և անհաս: Մարդիկ մեծ քանակությամբ օձեր են որսում: Բազմաթիվ տարածքներում բոժոժավոր օձերի բնակեցման լուրջ վտանգ է սպառնում կենդանական միջավայրերի ոչնչացման, որսագողության և ոչնչացնող արշավների պատճառով:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգում և Միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Crotalus adamanteus տեսակի օձը (Crotalus atrox), որը Հյուսիսային Ամերիկայում թունավոր օձերից ամենաշատ խայթող օձն է՝ պաշտպանական կեցվածքով ոլորված և շառաչող պոչը կանգնեցրած:

Բոժոժավոր օձերը Աէնդեմիկ են Ամերիկաներում՝ Հարավային Կանադայից մինչև կենտրոնական Արգենտինա, տեսակների մեծամասնությունը բնակվում է արիդ կլիմայում[5]:Տեսակների մեծ մասը ապրում է Ամերիկայի հարավ-արևմուտքում և Մեքսիկայում: Չորս տեսակ կարելի է գտնել Միսիսիպի գետից արևելք, իսկ երկուսը՝ Հարավային Ամերիկայում։ ԱՄՆ-ում ամենաշատ բոժոժավոր օձերի 13 տեսակ կա Արիզոնա նահանգում[6]: Բոժոժավոր օձեր հանդիպում են գրեթե բոլոր բնակավայրերում, որոնք կարող են ողնաշարավորներին ապահովել ցամաքային ջերմություն, սակայն առանձին տեսակներ կարող են ունենալ կենսամիջավայրի խիստ հատուկ պահանջներ՝ ապրելով բարձունքների նեղ միջակայքում կամ այնտեղ, որտեղ տեղի են ունենում որոշակի բույսերի միավորումներ: Տեսակների մեծ մասն ապրում է բաց, քարքարոտ տարածքներում։ Ժայռերը պաշտպանում են գիշատիչներից, առատ որսից (օրինակ՝ կրծողներ, մողեսներ, միջատներ և այլն, որոնք ապրում են քարերի արանքում)։ Այնուամենայնիվ, բոժոժավոր օձերին կարելի է գտնել նաև այլ կենսամիջավայրերում՝ տափաստաններում, ճահիճներում, անապատներում և անտառներում[7]: Բոժոժավոր օձերը նախընտրում են 80 - 90 °F (26 - 32 °C) ջերմաստիճանով միջավայրերում , բայց կարող են գոյատևել ցրտից ցածր ջերմաստիճաններում մինչև 4 °F (−16 °C) և կարճատև ազդեցության դեպքում կարող են վերկանգնվել, իսկ մինչև 37°F (3°C) ջերմաստիճաններում կարող են գոյատևել մի քանի օր[8]:

Բոժոժավոր օձերի նախնիների հավանական տարածքը Մեքսիկայի Արևմտյան Սիերա Մադրե շրջանն է: Ամենահավանական բուսականությամբ բնակավայրը սոճու և կաղնու անտառներն են[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Price, Andrew H. (2009). Venomous Snakes of Texas: A Field Guide. University of Texas Press. էջեր 38–39. ISBN 978-0-292-71967-5.
  2. Willis Lamm (1994). «Rattlesnake!». TrailBlazer Magazine – via www.whmentors.org.
  3. Barceloux, 2008, էջ 1026
  4. «Rattlesnakes». Animal Corner.
  5. Bücherl, Wolfgang; Buckley, Eleanor E. (2013-09-17). Venomous Animals and Their Venoms: Venomous Vertebrates (անգլերեն). Elsevier. ISBN 978-1-4832-6288-8.
  6. Craats, Rennay (2016-08-01). Arizona: The Grand Canyon State (անգլերեն). Weigl Publishers. ISBN 978-1-4896-4823-5.
  7. Rubio, 1998, էջ 24
  8. Rubio, 1998, էջ 71
  9. Place, Arron J.; Abramson, Charles I. (2004). «A Quantitative Analysis of the Ancestral Area of Rattlesnakes». Journal of Herpetology. 38 (1): 151–156. doi:10.1670/103-03N. S2CID 86252575.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cornett, James W. (1998). Rattlesnakes: Answers to Frequent Questions. Palm Springs, California: Nature Trails Press. ISBN 0-937794-23-6.
  • Dalstrom, Harl A. "'Snake Hunting Has Been Shamefully Neglected': A. M. Jackly and Rattlesnake Abatement in South Dakota," South Dakota History 43 (Fall 2013), 177–217.
  • Hubbs, Brian & Brendan O'Connor (2012). A Guide to the Rattlesnakes and other Venomous Serpents of the United States. Tricolor Books. Tempe, Arizona. 978-0-9754641-3-7.
  • Palmer, Thomas (2004). Landscape with Reptile: Rattlesnakes in an Urban World. Globe Pequot. ISBN 978-1-59228-000-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ ավազարկղ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս