Սիստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիստր
Mostra Olearie - sistro 1010384.JPG
Հռոմեական սիստր
ՈրակավորումՀարվածային գործիք
Իդիոֆոն
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ112.112
Նեֆերտարի թագուհին սիստրը ձեռքին: Աբու Սիմբելի տաճարից որմնանկար

Սիստր (հին հունարեն՝ σεῖστρον, լատ.՝ sistrum),  հարվածային երաժշտական գործիք առանց որոշակի հնչեղության։ Պատրաստված մետաղյա թիթեղից երկարավուն կռած կամ էլ բռնակով, ավելի նեղ մասով, որին ամրացված է բռնակը։ Ոչ մեծ բացվածքի անցքերով անցեն կացված մետաղական տարբեր մեծության ձողիկներ, որոնց ծայրերը թեքվում են դառնում կեռիկներ։ Կեռերը հագցված են մետաղական ձողավոր ափսեյի մեջ և զանգերը սեղմվում են և թափահարելիս ձայն են հանում։ Հին Եգիպտոսում սիստրը օգտագործել են ծիսական արարողությունների և այլ տոնակատարությունների ժամանակ, հարմարացվել է Իսիդայի պաշտամունքին։

Սիստրի վերին մասում սովորաբար պատկերված է եղել կատու մարդկային դեմքով, իսկ բռնակի վրա պատկերված է Խատխորը և աստվածուհի-կատու Բաստետը։ Հսկայական մեծ սիստր դրված է եղել Խատխորի սրբավայրում` իր Դենդերա Հին Եգիպտոսի տաճարում (եգիպտերեն` Նուն-տա-նեչերտ)։

Հին Եգիպտոսից անցել է Շումեր, Հին Հունաստան, իսկ ավելի ուշ Հին Հռոմ։

Պլուտարքոսը («Իսիդայի և Օսիրիսի մասին») սիստրին վերագրել է կախարդական դեր`սիստրի միջոցով վախեցրել և պատկերել են Տիֆոնին (Սեթ

Մինչև XX դարի սկիզբը հանդիպել է Եգիպտոսում և Եթովպիայում։ Ինչպես մշակութային գործիք պահպանվում է եթովպիական եկեղեցում։

Ակադեմիական երաժշտության մեջ պատահական են օգտագործում, մյուս չխչխկան գործիքների հետ միասին, (օրինակ` Սևիլյան սափրիչ օպերայում)[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Систр»։ Музыкальная энциклопедия։ Արխիվացված օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-03-12