Եթովպական ուղղափառ եկեղեցի
(Վերահղված է Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցիից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եթովպական ուղղափառ եկեղեցի የኢትዮጵያ ኦርቶዶክስ ተዋሕዶ ቤተ ክርስቲያን | |
---|---|
![]() | |
Տեսակ | Կրոնադավանություն և պատրիարքություն |
Այժմյան առաջնորդ | Մաթիաս պատրիարք |
Կենտրոն | Ադիս Աբեբա |
Առաջնորդի նստավայր | Սուրբ Երրորդության Մայր Տաճար |
Մայր եկեղեցի | Արևելյան ուղղափառ եկեղեցիներ |
Ժամերգության լեզու | Ամհարերեն, Ջեեզ, Տիգրայերեն, Օրոմո |
Տոմար | Հուլյան օրացույց |
Հետևորդներ | 40 միլիոն |
Մասնակից է | Եկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ |
Կայք | Պաշտոնական կայքէջը |
![]() |
Եթովպիական ուղղափառ միաբնակ եկեղեցի (ամհարերեն՝ የኢትዮጵያ ኦርቶዶክስ ተዋሕዶ ቤተ ክርስቲያን, Եթյոպիյա օրթոդոքս թեվահեդո բեթեքրեստյան), Եթովպիայի քրիստոնեական եկեղեցու պաշտոնական անվանումը, արևելյան հնագույն եկեղեցիներից մեկը։ Հիմնվել է 1959 թվականին՝ բաժանվելով Ղպտի ուղղափառ եկեղեցուց։ Եթովպիական ուղղափառ միաբնակ եկեղեցին՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, Ասորական ուղղափառ եկեղեցու, Ղպտի ուղղափառ եկեղեցու, Մալանկարա ուղղափառ ասորական եկեղեցու և Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցու հետ միասին կազմում է Արևելյան հնագույն եկեղեցիների ընտանիքը։
|