Շառաչող օձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mexican ridged nosed rattlesnake head.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Crotalinae
(Oppel, 1811)
Հոմանիշներ
  • Crotalidae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Շառաչող օձեր, անգլ.՝ Crotalidae, բոժոժավոր օձեր, փոսիկագլխավորներ, թունավոր օձերի ընտանիք։

Ընտանիքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքերի և քթանցքերի միջև ունեն 1 զույգ դիմային փոսիկներ (այստեղից՝ փոսիկագլխավորներ անվանումը), որոնք հատուկ ջերմազգայական օրգաններ են և դրանց միջոցով զգում են օդի ջերմաստիճանի նույնիսկ աննշան տատանումները (մոտ 0․1 °C)։ Գիշերը շառաչող օձերը իրենց որսին (մանր կաթնասուններ և թռչուններ) փնտրում են այդ օրգանի միջոցով։ Ամերիկյան Sistrurus և Crotalus սեռերի շառաչող օձերի պոչի ծայրին կան ձևափոխված եղջերացած թեփուկներից կազմված գոյացություններ բոժոժներ, որոնք պոչի արագ տատանման հետևանքով իրար քսվելով յուրահատուկ ձայն են արձակում (այստեղից՝ մյուս անվանումը)։ Շառաչող օձերի հիմնականում ցամաքային կենսաձև են վարում, կան ծառաբնակ և ճահճաբնակ ձևեր։ Ակտիվ են գիշերը և մթնշաղին։ Բազմանում են գլխավորապես ձվակենդանածնությամբ։ Հայտնի է շառաչող օձերի 120 տեսակ (6 սեռ), տարածված Ամերիկայում և Ասիայում։ Շառաչող օձերի խայթոցը մահացու է մանր կենդանիների և շատ վտանգավոր խոշոր կենդանիների ու մարդու համար։

Շառաչող օձ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png