Մասնակից:Tatev99/Ավազարկղ19

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեներալ-մայոր Ֆրեդերիխ («Ֆրից») Վիլհելմ Լոտս, (1917– 2008 թվականներ) Հարավային Աֆրիկայի պաշտպանության ուժերի (SADF) գեներալ։ Նա Հարավաֆրիկյան հատուկ նշանակության ուժերի հիմնադիրն էր և նրանց առաջին հրամանատարը[1]:

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրիտսթաունում 1917թվականի ապրիլի 26-ին, Լոտսը կրթություն է ստացել Թերոնի միջնակարգ դպրոցում։ 1936 թվականին ավագ դպրոցից հետո նա միացավ Հատուկ ծառայության գումարտակին, որը ստեղծվել էր դեպրեսիայի ժամանակ երիտասարդներին ռազմական և աշխատանքային հմտություններ սովորեցնելու համար[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին զորակոչվել է Միության պաշտպանության ուժերի հետևակային կորպուս և մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին[1]։ 1951-ին նշանակվել է սպա՝ 1947-ին սպայի կոչում ստանալուց հետո։ Նախքան 1959-1963 թվականներին բանակային գիմնազիայի հրամանատարի պաշտոնը ստանձնելը, նա ծառայել է SADF-ում շտաբային սպայական տարբեր պաշտոններում[1]։

1963 թվականին նշանակվել է Հարավ-Արևմտյան Աֆրիկայի հրամանատարության հրամանատար մինչև 1964 թվականը[1]։ 1965 թվականին նա եղել է Ռազմական հետախուզության ավագ շտաբի սպա, այնուհետև՝ Ռազմական հետախուզության տնօրենը 1966-1970 թվականներին[1]։ Նրա վերջին պաշտոնը եղել է SADF-ի գլխավոր տեսուչը, որն ավարտվել է 1973 թվականի հունիսին, երբ նա թոշակի անցավ[1]։

Նա 1974 թվականի օգոստոսին վերադառնում է թոշակից՝ հիմնելու Հարավաֆրիկյան հատուկ ջոկատը[1]։ 1980 թվականին Լոտսը ղեկավարեց «Ձմեռ» օպերացիան, որը ձեռնարկվեց՝ հավաքագրելու Ռոդեզիայի անվտանգության ուժերի նախկին անդամներին՝ Հարավային Աֆրիկայում ծառայելու համար[2]։ Նա մնաց SADF-ում մինչև 1982 թվականի ապրիլի 25-ը, երբ որոշեց թոշակի անցնել[1]։ Գեներալ-մայոր Լութսը մահացել է 2008 թվականի օգոստոսի 12-ին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:S-mil
New title
Post Established
GOC Special Forces
1974–1982
Հաջորդող:
Maj Gen Andreas Liebenberg
Նախորդող:
Maj Gen Boet Stapelberg as Director General Army Operations & Training
Inspector General SADF
1971–1973
Հաջորդող:
Lt Gen Willem Louw
Նախորդող:
Brig Pieter M Retief
DG Military Intelligence
1966–1970
Հաջորդող:
Maj Gen Hein du Toit
Նախորդող:
PE Ferguson
GOC South West Africa Command
1963–1964
Հաջորդող:
Chockie Coetser
Նախորդող:
Unknown
OC South African Army Gymnasium
1959–1963
Հաջորդող:
Unknown

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Human, Lt Col A. L. «In memory of an honorable man» (PDF). SANDF.info. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2 February 2017-ին. Վերցված է 13 June 2014-ին.
  2. Truth and Reconciliation Commission (1998). «Truth and Reconciliation Commission of South Africa Report. Volume Two» (PDF). Pretoria: Department of Justice and Constitutional Development. էջ 92.

Կաղապար:SouthAfrica-mil-bio-stub