Մասնակից:Tatev-2002

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավային Ասիան (բենգալերեն՝ দক্ষিণ এশিয়া, հինդի՝ दक्षिण एशिया, թամիլերեն՝ தெற்கு, ஆசியா ուրդու՝ جنوبی ایشیاء) Ասիա աշխարհամասի հարավային մասն է, որի մեջ մտնում են ԲանգլադեշըԲութանըՀնդկաստանըՆեպալըՊակիստանըՇրի ԼանկանՄալդիվները.։ Հարավային Ասիայի սահմաննների վերաբերյալ կան նաև այլ մոտեցումներ։


Հարավային Ասիան ֆիզիկաաշխարհագրական հատկանիշներով առանձնացած է մյուս տարածաշրջաններից։Այդ տարածաշրջանը հյուսիսից բարձր լեռներով սահմանազատված է Արևելյան և Կենտրոնական Ասիայից,արևելքից՝ խիտ անտառներով՝ Հարավարևելյան Ասիայից, արևմուտքից՝ անապատներով ու բարձրավանդակներով՝ Հարավարևմտյան Ասիայից։ Հարավային Ասիայի տարածքը (4,5 մլն կմ²) կազմում է աշխարհի ցամաքի 3%-ից փոքր-ինչ ավելին,բնակվում են այդտեղ բնակչության 23%-ը, և արտադրվում է ՀՆԱ-ի 3%-ից քիչ ավելին։ Աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է Հարավային Ասիան։Ինդոսի հովիտը հին սանսկրիտ լեզվով անվանվել է Սինդհու,այնուհետև թեթև փոփոխությունից հետո դարձել է Հինդու,Հինդ։3500 տարի առաջ Սինդհու ներթափանցած արիացիներից փոխառվեց և նրանց հավատը ավելի զարգացվեց և անվանվեց հնդուականություն։ Հարավային Ասիայի պատմական դերը նաև կապված է բուդդայականության ծագման հետ։Ք․ա․ 4-րդ դարում Սիդհարթա Գաութաման Հյուսիսային Հնդկաստանի թագաժառանգը, որը հայտնի դարձավ Բուդդա անվամբ, ստեղծեց բուդդայականությունը՝ համաշխարհային կրոններից մեկը։10-րդ դարում տեղի ունեցավ մեկ այլ խոշոր իրադարձություն Հարավային Ասիայում․Պարսկաստանից և Աֆխանստանից տարածաշրջան թափանցեց իսլամը։Իսլամի մուտքը խաղտեց տարածաշրջանի հասարակական անդորրը։Հարավային Ասիայի անկախումից հետո (1947թ․) անորոշ մնաց հնդուական և մահմեդական խառը բնակչությամբ բնակեցված հյուսիսի լեռնային տարածքների՝Քաշմիրի և Ջամուի պետական պատկանելության հարցը։Դեռևս այդ տարածաշրջանում կռվախնձոր է Հնդկաստանի, Պակիստանի և Չինաստանի միջև։ Բնական պայմաններն ու ռեսուրսները։ Հարավային Ասիան բնական հսկայական տարբերությունների տարածաշրջան է , որում առանձնանում է ֆիզիկաաշխարհագրական երեք գոտի․հյուսիսային՝ բարձրլեռնային,միջին՝գետահովտային-դաշտավայրային և հարավային թերակղզային-սարահարթային։ Հարավային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնանում են մանգանի,քրոմի,տիտանի և քարածխի,երկաթի հանքաքարերը։ Բնակչության թիվը կազմում է (1,6 մլրդ մարդ)։ Հարավային Ասիան խոշորագույն տարածաշրջանն է աշխարհում։ Հարավային Ասիայի բնակչության ուրբանիզացման մակարդակը ցածր է։ Տարածաշրջանի քաղաքներում բնակվում է ամբողջ բնակչության 36%-ը։