Մասնակից:Seda2606/Ավազարկղ8
Seda2606/Ավազարկղ8 |
---|
Booking.com, տուրիստական ամենամեծ գործակալություններից մեկը։
Գլխավոր գրասենյակը գտնվում է Ամստերդամում։ Հանդիսանում է Booking Holdings կազմակերպության դուստր ձեռնարկությունը:
2022 թվականին ընկերության բջջային հավելվածն ամենաշատ ներբեռնվողն է եղել տուրիստական գործակալությունների շարքում[1]։
2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կայքն առաջարկել է բնակարանների ամրագրման ծառայություններ մոտ 2,7 միլիոն կացարանների համար, ներառյալ 400,000 հյուրանոցներ, ռեզորտներ և 2,3 միլիոն տուն, բնակարաններ ավելի քան 220 երկրներում: Այն նաև առաջարկում է շրջագայություններ և գործողություններ ավելի քան 1200 քաղաքներում[1]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի ուսանող Գերտ-Յան Բրուինսման հիմնադրել է Bookings.nl-ը[2][3][4]։
2000 թվականին ստեղծվել է Booking.com կայքը, այն ժամանակ, երբ Bookings.nl միավորվել է Bookings Online հետ (որը գործել է նախկինում Bookings.org անունով և հիմնադրել են Սիկոն, Ալեք Բեհրենսը, Մարին Մայզերը և Բաս Լեմմենսը): Այսպիսով, անունը և կայքի հասցեն (անգլ.՝ URL) փոխվել են Booking.com-ի, իսկ Սթեֆ Նորդենը նշանակվել է նրա գործադիր տնօրեն:
2005 թվականի հուլիսին Priceline Group կազմակերպությունը գնել է Booking.com կայքը 133 միլիոն դոլարով, իսկ ActiveHotels.com-ին (հյուրանոցների առցանց ամրագրման եվրոպական մի ընկերության) ՝ 161 միլիոն դոլարով:[5] Վերջիներիս միավորելով ՝ ստեղծել է Booking Holdings անունը կրող կազմակերպությունը։
2010-2012 թվականների ընթացքում ընկերությունը գործարկել է բջջային հավելվածներ iPad-ի, Android[6], iPhone[7], iPod Touch[8], Windows 8[9] և Kindle Fire[10] համակարգերի համար:
2023 թվականի ամռանը Booking.com կայքը հայտարարել է արհեստական ինտելեկտի վրա հիմնված ճամփորդությունների պլանավորման ծրագրի փորձարկման մեկնարկի մասին։ Այն անվանվել է AI Trip Planner, որը հիմնված է ChatGPT տեխնոլոգիայի վրա: Այն նախատեսված է օգնելու ընտրել ուղղություն, պլանավորել երթուղին և այլն[11][12]:
Ֆինանսական տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Booking.com կազմակերպության հիմնական տվյալներն են (դեկտեմբերի 31-ին ավարտվող ֆինանսական տարվա դրությամբ)․[13]
Եկամուտ (ԱՄն $ բիլլիոն) | Զուտ շահույթ (ԱՄն $ բիլլիոն) | Ակտիվներ (ԱՄն $ բիլլիոն) | Աշխատողների թիվ | |
---|---|---|---|---|
2016 | 10.7 | 2.1 | 19.8 | 18.500 |
2017 | 12.6 | 2.3 | 25.4 | 22.900 |
2018 | 14.5 | 3.9 | 22.6 | 24.500 |
2019 | 15.0 | 4.8 | 21.4 | 26.400 |
2020 | 6.7 | 0.06 | 21.8 | 20.300 |
2021 | 10.9 | 1.1 | 23.6 | 20.300 |
2022 | 17.0 | 3.0 | 25.3 | 21.600 |
Հակասություններ և քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղադրանքներ հակամրցակցային պայմանների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սեպտեմբերին Միացյալ Թագավորության մրցակցային մարմինը (անգլ.՝ the United Kingdom's competition authority) ՝ Արդար առևտրի գրասենյակը (անգլ.՝ the Office of Fair Trading (OFT)), հայտարարություն է տարածել Booking.com, Expedia և IHG Army Hotels ֆիրմաների դեմ՝ պնդելով, որ Booking.com և Expedia կազմակերպությունները առանձին պայմանավորվածություններ են կնքել IHG Army Hotels հետ, որը սահմանափակել է առցանց զբոսաշրջային գործակալի հնարավորությունը՝ զեղչելու հյուրանոցային համարների կացության գինը
Իսկ կազմակերպություններն առաջարկել են մրցակցային մարմնին փոխել իրենց սահմանափակումները: OFT-ն ընդունեց առաջարկը, սակայն ավելի ուշ այն մերժվեց բարձրագույն մարմնի կողմից դատարանում[14][15]։
2015 թվականի ապրիլին Ֆրանսիայի, Շվեդիայի և Իտալիայի ՝ մրցակցությունը կարգավորող մարմինները ընդունեցին Booking.com առաջարկը՝ հրաժարվելով «դրույքաչափերի հավասարության» դրույթից և այդպիսով թույլատրել մրցակից զբոսաշրջային գործակալներին առաջարկել հյուրանոցների ավելի ցածր գներ, քան Booking.com-ը[16]։ Booking.com հետագայում համաձայնեց կիրառել այս առաջարկը ԵՄ բոլոր երկրներում[17]։ Հյուրանոցներին դեռևս արգելված է զեղչել գները սեփական կայքերում[18]։
2015 թվականի ապրիլին Եվրամիությունը նախազգուշացրեց, որ Booking.com օնլայն հարթակում գործող ընկերություններից է, որը կարող է անվերադարձորեն շուկայի գերիշխանություն ձեռք բերել[19]:
2017 թվականի մարտին թուրքական դատարանը դադարեցրեց Booking.com գործունեությունը Թուրքիայում՝ թուրքական տուրիստական գործակալների ասոցիացիայի (TÜRSAB) կողմից հարուցված գործով, քանի որ խախտվել էր թուրքական մրցակցային օրենսդրությունը։ Թուրքիայում արգելափակվել է կայքը, սակայն կայքը և հավելվածը կարող են օգտագործվել օտար երկրներից՝ Թուրքիայում հյուրանոցների ամրագրումներ կատարելու համար[20][21]։
Հաճախորդների տվյալների արտահոսք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի նոյեմբերին պարզվեց, որ հանցագործները կարողացել են կայքից ստանալ հաճախորդների տվյալները։ Booking.com-ը հայտարարել է, որ հակազդում է խարդախներին և հատուցում է Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄԷ-ից և Պորտուգալիայից տուժած հաճախորդներին: Խարդախությունից հետո Booking.com-ը փոփոխություններ է կատարել, որպեսզի տվյալները հասանելի լինեն միայն հյուրանոցի սերվերին միացված համակարգիչներին[22]:
Կայքը կրկին հայտնվել է հաքերների թիրախում 2018 թվականի հունիսին[23]:
2021 թվականի ապրիլի 6-ին Նիդեռլանդների Տվյալների պաշտպանության մարմինը (անգլ.՝ the Dutch Data Protection Authority, DPA) 475,000 եվրո տուգանք է կիրառել՝ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգով սահմանված ժամկետում խախտումը չներկայացնելու համար: Հանցագործները ձեռք են բերել ավելի քան 4000 հաճախորդների անձնական տվյալներ, ներառյալ գրեթե 300 մարդու վարկային քարտի տվյալներ[24]։
Գների գանձման միջնորդավճարներ (ներառյալ ԱԱՀ)
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսին Aldemar հյուրանոցային ցանցը, հղում անելով «[Booking.com-ի կողմից] շուկայի օրենքներին հակասող գործողություններին», դադարեցրեց իր մասնակցությունը Booking.am-ին իր մասնակցությունը։ Հունաստանի հյուրանոցների ասոցիացիան դատապարտել է Bookings.com պրակտիկան՝ տոկոսային վճարը գանձելու ամբողջ սենյակի գնից (ԱԱՀ ներառյալ)[25][26]:
Խարդախների ՝ հյուրերի հետ կապ հաստատում
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականին BBC լրատվականը պարզել է, որ մի շարք խարդախներ հյուրերի հետ կապվել են Booking.com հաղորդագրությունների պաշտոնական համակարգից, կեղծ նամակների և WhatsApp միջոցով, ինչը հանգեցրել է ֆինանսական լուրջ կորուստների և հաճախորդների տվյալների արտահոսքի: Հյուրերը դժգոհեցին, որ շատ դժվար է կապվել Booking.com-ի հետ այս հարցի շուրջ՝ պատճառաբանելով հաճախորդների վատ սպասարկումը[27]: Խարդախները հյուրերին ուղղորդում են դեպի Booking.com կայքի կրկնօրինակները, որոնք պարունակում են ամրագրման տվյալները և հյուրի անձնական տվյալները և խնդրում են նրանց վճարում կատարել, գումարի ժամանակավոր փոխանցում կամ քարտի վավերացում[28]:
Վճարումների ուշացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականին Booking.com-ին մեղադրել են հյուրընկալողներին ճիշտ ժամանակին չվճարելու համար։ Այս խնդիրը բարձրաձայնել են մի շարք երկրների հյուրընկալողներ (Շոտլանդիայից[29], Անգլիայից, Ավստրալիայից[30], Նոր Զելանդիայից[31], Շվեդիայից[32], Նիդեռլանդներից[33], Դանիայից[34], Խորվաթիայից[35], Հունգարիայից[36], Ճապոնիայից[37], Թաիլանդից,Ինդոնեզիայից):
2023 թվականի հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին հունգարական մամուլում ամենաշատն է լուսաբանվել այս սկանդալը: Վճարումների սկանդալի նոր մանրամասները մի քանի շաբաթ շարունակ եղել են հունգարական վստահելի լրատվական կայքերի առաջին էջերին[38][39][40][41][42]:Հունգարիայի մրցակցային մարմինը (անգլ.՝ The Hungarian Competition Authority, GVH) անհրաժեշտ է համարել արագացված հետաքննություն պահանջել՝ հունգարական կացարանների մատակարարներին ունեցած պարտքի գործի շրջանակներում[43]: Միևնույն ժամանակ Հունգարիայի զբոսաշրջության գործակալությունը (անգլ.՝ Hungarian Tourism Agency, MTÜ) իրավաբանական օգնություն է առաջարկել տուժողներին և հարցաթերթ է ուղարկել հունգարական կացարաններ տրամադրողներին՝ խնդրի չափը գնահատելու համար[44]:
Booking.com-ի գործադիր տնօրեն Գլեն Ֆոգելը նոյեմբերի 7-ին հրապարակած իր նամակով ներողություն է խնդրել այն մարդկանցից, ովքեր տուժել են վճարումների մասին սկանդալից և ժամանակին չեն ստացել իրենց գումարը: Ավելի քան հետաքրքիր է, որ Ֆոգելը գրել է. «Եթե դուք գործընկեր եք, ով դեռ սպասում է վճարմանը, և մենք ձեզ հետ չենք կապվել այս առնչությամբ, խնդրում ենք տեղեկացնել»[45][46]:
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Booking Holdings 2022 Annual Report Form (10-K)». U.S. Securities and Exchange Commission. February 23, 2023.
- ↑ Lightfoot, Ashley (September 27, 2022). «How Booking.com Became Travel's Biggest Brand». Latana.
- ↑ Schaal, Dennis (2016). «The Definitive oral history of online travel». Skift.
- ↑ Schaal, Dennis (2018). «The Oral History of Travel's Greatest Acquisition: Booking.com». Skift.
- ↑ Schaal, Dennis (25 June 2012). «How Booking.com turned the other OTAs into converts». Skift.
- ↑ Scott, Jennifer (27 February 2013). «Booking.com embraces mobile apps». Computer Weekly.
- ↑ «Booking.com Enables Passbook on Latest Release of iPhone App» (Press release). Booking.com. 16 October 2012.
- ↑ «Booking.com Launches First Global Last-Minute Hotel App» (Press release). Booking.com. 10 April 2012.
- ↑ «Booking.com Joins Windows 8 Push with Launch of its First Windows App» (Press release). Booking.com. 29 October 2012.
- ↑ «Booking.com Launches Native Kindle Fire App» (Press release). Booking.com. 6 December 2012.
- ↑ «Booking.com Launches New AI Trip Planner to Enhance Travel Planning Experience». Booking.com. 2023-06-27.
- ↑ «Booking.com Launches 'Booking.yeah', Its First-Ever Brand Campaign, Created for the U.S. market». Booking.com Launches ‘Booking.yeah’, Its First-Ever Brand Campaign, Created for the U.S. market (անգլերեն). Վերցված է 2023-12-25-ին.
- ↑ «Booking Holdings Fundamentalanalyse | KGV | Kennzahlen». boerse.de (գերմաներեն). Վերցված է 2023-12-03-ին.
- ↑ «Skyscanner wins appeal, UK watchdog to rethink OTA hotel rate clubs». Phocuswire. September 26, 2014.
- ↑ «Investigation into the hotel online booking sector». Office of Fair Trading.
- ↑ Vidalon, Dominique (21 April 2015). «France, Sweden, Italy accept booking.com antitrust proposals». Reuters.
- ↑ «DECISION» (PDF). Swedish Competition Authority. April 15, 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 18 September 2017-ին. Վերցված է 1 May 2015-ին.
- ↑ «Hoteliers claim Booking.com parity agreement still wrong and anti-competitive». PhocusWire.
- ↑ Hern, Alex (24 April 2015). «EU warns of 'point of no return' if internet firms are not regulated soon». The Guardian.
- ↑ Solaker, Gulsen (March 29, 2017). «Turkish court halts activities of Booking.com over breach of competition law: association». Reuters.
- ↑ «Turkish travel association seeks to extend Booking.com ban to Airbnb, Expedia, Skyscanner». hurriyetdailynews. August 8, 2018.
- ↑ Howard, Bob (7 November 2014). «Scammers target leading online travel agent Booking.com». BBC News.
- ↑ WHITEHEAD, JOANNA (4 June 2018). «Customers were targeted by phishing emails and instructed to provide payment details». The Independent.
- ↑ Page, Carly (April 2, 2021). «Booking.com Hit With €475,000 GDPR Fine For Late Reporting Of Data Breach». Forbes.
- ↑ Kourlibini, Vicky (19 August 2019). «Συνεχίζεται η κόντρα Βooking-ξενοδόχων για τις τιμές στα δωμάτια» [Bookings and hoteliers' clash over room prices continues]. Capital magazine (Greek). Athens, Greece.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Bellos, Helias (3 July 2018). «Στρατηγική συμφωνία Aldemar με HIG Capital στον τουρισμό» [Strategic agreement between Aldemar and HIG Capital on tourism]. Kathimerini (Greek). Athens, Greece.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The One Show: Booking.com». BBC. 2023.
- ↑ «Mysterious leak of Booking.com reservation data is being used to scam customers». 2 February 2023.
- ↑ «Booking.com owes hosts in Scotland thousands in room payments». BBC. 14 August 2023.
- ↑ «Aussies claim accommodation giant has left them thousands out-of-pocket». 9now.nine.com.au (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2023-10-10-ին.
- ↑ «Booking.com glitch: Kiwi holiday homeowner battles to get thousands from global accommodation giant». The New Zealand Herald. 11 August 2023.
- ↑ «Larmet i högsäsongen – svenskar utan betalning». www.expressen.se (շվեդերեն). 2023-08-02. Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ «Verhuurders Booking wachten nog altijd op achterstallige betalingen». RTL Nieuws (հոլանդերեն). 2023-08-07. Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ Boysen, Af Albert Bastian (2023-09-19). «Booking-gigant mangler at betale: - Det er under al kritik». ekstrabladet.dk (դանիերեն). Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ «Slobodna Dalmacija - Sve je više bijesnih iznajmljivača, isplate s Booking.com-a i dalje im ne stižu; Još nema ni odgovora na glavno pitanje». slobodnadalmacija.hr (խորվաթերեն). 2023-09-13. Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ spabook (2023-07-26). «Booking hasn't paid several accommodation providers for a month, smaller accommodations are in trouble - Spabook» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ «Booking.com未払い相次ぐ「売り上げすべて吸収されたまま…」宿側が集団提訴へ 原告側弁護士"これほど大きな未払いは初めて"【news23】». TBS NEWS DIG (ճապոներեն). 2023-10-11. Վերցված է 2023-10-10-ին.
- ↑ «Van, akinek még mindig nem fizette ki a pénzét a Booking». rtl.hu (հունգարերեն). 2023-08-14. Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ «Összeszedtük, amit eddig tudni lehet a Booking.com pénzvisszatartási ügyéről». telex (հունգարերեն). 2023-08-10. Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ Alvarez, Péter (2023-08-18). «Tovább dagad a Booking-botrány». index.hu (հունգարերեն). Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ «Booking-botrány: újabb kérdőívet küld az MTÜ a szállásadóknak». Portfolio.hu (հունգարերեն). 2023-08-18. Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ spabook (2023-08-12). «Öntsük tiszta vizet a Booking botrány poharába: arányaiban mekkora a probléma - Spabook» (հունգարերեն). Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ spabook (2023-08-15). «Expedited investigation takes effect against Booking.com regarding their debt case - Spabook» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ spabook (2023-08-05). «Már a szakpolitika is foglalkozik a Booking botránnyal - Spabook» (հունգարերեն). Վերցված է 2023-09-23-ին.
- ↑ spabook (2023-11-11). «Booking.com CEO Glenn Fogel Issues Apology and Compensation for Payment Scandal - Spabook» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-11-13-ին.
- ↑ spabook (2023-11-07). «Levélben kért bocsánatot a Booking vezérigazgatója a szállásadóktól - Spabook» (հունգարերեն). Վերցված է 2023-11-13-ին.
links
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Seda2606/Ավազարկղ8 կատեգորիայում։ |
- 1996 establishments in the Netherlands
- 2005 mergers and acquisitions
- Booking Holdings
- Companies based in Amsterdam
- Dutch travel websites
- Hospitality companies established in 1996
- Internet properties established in 1996
- Multinational companies headquartered in the Netherlands
- Online travel agencies
- Travel and holiday companies of the Netherlands