Մասնակից:Sed Yengibaryan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փայլակ Միքայէլեանը (ֆր.՝ Paylag Mikaélian) (հայերեն Փայլակ Միքայէլեան) հայ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայլակ Միքայէլեանը  ծնվել է հունվարի 9-ին 1904 թվականին [1] Երզնկայում Օսմանյան կայսրությունում [2]: Նրա ծնողներն են Միքայել Միքայելյանը և Եոնիկ Սահակյանը[1]:

Sed Yengibaryan/Ավազարկղ2

Հայոց  ցեղասպանության  ժամանակ նա աքսորվել է ծնողների հետ, որդեգրվել  թուրք  ընտանիքի կողմից և իսլամացվել [2],[3]: Մուդրոսի զինադադարից հետո նրան խնամում է հայկական մարդասիրական կազմակերպությունը և ուղարկվում  Կուլելի որբանոց  ( Կոստանդնուլպոլսում) [4], հետագայում տեղափոխվում է Կորֆու [2]:

Ֆրանսիայում նա հրատարակում է իր առաջին գրական ակնարկները  <<Երգունք>>-ում [2],որոնք կրում են  աքսորների դրոշմը [3], հատկապես  «Մուրադը»[5] տպագրված 1930 թվականի սեպտեմբերից մինչև 1931 թվականի հունվարի համարներում[3]:Ապա գրվում է նաև Անահիտ[4], Յառաջ և Հայրենիք ամսագրերում, և մասնակցում  Մենք  ամսագրին[2],[6]: Փայլակ Միքայէլեանը   պատկանում է Շավարշ Նարդունու հիմնած   չափահաս որբերի  միությանը[7]:

1930 թվականին նա հրատարակում է <<Եվա >> ենթավերնագրով <<Արձակուրդի բացիկներ>>-ը[3]: Ստեղծագործությունը  կազմված է միջինում մեկ էջանոց քսան արձակ ստեղծագործություններից՝ բացիկի ձևով[3]: Յուրաքանչյուր բացիկ գրված է երիտասարդ կնոջ կողմից, ով հանդես է գալիս որպես պատմող, մինչդեռ ստացողը նրա սիրելին է, ինչպես նաև ընթերցողը[3]:Միջերկրական ծովի  ափին գտնվող գյուղից թողարկված ՝ այդ բացիկները նշանավորում են զույգի ապրելավայրը ինչպես անձնական օրագիր՝ մինչև պատմողի հղիությունը [3]:

Այս աշխատությանը հաջորդում է << Արև , արև >> վերնագրով երկրորդ հատորը,որը <<Յառաջ>> թերթը հրատարակում է որպես թերթում մաս առ մաս տպագրվող վեպ[4]:Այս երկրորդ պատմությունը , որը բաղկացած է քսան գլուխներից և որը տեղի է ունենում Ալպերում գտնվող առողջարանում  , Փայլակ Միքայելյանը իրական մեղադրանք է ներկայացնում[8], իր հոր դեմ[9], նկարագրելով նրան որպես ոչ բոլորովին մեռած, ոչ բոլորովին կենդանի[10],<< չիմանալով թե ինչպես մեռնել >> [11]:Իր սգի տանջանքների ժամանակ նա գրում է այն լավ բաների մասին, որոնք ստացել է հորից և որոնք կորցրել է, ատելություն է հայտնում նրա հանդեպ, ով նախընտրել  է <<խոնարհվել, քան ապստամբել>>, քննադատում է նրա վախկոտությունն ու թուլությունը և, ինչպես Հասմիկ Գրիգորյանը նշում է, որ <<նմանեցնելով  իրեն կյանք տվողի հետ՝ նա իրեն ոչ պիտանի է զգում ապրելու կամ մեռնելու, առանց մարտական, պաշտպանող և կյանք փոխանցելու ուղենիշի >> [10]:Փայլակ Միքայէլեանը  պատմողի միջոցով արթնացնում է  նաև այն հիվանդությունը՝ պալարախտը , որով տառապում է , և ավելի կոնկրետ դրանով տառապող հիվանդներին[12]: Փաստորեն, հոր մահով է սկսվել հիվանդությունը[11]:

Նա՝ թերթերում տարածված նովելների , արձակ կամ չափածո բանաստեղծությունների հեղինակ է[4]: Փայլակ Միքայէլեանը  իր  աշխատության մեջ բազմաթիվ հիշատակումներ է անում հայկական հեթանոսությանը[7]:հիշատակում է Վահագն աստծուն <<Եվա>>  -ում և բանստեղծություններում[13], ինչպես նաև Արամազդ աստծուն[7], մինչդեռ Եվայի տիտղոսը գրվում է աստվածաշնչյան ավանդության մեջ[8]:Գրիգոր Պըլտյանի համար [8] .

<<Վկայակոչումը սկզբնական հոր՝ Վահագնի և Արամազդի հետ միասին, ունի գրեթե ավանդական գործառույթ. այն հաստատում է հիմնադիր նախնին, որն ընդունակ է ի մի բերել և հիմնել ժողովրդին որպես մեկ ամբողջություն։ Արդյունքում, տեղահանություններից փրկված որբի համար Վահագնը մի տեսակ հակաթույն է իր որբ վիճակին։ Ծնողների մահը աղետում, կարծես հաղթահարվում է նախնու զորության հաստատմամբ>>:

Տառապելով պալարախտով, նա հաճախում է առողջարաններ և ի վերջո մահանում 1936 թվականի մայիսի 31-ին[1] Գրասսում[2]: Նա այնտեղ աշխատանքի է անցել որպես վարսահարդար, որպեսզի վճարի իր բուժման ծախսերը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Acte de décès DE/1936/152, « MIKAELIAN Pailak » [կարդալ առցանց].
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Krikor Beledian, 2001, էջ 440
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Krikor Beledian, 2001, էջ 172
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.acam-france.org/bibliographie/auteur.php?cle=mikaelian-paylag. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  5. {{{վերնագիր}}}. — P. 77-81. — P. 77-81.
  6. Krikor Beledian, 2001, էջ 108
  7. 7,0 7,1 7,2 Krikor Beledian, 2001, էջ 175
  8. 8,0 8,1 8,2 Krikor Beledian, 2001, էջ 176
  9. Krikor Beledian, 2001, էջ 217
  10. 10,0 10,1 {{{վերնագիր}}}. — Vol. 30. — P. 195-196. — P. 195-196.
  11. 11,0 11,1 Krikor Beledian, 2001, էջ 178
  12. Krikor Beledian, 2001, էջ 177
  13. Krikor Beledian, 2001, էջ 174