Մասնակից:Roobenstein/9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմվելլ Թարլի
ՀեղինակՋորջ Մարտին
ՍտեղծագործությունՍառույցի և կրակի երգ (գիրք)
Առաջին հիշատակումՍառույցի և կրակի երգ (գիրք)
Սեռարական
ԱզգությունԱռաջին Մարդիկ
Բնակության վայրՊատ
Տարիք17 տարեկան (գիրք)[1]:
Ծննդյան տարեթիվ283 թվական (Սառույցի և կրակի երգ (գիրք)), 280 թվական Գահերի խաղ (հեռուստասերիալ)
ԾննդավայրՅոթ արքայություններ
Մահվան տարեթիվ300 թվական («Պար վիշապների հետ» գրքում), չնայած հետո հարություն է առել Մելիսանդրայի կողմից
Մահվան վայրՍև Դղյակ
ԸնտանիքԹարլիների ընտանիք
ՄականունՍեմ Մահաբեր
Դերը կատարել ենՋոն Բրեդլի
ԵրկիրՎեսթերոս

Սեմվելլ Թարլի, գեղարվեստական կերպար է, որը հանդես է գալիս ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և Կրակի Երգ» ֆենտեզի վեպում։ Հանդիսանում է «Գահերի Խաղը» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկը։ Նա հայտնվում է«Գահերի խաղը» (1996), «Թագավորների կռիվը» (1998), «Պար վիշապների հետ» (2011) գրքերում, իսկ «Թրերի մրրիկ» (2000), «Անգղների խրախճանք» (2005), «Ձմռան քամիները»[2] գլուխներում նա գլխավոր կերպարներից մեկն է։ Գահերի խաղը հեռուստասերիալում Սեմվելլ Թարլիի դերը կատարում է անգլիացի դերասան Ջոն Բրեդլին։ Սեմվելլ Թարլին առաջին անգամ հեռուստասերիալում է հայտնվում առաջին եթերաշրջանում, որպես երկրորդական կերպար, իսկ արդեն երկրորդ եթերաշրջանից նա դառնում է գլխավոր կերպարներից մեկը։

Դերը սյուժեում [3][խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմն ընտրեց Գիշերային Պահակախումբը անգամ հասկանալով, որ դա հավասարազոր է մահին։ Այդպես էլ կլիներ, եթե նա չհանդիպեր Ջոն Սնոուին, որն առաջին իսկ օրը նորեկին վերցրեց իր պաշտպանության տակ։ Ջոնը դարձավ Սեմի լավագույն ընկերը, իսկ Մեյսթեր Էյմոնի մահից հետո Ջոնը Սեմին ուղղարկեց ուսման, որպեսզի նա օգնի իրեն արդեն Մեյսթերի կարգավիճակով։ Սեմվելլը որոշեց Ջոնի հետ երդում տալ Գիշերային Պահակախմբին Կախարդական անտառում և այդպես ականատես եղավ հրեշների ոսկորների գտնվելուն։

Արքաների պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմը մտավ Ջիոր Մորմոնտի ջոկատի մեջ, երբ նրանք մեկնեցին Պատի մյուս կողմը։ Քրաստերի տանը ժամանակավոր կայանելու ժամանակ նա փորձում է օգնել Քրաստերի աղջկան՝ Լիլիին և նրա ապագա երեխաին և նրանց ուղղարկում է Ջոնի մոտ, սակայն նա մերժում է ։

Թրերի մրրիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրաստերի տանը, երբ Ջիոր Մորմոնտը մահացավ նա վերցրեց Լիլիին և նրա նորածին երեխային և նրանք մեկնեցին դեպի Պատ: Վերադառնալով Սև դղյակ Դելիս Մալլիսթերի ջոկատի հետ Սեմը ակտիվ մասնակցություն է ունենում նոր լորդ-հրամանատարի ընտրությանը Գիշերային Պահակախմբում։ Նրա խորամանկության շնորհիվ Գիշերային Պահակախմբի հրամանատար է ընտրվում նրա ընկեր Ջոն Սնոուն։ Այդպիսով նա արդեն երկրորդ անգամ է փոխում Ջոնի ճակատագիրը։

Անգղների խրախճանք և Պար վիշապների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմը Ջոնի հրամանով ուղևորվեց Ցիտադել, որտեղ նա պետք է սկսեր իր ուսումը, նրա հետ էին նաև Լիլին և Քրաստերի տղան, որին նրանք անվանեցին Սեմ: Ճանապարհին Մեյսթեր Էյմոնը հիվանդանում է և Սեմը ծախսեց իր վերջին փողերը Բրաավոսում նրան բուժելու համար: Դարեոնի դավաճանությունից հետո վիճակն ավելի բարդացավ: Ամեն ինչ փոխվեց այն պահին երբ նրանց տեղեկացրին վիշապների վերածննդի մասին: Էյմոնը Սեմին ուղղարկում է նավահանգիստ գտնելու ականատեսների: Ճանապարհին նա հանդիպում է երկու Բրաավոսացու, որոնք կռիվ էին փնտրում: Բայց կռիվը կանգնեցնում է Արյա Ստարկը, որը Ջոն Սնոուի քույրն էր: Նա նաև Սեմին ասում է, թե որտեղ կարելի է փնտրել փախուստի դիմած Դարեոնին: Սեմը գտնում է Դարեոնին, և երբ նա ասում է, որ հեռանում է Գիշերային պահակախմբից Սեմը հարվածում է նրան: Կռվի արդյունքում Սեմը ընկնում է փողանցք, սակայն նրան փրկում է լետնիացի Կսոնդոն, որը նաև նրան պատմեց վիշապների մասին: Սեմը լետնիացիների հետ գործարք է կնքում, ըստ որի Սեմը նրանց է տալիս այն ամենը ինչ իրեն է պատկանում, բացի Էյմոնի մեյսթերական վզնոցից, նա ամբողջ ճանապարհին պետք է աշխատեր որպես նավաստի, իսկ փոխարենը նրանց պետք է հասցներին Սթրոմեսթ: Ճանապարհին Մեյսթեր Էյմոնը մահանում է:

Էկրանավորման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի Խաղը հեռուստասերիալում Սեմվել Թարլիի դերը խաղում է Ջոն Բրեդլին:

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմը Սև Դղյակ է հասնում Ջոնից առաջ:

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ եթերաշրջանում Սեմը Ջոնին պատմում է Բրանի հետ հանդիպման մասին:

Հինգերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ եթերաշրջանում Սեմը Սև Դղյակում հանդես եկավ խոսքով Ջոնի խիզախության մասին, որից հետո նրան ընտրեցին Լորդ-Հրամանատար: Այնուհետև նա Ջոնին հայտնում է Սթարոմեսթ մեկնելու և այնտեղ ուսում ստանալու մասին: Ջոնը չցանկանալով համաձայնվում է:

Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթերաշրջանում նա ուղևորվում է Լիլիի և Սեմի հետ Ռոգով Բլուր՝ իր ընտանիքի մոտ, որտեղ նրան ուրախ չի լինում տեսնել նրա հայրը: Որից հետո նա հեռանում է այնտեղից Լիլիի և Սեմի հետ վերցնելով նաև հոր սուրը, որը պատրաստված էր Վալերիական երկաթից: Ուղևորվեց Սթորմեսթ, որտեղ նաև գնաց Ցիտադելի գրադարան:

Յոթերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժեց Ջորոխ Մորմոնտին մոխրագույն հիվանդությունից, որը մինչ այդ ոչ մեկին չէր հաջողվել: Մեկնեց Վինթերվելլ որտեղ Բրանի հետ բացահայտեցին, թե ով է իրականում Ջոն Սնոուն:

Ութերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Բրեդլին հաստատեց Գահերի խաղի 8-րդ եթերաշրջանում իր մասնակցության մասին[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]