Jump to content

Մասնակից:Roobenstein/13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսի Բրյուս Փինքման
ՀեղինակՎինս Գիլիգան
ՍտեղծագործությունԱմբողջ Ծանրությամբ
Առաջին հիշատակումԱմբողջ Ծանրությամբ
Սեռարական
Ազգությունամերիկացի
Բնակության վայրԱլբուկերկե
Տարիք25 տարեկան(1-ին եթերաշրջան), 27 տարեկան(5-ին եթերաշրջան)
ԾննդավայրԱՄՆ
ՄականունBlowfish, Cap n' Cook, Դիզել, Ջեսի Ջեկսոն, Chili P
Դերը կատարել ենԱարոն Փոլ
ԵրկիրԱմերիկա

Ջեսի Բրյուս Փինքման (անգլ.՝ Jesse Bruce Pinkman) «Ամբողջ ծանրությամբ» ամերիկյան դրամատիկական հեռուստասերիալում հանդես եկող կերպար։ Ջեսսի Փինքմանի դերը հեռուստասերիալում խաղացել է ամերիկացի դերասան Աարոն Փոլը։ Կերպարն, որին ստեղծել է Վինս Գիլիգանը միակն էր, բացի Ուոլտեր Ուայթից, որն հանդես էր եկել հեռուստասերիալի բոլոր սերիաներում։

Կերպարն գովասանքների խոսքեր ստացավ քննադատների և հեռուստասերիալի երկրպագուների կողմից։[1] Այս դերի շնորհիվ Աարոն Փոլը 3 անգամ ստացել է Էմմի մրցանակը՝ 2010, 2012 և 2014 թվականներին։ Փինքմանն հայտնի է իր «Yeah» և «Bitch» բառերի օգտագործմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսի Փինքմանը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 14-ին Ալբուկերկե(Նյու Մեքսիկո) քաղաքում։ Հեռուստասերիալի սկզբում նա արդեն հեռացել էր իր ծնողներից թմրանյութի նկատմամբ կախվածության պատճառով։ Ծնողներից հեռանալուց հետո Ջեսին գնում է իր հորաքույր Ջիննիի տուն, որին նա խնամում էր մինչև նրա մահը, որից հետո նրան թույլատրում են ապրել Ջիննիի տանը։ Դպրոցում Ջեսին վատ աշակերտ էր և նախընտրում էր հավաքույթների մասնակցել ու մարիխուանա ծխել։ Ուոլտեր Ուայթը[2], որին Փինքմանը գրեթե միշտ անվանում էր Պարոն Ուայթ՝ նրա քիմիայի ուսուցիչն էր։ Ուոլտերը պոտենցիալ տեսնելով Ջեսսիի մոտ փորձում էր մոտիվացնել նրան։ Նա այն քիչ ուսուցիչներից էր, որոնք հոգ էին տանում նրա մասին։[3]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ուոլտեր Ուայթը ուղեկցում էր DEA-ի գործակալ Հենկ Շրեյդերին, ով ցանկանում էր բանտարկել հանցագործների թմրանյութ պահպանելու համար, նա նկատում է Ջեսիին, որն փորձում էր փախչել հանցագործության վայրից. արդյուքում նա պարզում է, որ Ջեսսին «Կապիտան Կուկ»-ն է որի գործը հետաքննում է Հենկը: Ուոլտն օգտագործում է Ջեսիի դպրոցական գործերը, որպեսզի գտնի իր նախկին աշակերտին և շանտաժի է ենթարկում նրան, որպեսզի վերջինիս նրա հետ զբաղվի թմրանյութերի անօրեն վաճառքով՝ որտեղ Ուոլտը կլինի խոհարարը: Ուոլտն օգտագործում է քիմիայի մեջ ունեցած իր գիտելիքները մեթամֆետամին պատրաստելու համար, որպեսզի Ջեսին տարածի այն և տալիս է նրան 7000 դոլար, որպեսզի վերջինս գնի տուն անիվների վրա, որպես մեթ-լաբորատորիա օգտագործելու համար:[2][4] Ջեսին փողերի մեծ մասը ծախսում է գիշերային ակումբում, բայց իր ընկերներից մեկը՝ Քրիստիան Օրտեգան թույլատրում է Ջեսիին իր ընտանիքից գնել մի խարխում թրեյլեր 1400 դոլարով:

Ուոլտի և Ջեսիի մեթամֆետամինի առաջին պարտիան ավարտելուց հետո, Ջեսին գնահատեց մեթամֆետամինի որակը, ասելով, որ դա իր տեսածներից ամենալավն է: Այնուհետև Ջեսին կարգավորում է իր կապերը «Քրեյզի 8»-ի հետ, որն մեթ- դիստիբրյուտոր էր Ալբուկերկեում: Սակայն Ջեսին չգիտեր, որ «Քրեյզի 8»-ը DEA ինֆորմատորն է: Երբ «Քրեյզի 8»-ը անապատում պետք է հանդիպեր Ուոլտի և Ջեսիի հետ, նրա պարտնյոր Էմիլիո Կայաման ճանաչում է Ուոլտին՝ DEA-ի նախորդ ռեյդից: Երբ նրանք փորձում են սպանել Ուոլտին, նա ֆոսֆին է արտադրում, որն սպանում է Էմիլիոին և նեյտրալիզացնում «Քրեյզի 8»-ին (վերջինս փղջ է մնում), ինչն թույլէ տալիս նրան և Ջեսիին փախչել: Նրանք որոշում են գնել պլաստիկ տարրա, որի մեջ պլանավորում են լուծել Էմիլիոին ֆլուորիտի թթվով: Ջեսին հարմար տարրա չգտնելով և Ուլտին չլսելով մարմինն լուծում է լոգասենյակում՝ հատակի վրա անցք բացելով:[5]Ամեն ինչ մաքրելուց և «Քրեյզի 8»-ին սպանելուց հետո դուետը ստիպված է լինում մեթամֆետամինը վաճառել ինքնուրույն:

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանը սկսվում է նրանով, որ Ուոլտն ու Ջեսին մեթամֆետամինի նոր պորցիա են հասցնում Տուկոին, որտեղ վերջինս մտազուրկ սպանում է իր թիկնապահներից մեկին։[6][7] DEA-ի Ալբուկերկե կատարած ռեյդից հետո Տուկոն մտածում է, որ Ջեսին և Ուոլտը պատրաստվում են դավաճանել նրան։ Տուկոն առևանգում է նրանց և տանում անապատում գտնվող իր մեկուսացված տունը, որտեղ նա հոգ է տանում իր անդամալույծ հորեղբոր` Հեկտոր Սոլոմանկեի մասին:[8] Ուոլտն ու Ջեսին իրենց կամքին հակառակ մի քանի օր մնում են Տուկոի տանը: Տուկոն հայտարարում է Մեքսիկայում սուպերլաբարատորիա ստեղծելու մասին, որտեղ պետք է աշխատեյին Ջեսին և Ուոլտը: Սակայն նրանք երկուսով փախչում են: Նրանք թաքնվելով տեսնում են, որ Հենկի հետ փոխհրաձգության ժամանակ Տուկոն մահանում է:[9] Ուոլտն ու Ջեսին փախչում են անապատից ետ դեպի քաղաքակրթություն, ցավոք DEA-ն Ջեսիից բռնագրավում է մեքենան և գումարը:

Հասկանալով, որ նրան հետևելու են, Ջեսին օգնություն ակնկալելով դիմում է Բրենդոն «Փորսուղ» Մեյհյուին: Նրանք նկուղում գտնվող լաբորատորիան տեղափոխում են ֆուրգոն: Թրեյլերն մնում է Բրենդոնի եղբոր մոտ՝ $1,000-ի փոխարեն, և Ջեսին միայն 500 դոլարը կարոխ է տալ կանխավճարով:[10] Հաջորդ օրը՝ իմանալով, որ Ջեսին մեթամֆետամին էր պատրաստում իրենց տան նկուղում Ջեսիի ծնողները դուրս են հանում նրան տնից: Նրան ընկեր չուներ, որի տանը նա կարող էր գիշերել և նա որոշում է մնալ Թրեյլերում: Այնուհետև Ջեսին մի աննկատելի Toyota Tercel է ձեռք բերում և գտնում է նոր բնակարան:[11][11] Տանտիրուհի Ջեյն Մարգոլիսը նախկինում թմրամոլ էր: Նրա և Ջեսիի մոտ շուտով ռոմանտիկ հարաբերություններ են սկսվում: Սակայն Ջեյնը ամեն կերպ փորձում էր գաղտնի պահել նրանց հարաբերությունները իր հորից՝ Դոնալդից, որին էլ պատկանում էր բնակարանը:

Երբ նիհար Փիթին կողոպտում է մի քանի թմրամոլ, ուլտն Ջեսիին հրամայում է, որպեսզի վերջինս զբաղվի այդ հարցով: Ջեսին գնում է թմրամոլների տուն, բայց նրա պլանը ձախողվում է, այն պատճառով, որ թմրամոլներից մեկը սպանում է մյուսին, սակայն սպանությունից հետո Ջեսիին հաջողվում է 17000 դոլար հանել թմրամոլների գողացած բանկոմատից: Իսկ քաղաքում արագ տեղեկություններ են տարածվում, թե Ջեսին սպանություն է գործել:

«Կոմբոի» սպանությունից հետո Ջեսին Ջեյնի հետ ընկնում է հերոինային ընդարմացման մեջ: Ուլտը վերցնում է Ջեսիի փողերի կեսը և պահանջում, որպեսզի վերջինս վերականգնվի: Երբ Ջեյնն իմանում է փողերի մասին, նա ցանկանում է Ջեսիի հետ մեկտեղ փախչել Նոր Զելանդիա: Սակայն Ջեյնն մահանում է իր բնակարանում թմրանյութի գերդոզավորման պատճառով՝ սրտխառնոցի նոպայի ժամանակ: Չնայած Ուլտն կարող էր փրկել նրան, բայց նա մտածեց, որ Ջեյնի մահից հետո ավելի հեշտ կլինի Ջեսիին ենթարկեցնել: Ջեսին չիմանալով, թե իրականում ինչ է տեղի ունեցել մեղադրում է ինքն իրեն Ջեյնի մահվան մեջ: Ուոլտն Ջեսիին ուղարկում է վերականգնողական կենտրոն:

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգնողական կենտրոնում գտնվելով, Ջեսին Ուլտին ասում է, որ նա խորհրդակցել է հոգեբանների հետ և ընդունել է ինքն իրեն այնպիսին ինչպիսին կա(«վատ տղա»): Ջեսին վերականգնողական կենտրոնից հեռանում է մաքուր և սթափ ու որոշում հարթեցնել մի քանի անավարտ գործ: Հենկը հետևելով Ջեսիին իմանում է, որ թրեյլերը գտնվում է տեղի աղբակույտում: Սոլը և Ուոլտը կեղծ զանգ են ուղղարկում Հենկին, ասելով, որ նրա կինը՝ Մարին գտնվում է հիվանդանոցում: Մինչ Հենկը իմանում է, որ զանգը կեղծ էր Ուոլտը և Ջեսին հասցնում են ոչնչացնել Թրեյլերը: Հենկը հետևում է Ջեսիին և ծեծում նրան: Այս միջադեպի պատճառով Հենկը ժամանակավոր հեռացվում է DEA-ից: Այն ժամանակ երբ Ջեսին հոսպիտալազացված էր, Ուոլտը համոզում է Գուս Ֆրինքին, որպեսզի նրանք շարունակեն աշխատել միասին, որից հետո Ջեսին և Ուոլտը սկսում են ավելի շատ գումար վաստակել:

Ջեսին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է մտնում Անդրեա Քանթիլյոի հետ՝ միայնակ- մայր և թմրամոլ, որի հետ նա ծանոթացել է անանուն թմրամոլների հավաքույթում: Անդրեաից նա իմանում է, որ նրա տասնմեկամյա եղբայր՝ Տամազը գտնվելով Գուսի ազդեցության տակ սպանել է իր ընկեր «Կոմբոյին»: Ջեսին ցանկանում է վրեժխնդիր լինել, սակայն Ուոլտը նախազգուշացնում է Գուսին: Գուսը համաձայնության է գալիս Ջեսիի հետ, ըստ որի ոչ մի երեխա այլևս գործ չի ունենա թմրանյութերի դիլերի հետ: Արդյունքում Տամազին գտնում են մահացած: Մոլեգնած Ջեսին ուղևորվում է սպանել նրանց: Վերջին պահին Ուոլտը կամպոնիոնին փրկելով սպանում է թմրանյութի դիլերներին:

Ջեսին ստիպված է լինում թաքնվել Ֆրինքից։ Գուսը Ջեսիի փոխարեն Ուոլտի օգնական է նշանակում Գեյլ Բոթիկերին։ Ուոլտն հասկանում է, որ Գուսը ցանկանում է Գեյլին դարձնել գլխավորը լաբարատորիայում՝ գողանալով մեթամֆետամինի բաղադրատոմսը և ազատվելով Ուոլտից: Այս ամենը կանխելու համար Ուոլտն առաջարկում է Ջեսիին սպանել Գեյլին։ Սրա փոխարեն Ջեսին աղաչում է Ուոլտին, որպեսզի նա դիմի ոստիկանությանը։ Երբ Մայքը և Վիկտորը Ուոլտին տանում են լաբորատորիա նա զանգում է Ջեսիին և ասում, որ վերջինս պետք է շտապ սպանի Գեյլին։ Ջեսին մտնում է Գեյլի տուն և հաղթաահարելով ներքին արգելապատնեշները սպանում է Գեյլին։

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորը Ջեսիին գտնում և հասցնում է Լաբորատորիա Ուոլտի և Մայքի մոտ։ Հայտնվում է դժգոհ Գուսը։ Գուսը բոլորի դիմաց գրասենյակային դանակով սպանում է Վիկտորին։ Տեղի ունեցածը հոգեբանական վնասվածք է հասցնում Ջեսիին։ Ցրվելու համար նա իր տանը հավաքույթ է կազմակերպում, որը հետագայում դառնում է թմրամոլների որջ։ Ջեսին չի հետևում իր փողերին և իրեն շատ անփույթ է պահում։ Անդրեայի հետ նա կապ չի պահում, սակայն շարունակում է նրան փողով ապահովել։

Մայքը Գուսին հայտնում է Ջեսիի խելացնորության մասին։ Գուսն հրամայում է Մայքին Ջեսիին վերցնել, որպես ժամանակավոր զուգընկեր։ Ֆրինգն շեշտում է նաև, որ Ջեսին շատ հավատարիմ է(բայց ոչ իրեն)։ Առաջին օրը Ջեսին իրեն շատ լավ է դրսևորում ծայրահեղ իրավիճակում և փրկում է Մայքի կյանքը։ Ջեսին շահում է Մայքի հարգանքը։ Հասկանալով, որ Գուսը ուղղակի փորձում է գայթակղել Ջեսիին։ Ուոլը փորձում է համոզել Ջեսիին, որ Մայքի հետ աշխատանքը ուղղակի բեմադրություն է` Ուոլտի և Ջեսիի ընկերությանը վերջ դնելու նպատակով։ Հաջորդ առաջանդրանքի ժամանակ, որի ընթացքում նրանք պետք է գտնեին երկու թմրամոլի կողմից գողացված մեթամֆետամինը՝ Ջեսին իմանալով թմրամոլների վարքը, համոզում է նրանցից մեկին տան բակում հոր փորել, և վնասազերծում է երկրորդին։ ջեսին վերականգնում է իր հարաբերությունները Անդրեայի հետ։

Ուոլտը և Ջեսին գերշակի օգնությամբ ցանկանում են սպանել Գուսին։ Գուսի հետ հանդիպման ժամանակ նա հնարավորություն ուներ գերշակը լցնել Գուսի սուրճի մեջ, սակայն նա խուսափում է դրանից։ Անանուն թմրամոլների հերթական հանդիպման ժամանակ Ջեսին պատմում է, որ նա այստեղ է եկել միայն թմրանյութ վաճառելու պատճառով։ Ուոլտն հրամայում է, որպեսզի նա հանդիպի Գուսի հետ։ Նա հետապնդման սարք է տեղադրում Ջեսիի մեքենայի վրա և իմանում, որ Ջեսին եղել է Գուսի տանը և նրանք կռվում են։

Գուսը և Մայքը Փինքմանին տանում են Մեքսիկա, որպեսզի կարտելի քիմիկոսներին սովորեցնի Ուոլտի ֆորմուլային: Ջեսին պատրաստում է բավականին մաքուր մեթ, ինչով լավ տպավորություն է թողնում անգամ տեղացի քիմիկոսների մոտ: Պարզվում է, որ Գուսը ցանկանում է Ջեսիին տալ կարտելին՝ հին թշնամությանը վերջ դնելու նպատակով: Սակայն ֆրինգի իրական նպատակը վրեժն էր: Նա Դոն Էլադիոյին թունավորված տեկիլա է տալիսև խմում է բոլորի հետ, որպեսզի Դոն Էլադիոն ոչինչ չկասկածի: Չնայած հակաթույնին Գուսը հաըտնվում է շատ վատ վիճակում: Հետապնդողներից փախչելով Մայքը ստանում է ծանր վնասվածք: Ջեսին իր կյանքը վտանգելով Հասցնում է նրանց հոսպիտալ: Ջեսիի և Գուսի միջև առաջանում են մտերիմ հարաբերություններ: Ջեսին համաձայնում է գլխավորել Լաբորատորիայով, միայն այն դեպքում, եթե Պարոն Ուայթին ոչինչ չսպառնա:

Նույն ժամանակ DEA-ն կասկածի տակ է դնում Գուսի բիզնեսը: Ֆեդերալները սկսում են ակտիվ փնտրել լաբորատորիան: Գուսը օգտագործում է այս փաստը, որպեսզի Ուոլտին ներկայացնի որպես տեղեկատու և վորջնականապես խզի Ուոլտի և Ջեսիի միջև կապը: Ուոլտը գնում է Ջեսիի տուն՝ օգնություն խնդրելու, իսկ Ջեսին նրան դուրս է հանում տնից:

Շուտով Բրոկը՝ Անդրեայի որդին հիվանդանում է: Ջեսին համոզված է, որ նա թունավորված է գերշակով, և միանգամից ենթադրում է, որ դա Ուոլտն է կազմակերպել: Նա գալիս է Ուոլտի տուն և սպառնում նրան ատրճանակով: Սակայն, Ուոլտը Ջեսիին զգուշացնում է, որ Բրոկի թունավորվելը Գուսի ձեռքերի գործն է, ում խղճին արդեն մեկ երեխայի սպանություն կա: Ջեսին վերջիվերջո պատմում է Սոլին Գուսի և Հեկտոր Սալոմանկեի հաշիվնորի մասին: Ուոլտն օգտագործում է այս ինֆորմացիան և սպանում Գուսին: նույն պահին Ջեսին աշխատում էր ձեռնաշղթաներով և խիստ հսկողության տակ: Ուոլտը սպանում է թիկնապահներին և փրկում Ջեսիին:

Երբ նրանք ավերում են լաբորատորիան, Ջեսի իմանում է, որ Բրոկը թունավորվել էր, ոչ թե գերշակով, այլ հովտաշուշանի թունավոր հատապտուղներով: Ջեսին հասկանում է, որ գուսը չէր կարող թունավորել Բրոկին, բայց Ուոլտը պնդում է հակառակը: Չորրորդ եթերաշրջանի վերջին սերիայում ցույց է տրվում հովտաշուշանը Ուոլտի տան բակում:

Հինգերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենկը DEA-ի իր կոլեգաների հետ զննում է Ուոլտերի և Ջեսիի ավերած լաբորտորիան և ուշադրություն է դարձնում այնտեղ գտնվող տեսախցիկներին։ Այնուհետև Հենկը գտնում է Գուս Ֆրինքին պատկանող նոութբուքը, որի կոշտ սկավառակի վրա ենթադրաբար պահվում են տեսախցիկների տեսագրությունները: Նոութբուքը ուղղարկում են լավ պաշտպանված իրեղեն ապացույցների պահեստ, սակայն Ուոլտին և Ջեսիին հաջողվում է ոչնչացնել հանցանշանները:

Ուոլտերն ու Ջեսին պատրաստվում են շարունակել մեթամֆետամինի արտադրանքը: Նրանք խնդրում են Սոլ Գուդմանին գտնել քաղաքում լաբորատորիայի համար հարմար վայր: Մայքը զանգում է Ուոլտերին ասելու, որ նա նույնպես ցանկանում է միանալ նրա և Ջեսիի նոր բիզնեսին: Ուոլտը և Ջեսին սկսում են մեթամֆետամին արտադրել տներում, որոնք փակված էին տենտերով: Առաջին պարտյաից հետո Ուոլտը դժգոհում է, որովհետև գումարի մեծ մասը հասնում էր Մայքի մարդկանց: Ոստիկանությունը սկսում է վերահսկել մեթիլամինի(մեթամֆետամինի պատրաստման ամենակարևոր բաղադրիչը) պահպանման և փոխադրման ընթացքին: Այդ պատճառով Ուոլտը, Ջեսին և Մայքը, օգտագործելով Լիդիայից ստացած ինֆորմացիան, մշակում են շատ վտանգավոր օպերացիա, ըստ որի նրանք պետք է մեթիլամին գողանան գնացքից: Օպերացիան, չնայած որոշ խնդիրների, անցնում է հարթ և ըստ պլանի:[12]

Հենկը հասկանում է,որ այսքան ժամանակ նա փնտրում էր Ուոլտերին, սակայն նա ոչ մի ապացույց չունի Ուոլտերի դեմ: Ջեսին դեպրեսիայի մեջ է ընկնում և հրաժարվում ամբողջ գումարից, ասելով, որ դրանք արյունոտ են:[13]

Հենկը նորից համոզում է Ջեսիին, որպեսզի վերջինս ցուցմունք տա Ուոլտի դեմ: Այս անգամ նա համաձայնվում է, սակայն վերջին պահին նա հրաժարվում է և ասում Ուոլտերին, որ նա իր հետ հաշիվները կմաքրի այլ կերպ:.[14][15] Ուոլտը հասկանում է, որ իր նախկին կոլեգայի հետ այլևս չի կարողանա համաձայնության գալ, որից հետո զանգում է Թոդին և ասում, որ նա իր հորեղբոր համար նոր առաջադրանք ունի: Ջեք Ուոլքերը համաձայնվում է սպանել Ջեսիին միայն այն դեպքում, եթե Ուոլտը սովորեցնի Թոդին մեթամֆետամինի պատրաստմանը: Հենկը և իր գործընկեր Սթիվ Գոմեսը խորամանկությամբ Ուոլտին բերում են այն տեղը, որտեղ նա պահում է իր փողերը: Երբ ոստիկանները ձեռնաշղթաները հագցնում են Ուոլտի ձեռքերին գալիս է Ջեքը: Սկսվում է փոխհրաձգություն DEA-ի և Ջեքի մարդկանց միջև, որի արդյունքում մահանում է Սթիվ Գոմեսը և Հենկը: Ջեքի մարդիք փորում և հանում են ամբողջ փողերը՝ Ուոլտին թողնելով միայն 10 միլիոն դոլար: Բացի փողերից նրանք տանում են նաև Ջեսիին: Ջեսին դառնում է նրանց ստրուկը և մեթամֆետամին է պատրաստում Ջեքի համար ձեռնաշղթաներով: Ջեսին փորձում է փախչել բայց Ջեքի մարդիք բռնում են նրան: Նա հրաժարվում է աշխատել: Ջեսիին տանում են Անդրեայի տուն և սպանում Անդրեային:

Ուոլտերը գալիս է Ջեքի որջ և սպանում բոլորին: Ողջ է մնում միայն Թոդը, որին էլ շղթայով սպանում Ջեսին և հեռանում այնտեղից:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 և 2013 թվականներին նա առաջադրված էր Էմմիի մրցանակին, որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան և հաղթել է նույն մրցանակը 2010, 2012 և 2014-ին:[16] Պոլը հաղթել է «Half Measures»(2010),[17] «End Times»(2012)[18] և «Confessions»(2014) սերիաների համար:[19]

Նա նաև հաղթել է Saturn Award-ը, որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան 2010-ին և 2012-ին:[20][21]

2010-ին նա առաջադրված էր Television Critics Association Award- ին և Satellite Awards- ին որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան:[22][23]

2012-ին նա առաջադրված էր Critics' Choice Television Award- ին, որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան, սակայն այդ նոմինացիայում հաղթեց Ամբողջ ծանրությամբ սերիալի իր կոլեգա Ջոնկառլո Էսպոզիտոն, բայց 2014-ին վերջիվերջո նա հաղթեց այդ նոմինացիայում:[24]

2014-ին նա առաջին անգամ առաջադրվեց Ոսկե գլոբուս մրցանակին, նույն թվականին նա հաղթեց Satellite Award- ը,[25] որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան:[26] 2014-ի հունիսի 26-ին նա հաղթեց Critics' Choice Television Award- ը, որպես Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան:[27]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schultz, Robert Downs (August 21, 2013). «It's All About the Weight, Yo: A Meditation on Jesse Pinkman's Long Road Down». PopMatters. Վերցված է August 23, 2013-ին.
  2. 2,0 2,1 «Pilot». Breaking Bad. Season 1. Սերիա 1. January 20, 2008. AMC. {{cite episode}}: Unknown parameter |episodelink= ignored (|episode-link= suggested) (օգնություն); Unknown parameter |serieslink= ignored (|series-link= suggested) (օգնություն)
  3. «Grilled». Breaking Bad. Season 2. Սերիա 2. March 15, 2009. AMC. {{cite episode}}: Unknown parameter |serieslink= ignored (|series-link= suggested) (օգնություն)
  4. «Más». Breaking Bad. Season 3. Սերիա 5. May 18, 2010. AMC. {{cite episode}}: Unknown parameter |serieslink= ignored (|series-link= suggested) (օգնություն)
  5. Bowman, Donna (January 27, 2008). «Cat's in the Bag». The A.V. Club. Chicago, Illinois: Onion, Inc. Վերցված է August 2, 2011-ին.
  6. Bowman, Donna (March 8, 2008). «A No-Rough-Stuff-Type Deal». The A.V. Club. Chicago, Illinois: Onion Inc. Արխիվացված է օրիգինալից July 23, 2011-ին. Վերցված է July 22, 2011-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Amitin, Seth (March 10, 2008). «Breaking Bad: "A No-Rough-Stuff Type of Deal" Review». IGN. San Francisco, California: J2 Global. Արխիվացված է օրիգինալից July 23, 2011-ին. Վերցված է July 22, 2011-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Bowman, Donna (March 8, 2009). «Seven Thirty-Seven». The A.V. Club. Chicago, Illinois: Onion, Inc. Վերցված է August 2, 2011-ին.
  9. Bowman, Donna (March 15, 2009). «Grilled». The A.V. Club. Chicago, Illinois: Onion, Inc. Վերցված է August 2, 2011-ին.
  10. Bowman, Donna (March 22, 2009). «Bit by a Dead Bee». The A.V. Club. Chicago, Illinois: Onion, Inc. Վերցված է August 2, 2011-ին.
  11. 11,0 11,1 Bowman, Donna (March 29, 2009). The A.V. Club. Chicago, Illinois: Onion, Inc. http://www.avclub.com/articles/down,25871/. Վերցված է August 2, 2011-ին. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. Colin Bucksey (dir), Gennifer Hutchison (wrt) (August 19, 2012). «Buyout». Breaking Bad. Season 5. Սերիա 6. AMC. {{cite episode}}: Unknown parameter |episodelink= ignored (|episode-link= suggested) (օգնություն); Unknown parameter |serieslink= ignored (|series-link= suggested) (օգնություն)
  13. Bryan Cranston (dir), Peter Gould (wrt) (August 11, 2013). «Blood Money». Breaking Bad. Season 5. Սերիա 9. AMC. {{cite episode}}: Unknown parameter |episodelink= ignored (|episode-link= suggested) (օգնություն); Unknown parameter |serieslink= ignored (|series-link= suggested) (օգնություն)
  14. Michelle MacLaren (dir), Thomas Schnauz (wrt) (August 18, 2013). «Buried». Breaking Bad. Season 5. Սերիա 10. AMC. {{cite episode}}: Unknown parameter |episodelink= ignored (|episode-link= suggested) (օգնություն); Unknown parameter |serieslink= ignored (|series-link= suggested) (օգնություն)
  15. Michael Slovis (dir), Gennifer Hutchison (wrt) (August 25, 2013). «Confessions». Breaking Bad. Season 5. Սերիա 11. AMC. {{cite episode}}: Unknown parameter |episodelink= ignored (|episode-link= suggested) (օգնություն); Unknown parameter |serieslink= ignored (|series-link= suggested) (օգնություն)
  16. «Aaron Paul». Emmys.com. Վերցված է August 26, 2014-ին.
  17. «Emmy episode entries revealed: Lea Michele, Hugh Laurie, Jim Parsons plus more». Los Angeles Times. July 15, 2010. Վերցված է February 25, 2014-ին.
  18. «Episodes Submitted by Drama Emmy Nominees Revealed». Backstage.com. August 16, 2012. Վերցված է February 25, 2014-ին.
  19. «Exclusive: AMC's Emmy episode submissions for 'Breaking Bad' & 'Mad Men'». GoldDerby. July 16, 2014. Վերցված է July 16, 2014-ին.
  20. «36th Annual Saturn Award Winners Announced!». Comic Hero News.com. June 28, 2010. Վերցված է June 28, 2010-ին.
  21. «'Breaking Bad', 'Rise of the Planet of the Apes' Take Home Saturn Awards». The Hollywood Reporter. July 26, 2012. Վերցված է July 27, 2012-ին.
  22. «Television Critics Association Awards: Awards for 2010». IMDb. Վերցված է February 25, 2014-ին.
  23. «Satellite Awards: Awards for 2010». IMDb. Վերցված է February 25, 2014-ին.
  24. «Critics' Choice TV Awards: 'Homeland', 'Community' & 'Sherlock' Double Winners». Deadline.com. June 18, 2012. Վերցված է June 19, 2012-ին.
  25. «Golden Globes 2014: The Winners». The Hollywood Reporter. Los Angeles, California: Eldridge Industries. December 12, 2013. Վերցված է December 12, 2013-ին.
  26. Prudom, Laura; Littleton, Cynthia (June 19, 2014). «Critics' Choice Awards: 'Breaking Bad,' 'OITNB,' 'Fargo,' 'Normal Heart' Among Top Winners». Variety. New York City: Condé Nast. Վերցված է June 20, 2014-ին.
  27. Cohen, David S. (June 27, 2014). «Saturn Awards: A Genre Reunion and More Gold for 'Gravity'». Variety. New York City: Condé Nast. Վերցված է June 27, 2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]