Մասնակից:Narek1620/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի Բատիկյան
Անի Բատիկյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1982 նոյեմբերի 22
Երևան, Հայաստան
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
Կայքanibatikian.com

Անի Բատիկյան (ծնվել է նոյեմբերի 22 1982 թ., Երևան, Հայաստան) — հայազգի ջութակահարուհի:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Բատիկյանը 1998 թվականին 15 տարեկանում ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` դառնալով այնտեղ սովորած ամենաերիտասարդ ուսանողներից մեկը: Կոնսերվատորիան ավարտել է գերազանցության դիպլոմով:[1]

2006 թվականին Անին ստացել է լրիվ կրթաթոշակ Լոնդոնի Թագավորական Ակադեմիայում սովորելու համար: Այնտեղ նա ստացել է DipRAM դիպլոմ, ինչպես նաև ջութակի հիասքանչ կատարման համար արժանացել գլխավոր մրցանակի:

Հետագայում ուսումը շարունակել է Կրեմոնայում (Իտալիա), որտեղ նրան դասավանդել է լեգենդար վիրտուոզ Սալվատորե Ակարդոն:

Տարբեր ժամանակներում նրա ուսուցիչներն են եղել Հենրիկ Սմբատյանը, Պիտեր Լիսսաուերը և Հու Կունը: Նա նաև ցուցումներ է ստացել Թոմաս Բրանդիսից, Տիբոր Վարգայից, Պյեր Ամոյալից, Ցվի Ցեյտլինից և Սիլվիա Ռոզենբերգից:


Ստեղծագործական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անին համերգներով հանդես է եկել Էդինբուրգի «Usher Hall», Օքսֆորդի «Sheldonlan Theatre», Տորոնտոյի «Glenn Gould Studio» բեմերում և Լոնդոնի «St'Martin-in-the-Fields և St. John Smith» հրապարակում: Որպես մենակատար նա հանդես է եկել Տորոնտոյի, Օքսֆորդի, Հայաստանի ազգային կամերային, Շվեդիայի Կատրինհոլմ սիմֆոնիկ և Գլազգոյի կամերային նվագախմբերի հետ:

Որպես Dewar մրցանակակիր, նա ելութ է ունեցել Շոտլանդիայի խորհրդարանում անցկացվող The Dewar Arts Awards մրցանակաբաշխության հինգերորդ հոբելյանական համերգին:

2007-2012 թթ. Անին ջութակի դասեր է անցկացրել Շոտլանդիայի թագավորական երաժշտական և դրամատիկական ակադեմիայում:

Անի Բատիկյանը մասնակցել է «Music Alp» փառատոնին Ֆրանսիայում, Լևոն Չիլինգարյանի փառատոնին Հայաստանում, Շլեզվիգ-Հոլշտեյն փառատոնին Գերմանիայում և Լոզանի երաժշտական փառատոնին Շվեյցարիայում:

Անին ձայնագրել է «My Favorite Encore» անվանումով ձայնասկավառակ:


Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Բատիկյանը ներկայումս բնակվում է Մեծ Բրիտանիայի Բրայթոն քաղաքում: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:


Մրցանակները և պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Բատիկյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների:[2]

  • Hilda Bailey Prize
  • David Knox Memorial Prize
  • Dunbar-Gerber Prize
  • Mabel Glover String Quartet Prize
  • Governors’ Prize for Chamber Music
  • Wilfred Parry Prize
  • Marjorie Hayward Prize
  • Dewar Arts Award prize


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]