Մասնակից:Mariam Umrshatyan/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mariam Umrshatyan/Ավազարկղ1

Գերտրուդ Էլիզաբեթ Մարգարեթ Անսքոմբ (անգլ.՝ Gertrude Elizabeth Margaret Anscombe, , սովորաբար հիշատակվում է որպես Գ․Է․Մ․ Անսքոմբ կամ Էլիզաբեթ Անսքոմբ), բրիտանացի փիլիսոփա-վերլուծաբան[1]։ Նա գրել է գիտակցության փիլիսոփայության, գործողության փիլիսոփայության, փիլիսոփայական տրամաբանության, լեզվի փիլիսոփայության և էթիկայի մասին։ Նա Տոմիզմի նշանավոր գործիչ էր, Օքսֆորդի Սոմերվիլի քոլեջի անդամ և Քեմբրիջի համալսարանի փիլսոփայության պրոֆեսոր։

Անսքոմբը Լյուդվիգ Վիտգենշթայնի աշակերտն էր, ուստի յուրօրինակ տեղ գտավ Անսքոմբի աշխատանքում, ավելին Անսքոմբը խմբագրեց և թարգմանեց բազմաթիվ գրքեր, որոնք հիմնված էին Վիտգենշթայնի գրվածքների վրա՝ առաջին հերթին «Փիլիսոփայական հետազոտությունների» հիման վրա։ Անսքոմբի 1958թ․-ի «Ժամանակակից բարոյական փիլիսոփայություն» հոդվածը վերլուծական փիլիսոփայության լեզվով ներկայացրեց հետևողականություն տերմինը և հիմնարար ազդեցություն ունեցավ առաքինության էթիկայի վրա[2]։ Նրա «Մտադրություն» (1957) մենագրությունը, Դոնալդ Դևիդսոնը նկարագրել է որպես «գործողության ամենակարևոր մեկնաբանությունը Արիստոտելից հետո»[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսքոմբը ծնվել է Գերտրուդ Էլիզաբեթի (Թոմաս) և կապիտան Ալեն Ուելս Անսքոմբի ընտանիքում 1919 թվականի մարտի 18-ին, Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում, որտեղ նրա հայրը Իռլանդիայի անկախության պատերազմի ժամանակ ծառայել է Ուելսի թագավորական հրաձիգների ջոկատում[5]։ Ե՛վ մայրը, և՛ հայրը կապված էին կրթության հետ։ Նրա մայրը դպրոցի տնօրենն էր, իսկ հայրը ղեկավարում էր Դալիչի քոլեջի գիտության և տեխնոլոգիայի բաժինը[6]։

Անսքոմբը հաճախել է Սիդենհեմի ավագ դպրոց, այնուհետև 1937 թվականին շարունակում է ուսումնասիրել «Մեծերը» Օքսֆորդի Սուրբ Հագսի քոլեջում։ 1939 թվականին նա գրավեց երկրորդ հորիզոնականը մասնագիտական քննություններում, իսկ 1941 թվականին ավարտական քննություններում՝ առաջին հորիզոնականը[6][7]։

Դեռ Սիդենհեմի ավագ դպրոցում էր, Անսքոմբը ընդունեց կաթոլիկություն։ Սուրբ Հագսի քոլեջում ուսումնական առաջին տարվա ընթացքում, Անսքոմբը ընդունվել է եկեղեցի և այդ ժամանակից ի վեր զբաղվել է կաթոլիկ գործունեությամբ[6]։

1941 թվականին նա ամուսնացավ Փիթեր Գիչի հետ։ Անսքոմբի նման, Գիչը նորադարձ կաթոլիկ էր, ով դարձավ Վիտգենշթայնի աշակերտ և ականավոր ակադեմիական փիլիսոփա։ Նրանք միասին ունեցան երեք որդի և չորս դուստր[6]։

Օքսֆորդն ավարտելուց հետո Անսքոմբը ստացել է հետազոտական կրթաթոշակ՝ 1942-1945 թվականներին Քեմբրիջի Նյուհեմ քոլեջում ասպիրանտուրայում սովորելու համար[6]։ Նրա նպատակն էր մասնացել Լյուդվիգ Վիտգենշթայնի դասախոսություններին։ Վիտգենշթայնի փիլիսոփայության նկատմամբ նրա հետաքրքրությունը առաջացավ ուսանողական տարիներին տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ կարդալուց հետո։ Նա դարձավ խանդավառ ուսանող՝ զգալով, որ Վիտգենշթայնի թերապևտիկ մեթոդը օգնել է իրեն ազատվել փիլիսոփայական դժվարություններից այնպես, ինչպես ավանդական փիլիսոփայության ուսուցումը չէր կարող։ Ինչպես նա գրեց․

Տարիներ շարունակ ես ժամանակ եմ անցկացրել սրճարաններում, օրինակ՝ նայելով իրերին և ինքս ինձ ասելով․ «Ես տեսնում եմ փաթեթը։ Բայց իրականում ի՞նչ եմ տեսնում։ Ինչպե՞ս կարող եմ ասել, որ այստեղ դեղին տարածությունից ավելին եմ տեսնում»․․․ Ես միշտ ատում էի ֆենոմենալիզմը և ինձ թակարդում էի զգում։ Ես դրանից ելք չէի կարողանում գտնել, բայց չէի հավատում դրան։ Անօգուտ էր ցույց տալ սրա հետ կապված դժվարությունները, օրինակ այն, ինչ Ռասելը սխալ էր համարում։ Միայն 1944 թվականին Վիտգենշթայնի դասերին ես տեսա, թե ինչպես է նյարդը թուլանում և կենտրոնական միտք է դառնում «ես դա ունեմ և սահմանում եմ այն որպես «դեղին» (ասենք)»։

Քեմբրիջում իր կրթաթոշակն ստանալուց հետո, նրան շնորհվեց հետազոտական կրթաթոշակ Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջում, բայց 1946/47 ուսումնական տարվա ընթացքում նա շարունակել է շաբաթը մեկ անգամ մեկնել Քեմբրիջ՝ Վիտգենշթայնի դասախոսություններին մասնակցելու համար, որոնք հիմնականում կենտրոնացած էին կրոնի փիլիսոփայության վրա[6][8]։ Նա դարձավ Վիտգենշթայնի ամենասիրելի ուսանողներից և ամենամոտ ընկերներից մեկը[9][10]։ Վիտգենշթայնը սիրով դիմեց նրան «ծեր մարդ» մականունով․ Անսքոմբը (ըստ Ռեյ Մոնկի) «բացառություն էր կին գիտնականների մեջ Վիտգենշտեյնի ունեցած հակակրանքից»[9][10]։ Անսքոմբի կողմից Վիտգենշթայնի տեսակետը հասկանալու վստահությունը արտահայտվում է նրանով, որ Վիտգենշթայնը որպես իր «Փիլիսոփայական հետազոտությունների» թարգմանիչ ընտրել է Անսքոմբին (այդ նպատակով նա որոշ ժամանակ ուղևորություն է կազմակերպել Անսքոմբի համար դեպի Վիեննա՝ գերմաներենը բարելավելու համար)[11][5]։

Վիտգենշթայնը Անսքոմբին նշանակեց իր երեք գրագիրներից մեկը, ուստի, Անսքոմբը կարևոր դեր խաղաց Վիտգենշթայնի աշխատությունների թարգմանման և տարածման գործում[12]։

Վիտգենշթայնը հեռացել է Քեմբրիջից 1947 թվականին, իսկ դրանից հետո Անսքոմբը բազմիցս այցելել է նրան, նաև 1951 թվականի ապրիլին մեկնել է Քեմբրիջ՝ այցելելու նրան մահվան մահճում։ Վիտգենշթայնը նրան, Ռաշ Ռիսի և Գևորգ Հենրիկ ֆոն Ռայթի հետ միասին նշանակեց իր գրական-հոգեբան[5]։ 1951 թվականին Վիգտենշթայնի մահից հետո Անսքոմբը պատասխանատու էր Վիգտենշթայնի ձեռագրերի և նոթատետրերի խմբագրման, թարգմանության և հրատարակման համար[5][10]։

Անսքոմբը չի խուսափել քննադատումներից։ 1939 թվականին, երբ դեռ ուսանող էր, նա հրապարակավ քննադատել է Մեծ Բրիտանիայի մուտքը երկրորդ համաշխարհային պատերազմում[13]։ Իսկ 1956 թվականին, որպես գիտաշխատող, նա բողոքեց Օքսֆորդի կողմից Հարրի Ս․ Թրումանին պատվավոր կոչում շնորհելու դեմ, իսկ Հարրիին նա մեղադրեց Հիրոսիմայի և Նագասակիի դեմ ատոմային ռումբ օգտագործելու համար[14][15][16]։ Նա նաև ներկայացրեց իր դիրքորոշումը գրքույկում, որը մասնավոր կերպով տպագրվեց (երբեմն տպագրվում էր ոչ ճշգրիտ ամսաթվով) Թրումենի պաշտոնի հաստատումից անմիջապես հետո[17]։ Նա նաև ավելացրեց, որ պետք է զգուշանա գնալ Էնցենիա(գիտական աստիճանի շնորհման արարողություն), միգուցե աստծո համբերությունը հանկարծ սպառվի[18]։ Նա նաև բանավիճության կբռնվեր իր գործընկերների հետ՝ պաշտպանելով կաթոլիկ եկեղեցու տեսակետը ծնելիության վերաբերյալ[10][15][19]։

1946 թվականից մնալով Սոմերվիլի քոլեջում՝ Անսքոմբը 1970 թվականին ընտրվել է Քեմբրիջի համալսարանի փիլիսոփայության դասախոս, որտեղ աշխատել է մինչ 1986 թվականին՝ հրաժարական տալը։ 1976 թվականին դարձել է Բրիտանական ակադեմիայի և Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ 1979 թվականին[20]։

Կյանքի վերջին տարիներին Անսքոմբը տառապում էր սրտի հիվանդությամբ, իսկ 1996 թվականին ավտովթարից հետո մահամերձ վիճակում էր։ Նա այլևս լիովին չվերականգնվեց, իսկ կյանքի վերջին տարիներն անցկացրեց Քեմբրիջում՝ իր ընտանիքի խնամքի տակ[6]։ Նա խաղաղությամբ հոգին ավանդեց 81 տարեկան հասակում՝ 2001 թվականի հունվարի 5-ին, երբ ամուսնու և իրենց յոթ երեխաներից չորսի հետ հիվանդանոցի մոտ Վարդարանի «Սգո արարողությունները» կատարելուց անմիջապես հետո[5]։ Անսքոմբի «վերջին ցանկալի արարքը իր վաթսունամյա ամուսնուն՝ Փիթեր Գիչին համբուրելն էր»[21]։

Բանավեճ Ք․ Ս․ Լյուիսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես փիլիսոփայության երիտասարդ դասախոս, Անսքոմբը համբավ ձեռք բերեց նաև որպես հանրաճանաչ քննադատ։ 1948 թվականին նա դիմում ներկայացրեց Օքսֆորդի Սոկրատի ակումբի նիստում, որտեղ նա քննադատում էր Ք․ Ս․ Լյուիսի այն փաստարկը, որ նատուրալիզմը հերքում է ինքն իրեն (գրված է «Հրաշքներ» գրքի բնօրինակի երրորդ գլխում)։ Լյուիսի որոշ գործընկերները՝ մասնավորապես Ջորջ Սայերը և Դերեկ Բրյուերը, նշել են, որ Լյուիսը կորցրեց աշխատանքի հետագա քննարկման առիթը, և այդ պարտությունն այնքան նվաստացուցիչ էր[22]։ Այս պնդումը իր հերթին քնննադատեց Ուլթեր Հուպերը[23]

Այն փաստը, որ Լյուիսը վերաշարադրեց այս գլուխը, ցույց էտալիս նրա ազնվությունն ու լրջությունը։ Սոկրատի ակումբի նիստը, որտեղ ես կարդում էի իմ հոդվածը, նրա մի քանի ընկերների կողմից նկարագրվեց որպես սարսափելի և ցնցող մի իրադարձություն։ Ոչ դոկտոր Հավարդը (ով մի քանի շաբաթ անց ինձ և Լյուիսին հրավիրեց ընթրիքի), ոչ էլ պրոֆեսոր Ջաք Բեննեթը չէին հիշում Լյուիսի կողմից նման հատկություններ․․․Ըստ իմ սեփական քննադատության, սա առիթ էր ավելի սթափ քննադատության։ Ես հակված եմ այս հարցի վերաբերյալ նրա որոշ ընկերների կարծիքը(ովքեր կարծես թե հետաքրքրված չէին փաստարկներով) բացատրել որպես «պրոեկցիա» կոչվող երևույթի հետաքրքիր օրինակ։

Բանավեճի արդյունքում Լյուիսը վերաշարադրեց «Հրաշքների» երրորդ գլուխը 1960 թվականի հրատարակության համար[24]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտգենշթայնի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսքոմբի առավել հաճախ գործերից են նրա ուսուցիչ Լյուդվիգ Վիտգենշթայնի աշխատությունների թարգմանությունները, հրատարակությունները և հայտարարությունները՝ ներառյալ Վիտգենշթայնի «Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ» գրքի մեկնաբանումը[25]։ Այստեղ նա կարևորեց Գոտլոբ Ֆրեգեի կարևորությունը Վիտգենշթայնի մտքի ձևավորման գործում, քննադատեց նրա աշխատանքի պոզիտիվիզմի մեկնաբանումները։ Անսքոմբը Ռաշ Ռիսի հետ խմբագրել է Վիտգենշթայնի հետմահու տպագրված երկրորդ գիրքը՝ «Փիլիսոփայական հետազոտություններ» (1953)։ Այսպես նա շարունակեց խմբագրել Վիտգենշթայնի նոթատետրերից ընտրված մի քանի հատորներ, (համատեղ) թարգմանելով բազմաթիվ կարևոր գործեր, ինչպիսիք են՝ «Դիտողություններ մաթեմատիկայի ստեղծման մասին» (1956) և «Հստակ մեկնաբանումը» Ջ․ Է․ Մուրի փիլիսոփայության մասին (1969)[26]։

1978 թվականին Անսքոմբը պարգևատրվել է Ավստրիայի գիտության և արվեստի պատվո խաչով՝ Վիտգենշթայնի մասին իր աշխատանքների համար[27]։

«Մտադրություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ամենակարևոր աշխատանքը «Մտադրություն» մենագրությունն է (1957)։ 1981 թվականին լույս է տեսել երկերի ժողովածուի երեք հատոր․ «Պարմենիդեսից մինչև Վիտգենշթայն», «Մետաֆիզիկա և գիտակցության փիլիսոփայություն» և «Էթիկա, կրոն և քաղաքականություն»։ Մեկ այլ ժողովածու՝ «Մարդկային կյանք, գործողություն և էթիկա» լույս է տեսել հետմահու 2005 թվականին[11]։

«Մտադրության» (1957) նպատակն էր հստակեցնել մարդկային կամքի և գործողությունների բնույթը։ Անսքոմբը այս եզրույթը բացատրում է մտադրության միջոցով, որը, ինչպես նշում է նա, անգլերենում դրսևորման երեք եղանակ ունի․

Նա x գործողություն է անում դիտավորյալ դիտավորյալ գործողություն
Նա x գործողություն է անում y-ը կատարելու մտադրությամբ

/ Նա x գործողություն է անում y-ի համար

դիտավորյալ
կամ հետագա դիտավորյալ գործողություն
Նա մտադիր է y գործողության

/Նա մտադիր է անել y գործողություն

հետագա մտադրության արտահայտում

(այն, ինչ Դևիդսոնը հետագայում անվանում է զուտ մտադրություն)

Որպեսզի գործողությունների խմբի մեջ կարողանա սահմանել մտադրությունը, Անսքոմբը նախևառաջ խոսել է դիտավորյալ գործողության մասին․ այս մասին նկարագրվում է երկրորդ գլխում։ Այս միտքը շարունակվում է նաև երրորդ գլխում։ Նա ասում էր, որ այն ինչ տեղի է ունենում մարդու հետ միտումնավոր գործողություն է, եթե «ինչու» հարց ունի որոշակի կիրառություն[28]։ Տվյալ գործողություն կատարողը կարող է պատասխանել «ինչու» հարցին՝ նշելով իր գործողության պատճառը և նպատակը։ «Անել y գործողությունը» կամ «քանի որ ես ուզում եմ անել y գործողությունը» բնորոշ պատասխաններ կլինեն «ինչու» հարցին․ չնայած այդ պատասխանները միակը չեն, դրանք կարևոր նշանակություն ունեն մարդկային կյանքի ձևավորման գործում[29]։ Գործողությունը կատարողի պատասխանը օգնում է գտնել այնպիսի գործողություններ, որոնց շնորհիվ գործողությունը համարվում է դիտավորյալ։ Անսքոմբը առաջինն էր, ով հստակեցրեց,որ գործողությունները դիտավորյալ են միայն որոշակի պայմանների առկայության դեպքում[30][31][32]։

«Մտադրության»(1957) մեջ խոսվում է նաև կոնտատիվ և կոնատիվ վիճակների տարբերության մասին։ Կոնտատիվ վիճակները նկարագրում են աշխարհը։ Կոնատիվ վիճակները չեն նկարագրում աշխարհը , բայց նպատակաուղղված են ինչ-որ բան աշխարհում փոխելու[33][34][35][36][37]։

«Պատճառահետևանքային կապ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Պատճառահետևանքային կապ» հոդվածում Անսքոմբը պաշտպանում է այն հիմնական գաղափար, որ պատճառահետևանքային կապերը դարձել են հասկանալի հասարակության համար[38]։

Եվ ահա Անսքոմբը հարց է ուղղում իր ընթերցողներին․ «Ինչպե՞ս ենք մենք հասկանում պատճառահետևանքայնությունը»[38]։ Նա առաջարկում է այս հարցին պատասխանելու երկու տարբերակ․

  1. խոսել սովորելով՝ մենք սովորեցինք մի շարք պատճառահետևանքային հասկացությունների ներկայացումը և կիրառումը,
  2. դիտարկելով, որ ինչ-որ գործողություն(ներ) պատճառ են հանդիսացել որոշակի իրադարձության համար [38]։

Առաջարկելով իր առաջին պատասխանը, Անսքոմբը կարծում է, որ խոսել սովորելով մենք արդեն ունենք որոշ պատճառահետևանքային հասկացությունների բնութագիր։

օրինակ՝ ես ջարդեցի ծաղկամանը:

Առաջարկելով իր երկրորդ պատասխանը, Անսքոմբը կարծում է, որ մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ որոշ գործողություններ, պատճառ են հանդիսանում մյուսների իրականացման համար։

օրինակ՝ կատուն թափեց կաթը։

Կարծիքներ նրա աշխատանքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփա Քենդիս Վոգլերը ասում է, որ Անսքոմբի ուժեղ կողմն այն է, որ «երբ նա գրում է կաթոլիկ լսարանի համար, որ նրանք համամիտ են որոշ հիմնարար համոզմունքների, բայց նա նույն ջանասիրությամբ պատրաստ է գրել նաև նրանց համար, ովքեր իր հետ համամիտ չեն»[39]։ 2010 թվականին փիլիսոփա Ռոջեր Սկրուտոն գրեց, որ «Անսքոմբը անգլիացիների մեծ փիլիսոփան է»[40]։ Մերի Ուորնոքը նրան նկարագրեց, որպես «կին փիլիսոփաների հսկա», իսկ Ջոն Հալդենը ասաց, որ «իրոք լիովին հավակնում է մեր ճանաչած ամենամեծ կին փիլիսոփան լինելու»[35][41]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Intention. Oxford: Blackwell. 1957.
  • An Introduction to Wittgenstein's Tractatus. 1959.
  • Three Philosophers. With P. T. Geach. 1961.
  • Causality and Determination. CUP Archive. 1971. ISBN 978-0-521-08304-1.
  • Times, Beginnings and Causes. Oxford University Press [for the British Academy]. 1975. ISBN 978-0-19-725712-8.
  • From Parmenides to Wittgenstein. The Collected Philosophical Papers of G. E. M. Anscombe. Vol. 1. 1981. ISBN 978-0-631-12922-6.
  • Metaphysics and the Philosophy of Mind. The Collected Philosophical Papers of G. E. M. Anscombe. Vol. 2. Oxford: Blackwell. 1981. ISBN 978-0-631-12932-5.
  • Ethics, Religion and Politics. The Collected Philosophical Papers of G. E. M. Anscombe. Vol. 3. 1981. ISBN 978-0-631-12942-4.
  • Human Life, Action and Ethics. Edited by Mary Geach; Luke Gormally. St. Andrews Studies in Philosophy and Public Affairs. 4. Exeter, England: Imprint Academic. 2005. 978-1-84540-013-2
  • La filosofia analitica y la espiritualidad del hombre (in Spanish). Edited by J. M. Torralba; J. Nubiola. Pamplona, Spain: Ediciones de la Universidad de Navarra S.A. 2005. 978-84-313-2245-8.
  • Faith in a Hard Ground: Essays on Religion, Philosophy and Ethics. Edited by Mary Geach; Luke Gormally. St. Andrews Studies in Philosophy and Public Affairs. 11. Exeter, England: Imprint Academic. 2008. 978-1-84540-121-4
  • From Plato to Wittgenstein. Edited by Mary Geach; Luke Gormally. St. Andrews Studies in Philosophy and Public Affairs. 18. Exeter, England: Imprint Academic. 2011. 978-1-84540-232-7

Որոշ հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Boxer, Sarah (2001-01-13). «G. E. M. Anscombe, 81, British Philosopher». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019-06-17-ին.
  2. «Ninety-four pages & then some: Roger Teichmann interviewed by Richard Marshall». 3:16 (անգլերեն). Վերցված է 2021-06-14-ին. «Անսքոմբի հոդվածը օգնեց վերականգնել հետաքրքրությունը արիստոտելյան էթիկայի նկատմամբ, հետաքրքրություն, որն առաջացրեց այն,ինչը այժմ անվանում ենք առաքինության էթիկա։»
  3. Wiseman, Rachael (2015-01-01). «Anscombe's Intention». Jurisprudence. 6 (1): 182–193. doi:10.5235/20403313.6.l.182 (inactive 31 January 2024). ISSN 2040-3313.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of Հունվար 2024 (link)
  4. Stoutland, Frederick (2011). «Introduction: Anscombe's Intention in Context». Essays on Anscombe's Intention. Anton Ford, Jennifer Hornsby, Frederick Stoutland. Cambridge, Mass.: Harvard University Press. էջեր 1–22. doi:10.4159/harvard.9780674060913.intro. ISBN 978-0-674-06091-3. OCLC 754715004.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Teichman, Jenny (2003). Thompson, F.M.L (ed.). Gertrude Elizabeth Margaret Anscombe, 1919–2001 (անգլերեն). British Academy. doi:10.5871/bacad/9780197262788.001.0001. ISBN 978-0-19-175421-0. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Teichman, Jenny (2017). «Anscombe, (Gertrude) Elizabeth Margaret (1919–2001), philosopher | Oxford Dictionary of National Biography». Oxford Dictionary of National Biography (անգլերեն) (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/75032. Վերցված է 2019-06-17-ին. (Subscription or UK public library membership required.)
  7. Teichmann, Roger (2008). «Introduction». The Philosophy of Elizabeth Anscombe. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-153845-2. OCLC 269285454.
  8. Drury, M. O'C. (Maurice O'Connor) (21 September 2017). The selected writings of Maurice O'Connor Drury : on Wittgenstein, philosophy, religion and psychiatry. Hayes, John (Professor of Philosophy). London. էջեր 407–409. ISBN 978-1-4742-5636-0. OCLC 946967786.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. 9,0 9,1 Monk, Ray. (1990). Ludwig Wittgenstein : the duty of genius (1st American ed.). New York: Free Press. էջեր 497–498. ISBN 0-02-921670-2. OCLC 21560991.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Driver, Julia (2018), «Gertrude Elizabeth Margaret Anscombe», in Zalta, Edward N. (ed.), The Stanford Encyclopedia of Philosophy (Spring 2018 ed.), Metaphysics Research Lab, Stanford University, Վերցված է 2019-06-19-ին
  11. 11,0 11,1 The Oxford Handbook of Wittgenstein. Kuusela, Oskari., McGinn, Marie. Oxford: Oxford University Press. 2011. էջեր 715 (fn.2). ISBN 978-0-19-928750-5. OCLC 764568769.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  12. Michael L. Coulter; Richard S. Myers; Joseph A. Varacalli (2012). Encyclopedia of Catholic Social Thought, Social Science, and Social Policy Supplement. Vol. 3. Scarecrow Press. էջ 6. ISBN 9780810882751.
  13. «Professor G E M Anscombe». The Daily Telegraph (բրիտանական անգլերեն). 2001-01-06. ISSN 0307-1235. Արխիվացված օրիգինալից 12 January 2022-ին. Վերցված է 2019-06-19-ին.
  14. MEYERS, DIANA TIETJENS (2008). «Anscombe, Elizabeth». The Oxford encyclopedia of women in world history. Smith, Bonnie G. (ed.). Oxford [England]: Oxford University Press. ISBN 978-0-19-514890-9. OCLC 167505633. «Անսքոմբը դեմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցելուն՝ պատճառաբանելով, որ պատերազմ վարելը իհարկե հանգեցնում է կոտորածների։ Երբ 1956 թվականին Օքսֆորդը որոշեց գիտական աստիճան շնորհել ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումանին, Անսքոմբը բողոքեց, նշելով, որ Հերոսիմայի և Նագասակիի անմեղ քաղաքացիների կյանք զրկած ատոմային ռումբը նրան զրկեց այդ պատվին արժանանալուց։»
  15. 15,0 15,1 «Elizabeth Anscombe // de Nicola Center for Ethics and Culture // University of Notre Dame». ethicscenter.nd.edu. Վերցված է 2019-05-06-ին. «Անսքոմբ․․նա խստիվ դեմ էր միջուկային զենքի կիրառմանը և գլխավորեց Օքսֆորդի կողմից ԱՄՆ նախագահ Հարրի Թրումանին գիտական աստիճան շնորհելուն ուղղված բողոքի ակցիան,պատճառաբանելով, որ սերիական մարդասպաը չպետք է արժանանա նման պատվի։ Նա նաև հղիության արհեստական դադարեցման մեթոդներին էր դեմ․ իր կյանքի վերջում մի օր ոստիկանությունը ստիպված էր բռնի ուժով հեռացնել նրան հիվանդանոցից։»
  16. Wiseman, Rachael (2016). «The Intended and Unintended Consequences of Intention» (PDF). American Catholic Philosophical Quarterly. 90 (2): 207–227. doi:10.5840/acpq201622982. Վերցված է 2019-06-17-ին. «1956 մայիսի մեկին Օքսֆորդի համալսարանի ժողով․․․ քննարկվել են գիտական աստիճանների թեկնածուները։ Թեկնածուներից մեկը Հարրի Ս․ Թրումանն էր։ Անսքոմբը բողոքի ալիք բարձրացրեց պնդելով, որ թեկնածությունը պիտի մերժվի այն հիմքով։ Սակայն Անսքոմբի ելույթը համոզիչ չէր և հունիսի քսանին Թրումանին շնորհվեց այս գիտական աստիճանը։»
  17. Gormally, L. – Kietzmann, C. – Torralba, J. M., Bibliography of Works by G.E.M. Anscombe, Seventh Version – June 2012 Վերահրատարակված գրքում տպագրման ամսաթիվը 1957-ն է, իսկ բնօրինակ գրքում ամսաթիվ չկա։ Սակայն, ըստ փաստերի, այն պետք է լիներ 1956 թվականը։ Գիտական աստիճանը շնորհվել է 1956 թվականի հունիսի քսանին, իսկ գրքույկի նամականիշի վրա գրված է 1956 թվականի հուլիսի 11։
  18. «G. E. M. Anscombe "Mr. Truman's Degree"». 1956. Վերցված է 2019-06-17-ին.
  19. «Rare Pics Surface of Elizabeth Anscombe Arrested for Blocking Abortion Clinic». ChurchPOP (ամերիկյան անգլերեն). 2016-10-18. Վերցված է 2019-06-13-ին.
  20. «Book of Members, 1780–2010: Chapter A» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 19 April 2011-ին.
  21. O'Grady, J. 2001. 'Obituary: Elizabeth Anscombe', The Guardian 11 January 2001, Guardian Leader Pages, p. 26. It is quoted in Jones, David Albert, "Portrait of a Catholic Philosopher," The Pastoral Review, May 2006. [1]
  22. «Frequently Asked Questions about C.S. Lewis». Biblical Discernment Ministries. 1999. Արխիվացված է օրիգինալից 24 October 2005-ին. Վերցված է 9 November 2017-ին.
  23. «Truth about Anscombe v C S Lewis». The Telegraph (բրիտանական անգլերեն). 11 January 2001. Արխիվացված օրիգինալից 24 March 2021-ին. Վերցված է 2021-03-24-ին. «Լյուիսը 1963 թվականին ինձ ասաց, որ 1948 Սոկրատի ակումբում հաղթել է Անսքոմբի դեմ բանավեճում։ Ուստի վերաշարադրեց իր գրքի երրորդ գլուխը։ Սրան հաջորդեցին նաև երեք ասվածաբանական աշխատանքներ։»
  24. Smilde, Arend (2017-12-06). «What Lewis really did to Miracles A philosophical layman's attempt to understand the Anscombe affair». Journal of Inklings Studies (անգլերեն). 1 (2): 9–24. doi:10.3366/ink.2011.1.2.3.
  25. Anscombe, G. E. M. (1959). An Introduction to Wittgenstein's Tractatus. London: Hutchinson.
  26. Wittgenstein, Ludwig (1969). On Certainty. Oxford: BasilBlackwell.
  27. «Reply to a Parliamentary Question» (PDF) (գերմաներեն). Vienna. էջ 521. Վերցված է 21 October 2012-ին.
  28. Anscombe, 1957, sec. 5–8
  29. Anscombe, 1957, sec. 18–21
  30. Anscombe, G. E. M. (1981). Metaphysics and the Philosophy of Mind (collected papers vol 2). Oxford: Basil Blackwell. էջեր 21–36. ISBN 0-631-12932-4.
  31. Searle, John R. (1983). Intentionality, an essay in the philosophy of mind. Cambridge [Cambridgeshire]: Cambridge University Press. ISBN 0-521-22895-6. OCLC 9196773.
  32. Anscombe, 1957
  33. See Anscombe 1957, sec. 32.
  34. See Anscombe 1957, sec. 48.
  35. 35,0 35,1 Haldane, John (2000). «In Memoriam: G. E. M. Anscombe (1919–2001)» (PDF). The Review of Metaphysics. 53 (4): 1019–1021. ISSN 0034-6632.
  36. «Introduction». Virtue ethics. Crisp, Roger, Slote, Michael. Oxford: Oxford University Press. 1997. էջեր 3. ISBN 0-19-875189-3. OCLC 37028589.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  37. «Home». bioethics.org.uk.
  38. 38,0 38,1 38,2 Anscombe, G.E.M. "Causality and Determination". Metaphysics, edited by Jaewon Kim, Daniel Z. Korman and Ernest Sosa, Wiley-Blackwell, 2012, pp. 386-396.
  39. Oppenheimer, Mark (8 January 2011). «Renaissance for Outspoken Catholic Philosopher». The New York Times. էջ A14. Վերցված է 9 November 2017-ին.
  40. Scruton, Roger (2010). «Wine and Philosophy». Decanter. Vol. 35. էջեր 57–59. Վերցված է 9 November 2017-ին.
  41. Warnock, Mary, ed. (1996). Women Philosophers. London: J.M.Dent & Sons Ltd. ISBN 0-460-87738-0. OCLC 34407377.

Հետագա ընթերցման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]