Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ
Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ գերմ.՝ Logisch-Philosophische Abhandlung | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Լյուդվիգ Վիտգենշթայն |
Տեսակ | գրավոր աշխատություն և Դիսերտացիա |
Ժանր | էսսե |
Թեմա | փիլիսոփայություն |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1921 |
Թարգմանիչ | Frank P. Ramsey? և Չարլզ Քեյ Օգդեն |
Tractatus Logico-Philosophicus Վիքիպահեստում |
Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատ, ՏՓՏ (գերմ.՝ Logisch-Philosophische Abhandlung), ավստրաանգլիացի փիլիսոփա Լյուդվիգ Վիտգենշթայնի կողմից կենդանության օրոք հրատարակած աշխատություններից խոշորագույնը: Համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ աշխատություններից մեկը:
Գիրքը լույս է տեսել գերմաներենով 1921 թվականին, առաջին անգամ թարգմանվել է անգլերեն 1922 թվականին Չարլզ Քեյ Օգդենի կողմից (Ֆրենկ Ռամսեյի մասնակցությամբ), հետո թարգմանվել է նաև Դ. Փիրսի և Բ. Մաքգիննեսի կողմից 1961 թվականի հրատարակման համար[1]:
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրակտատը գրվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ճակատային փիլիսոփայական նամակների հիման վրա[2], չնայած Տրակտատի մտահղացումը ծագել էր ավելի վաղ: Տրակտատի շատ առանցքային դրույթներ այս կամ այն աստիճանով ներկա են ճակատային օրագրերում: Տրակտատը առաջին անգամ հրատարակվել է Գերմանիայում 1921 թվականին:
Հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրակտատը կազմված է յոթ հիմնական դրույթներից և դրանց մեկնաբանություններից[1][3].
- Աշխարհը այն ամենն է, ինչը տեղ ունի
- Այն, ինչ տեղ ունի, ինչը փաստ է՝ այն ատոմար փաստերի գոյությունն է:
- Փաստերի տրամաբանական պատկերը միտքն է:
- Միտքը իմաստալից նախադասություն է:
- Նախադասությունը տարրական նախադասությունների իսկության ֆունկցիան է: (Տարրական նախադասությունը՝ ինքն իրենի իսկության ֆունկցիան է):
- Իսկության ֆունկցիայի ընդհանուր ֆորման է՝ [p, x, N(x)]: Դա նախադասության ընդհանուր ֆորման է:
- Այն բանի, որի մասին անհնար է խոսել, այդ բանի մասին հարկավոր է լռել:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Biletzki, Anat and Matar, Anat Ludwig Wittgenstein // The Stanford Encyclopedia of Philosophy.
- ↑ Տես՝ Людвиг Витгенштейн. Дневники 1914-1916. - М.: Канон+ОИ "Реабилитация". 2009.
- ↑ Logisch-Philosophische Abhandlung См. также: Logisch philosophische Abhandlung
|