Jump to content

Մասնակից:Lilit97x/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմիքս, գաղափարներ ու մտքեր պատկերավորելու արտահայտչամիջոց է՝ հաճախ համակցված տեքստային կամ այլ տեսողական տեղեկատվությամբ: Կոմիքսները սովորաբար ունենում են կողք կողքի պատկերված, հաջորդական նկարների ձև: Տեքստային միջոցները, ինչպիսիք են խոսքային շրջանակները, ենթագրերը և նմանաձայնությունը, մատնանշում են երկխոսությունը, պատմվածքը, ձայնային էֆեկտները կամ այլ տեղեկատվություն: Նկարների չափը ու դասավորությունը նպաստում են պատմվածքի արագությանը: Ծաղրանկարներն ու պատկերազարդման նմանատիպ ձևերը կոմիքսների նկարների ստեղծման հիմնական միջոցներն են․ «ֆումետտին» լուսանկարչական նկարների ձև է: Կոմիքսների հիմնական ձևերից են կոմիքսային ժապավենները, խմբագրական պատկերապատումները, ծիծաղաշարժ ծաղրանկարները և կոմիքս-գրքերը: Սկսած 20-րդ դարի վերջից՝ գրաֆիկական վեպերը, կոմիքս-ալբոմները և «տանկոբոնը» դարձել են ավելի սովորական, մինչդեռ վեբ-կոմիքսները տարածում են ստացել 21-րդ դարում:

Կոմիքսների պատմությունը տարբեր մշակույթներում տարբեր է: Գիտնականները պնդում են, որ նախապատմությունը հետ է գնում մինչև Լասկոյի քարանձավների փորագրությունները: 20-րդ դարի կեսերին կոմիքսները բուռն ծաղկում ապրեցին հատկապես Միացյալ Նահանգներում, Արևմտյան Եվրոպայում (հատկապես՝ [[Ֆրանսիայում և Բելգիայում]]) և Ճապոնիայում: Եվրոպական կոմիքսների պատմությունը հաճախ կապվում է Ռոդոլֆ Թոփֆերի՝ 1830-ականների կոմիքսային ժապավենների հետ, որոնք հայտնի դարձան` հետևելով 1930-ականներին լույս տեսած կոմիքսային ժապավենների ու գրքերի հաջողությանը, ինչպիսիք էին՝ «Թինթինի արկածները»: Ամերիկյան կոմիքսները զանգվածային ճանաչում ձեռք բերեցին 20-րդ դարի սկզբին, երբ արդեն հայտնվեցին լրագրային կոմիքսները, դրանց հետևեցին ամսագրային կոմիքսները 1930-ականներին, որտեղ սուպերհերոսի ժանրը հայնտի դարձավ, երբ Սուպերմենը հայտնվեց 1938 թվականին: Ճապոնական կոմիքսների ու ծաղրանկարների պատմության (մանգա) սկիզբ է առնում 12-րդ դարից, իսկ կոմիքսային ամսագրերի ու գրքերի արտադրանքը սրընթաց կերպով աճեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` ծաղրանկարիչների հանրաճանաչությամբ, որոնցից էր Օսամու Տեձուկան: Կոմիքսներն այնքան էլ լավ համբավ չունեին իրենց պատմության ընթացքում, սակայն 20-րդ դարի վերջին հավանության արժանացան հանրության և ակադեմիայի կողմից:

Կոմիքս անգլերեն տերմինը օգտագործվում է որպես եզակի գոյական, երբ խոսքը գնում է արտահայտչամիջոցի մասին և որպես հոգնակի, երբ վերագրվում է առանձին ժապավենների կամ կոմիքս-գրքերի: Չնայած տերմինը ծագում է հումորային աշխատանքներից, որը գերակշռում էր վաղ ամերիկյան կոմիքս-ժապավեններում, այն հայտնի է նաև իր ոչ հումորային աշխատանքներով: Անգլերենում ընդունված է տարբեր մշակույթների կոմիքսներն իրենց իսկ բնագրային լեզվով կոչել, ինչպես ճապոնական մանգան կամ էլ ֆրանսիական «bandes dessinées» կոմիքսները։ Տեսաբաններն ու պատմաբանները համաձայնության չեն գալիս կոմիքսների սահմանման վերաբերյալ․ որոշները շեշտը դնում են նկարների ու տեքստի համակցության վրա, մյուսները՝ հաջորդականության կամ նկարների միջև եղած կապերի վրա, իսկ ոմանք հատուկ նշանակություն են տալիս այնպիսի հայեցակետերի, ինչպիսիք են զանգվածային վերարտադրությունը կամ կրկնվող կերպարների օգտագործումը։ Տարբեր կոմիքսային մշակույթներից ու ժամանակաշրջաններից սերված հասկացություններն էլ ավելի են բարդացրել կոմիքսի սահմանումը։

Սկզբնատիպեր և ավանդույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական, ամերիկյան ու ճապոնական կոմիքսների ավանդույթները տարբեր ճանապարհներ են անցել[1]։ Եվրոպացիների ավանդույթը սկսվել է շվեյցարացի Ռոդոլֆ Թյոփֆերից՝ 1827 թվականի սկզբին, իսկ ամերիկացիներն իրենց կոմիքսների ծագումը կապում են Ռիչարդ Ֆելթոն Աութքոլթի «Դեղին փոքրիկը» թերթի ժապավենի հետ (1830), չնայած շատ ամերիկացիներ գիտակցում են Թյոփֆերի առաջինը լինելը[2]։ Ճապոնիան երգիծական մուլտֆիլմների ու կոմիքսների երկար պատմություն ունի մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանը։ Ուկիյո֊է֊ի նկարիչ Հոքուսայը 19-րդ դարի սկզբին հանրածանոթ դարձրեց կոմիքսների ու ծաղրանկարների ճապոնական տերմինը՝ մանգան[3]։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում ճապոնական կոմիքսները սկսեցին ծաղկում ապրել, երբ Օսամու Տեձուկան ներկայացրեց իր բեղմնավոր աշխատանքը[4]։ 20֊րդ դարի վերջին այս երեք ավանդույթները որոշակի ուղղություն ստացան դեպի գրքային կոմիքսներ՝ կոմիքս֊ալբոմները՝ Եվրոպայում, տանկոբոն[Ն 1]՝ Ճապոնիայում և գրաֆիկական վեպերը՝ անգլիախոս երկրներում[1]։

Այս ծագումնաբանություններից բացի, կոմիքս֊տեսաբանները և պատմաբանները կոմիքսների սկզբնօրինակներ են գտել Ֆրանսիայում՝ Լասկոյի քարանձավների փորագրություններում[5](որոնցից շատերը նկարների ժամանակագրական հաջորդականություն ունեն), եգիպտական հիերոգլիֆները, Տրայանոսի սյունը՝ Հռոմում[6], 11֊րդ դարի նորմանդական Բայոյի գոբելենը[7], Բուայի փայտաքարը (1370), «Ars moriendi-ն» և տպագիր գրքեր (15-րդ դար), Միքելանջելոյի «Ահեղ դատաստան»Սիքստինյան կապելլայում[6] և Ուիլյամ Հոգարթի 18֊րդ դարի հաջորդական փորագրությունները[8] ի թիվս այլոց[Ն 2]։

An extremely long embroidered cloth depicting events leading to the Norman conquest of England.
Բայոյի գոբելեն


Անգլերեն կոմիքսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորային նկարազարդումներով լի պարբերականները բավականին հայտնի էին 19֊րդ դարի Բրիտանիայում, առաջիններից էր «The Glasgow Looking Glass» հրատարակությունը (1825), որը սակայն կարճատև կյանք ունեցավ։ Ամենահանրահայտը «Փանչ»֊ն էր[10], որն էլ «ծաղրանկար» տերմինը ճանաչելի դարձրեց իր հումորային ծաղրանկարների շնորհիվ[11]։ Երբեմն այս մուլտֆիլմերն ամսագրերում հայտնվում էին հերթականությամբ[10], Էլի Սլոփերի կերպարը առկա էր ամենավաղ հրատարակված կոմիքս-ժապավեններում, այն ժամանակ, երբ կերպարն արդեն ուներ իր առանձին շաբաթաթերթը 1884 թվականին[12]։

Ամերիկյան կոմիքսները զարգացել են այնպիսի ամսագրերից, ինչպիսիք են «Փաք»-ը, «Ջաջ»-ը և «Լայֆ»-ը։ « Նյու Յորք Ուորլդ» ամսագրում, իսկ հետագայում արդեն «Նյու Յորք Ամերիքան» թերթում, մասնավորապես՝ Աութքոլթի «Դեղին փոքրիկը» կոմիքսում նկարազարդ հումորի հավելումները պատճառ հանդիսացան թերթերի կոմիքսային ժապավենների զարգացման համար: Վաղ կիրակնօրյա կոմիքս-ժապավենները հիմնականում գունավոր էին ու մեկ ամբողջական էջ[13]: 1896-1901 թվականների ընթացքում ծաղրանկարիչները փորձեր էին անում հաջորդականության, շարժումների և խոսքային շրջանակների վրա[14]:

Բադ Ֆիշերի «Մաթը և Ջեֆը» կոմիքսն առաջին հաջողված կոմիքսային ժապավենն էր (1907)
Բադ Ֆիշերի «Մաթը և Ջեֆը» կոմիքսն առաջին հաջողված կոմիքսային ժապավենն էր (1907)


Ավելի կարճ, սև ու սպիտակ ժապավենները սկսեցին ի հայտ գալ 20-րդ դարում և արմատացան ամսագրերում 1907 թվականին: Սույն թվականին Բադ Ֆիշերի «Մաթը և Ջեֆը» կոմիքսը մեծ հաջողություն ունեցավ[15]: Բրիտանիայում «Amalgamated Press» թերթ-ամսագիրը արմատավորեց մի ոճ, որն իր մեջ ներառում էր նկարների հաջորդականություն, որոնց ներքևում կար տեքստ՝ ներառյալ «Իլուսթրեյթիդ Չիփս»-ը ու «Քոմիք Քաթս»[16]: Սկզբում գերակշռում էին հումորային ժապավենները, իսկ 1920-ականներին ու 1930-ականներին լույս տեսած շարունակական կոմիքսները (արկածային, դրամա) նույնպես հայնտի դարձան[15]:

Բարակ պարբերականները, որոնք կոմիքս-գրքեր էին, հայտնվեցին 1930-ականներին՝ սկզբնական շրջանում վերատպվելով թերթերի կոմիքս-ժապավեններում, իսկ արդեն տասնամյակի վերջում դրանք ունեին իրենց յուրօրինակ բովանդակությունը[17]: 1938 թվականին «Էքշն Քոմիքս»-ը ու դրա գլխավոր կերպար Սուպերմենը նշմարեցին կոմիքս-գրքերի ոսկե դարը, որտեղ սուպերհերոսների ժանրը բավականին հայնտի էր[18]: Բրիտանիայում և Ազգերի համագործակցությունում «Դի Սի Թոմփսոն»-ը ստեղծեց «Դենդին» ու «Բինո» կոմիքսները, որոնք հայտնի դարձան: Ընդհանուր հաշվարկով, 1950-ականներին մոտ, այս կոմիքսից շրջանառության մեջ էր 2 միլլիոն օրինակ: Դրանց կերպարները, ներառյալ՝ «Դենիս դը Մենիս»-ը, «Հուսահատ Դեն»-ը և «Բեշ Սթրիթ Քիդս»-ը կարդացել է բրիտանիայի դպրոցականների մի քանի սերունդ[19]: Սկզբնական շրջանում կոմիքսների թեման սուպերհերոսներն ու մարտական պատմություններն էին, մինչև ի հայտ եկան հումորային ժապավենները, որոնց մեջ միախառնված էին ամերիկյան կոմիքս-գրքերի ու «Amalgamated Press» թերթ-ամսագրի ոճերը[20]:

Սուպերհերոսներն ամերիկյան կոմիքս-գրքերի հիմնական արտադրանքն են եղել (Wonderworld Comics #3, 1939, կազմը՝ Ֆլեյմը, հեղինակ՝ Ուիլ Այսներ

Սուպերհերոսների մասին կոմիքս-գրքերի հաջողությունն անկում ապրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[21]: Կոմիքս-գրքերի վաճառքը կանգ չառավ, տարածում գտան մնացած ժանրերը, որոնցից էին ռոմանտիկական ժանրը, վեսթերն կոմիքսները, կրիմինալ ժանրը, սարսափ ժանրը և հումորայինը[22]: 1950-ականների սկզբին, երբ կոմիքսների վաճառքն իր գագաթնակետին էր հասել, ծնողներն ու պետական մարմինները մանրամասն ուսումնասիրեցին կոմիքս-գրքերի բովանդակությունը (մասնավորապես կրիմինալ ու սարսափ ժանրը)։ Սույնի առթիվ Սենատի լսումներ իրականացվեցին, որն էլ հանգեցրեց «Comics Code Authority» ինքնագրաքննական մարմնի ստեղծմանը[23]: Կազմակերպությունը մեղադրվում էր հարյուրամյակի ընթացքում ամերիկյան կոմիքսների աճը խոչընդոտելու և Ամերիկայում դրանց ցածր կարգավիճակը պահպանելու մեջ[24]: 1960-ականների սկզբին սուպերհերոսները վերահաստատվեցին որպես ամենանշանավոր կոմիքսային ժանր[25]: «Underground Comix»-ը 1960-ականների վերջին ու 1970-ականների սկզբին մարտահրավեր նետեց կազմակերպությանն ու ընթերցողներին մեծահասակների համար նախատեսված, ինչպես նաև հակակրթական բովանդակությամբ[26]: Այս ամենի արդյունքում 1980-ականներին ծնվեց «ալտերնատիվ կոմիքսներ» շարժումը[27]։

Իրենց արմատներից բխող ամերիկյան կոմիքսները քիչ էին հայտնի զանգվածային մշակույթի մեջ. մշակութային էլիտան հաճախ էր այս հայտնի մշակույթն ընդունում որպես սպառնալիք մշակույթին և հասարակությանը: 20-րդ դարի վերջում փոփ մշակույթը մեծ ընդունելության արժանացավ, և բարձր ու ցածր մշակույթների միջև սահմանագիծը սկսեց վերանալ: Կոմիքսները, այնուամենայնիվ, շարունակվում էին հավանության չարժանանալ, քանի որ դրանք երեխաների ու անգրագետների համար զվարճանքի աղբյուր էին[28]:

Գրաֆիկական վեպերը սկսեցին ուշադրություն գրավել, երբ Ուիլ Այսները հանրածանոթ դարձրեց այս տերմինն իր «Պայմանագիր Աստծո հետ» գրքում (1978)[29]: Այս տերմինը մեծ ճանաչում ձեռք բերեց 1980-ականների կեսերին «Մաուս», «Պահապանները» և «Սև ասպետի վերադարձը» կոմիքսների առևտրային հաջողությունից հետո[30]: 21-րդ դարում գրաֆիկական նովելները սկսեցին վաճառվել գրախանութներում[31], դրանք կարելի էր գտնել գրադարաններում[32], իսկ վեբ-կոմիքսները դարձան սովորական երևույթ[33]:

Ֆրանկո-Բելգիական և Եվրոպական կոմիքսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածները՝ Եվրոպական կոմիքսներ և Ֆրանկո-Բելգիական կոմիքսներ

Ֆրանկոլեզու շվեյցարիացի Ռոդոլֆ Թյոփֆերը կոմիքսները ներկայացրեց 1827թ.-ի սկզբին և հրատարակեց այդ ձևի հիմքում գտնվող տեսությունները: [34] 19-րդ դարից սկսած ծաղրանկարները լայն տարածում գտան թերթերում: [35] 1925-ին «Zig et Puce» կոմիքսի հաջողությունը առիթ հանդիսացավ Եվրոպայում խոսքային շրջանակների օգտագործմանը, որից հետո Ֆրանկո-Բելգիական կոմիքսները սկսեցին գերակշռել:[36] «Թինթինի արկածները»՝ իրեն հատուկ հստակ գծագրական ոճով, [37] առաջին անգամ 1929թ.-ին հրատարակվեց կոմիքսային հավելվածներում [38] ու դարձավ Ֆրանկո-Բելգիական կոմիքսների խորհրդանշան:[39]

«Միկիի օրագիրը» կոմիքս-ամսագիրը մեծ հաջողությունների հասավ  1934-44 թվականներին,[40] որից հետո՝ 20-րդ դարի կեսին, կոմիքսային ամսագրերը[41] և գունավոր կոմիքս ալբոմները դարձան կոմիքսների վաճառքի հիմնական աղբյուրը:[42] Ինչպես Ամերիկայում,այդ ժամանակ, կոմիքսները համարվում էին մանկամտություն և սպառնալիք՝ մշակույթի ու գրագիտության համար: Մեկնաբանները պնդում էին. ‹‹Ոչ ոք չի դիմանում ամենաչնչին, լուրջ վերլուծությանը››,[c]  և որ կոմիքսները ‹‹ամբողջ արվեստի ու գրականության սաբոտաժն էին››:[44][d]

1960-ականներին ‹‹bandes dessinées ››(նկարազարդ զոլեր) տերմինը սկսեց լայնորեն օգտագործվել Ֆրանսիայում՝ արտահայտչամիջոցը արտահայտելու համար:[45] Ծաղրանկարիչները սկսեցին կոմիքսներ ստեղծել հասուն լսարանի համար,[46] և հորինվեց  «Իններորդ արվեստ» տերմինը,[e] այնպես, որ կոմիքսները սկսեցին գրավել հասարակության և ակադեմիական շրջանակների ուշադրությունը որպես արվեստի ճյուղ: [47] 1959թ-ին մի խումբ՝ ներառյալ Ռենե Գոսկիննին և Ալբերտ Ուդերցոն, հիմնադրեց  «Փայլթ» ամսագիրը, որպեսզի արվեստագետներին լայն ազատություն տա իրենց աշխատանքների մեջ: Գոսկինիի և Ուդերցոի «Աստերիքսի արկածները» հայտնվեց այս ամսագրում [48] ու դարձավ ֆրանսերեն լեզվով ամենից լավ վաճառվող կոմիքսը:[49] 1960 թվականից ծաղրական ու օրինախախտ  «Հարա-Կիրի» ամսագիրը, մարտահրավեր նետեց գրաքննության օրենքներին հակակրթական ոգով, որն էլ բերեց 1968թ.-ի Մայիսի իրադարձություններին:[50]

Գրաքննության վրդովմունքը և խմբագրական միջամտությունը հանգեցրեց նրան, որ ‹‹Փայլթ››-ի ծաղրանկարիչների մի խումբ 1972թ.-ին հիմնադրեց «L'Écho des savanes» ամսագիրը՝ նախատեսված միայն չափահասների համար: Չափահասների համար նախատեսված ու փորձարարական կոմիքսները ծաղկում ապրեցին 1970-ականներին, ինչպես օրինակ՝ Մեբուիսայի գիտական փորձարարական գրականության  և «Métal hurlant» կոմիքսային անթոլոգիայի մեջ, նույնիսկ հիմնական հրատարակիչները սկսեցին չափահասների համար նախատեսված կոմիքսներ հրատարակել՝ ազդեցիկ ձևաչափով:[51]

1980-ականներիից սկսած հիմնական զգացմունքները վերականգնվեցին և հրատարակումը դարձավ ավելի քիչ տարածված, քանի որ կոմիքս-ամսագրերի քանակը պակասեց, և շատ կոմիքսներ սկսեցին հրատարակվել, ուղղակիորեն, ինչպես ալբոմները:[52] Ավելի մանր հրատարակիչները, (ինչպես‹‹ L'Association››-ը),[53] որոնք հեղինակների կողմից ծավալուն աշխատանքներ էին հրատարակում [55] [54], նույնպես դարձան սովորական երևույթ:  1990թ.-ից սկսած, միաձուլման արդյունքում, մեծ հրատարակիչների քանակը պակասեց, իսկ փոքր հրատարակիչների թիվը շատացավ: Վաճառքը, ընդհանուր առմամբ, շարունակում էր աճել՝ չնայած տպագրական շուկայի կրճատման տենդենցին:[56]

Ճապոնական կոմիքսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածը՝ մանգայի պատմությունը

Ռակուտեն Կիտազավան ստեղծել է ճապոնական առաջին կոմիքս-ժապավենը («Tagosaku to Mokube no Tōkyō Kenbutsu»,[Ն 3] 1902թ.)

Ճապոնական կոմիքսները ու ծաղրանկարները(մանգա)[g] ունեն պատմություն, որը նկատվել է դեռևս 12-13-րդ դարերում՝ Թյոդզուգիգայի գրքերի անթրոպոմորֆիկ կերպարների մեջ, 17-րդ դարի «Թոբա-է»› ու «Քիբյոսի» նկարազարդ գրքերում [60] և փայտերի վրա արված փորագրություններում՝ ինչպիսին է ‹‹Ուկիյո-էն››, որոնք հայտնի էին 17-ից մինչև 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում: «Քիբյոսին» պարունակում էր հաջորդական պատկերների, շարժումների ուրվագծերի [61] և ձայնային էֆֆեկտների օրինակներ:[62] 

Արևմտյան գաղթականների համար նախատեսված նկարազարդ ամսագրերը 19-րդ դարի վերջին Ճապոնիային ներկայացրին երգիծական ծաղրանկարներ՝ արևմտյան ոճով: Արևմտյան և ճապոնական ոճով նոր հրատարակումները դարձան հանրաճանաչ, և 1890-ական թվականների վերջում՝ Ճապոնիայում[63] սկսեցին հայտնվել ամերիկյան ոճով լրագրային կոմիքսերի հավելումներ, ինչպես նաև որոշ ամերիկյան կոմիքսներ:[60] 1900թ.-ին «Ջիջի Շինպո» ամսագրում կայացավ Ջիջի Մանգայի դեբյուտը , երբ առաջին անգամ օգտագործվեց ‹‹մանգա››  բառը իր ժամանակակից նշանակությամբ,[59] և 1902թ.-ին Ռաքուտեն Կիտազավան ստեղծեց առաջին ճապոնական կոմիքսը:[64] 1930-ական թվականներին կոմիքսները մեծ տպաքանակով տպագրվեցին աղջիկների ու տղաների համար նախատեսված ամենամսյա ամսագրում և  հավաքվեցին կոշտակազմ հատորների մեջ:[65]

Կոմիքսների նոր ժամանակաշրջանը Ճապոնիայում սկսվեց 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո և հաջողությամբ առաջ էր ընթանում Օսամու Թեզուկայի[66] և Սազայե Սանի[67] հրատարակած կոմիքսներով: Լսարանները ու ժանրերը զանազան ձևեր ստացան հաջորդ տասնամյակների ընթացքում: Պատմությունները, սովորաբար, սկզբից հրապարակվում են ամսագրերում, որոնք, հաճախ կազմված են լինում հարյուր էջից և կարող են պարունակել ավելի քան տասնյակ պատմվածքներ ,[68] իսկ ավելի ուշ հավաքվում են տանկոբոն ձևաչափով գրքերի մեջ:[69] 20-րդ և 21-րդ դարերի սահմանագծին, Ճապոնիայի տպագիր նյութերի մոտավորապես մեկ քառորդը կազմում էին կոմիքսները:[70]Թարգմանությունները դարձան չափազանց հայտնի արտաքին շուկաներում, որոշ դեպքերում էլ՝ հավասարվելով կամ էլ գերազանցելով հայրենական կոմիքսների վաճառքը:[71]

Ձևերն ու ձևաչափերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն, բազմաշրջանակ ու կարճ կոմիքսներն էին ամենից հաճախ հայտնվում թերթերում: Ամերիկայում ամենօրյա կոմիքսները, սովորաբար,մի շարք էին զբաղեցնում, մինչ կիրակնօրյա կոմիքսներին տրվում էր մի քանի շարք: 20-րդ դարի սկզբին ամենօրյա կոմիքսները, սովորաբար սև ու սպիտակ էին, իսկ կիրակի օրերին գունավոր էին ու զբաղեցնում էին մի ամբողջական էջ:[72]

Մասնագիտացված կոմիքսների պարբերականների ձևաչափերը տարբերվում են զանազան մշակույթներում: Հիմնականում, ամերիկյան ձևաչափով կոմիքսները իրենցից ներկայացնում են բարակ, սովորաբար, գունավոր պարբերականներ: [73][74] Եվրոպական ու ճապոնական կոմիքսները հիմնականում տպագրվում են ամսագրերում, Եվրոպայում կոմիքսները [59] տպագրվում են ամսական կամ շաբաթական, իսկ Ճապոնիայում՝[75]  շաբաթական, սև ու սպիտակ: Ճապոնական կոմիքս-ամսագիրը, սովորաբար, հարյուրավոր էջեր է զբաղեցնում:[76]

Գրքային կոմիքսները տարբեր մշակույթներում տարբեր ձևեր ունեն: Եվրոպական կոմիքս-ալբոմները ամենից հաճախ տպագրվում են ա4-չափսի[77] գունավոր հատորներով:[42]  Անգլիախոս երկրներում բնօրինակի համար ևս բարակ կազմ էր ընտրվում: Հակառակ դեպքում, կոմիքս-հատորները կոչվում են գրաֆիկական վեպեր և առկա են տարբեր  ձևաչափերով: Չնայած ‹‹վեպ›› տերմինի ավելացմանը՝ այն հաճախ ասոցացնում էին գեղարվեստական գրականության հետ, «գրաֆիկական վեպը» վերաբերում է  նաև գիտական գրականությանը և կարճ աշխատությունների ժողովածուներին:[78] Ճապոնական կոմիքսները հավաքագրվում են տանկոբոն կոչվող հատորներում, որին հետևում է ամսագրի տպագրումը:[79]

Ծիծաղաշարժ ու խմբագրական ծաղրանկարները բաղկացած են մեկ  շրջանակից՝ հաճախ ներառելով վերնագիրը կամ խոսքային շրջանակը: Կոմիքսների սահմանումը, որն ընդգծում է հաջորդականությունը, հիմնականում բացառում է ծիծաղաշարժ, խմբագրական և մեկ նկարից բաղկացած ծաղրանկարները. դրանք ներառվում են բառի և նկարի համադրությունը ընդգծող սահմանումների մեջ: [80] 18-րդ և 19-րդ դարերում ծիծաղաշարժ պատկերապատումները սկսեցին տարածում գտնել եվրոպայում տպագրվող թերթերում, և 1843թ.-ին բրիտանական հումորային ամսագրի «Փանչի» մեջ, առաջին անգամ օգտագործվեց «ծաղրանկար» հասկացությունը՝ դրանք նկարագրելու համար: :[11]

Վեբ-կոմիքսները առկա են համացանցում: Դրանք մեծ լսարան ունեն, իսկ նոր ընթերցողները կարող են հասանելիություն ձեռք բերել արխիվային մասերին:[81] Վեբ-կոմիքսները կարող են անսահմանափակ ծավալ զբաղեցնել, այսինքն՝ չսահմանափակվել էջերի չափսերով կամ ծավալով:[82]

Հաջորդական նկարները ու անխոս վեպերը, ըստ որոշ մարդկանց, կոմիքսներ են:[84]Կինոստուդիաները, հատկապես՝ անիմացիոն, հաճախ են նկարների հաջորդականությունները որպես ուղեցույց օգտագործում ֆիլմերի նկարահանումների համար: Այս հաջորդական նկարները նախատեսված չեն որպես վերջնական արդյունք և հազվադեպ են նկատվում հասարակության կողմից:[83] Անխոս վեպերը գրքեր են, որոնք պատմությունը փոխանցելու համար օգտագործում են հաջորդական, առանց նկարագրությունների պատկերներ:[85]

Կոմիքսների ուսումնասիրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածը՝ Կոմիքսները ուսումնասիրությունները

Կոմիքսները, երբեմն քառոտանի, երբեմն էլ երկոտանի են, երբեմն թռչում են , երբեմն էլ՝ ոչ… որպեսզի մետաֆորը այնպես օգտագործվի, ինչպես բազմաբնույթ արտահայտչամիջոցը, կոմիքսների սահմանումը կարծես Գորդյան հանգույցի առեղծվածը լինի, որը լի է գաղտնիքներով:

Ֆիլմի[86] և գրականության սահմանման խնդիրների նման, կոմիքսների արտահայտչամիջոցի սահմանման վերաբերյալ ևս,[87]  ոչ մի համաձայնություն չի եղել, իսկ սահմանում կատարելու փորձերն ու նկարագրությունները բազմաթիվ բացառությունների զոհ են դարձել: Տեսաբաններ Թյոփֆերը, [89] Ռ.Ս. Հարվին, Վիլ Այսները,[90] Դեյվիդ Քերիերը,[91] Ըլան Ռեյը [87] և Լորենս Գրովը ընդգծում են տեքստի ու պատկերների համադրությունը, [92] չնայած պատմության մեջ շատ կան աչքի ընկնող, մնջախաղային կոմիքսների օրինակներ:[88] Մյուս քննադատները, ինչպիսիք են՝ Թիերի Գրոնստենը և Սկոտ Մքլաուդը, ընդգծել են հաջորդական նկարների գերակայությունը:[93] 20-րդ դարի սահմանագծին, տարբեր մշակույթների՝ միմյանց կոմիքսների հայտնաբերումը, մոռացված վաղ կոմիքսային ձևերի վերագտնումը, և նոր ձևերի հայտնվելը կոմիքսների սահմանման խնդիրը էլ ավելի բարդաձրեց:[94]

Եվրոպական կոմիքսների ուսումնասիրությունները սկսեցին 1840-ականներին, Թյոփֆերի՝ իր սեփական աշխատանքի տեսությամբ, որը շեշտը դնում  էր  շրջանակների անցումների և տեսողական-վերբալ կապակցման վրա: Ոչ մի առաջխաղացում չկար մինչև 1970-ականները:[95] Դրանից հետո, Փիեր Ֆրեսնոլփ-Դըրուելը նշանագիտական մոտեցում ցուցաբերեց կոմիքսների ուսումնասիրության վերաբերյալ՝ վերլուծելով  տեքստի ու նկարների միջև եղած կապերը, նկարների միջև եղած հարաբերությունները էջերի մակարդակների վրա, պատկերների ընդհատումները, և այն, ինչը Սկոտ Մքլաուդը հետագայում անվանեց «փակում»:[96] 1987թ.-ին Հենրի Վենլիերը ներկայացրեց ‹‹բազմակադր›› տերմինը՝ իմաստաբանական միավորը վերագրելով կոմիսքային էջին: [97] 1990-ականներին այնպիսի տեսաբաններ, ինչպիսիք էին Բենուա Փիթըրսը և Թիերի Գրոնսթրինը, ուշադրություն դարձրին արվեստագետի բանաստեղծական, ստեղծագործական ընտրությանը:[96] Թիերի Սմոլդերենը և Հերրի Մորգանը կոմիքսների սահմանման վերաբերյալ հարաբերական տեսակետներ ունեին, արտահայտչամիջոց, որն իր պատմության ընթացքում ունեցել է տարբեր, հավասարապես հիմնավոր ձևեր:  Մորգանը կոմիքսները համարում է ‹‹նկարազարդ գրականության›› (‹‹les littératures dessinées››) ենթաբազմություն:[94] Ֆրանսիական տեսությունը սկսեց էջին հատուկ ուշադրություն դարձնել՝ ի տարբերություն ամերիկյան տեսությունների,  (Մքլաուդի տեսություն) որոնք կենտրոնանում են շրջանակից շրջանակ անցումների վրա:[97] 2000-ականների կեսից սկսած, Նեիլ Քոնը ճանաչողական գիտության օգնությամբ սկսեց վերլուծել կոմիքսների հասկացությունը և, օգտագործելով փաստացի հոգեբանական և նյադաբանական փորձարկումները, ընդլայնեց տեսությունը: Այս աշխատանքում հաստատվում է, որ հաջորդական նկարները և էջի դասակարգումը, օգտագործում են առանձին, կանոնակարգված ‹‹քերականություն››, որոնք դուրս են գալիս շրջանակից-շրջանակ անցումներից և մակերեսային ձևերի կատեգորիկ տարբերություններից, և որ ուղեղի կողմից կոմիքսների ընկալումը նման է այլ բնագավառների ընկալմանը՝ ինչպիսին լեզուն և երաժշտությունն են: [98]

Մանգայի մասին պատմությունները հիմնականում կենտրոնանում են ներկայիս՝ հետպատերազմյա պատմության վրա, կամ էլ անցյալի խորը արմատները բացահայտելու փորձերի վրա, ինչպես Թյոդզուգիգայի՝ 12-րդ և 13-րդ դարերի նկարազարդումների գալարը , կամ էլ վաղ 19-րդ դարի Հոքուսայի Մանգան:  :[99]  Ճապոնական կոմիքսների առաջին պատմական  համառոտագիրը Հոսոկբարա Սիեկիի ‹‹Nihon Manga-Shi››-նն էր [i]1924թ.-ին:[100] Վաղ, հետպատերազմյա ճապոնական քննադատությունը հիմնականում քաղաքական ձախաթևյան բնույթ ուներ մինչև 1986թ.-ին Տոմոֆուսա Կուրեսի ‹‹Ժամանակակից մանգայի›› տպագրումը. ընդհանուր պատկերը,[j] որում քաղաքականությանը քիչ նշանակություն է տրվում՝ ի օգուտ ձևական ասպեկտների, ինչպիսին կոմիքսների կառուցվածքն ու «քերականությունն են»: Մանգայի ուսումնասիրությունների բնագավառը  արագորեն տարածում ստացավ, և 1990-ականներին այդ թեմայի վերաբերյալ հայտնվեցին բազմաթիվ գրքեր:[101]  Մանգայի ձևական տեսությունները կենտրոնացել են «մանգայի արտահայտման տեսության» [k] մշակման վրա՝ շեշտը դնելով էջի կառուցվածքում պատկերների տարածական հարաբերությունների վրա, արտահայտչամիջոցը առանձնացրել են ֆիլմից կամ գրականությունից, որի մեջ ժամանակի հոսքը հիմնական կառուցվածքային տարրն է: [102] Կոմիքսների ուսումնասիրությունների դասընթացները մեծ տարածում գտան ճապոնական համալսարաններում, և 2001թ.-ին ստեղծվեց ծաղրանկարների ու կոմիքսների ուսումնասիրության Ճապոնական կազմակերպությունը՝ ja[l] կոմիքսների գիտության օժանդակման համար:[103]  1983թ.-ի Ֆրեդերիկ Լ. Շոթի ‹‹Մա՛նգա, Մա՛նգա, Ճապոնական կոմիքսների աշխարհը›› տպագրումը հանգեցրեց նրան, որ մանգա բառը տարածում գտավ Ճապոնիայի սահմաններից դուրս՝ «Ճապոնական կոմիքսներ» կամ «Ճապոնական ոճով կոմիքսներ» նշանակությամբ:[104]

Քոլթոն Վան փորձեց ներկայացնել ամերիկյան կոմիքսների առաջին համապարփակ պատմությունը ‹‹Կոմիքսները›› (1947թ.) գրքով:[105] Վիլ Այսների ‹‹Կոմիքսները և դրանցից բխող արվեստը›› (1985թ.) և Սկոտ Մքլաուդի ‹‹Կոմիքսների հասկացումը›› (1993), անգլերենում կոմիքսների ուսումնասիրությունը պաշտոնականացնելու վաղ փորձեր էին: Դեյվիդ Քերիերի «Կոմիքսների էսթետիկան» (2000թ.) փիլիսոփայական տեսանկյունից կոմիքսների վերաբերյալ առաջին լիածավալ դիտարկումն էր: [106] Կոմիքսների սահմանման վերաբերյալ ամերիկյան փորձարկումները ներառում են Էյսներին, Մքլաուդին և Հարվիին: Էյսները «Հետևանք հանդիսացող արվեստը» անվանում էր «նկարների, պատկերների և բառերի կառուցվածք՝ պատմություն պատմելու կամ որևէ գաղափար դրամայի վերածելու համար»:[107] Սկոտ Մքլաուդը կոմիքսները սահմանեց որպես «կապակցված գեղանկարչության կամ կանխամտածված հաջորդականությամբ պատկերներ՝ նախատեսված տեղեկատվություն փոխանցելու կամ դիտորդի վրա էսթետիկ ազդեցություն թողնելու».[108] Խիստ պաշտոնական սահմանում, որը կոմիքսները առանձնացրեց իրենց պատմական և մշակութային հատկանիշներից:[109] Ռ.Ս. Հարվին կոմիքսները սահմանեց որպես «գեղատեսիլ պատմություններ կամ էքսպոզիցիաներ, որոնցում բառերը (որոնք, սովորաբար, առկա են նկարային տարածքում՝ խոսքային շրջանակների մեջ) նպաստում են նկարների հասկացության ըմբռնմանը և ընդհակառակը»:[110] Յուրաքանչյուր սահմանում ստացել է անբարյացակամ վերաբերմունք: Հարվին տեսավ, որ Մքլաուդի սահմանումը բացառում է մեկական շրջանակով ծաղրանկարները,[111] և առարկեց Մքլաուդի բառային տարրերի ընդգծմանը՝ պնդելով, որ «Կոմիքսների կարևորագույն հատկանիշը բառային կոնտենտի ներառումն է»:[97] Ահարոն Մեսկին Մքլաուդի տեսությունները դիտարկում էր որպես մի արհեստական փորձ՝ արվեստի պատմության մեջ կոմիքսների օրինականացման համար :[90]

Կոմիքսների միջմշակութային ուսումնասիրությունը բարդանում է՝ տարբեր լեզուներում ‹‹կոմիքսների›› իմաստների ու բառերի ծավալների զանազանությամբ: [112] Կոմիքսների ֆրանսիական տերմինը՝ ‹‹bandes dessinées›› (նկարազարդ ժապավեն), նկարված պատկերների համադրումը ընդգծում է որպես որոշիչ գործոն,[113] որը ենթադրում է նույնիսկ լուսանկարչական կոմիքսների բացառումը:[114] Ճապոներենում ‹‹մանգա›› տերմինը օգտագործվում է՝ մատնանշելու կոմիքսային բոլոր ձևերը, պատկերապատումները [115] և ծաղրանկարները:[112]

Տերմինաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածը՝ Կոմիքսների տերմիբանության  բառարան

Կոմիքս տերմինը վերաբերում է կոմիքսի արտահայտչամիջոցին, երբ օգտագործվում է որպես անհաշվելի գոյական և այդպիսով ընդունում է եզակի ձևը՝ «կոմիքսը արտահայտչամիջոց է», այլ ոչ թե «կոմիքսները արտահայտչամիջոց են»: Երբ կոմիքսը օգտագործվում է որպես հաշվելի գոյական, այն վերաբերում է արտահայտչամիջոցի օրինակներին, ինչպիսին անհատական կոմիքսները կամ կոմիքս գրքերն են. «Թոմի կոմիքսները ներքնահարկում են»:[116]

Շրջանակները առանձին պատկերներ են, որոնք ներառում են գործողության դրվագներ՝ [117] հաճախ շրջափակված եզրաշերտով:[118] Պատմության մեջ կարևորագույն հատվածները վերածվում են շրջանակների, այսպես ասած, ներգրավվման միջոցով:[119] Ընթերցողը ֆրագմենտները մտավոր կապակցում է իրար՝ ֆոնային գիտելիքների և շրջանակների  կապերի մասին իր գիտելիքների շնորհիվ, որպեսզի շրջանակները մտովի վերածի իրադարձությունների:[120] Շրջանակների չափսը, ձևը և դասավորությունը ազդեցություն ունի պատմվածքի ժամանակի և տեմպի վրա:[121] Մեկ շրջանակի պարունակությունը կարող է ոչ սինխրոն լինել, ընդորում՝ մեկ նկարի վրա պատկերված իրադարձությունները ոչ միշտ են տվյալ պահին տեղի ունենում:[122]

A comics panel. In the top left, a caption with a yellow background reads, "Suddenly the street is filled with angry people!" In the main panel, anthropomorphic characters crowd a sidewalk. A monkey, standing to the left on the road beside the curb, says, "Gosh! Where'd all these people come from?" An overweight male on the sidewalk in the middle facing right says to a police officer, "Hey! My watch disappeared from my parlor!" A female near the bottom right, says to a male in the bottom right corner, "My necklace! It's gone from the table!!"
Նկարագիրը (դեղին շրջանակը) հեղինակի ձայնն է. Կերպարների երկխոսությունը հայտնվում է խոսքային շրջանակների մեջ: Շրջանակի վերջնամասը մատնանշում է խոսողին:

Տեքստը ներգրավվում է կոմիքսներ խոսքային շրջանակների, նկարագրերի և ձայնային էֆֆեկտի շնորհիվ: Խոսքային շրջանակները մատնանշում են երկխոսությունը (կամ միտքը՝ մտային շրջանակների դեպքում)՝ վերջնամասերը ուղղված համապատասխան խոսողին:[123]  Նկարագրերը կարոդ են հանդիսանալ հեղինակի ձայնը, փոխանցել կերպարների երկխոսությունը կամ մտքերը,[124] կամ տեղ ու ժամանակ ցույց տալ:[125] Խոսքային շրջանակները խորապես կապված են կոմիքսների հետ, այնպես, որ դրանցից մեկի առկայությունը նկարի վրա բավական է՝ նկարը կոմիքսի վերածելու համար:[126] Ձայնային էֆֆեկտները կրկնօրինակում են ոչ-ձայնային հնչյունները տեքստային մակարդակում՝ օգտագործելով ձայնանմանողականության բառեր:[127]

Ծաղրանկարչությունը ամենից հաճախ օգտագործվում է կոմիքսներ ստեղծելու համար՝ սովորության համաձայն օգտագործելով թանաք (հատկապես հնդկական թանաք)՝ թանաքի վրձիններով ու ինքնահոսերով:[128] Խառը լրատվականները և թվային տեխնոլոգիան դարձել են ընդհանուր: Հաճախ օգտագործվում են ծաղրանկարային ձևեր, ինչպիսին են շարժումային գծերը ու վերացական նշանները:[130]

Այն դեպքում, երբ կոմիքսները համարվում են մեկ հեղինակի աշխատանք, դրանց աշխատանքի ստեղծման ջանքերը հիմնականում բաժանվում են մի շարք մասնագետների միջև: Կարող են գոյություն ունենալ առանձին գրողներ և արվեստագետներ, և արվեստագետները կարող են մասնագիտանալ արվեստի տարբեր ճյուղերում, ինչպիսին կերպարներն ու ֆոնն են. ինչպես որ Ճապոնիայում է ընդունված:[131] Հիմնականում Ամերիկյան սուպերհերոսների մասին կոմիքս-գրքերում [132] արվեստը բաժանվում է  մի քանի հոգու միջև՝ գծագրողը, որը մատիտով ուրվագծումներ է կատարում,[133] ներկողը, որը թանաքով ավարտին է հասցնում աշխատանքը,[134] գունազարդողը [135]և գրողը, որը տեղադրում է նկարագրությունները և խոսքային  շրջանակները:[136]

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենի  ‹‹կոմիքս›› տերմինը ծագում է հումորային (կամ կոմիկական) աշխատանքից, որը գերակշռում էր վաղ ամերիկյան թերթերի կոմիքսներում. ոչ հումորային աշխատանքներում տերմինի օգտագործումը դարձավ ստանդարտ: «Կոմիքս գիրք» տերմինը նմանատիպ խճճված պատմություն ունի. դրանք հիմնականում հումորային չեն, ոչ էլ սովորական գրքեր են, այլ՝ պարբերականներ:[137] Անգլերենում ընդունված է տարբեր մշակույթների կոմիքսները իրենց բնագրի անուններով կոչել, ինչպես ‹‹մանգան››՝ Ճապոնական կոմիքսների համար, կամ ‹‹bandes dessinées››-ը ֆրանսերենում՝ Ֆրանկո-Բելգիական կոմիքսների համար:[138]

Բազմաթիվ մշակույթներ կոմիքսների իրենց համապատասխան անվանումները վերցրել են անգլերենից՝  ներառյալ ռուսերենը (Комикс, komiks),[139] և Գերմաներենը (comic):[140] Նմանապես, չինական «մանհուա» և կորեական «մանհվա» տերմինները առաջացել են չինական հիերոգլիֆներից, որոնցով գրվել է ճապոնական «մանգա» տերմինը:[143]


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. տանկոբոն՝ (tankōbon, 単行本, թարգմանվում է որպես «առանձին գիրք»)
  2. Դևիդ Քանզելը նմանօրինակ կոմիքսների ընդարձակ ժողովածուներ է կազմել՝ «The Early Comic Strip» (1973) և «The History of the Comic Strip» (1990)[9]։
  3. Tagosaku and Mokube Sightseeing in Tokyo (ճապ.՝ 田吾作と杢兵衛の東京見物 'Tagosaku to Mokube no Tokyo Kenbutsu')

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Couch, 2000
  2. Gabilliet 2010, p. xiv; Beerbohm 2003; Sabin 2005, p. 186; Rowland 1990, p. 13.
  3. Petersen 2010, p. 41; Power 2009, p. 24; Gravett 2004, p. 9.
  4. Couch 2000; Petersen 2010, p. 175.
  5. Gabilliet 2010, p. xiv; Barker 1989, p. 6; Groensteen 2014; Grove 2010, p. 59; Beaty 2012; Jobs 2012, p. 98.
  6. 6,0 6,1 Gabilliet, 2010, էջ xiv
  7. Gabilliet 2010, p. xiv; Beaty 2012, p. 61; Grove 2010, pp. 16, 21, 59.
  8. Grove, 2010, էջ 79
  9. Beaty, 2012, էջ 62
  10. 10,0 10,1 Clark, Clark, էջ 17
  11. Harvey, 2001, էջ 77
  12. Meskin, Cook, էջ xxii
  13. Nordling, 1995, էջ 123
  14. Gordon, 2002, էջ 35
  15. 15,0 15,1 Harvey, 1994, էջ 11
  16. Bramlett, Cook, էջ 45
  17. Rhoades, 2008, էջ 2
  18. Rhoades, 2008, էջ x
  19. Childs, Storry, էջ 532
  20. Bramlett, Cook, էջ 46
  21. Gabilliet, 2010, էջ 51
  22. Gabilliet, 2010, էջ 49
  23. Gabilliet, 2010, էջեր 49–50
  24. Gabilliet, 2010, էջ 50
  25. Gabilliet, 2010, էջեր 52–55
  26. Gabilliet, 2010, էջ 66
  27. Hatfield 2005, pp. 20, 26; Lopes 2009, p. 123; Rhoades 2008, p. 140.
  28. Lopes, 2009, էջեր xx–xxi
  29. Petersen, 2010, էջ 222
  30. Kaplan 2008, p. 172; Sabin 1993, p. 246; Stringer 1996, p. 262; Ahrens & Meteling 2010, p. 1; Williams & Lyons 2010, p. 7.
  31. Gabilliet, 2010, էջեր 210–211
  32. Lopes, 2009, էջ 151–152
  33. Thorne, 2010, էջ 209
  34. Harvey, 2001, էջ 76

Մեջբերված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ամսագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Couch, Chris (December 2000). «The Publication and Formats of Comics, Graphic Novels, and Tankobon». Image & Narrative (1). ISSN 1780-678X. Վերցված է 2012-02-05-ին. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Frahm, Ole (October 2003). «Too much is too much. The never innocent laughter of the Comics». Image & Narrative (7). ISSN 1780-678X. Վերցված է 2012-02-05-ին. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Groensteen, Thierry (Spring 2012). «The Current State of French Comics Theory». Scandinavian Journal of Comic Art. 1 (1): 111–122. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Cohen, Martin S. (April 1977). «The Novel in Woodcuts: A Handbook». Journal of Modern Literature. 6 (2): 171–195. JSTOR 3831165. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Yuan, Ting (2011). «From Ponyo to 'My Garfield Story': Using Digital Comics as an Alternative Pathway to Literary Composition». Childhood Education. 87 (4). {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական ամսագրեր

Արխիվ

Տվյալների բազաներ