Մանհվա
Մանհվա (կորեերեն՝ 만화 [manɦwa]), կորեական կոմիքս։ Տերմինը նշանակում է անիմացիոն մուլտֆիլմեր, ծաղրանկար, և Կորեայից դուրս սովորաբար օգտագործվում է բացառապես կորեական կոմիքսներ նշելու համար։
Ընդհանուր տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական մանհվան շատ նման է ճապոնական մանգային և չինական մանհուային։ Դրանք շատ ընդհանուր գծեր ունեն, բայց յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները՝ տեքստն ու գրաֆիկը համապատասխանում են տվյալ երկրի մշակույթին ու պատմությանը։ Սկզբում մանհվան եղել է Կորեայի նորագույն ծանր պատմության ազդեցության տակ, դա ազդել է ձևերի և ժանրերի բազմազանության վրա[1]։ Մանհվան զարգացել է մինչև հեղինակային մինի պատմություններ, գրաֆիկորեն կողմնորոշված աշխատանքներ և համացանցի միջոցով տարածվող մանհվա սերիալներ։ Այս պահին հատուկ պորտալներում և անձնական էջերում համացանցային մանհվայի երկար շարքը սիրված աղբյուր է Հարավային Կորեայի երիտասարդ սերնդի շրջանում (օրինակ՝ Media Daum Արխիվացված 2011-07-28 Wayback Machine):
Մանհվան սովորաբար վերաբերում է հարավկորեական կոմիքսներին, բայց կան նաև հյուսիսկորեական կոմիքսներ[2]։
Մանհվան կարդում են նույն ուղղությամբ, ինչպես հայալեզու գրքերը, հորիզոնական ձախից աջ, քանի որ հանգըլի տեքստը սովորաբար գրված է այդպես, չնայած երբեմն այն կարող է գրվել ճիշտ այնպես, ինչպես ճապոներենը և չինարենը` ուղղահայաց աջից ձախ։ Երկու տարբերակների դեպքում էլ այն կարդում են վերևից ներքև։
Ի տարբերություն Ճապոնիայի, մանհվան այդքան էլ տարածված չէ Կորեայի Հանրապետությունում, թեև վերջին տարիներին մանհվայի հիման վրա նկարահնվել են ֆիլմեր և հեռուստասերիալներ (Full House և Goong)։
Մանհվայի դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- մյոնան մանհվա (կորեերեն՝ 명랑만화 (明朗漫畵)) [Myeongrang manhwa], ցանկացած տարիքի համար քոդոմոյի կամ հումորային մանգայի համարժեքը։
- սոնյոն մանհվա (կորեերեն՝ 소년만화 (少年漫畵)) [Sonyeon manhwa], շոնենի համարժեքը։
- սունջոն մանհվա (կորեերեն՝ 순정만화 (純情漫畵)) [Sunjeong manhwa], շոջոյի համարժեքը։
- չոնյոն մանհվա (կորեերեն՝ 청년만화 (青年漫畵)) [Cheongnyeon manhwa], սեյնենի համարժեքը։
- մանմուն մանհվա (կորեերեն՝ 만문만화 (滿文漫畵)) [Manmun manhwa]
- թաքչի մանհվա (կորեերեն՝ 딱지만화) [Ttakji manhwa], արկածային մանհվա, որում սյուժեն ծավալվում է արևմուտքում։