Մասնակից:Inessa85/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բակտերեմիա ( հին հունարեն՝ βακτηρία -բակտերիա և αἷμα - արյուն) ,արյան մեջ բակտերիաների առկայությունը ։ Սովորաբար համարվում է[1],

որ նորմայում արյունը ստերիլ է[2], իսկ արյան մեջ բակտերիաների հայտնաբերումը ( արյան բաղադրության շնորհիվ ) կարող է վկայել պաթոլոգիայի մասին: Այնուամենայնիվ, կան ուսումնասիրություններ, որոնք հաստատում են առողջ մարդու արյան մեջ բակտերիաների առկայությունը:[3].

Բակտերեմիան առաջանում է ժանտախտի,տուլարեմիայի,սիբիրախտի , որովայնային տիֆի, ինչպես նաև բազմաթիվ ռիկետցիոզների,սպիրոխետոզի,դեղին տենդի և այլնի ժամանակ[4] ։

Արյան մեջ շրջանառվող բակտերիաների առկայությունը վարակների լուրջ բարդություն է (օրինակ՝ թոքաբորբ և մենինգիտ),վիրահատությունները (հատկապես լորձաթաղանթների հետ կապված, ինչպիսիք են ստամոքս-աղիքային տրակտը) , կատետերիզացիան կամ օտար մարմինների մուտքը զարկերակներ կամ երակներ (ներառյալ ներերակային վարակները, հատկապես թմրանյութեր ընդունելիս), ինչպես նաև արյուն ծծող հոդվածոտանիների միջոցով (ոջիլներ, մոծակներ, մոսկիտներ, տզեր):

Բակտերեմիան կարող է հանգեցնել մի քանի լուրջ հետևանքների։ Բակտերիաների նկատմամբ իմունային պատասխանը կարող է առաջացնել սեպսիս և սեպտիկ շոկ՝ մահվան մեծ հավանականությամբ: Բակտերիաները կարող են արյան միջոցով տարածվել ամբողջ մարմնում (հեմատոգեն տարածում)՝ առաջացնելով երկրորդական վարակի օջախները վարակի առաջնային կիզակետից զգալի հեռավորության վրա: Օրինակ կարող են լինել էնդոկարդիտը և օստեոմիելիտը:

Բակտերեմիան դարձնում է հնարավոր բակտերիալ վարակների փոխանցման միջոցով:

Բակտերեմիայի բուժումը ցուցված է հակաբիոտիկներով և այլ հակամանրէային դեղամիջոցներով։

Մանկաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական տարիքում բակտերեմիայի ռիսկի գործոնները հետևյալն են.

  • հիվանդ երեխայի տարիքը մինչև 36 ամսական է
  • ջերմաստիճանը 39,5 և բարձր
  • լեյկոցիտներ15000 μL (15×109/л) բարձր, и 5000 μL (5×109/л) կամ ցածր
  • նեյտրոֆիլ գրանուլոցիտներ 1500 μL (1,5×109/л) -ից բարձր
  • էրիթրոցիտների նստվածքի արագությունը 30 mm/h -ից բարձր
  • քրոնիկ հիվանդություններ
  • կլինիկական դրսևորումներ (դյուրագրգռություն, քնկոտություն, թունավորման դրսևորումներ)[5].

Ճառագայթային բակտերեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանիզմի վրա իոնային ճառագայթների ազդեցությունը և ճառագայթային հիվանդությունների առաջացումը իջեցնում է իմունային պաշտպանիչ համակարգը,որը բերում է բարձր կենսաբանական խոչընդոտների թափանցելիության։

Բակտերեմիան զարգանում է մանրէների շնորհիվ, որոնք գտնվում են աղիներում, շնչառական ուղիներում, մաշկի ծածկույթներում բնական քանակությամբ:[6].

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Are There Naturally Occurring Pleomorphic Bacteria in the Blood of Healthy Humans? Արխիվացված է Դեկտեմբեր 12, 2017 Wayback Machine-ի միջոցով: // J Clin Microbiol. 2002 Dec; 40(12): 4771-4775. doi: 10.1128/JCM.40.12.4771-4775.2002
  2. Ochei et al. Pus Abscess and Wound Drain // Medical Laboratory Science : Theory And Practice. — Tata McGraw-Hill Education, 2000. — С. 622.
  3. «PubMed — Are There Naturally Occurring Pleomorphic Bacteria in the Blood of Healthy Humans?». Արխիվացված է օրիգինալից 2017-12-12-ին. Վերցված է 2017-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  4. «БАКТЕРИЕМИЯ — Большая Медицинская Энциклопедия». xn--90aw5c.xn--c1avg. Արխիվացված է օրիգինալից 2020-07-14-ին. Վերցված է 2019-07-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Berkowitz’s Pediatrics: A Primary Care Approach, 5th Edition Copyright © 2014 American Academy of Pediatrics p.335
  6. «БАКТЕРИЕМИЯ — Большая Медицинская Энциклопедия». xn--90aw5c.xn--c1avg. Արխիվացված է օրիգինալից 2020-07-14-ին. Վերցված է 2019-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]