Մասնակից:Hayrapetyan n/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 1960 թվականին։ Այն գտնվում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ։
Դպրոցի տնօրենն է Հայաստանի վաստակավոր մարզիչ, սպորտի վարպետ Վլադիմիր Ալբերտի Հայրապետյանը։
Դպրոցն ունի 18 մարզիչ - մանկավարժ, որոնցից 3 - ը՝ վաստակավոր, և ավելի քան 400 սան։
Դպրոցը գտնվում է Տ. Պետրոսյանի անվան շախմատիստի տան հարևանությամբ, Երևան, Խանջյան 50 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Հայաստանում պատանի շախմատիստների առաջին շախմատի դպրոցը (այսօր՝ Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը) հիմնադրվել է 1960 թվականին։
Շախմատի դպրոցի ստեղծման նախադրյալներ դարձան Խորհրդային միության և միջազգային ասպարեզներում հանրահայտ շախմատիստներ Տիգրան Պետրոսյանի և Հենրիկ Կասպարյանի հաջողությունները։ Խորհրդանշական առաջին քարը դպրոցի հիմքին դրեց լեգենդար Տիգրան Պետրոսյանը։
Դպրոցի առաջին տնօրենն է եղել Լորիս Քալաշյանը, որին հետագայում փոխարինել են Հակոբ Մոկացյանը, Հովիկ Խալիկյանը, Ադոլֆ Դեմիրխանյանը, Արմեն Նիկողոսյանը և Վլադիմիր Հայրապետյանը։
Խորհրդային միության ժամանակաշրջանում Հայաստանի բոլոր քաղաքներում և շրջկենտրոններում հաջողությամբ ստեղծվել և գործում էր դպրոցի 36 մասնաճյուղ։ 2000 թվականին դպրոցը միացավ շախմատի մեկ այլ դպրոցի, որը գործում էր 1982 թվականից Հայաստանի սպորտի նախարարության հովանու ներքո։ Միավորված դպրոցը ստացավ Հենրիկ Գասպարյանի անունը և հաջողությամբ գործում է մինչ օրս։

Դպրոցի սաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի տաղանդաշատ և հայտնի սաներից են եղել լեգենդար Ռաֆայել Վահանյանը, եղբայրներ Կարեն և Լևոն Գրիգորյանները, Արշակ Պետրոսյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Նալբանդյանը, Կարեն Ասրյանը, Տիգրան Լևոնի Պետրոսյանը, Վարուժան Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանը և այլք։
Դպրոցի ամենահռչակավոր սաներից է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։
Տարիներ շարունակ դպրոցը տվել է Աշխարհի, Եվրոպայի և պատանեկան օլիմպիադաների չեմպիոններ։ Իսկ 2006 և 2008 թվականների Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականն ամբողջությամբ համալրված էր դպրոցի նախկին սաներով։
Այսօր դպրոցն ունի ավելի քանի 400 սան։

Դպրոցի մարզիչները[խմբագրել | խմբագրել կոդը]


Դպրոցի տարբեր տարիների հաջող գործուներությանը մեծապես նպաստել են այնպիսի մարզիչ - մանկավարժներ ինչպիսիք են էտյուդների արքա Հենրիկ Կասպարյանը, շախմատի վարպետներ Օլեգ Դեմենտևը, Ռոբերտ Բունիաթյանը, Ալբերտ Հարությունովը և այլք։ Այսօր նրանց գործը մեծագույն հաջողությամբ շարունակում են Վլադիմիր Հայրապետյանը, Գագիկ Սարգսյանը, Արարատ Սանթրյանը, Աշխեն Սանոյանը, Տիգրան Ա. Պետրոսյանը, Տիգրան Պողոսյանը և այլք։
Դպրոցի գործունեությանն արդեն երկար տարիներ մեծապես աջակցում է ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը։

2010 թվականին դպրոցը նշեց իր ստեղծման 50 - ամյակը, որին նվիրված արարողության ժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից սպորտի վարպետի կոչում շնորհվեց դպրոցի վետերաններ Ալբերտ Հարությունովին, Ադոլֆ Դեմիրխանյանին և Սլավիկ Մովսիսյանին, իսկ Վլադիմիր Հայրապետյանին, Ռոբերտ Բունիաթյանին և Ալբերտ Հարությունովին՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր կոչում։