Մասնակից:Gevorg Ghazaryan/Զակիր Հուսեյն
Gevorg Ghazaryan/Զակիր Հուսեյն | |
Զակիր Հուսեյն (ուրդու՝ ذاکِر حسین, [1]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, առաջին մուսուլմանը, որը դարձել է անկախ Հնդկաստանի ղեկավար (Հնդկաստանի նախագահը 1967-1969 թվականներին): Նրա աշխարհականության ամրացման քաղաքականությունը մի շարք մուսուլման ակտիվիստների կողմից ենթարկվել է քննադատության:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զակիր Հուսեյնը 1897 թվականի փետրվարի 8-ին Հայդարաբադում՝ աֆղանների ընտանիքում, որոնք պատկանում էին կհեշգի ցեղին: Շուտով նրա ընտանիքը Հայդերաբադից տեղախփոխվել է Կայմգանջ, որտեղ մեծացել է: Նրա ազգակիցներից են եղել ակադեմիկոս Մասուդ Հուսեյնը և հայտնի հեռուստավար, պակիստանական պետական հեռուստատեսության տնօրեն Անվար Հուսեյնը:
Ավարտել է Մուսուլմանական անգլո-արևմտյան քոլեջը (արդյունքում՝ Ալիգարհի մուսուլմանական համալսարան): 1926 թվականին Հումբոլդտի համալսարանում տնտեսության թեմայով պաշտպանել է դոկտորական դիսերտացիան:
1927 թվականի հայրենիք է վերադարձել՝ իսլամական Ջամի Միլա Իսլամիի համալսարանը գլխավորելու նպատակովը, որի ղեկավարությունը սերտորեն կապված էր բրիտանական կառավարությունից Հնդկաստանի ազատման պայքարի հետ: Այդ շրջանում Զակիրը Հնդկաստանի ուսումնական միջավայրում դարձել էր ամենահայտնի մտավորականներից և պրակտիկներից մեկը: Մահմաթա Գանդիի առաջարկովը նա նաև դառնում է Հնդկաստանի տարրական կրթության ազգային կոմիտեի նախագահը, որը ստեղծվել էր 1937 թվականը դպրոցի համար ուսումնական պլանի մշակման համար:
1948 թվականից մինչև 1956 թվականը համարվել է Ալիգարհի մուսուլմական համալսարանի փոխկանցլեր: 1956-ից 1958 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով գործադիր խորհրդում (ՅՈՒՆԵՍԿՕ):
1956 թվականին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատ՝ Ռաջյա սաբհա, իսկ 1957 թվականին նշանակվել է Բիհարի նահանգապետ: 1962 թվականին ընտրվել է Հնդկաստանի փոխնախագահ: 1967 թվականի մայիսի 13-ից մինչև 1969 թվականի մայիսի 3-ը դարձել է երկրի նախագահ: Նախագահության ժամանակ չորս պետական այց է ունեցել դեպի Հունգարիա, Հարավսլավիա, ԽՍՀՄ և Նեպալ[2]: Զակիր Հուսեյնը մահացել է 1969 թվականի մայիսի 3-ին Նյու Դելիում՝ 72 տարեկան հասակում[3]:
Նրա թոռը՝ Սալման Հուրշիդը, 2012-2014 թվականներին եղել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար:
Զակիր Հուսեյնի պատվին կոչվել է Ալիգարհի մուսուլմանական համալսարանի ինժեներական քոլեջը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Zakir Husain, Encyclopædia Britannica Online, 12 February 2012, Վերցված է 13 May 2012-ին
- ↑ «DETAILS OF MEDIA PERSONS ACCOMPANYING THE PRESIDENT IN HIS/HER VISITS ABROAD SINCE 1947 TO 2012» (PDF). The President's Secretariat. Արխիվացված է օրիգինալից (PDF) օգոստոսի 17, 2013-ին. Վերցված է հունիսի 5, 2013-ին.
- ↑ «Dr. ZAKIR HUSAIN COLLEGE,Ilayangudi,Sivaganga,TamilNadu,India».
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիա:Հնդկաստանի նախագահներ
Կատեգորիա:Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ
Կատեգորիա:Անձինք նամականիշերի վրա
Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ
Կատեգորիա:Հնդկաստանի փոխնախագահներ