Մասնակից:Atheist Armenian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Ռաֆիկի Գևորգյան
Օգոստոսի 12, 1960 - սեպտեմբերի 9, 1992
Ծննդավայր Ջաջուռ, Շիրակի մարզ
Մահվան վայրԼՂՀ Չլդրան, Մարտակերտի շրջան, Արցախ
ԿոչումՀՀ ԶՈՒ շարքային
Զորամաս

«Արամ Մանուկյան» ջոկատ

Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակ
ՊաշտոնՀրանոթաձիգ
Մարտեր/
պատերազմներ
ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս Հոռաթաղ, Հարությունագոմեր, Չլդրան բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներ
Պարգևներ
Արիության մեդալի վկայական

Դավիթ Ռաֆիկի Գևորգյան, (Օգոստոսի 12, 1960, Ջաջուռ, Շիրակի մարզ - սեպտեմբերի 9, 1992, Չլդրան, Մարտակերտի շրջան, Արցախ), հայազգի ազատամարտիկ։ 1975-1980 թվականներին սովորել է թիվ 50 պրոֆտեխնիկական ուսումնարանում: 1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1982-1984 թվականներին աշխատել է Երևանի Բուսաբանական այգում։ 1984-1986 թվականներին աշխատել է Երևանի Երկրաբանական պայթեցման կենտրոնում: 1986-1991 թվականներին աշխատել է Երևանի Փորձարարական պրակտոլոգիայի հիվանդանոցում: 1991 թվականին կամավորագրվել է ազգային ազատագրական պայքարին: Անդամագրվել է եղբոր՝ Թաթոս Գևորգյանի ղեկավարած Արամ Մանուկյան ջոկատին: Մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին: 1992 թվականին կամավորագրվել է Արծիվ-մահապարտներ գումարտակին և 6-րդ դասակի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս, Հոռաթաղ, Հարությունագոմեր, Չլդրան բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Եղել է Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակի ...։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիության մեդալով։ Թաղված է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։