Մասնակից:Artsvik/The Rose (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Artsvik/The Rose
Հիմնական տվյալներ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

The Rose (հանգըլ: 더 로즈), հարավկորեական բոյբենդ, ստեղծված J&Star Company լեյբլի կողմից։ Խմբի կազմի մեջ մտնում են 4 անդամ՝ Ուսոն, Դոջուն, Հաջուն և Ջեհյոն։ J&Star լեյբլի հետ դեբյուտից առաջ խումբը համաշխարհային ճանաչում է ունեցել, նախքան պաշտոնական «Sorry» երգի հիմնական թողարկումը, որը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 3-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015–2016: Ձևավորում և նախապատրաստական օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոջունը և Ջեհյոնը հանդիպել են, երբ երկուսն էլ նախապատրաստվում էին Հոնդեում։ Զբաղված լինելով DSP Media -ում ստաժորությամբ, Դոջունը հազվադեպ էր հանդիպում Ջեհյոնի հետ, հետագայում նա ռադիոյում տրված հարցազրույցում խոստովանեց, որ նա այն մարդը չէ, ով չի ենթարկվում իր գործակալությանը։ Ջեհյոնը սկսեց պատրաստվել Հաջոնի հետ մեկ տարի ավելի ուշ, քան հանդիպել էին միմյանց հետ, դրանից հետո նրանք սկսեցին նոր մասնակցի փնտրտուքները։

2015 թվականի վերջին Ջեհյոնը միացավ Դոջունին՝ թողնելով իր գործակալությունը և վերադառնալով աշխատանքի։ Եռյակը սկսեց Windfall հնդկական խմբից`գրելով սեփական երաժշտությունը, նրանք սկսեցին քավեր երգեր նկարահանել YouTube-ում, ինչպես նաև ելույթ ունենալ փողոցներում։ Երբ խումբը որոշեց գտնել իր 4-րդ և վերջին մասնակցին, Դոջունը սկսեց աշխատել Ուսոնի հետ, ում հետ ծանոթացել էր ընդանուր ընկերոջ շնորհիվ։

2016 խումբը միացավ J&Star Company-ին։

2017։ Հիմնական ելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 3-ին խումբը դեբյուտ արեց իր «Sorry» սինգլով, գրված Հաջունի կողմից՝ The Rose նոր անվամբ։ Ավելի ուշ Rolling Stone Indima-ն գովեց նրանց նոր սինգլը՝ անվանելով այն «ֆանտաստիկ ներմուծում թեթև ռոքի մեջ» և նշեց՝ Ուսո՛ն,մեծ ուշադրություն դարձրու քո խռպոտ ձայնին․․․ իսկապես հիացնում է։ Նրանց հետագա քամբեքը տեղի ունեցավ նույն թվականի հոկտեմբերի 31-ին , «Like We Used To» սինգլով ։


Դեկտեմբերի 14-ին Billboard-ը անվանեց The Rose-ի «Sorry»-ին 2017 թվականի լավագույն կորեական փոփ երգերից մեկը։ Այս պահին երգը ունի մետ 7 մլն դիտում YouTube-ում որը սիրողական խմբի համար բավականին մեծ թիվ է։ Ավելի ուշ՝ նույն ամսին խումբը կազմակերպեց իր առաջին շրջագայությունը դեպի Եվրոպա, անվանելով այն՝ Paint It Rose, 2018 թվականին նախատեսվում է այցելել նաև Բրյուսել, Մոսկվա, Ստամբուլ, Լոնդոն և Բուդապեշտ։ Հետագայում Ուսոնը հայտարարեց Arirang K-Show ռադիոյի հետ զրույցում, որ շրջագայությունը վաճառվել էր:

Դեկտեմբերի 24-ին խումբը հյուրընկալվել է Սելուլի Mpot Hall համերգասրահ, իր առաջին սոլո համերգի՝ «The Black Rose Day» համար։ Խումբը կատարեց իր երկու սինգլները, անգլիական երգերի քավեր տարբերակներ և անհայտ «Photographer» և «Beautiful Girl» երգերը՝ խմբի նախապատրաստական օրերին գրված:

2018 թվականի հունվարի 5-ին The Rose-ը հանդես է եկել Rolling Hall-ի 23-րդ տարեդարձին նվիրված համերգին, ինչպես նաև այնպիսի համաշխարհային արտիստների համերգներին՝ Cheeze-ը O.WHEN-ը և Frommը։ Խումբը կատարել է լրիվ անհայտ 3 երգ՝ «Baby», «OMG» և «ILY» անուններով։

Հունվարի 12-ին խումբը համարվել է որպես 5 լավագույն կորեական խմբերից մեկը, որը ցուցադրվելու է 2018 թվականին «Billboard»-ում: Հոդվածում գրված է, որ հազվադեպ է լինում, որ ռոք խմբերի համար մեծածավալ տպավորություն թողնել K-pop-ում իրենց դեբյուտով, սակայն The Rose-ի հոյակապ զգացմունքային «Sorry» երգը կարողացավ դա անել՝ որոշիչ տեղ զբաղեցնելով Billboard-ի տարեվերջյան քննադատների երգերի ցուցակում և հաստատել իրենց որպես նոր տաղանդ բեմի վրա։

Հունվարի 24-ին Soompi-ն հայտարարել է The Rose- ին «Տարվա հեքիաթ» մրցանակի թեկնածուներից մեկը` իր 13-րդ ամենամյա մրցանակաբաշխության համար:

Մարտի 17-ին խումբը կատարեց Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի հյուրընկալված ամերիկյան կորպորացիայի 29-րդ ուսանողական կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությունը:

Ապրիլի 16-ին The Rose- ը թողարկեց իր առաջին մինի-ալբոմը՝ «Void»-ը։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսոն (우성) – լիդեր, առաջատար վոկալիստ, կիթառահար (էլեկտրական)
  • Դոջուն (도준) – հիմնական վոկալիստ, ստեղնաշարային գործիքներ, կիթառահար (ակուստիկ)
  • Հաջուն (하준) – թմբկահար, ենթախմբի վոկալիստ
  • Ջեհյոն(재형) – բասիստ, ենթավոկալիստ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդլայնված խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչում Ալբոմի մանրամասները Առավելագույն դիրք Վաճառք
Gaon Music Chart Billboard charts
Void
  • Թողարկումը՝ 2018ովականի ապրիլի 16
  • Լեյբլ՝ J&Star Company
  • Ֆորմատներ ՝CD, digital download

Track listing

  1. Candy (So Good)
  2. Baby
  3. I.L.Y.
  4. Sorry
  5. Like We Used To (좋았는데)
  6. Baby (Instrumental)
  7. Sorry (Instrumental)
  8. I.L.Y. (Instrumental)
26 8
  • ԿՈՐ: 6,371+[1]

Սինգլեր

Անվանում Տարի Բարձրագույն աղյուսակի դիրքերը Վաճառք Ալբոմ
ԿՈՐ ԱՄՆ

Աշխարհ

Որպես առաջատար արտիստ
"Sorry" 2017
"Like We Used To" (좋았는데)
"Baby" 2018 14
Սաունդրեք կատարումներ
"With You" 2018 Չկա տվյալ Tofu Personified OST
"—" Նշանակում է, որ չի եղել այդ տարածաշրջանում

Շրջագայություններ և համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Շրջագայության անունը Ամսաթիվ Համերգներ Գտնվելու վայրը Աղբյուրներ
Սկիզբ Վերջ
2017 The Black Rose Day Դեկտեմբերի 24 Դեկտեմբերի 24 1
  1. Սեուլում՝ դեկտեմբերի 24-ին(Mpot Hall)
[2]
2018 Paint it Rose Tour in Europe Փետրվարի 16 Փետրվարի 25 5
  1. Բրյուսելում՝ փետրվարի 16-ին (La Madeleine)
  2. Մոսկվայում՝ փետրվարի 18-ին(Izvestia Hall)
  3. Ստամբուլում՝ փետրվարի 23-ին (UNIQ Glass Room)
  4. Լոնդոնում՝ փետրվարի 24-ին (ULU Live)
  5. Բուդապեշտում՝ փետրվարի 25-ին (Dürer Kert)
[3]
The Rose Day Մայիսի 12 Մայիսի 13 2
  1. Սեուլում՝ մայիսի 12-ին (Yes24 Live Hall)
  2. Սեուլում՝ մայիսի 13-ին (Yes24 Live Hall)
[4]
Paint it Rose Tour in USA Մայիսի 19 Հունիսի 1 7
  1. Նյու-Յորքում՝ մայիսի 19ին (Irving Plaza)
  2. Բոսթոնում՝ մայիսի 20-ին (The Sinclair)
  3. Չիկագոյում՝ մայիսի 23-ին (Park West)
  4. Ատլանտիայում՝ մայիսի 25-ին (Center Stage)
  5. Սիթլում՝ մայիսի 27-ին(The Showbox)
  6. Սան Ֆրանցիսկոյում՝ մայիսի 30-ին(The Social Hall SF)
  7. Լոս Անջելեսում՝ հուլիսի 1-ին (The Fonda Theater)
[5]
Paint it Rose Tour in Mexico/South America Հունիսի 8 Հունիսի 15 4
  1. Մեխիկոյում՝ հունիսի 8-ին (Escena)
  2. Մեխիկոյում՝ հունիսի 10-ին(Auditorio BlackBerry)
  3. Բրազիլիայում՝ հունիսի 13-ին(Espaço de Eventos Hakka)
  4. Բրազիլիայում՝ հունիսի 15-ին(Teatro Odisseia)

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակ

Տարի Անվանում Տնօրեն(ներ)
2017 "Sorry" Անհայտ
"Like We Used To" (좋았는데) Son Dong-rak & Song Jung-kyu
2018 "Baby" Անհայտ

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Կատարող
2018 "Celeb Five (I Wanna Be a Celeb)" Celeb Five

Մրցանակներ և անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ստացողը Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2018 The Rose International K-Music Awards Most Promising Artist Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • «2018년 04월 (April 2018) Album Chart». Gaon Music Chart (Korean).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
    • «Sales». gaon.co.kr. Վերցված է 8 June 2018-ին.
  1. «The Rose First Concert "The Black Rose Day" - 2017.12.24 7PM Mpot Hall». Վերցված է 2018-06-27-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  2. «The Rose First Europe Tour "THE ROSE Paint it Rose Tour in Europe"». Վերցված է 2018-06-27-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  3. «The Rose 국내 콘서트' The Rose Day' 티켓 오픈 공지». Վերցված է 2018-06-27-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)
  4. «2018 Paint It The Rose Tour In USA/ Maxico/ South America». Վերցված է 2018-06-27-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |dead-url= (օգնություն)