Մասնակից:Ar.Gyan/Ավազարկղ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ar.Gyan/Ավազարկղ 7

Ռոբերտ Վիլհելմ Էբերհարդ Բունզեն, ((գերմ.՝ Robert Wilhelm Bunsen ), գերմանացի քիմիկ-փորձարար, ծնվել է 1811 թվականի մարտի 31-ին (որոշ աղբյուրներում մարտի 30-ին[1][2][3]) Գյոթինգենում, մահացել է 1899 թվականի օգոստոսի 16-ին Հայդելբերգում: Ֆիզիկոս Գուստավ Կիրխհոֆի հետ հայտնաբերեց ցեզիում (1860 թվականին) և ռուբիդիում (1861 թվականին) տարրերը[4]: Սպեկտրասկոպիայի ոլորտում հաջողությունների համար տրվող մրցանակը կոչվում է Բունզեն-Կիրխհոֆի անունով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուստավ Կիրխհով (ձախից) և Ռոբերտ Բունզեն (աջից)
Բունզենի գերեզմանը Հայդելբերգում
Ռոբերտ Վիլհելմ Բունզենի արձանը Հայդելբերգում, քանդակագործ՝ Հերման Վոլց

Ռոբերտ Բունզենը ծնվել է Գյոթինգենում 1811 թ.-ին, ներկայիս Գերմանիայի Ներքին Սաքսոնիա նահանգում: 1811 թվականին: Գյոթինգենի համալսարանի գլխավոր գրադարանավար և ժամանակակից բանասիրության պրոֆեսոր Քրիստիան Բունզենի (1770-1837) չորս որդիներից կրտսերն էր :[5] : Բունզենը նախնական կրթությունը ստացել է գյոթինգենյան և հոլցմյունդենյան գիմնազիաներում, իսկ 1828 թվականին ընդունվել է Գյոթինգենի համալսարան, որտեղ սովորել է քիմիա Ֆրիդրիխ Ստրոմեյերի մոտ, հանքաբանություն ՝ Յոհան Ֆրիդրիխ Լյուդվիգ Հաուսմանի մոտ, և մաթեմատիկա՝ Կառլ Ֆրիդրիխ Գաուսի մոտ[6]: 1831 թվականին գիտությունների թեկնածուի կոչում ստանալուց հետո Բունզենն 1832 և 1833 թվականներին ճանապարհորդեցլու մեկնեց Ֆրանսիա, Գերմանիա և Ավստրիա: Բունզենը հանդիպել է գիտնականներ Ֆրիդլիբ Ռունգեին (ով հայտնաբերեց անիլինը և մեկուսացրեց կոֆեինը 1819 թվականին), Յուստուս Լիբիխին՝ Հեսսենում և Էյլհարդ Միչերլիխին՝ Բոննում[6]:

Փարիզում, Բեռլինում և Վիեննայում ուսումն ավարտելուց հետո 1833 թվականին Գյոթինգենի համալսարանում նա պաշտպանեց իր դիսերտացիան քիմիայի ոլորտում: 1836 թվականին նա ղեկավարեց Կասելի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի ամբիոնը, որն ազատվել էր Վեյլերի հեռանալու պատճառով: Կասելում մնաց մինչև 1838 թվականը, ապա հրավիրվեց Մարբուրգի համալսարան որպես քիմիայի արտահաստիքային պրոֆեսոր: Որտեղ 1841 թվականին ընտրվեց իսկական պրոֆեսոր և Քիմիայի ինստիտուտի տնօրեն:

1846 թվականին հայտնի երկրաբան Վոլֆգանգ Սարտորիուսի հետ Բունզենն Իսլանդիայում մի շարք երկրաբանական և քիմիական ուսումնասիրություններ կատարեց, որոնք շատ կարևոր են հրաբխային երևույթները հասկանալու համար [7]:

1851 թվականին Բունզենը համալսարանի հրավերով տեղափոխվեց Բրեսլաու և այնտեղ ձեռնամուխ եղավ քիմիական լաբորատորիայի կառուցմանը: Բայց շուտով (1852 թվականին) Բունզենը հեռացավ Բրեսլաուից և ստանձնեց Հայդելբերգի համալսարանի քիմիայի ամբիոնը: Այստեղ, 1861 թվականի հոկտեմբերի 17-ին իր դոկտորական 50-րդ հոբելյանին, Բունզենը ստացավ Առաջին դասի գաղտնի խորհրդականի կոչում և միայն 1889 թվականին ամբիոնը հանձնեց Վիկտոր Մեյերին: Բունզենը թոշակի անցավ 78 տարեկան հասակում, նա աշխատեց բացառապես երկրաբանության և հանքաբանության ոլորտներում՝ հետաքրքրություններ, որոնք հետապնդում էր Բունզենին ամբողջ կարիերայի ընթացքում: Նա մահացավ Հայդելբերգում 1899 թվականի օգոստոսի 16-ին՝ 88 տարեկան հասակում[8]:

Գիտական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունզենի առաջին աշխատանքները վերաբերում էին անօրգանական քիմիայի տարբեր խնդիրների, բայց շուտով նրա ուշադրությունը գրավեց արսենօրգանական միացությունները: Այս ուսումնասիրությունների արդյունքը եղել է բարդ ռադիկալների տեսության կողմնակիցների կողմից այդքան մեծ ոգևորությամբ ընդունված կակոդիլային ռադիկալի (արսենդիմեթիլ) պատրաստումը: Մարդկությունը Բունզենին է պարտական մկնդեղով թունավորման դեմ հակաթույն հայտնաբերելու համար: Այս ուսումնասիրությունն իրականացվել և հրապարակվել է ֆիզիկոս Առնոլդ Ադոլֆ Բերտոլդի հետ համատեղ[9]: Բունզենի աշխատանքը նրան արագ և լայն ճանաչում բերեց, մասամբ այն պատճառով, որ տետրամեթիլդիարսենի ((CH3)2As–As(CH3)2) հետ շատ դժվար է աշխատել, քանի որ ծայրաստիճան թունավոր է և ինքնահրկիզվում է չոր օդում: Բունզենը քիչ էր մնում մահանար թունավորումից, տետրամեթիլդիարսենի պայթյունը նրան զրկեց աջ աչքի տեսողությունից: 1841 թվականին Բունզենը ստեղծեց Բունզենի մարտկոցը՝ թանկարժեք պլատինե էլեկտրոդի փոխարեն օգտագործելով ածխածնային էլեկտրոդ [10]: 1851 թվականի սկզբին նա ընդունեց դասախոսություն Վրոցլավի համալսարանում, որտեղ դասավանդեց երեք կիսամյակ: 1852 թվականի վերջին Հայդելբերգի համալսարանում Բյունզենը փոխարինեց Լեոպոլդ Գմելինին: Այնտեղ նա էլեկտրոլիզի միջոցով ստացավ մաքուր մետաղներ՝ քրոմ, մագնեզիում, ալյումին, մանգան, նատրիում, բարիում, կալցիում և լիթիում: Երկար համագործակցությունը Հենրի Էնֆիլդ Ռոսկոյի հետ սկսվեց 1852 թվականին, երբ նրանք ուսումնասիրեցին ջրածնից և քլորից քլորաջրածնական թթվի (HCl) ֆոտոքիմիական կազմավորումը: Այս աշխատանքից առաջացավ Բունզենի և Ռոսկոյի օրենքը: Նա 1859 թվականին ավարտեց իր աշխատանքը Ռոսկոյի հետ և միացավ Գուստավ Կիրխհոֆին՝ ուսումնասիրելու տաքացված տարրերի ճառագայթման սպեկտրները, հետազոտական ոլորտ, որը կոչվում է սպեկտրալ անալիզ: Այս աշխատանքի համար Բունզենը և նրա լաբորանտ Պիտեր Դեսագան մինչև 1855 թվականը կատարելագործել էին հատուկ գազային այրիչ, որի կառուցվածքն ապահովում էր շատ տաք և մաքուր բոցի առաջացում: Այժմ այրիչը պարզապես կոչվում է «Բունզենի այրիչ» [11][12]: 1859-ի ամռանը Կիրխհոֆը Բունզենին առաջարկեց փորձել կազմել տարրերի բոցի գույների պրիզմատիկ սպեկտրները: Այդ տարվա հոկտեմբերին երկու գիտնականներ հնարել էին հարմար գործիք՝ նախատիպային սպեկտրոսկոպ, որի միջոցով նրանք կարողացան բացահայտել նատրիումի, լիթիումի և կալիումի բնութագրական սպեկտրները: Բունզենն ապացուցեց, որ բարձր մաքրության նմուշները տալիս են եզակի սպեկտրներ: Այս աշխատանքի ընթացքում Բունզենը հանքային ջրի նմուշներում հայտնաբերեց նախկինում անհայտ կապույտ սպեկտրալ ճառագայթումների էմիսիոն գծեր: Նա առաջարկեց, որ այս գծերը ցույց են տալիս չբացահայտված քիմիական տարրի առկայությունը: 1860 թվականի գարնանը քառասուն տոննա այս ջրից մանրակրկիտ թորելուց հետո նրան հաջողվեց առանձնացնել ընդամենը 17 գրամ զանգվածով նոր քիմիական տարր: Նա ցեզիում տարրը անվանել է լատինական մուգ կապույտ բառի անունով: Հաջորդ տարի նա նույն կերպ հայտնաբերեց ռուբիդիումը [13][14][15]: 1877 թվականին Ռոբերտ Բունզենը և Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆը «Սպեկտրալ անալիզի մեջ կատարած հետազոտությունների և հայտնագործությունների համար» Լոնդոնի թագավորական ընկերության կողմից առաջինն արժանացան Դևի մեդալի [16] :

Օրգանական, ֆիզիկական, վերլուծական և հանքային քիմիայի ոլորտում իր ուսումնասիրություններով ՝ Բունզենը մեծապես նպաստեց քիմիական գիտելիքների զարգացմանը և կարողացավ ամենուր առաջարկել նոր, ինքնատիպ մեթոդներ: Նրա ավելի քան կես դար տևած դասախոսական և մանկավարժական գործունեությունը շատ բեղմնավոր էր: Հայդելբերգում Բունզենի մոտ ուսանող գերմանացի, անգլիացի և ռուս քիմիայի ուսուցիչների զգալի մասը սովորեցին վերլուծության և հաքային քիմիայի մեջ կիրառվող ճշգրիտ մեթոդներ: 1850 թվականների վերջին , 1860 թվականների սկզբին Հայդելբերգի ռուսական գաղութում հայտնված և Բունզենի հետ աշխատածների թվում էին Դ. Ի. Մենդելեևը, Ի. Մ. Սեչենովը, Ա. Պ. Բորոդինը, Կ. Ա. Տիմիրյազևը , Դ. Ա. Լաչինովը, Ա. Գ. Ստոլետովը, Ֆ.Բ. Բեյլշտեյնը և դարաշրջանի շատ այլ ականավոր բնագետներ: Քիմիայի ոլորտում վերոնշյալ աշխատանքներից բացի, հատուկ ուշադրություն է արժանի կրկնակի ցիանիդային աղերի ուսումնասիրությունը, ինդիումի ատոմային զանգվածի որոշումը, վառոդի այրման (Լ. Ն. Շիշկովի հետ միասին) և դոմնային վառարանների արտանետած գազերի վերլուծությունը: Ֆիզիկայի և ֆիզիկական քիմիայի ոլորտում կատարած աշխատանքները ներառում են հարաբերական տեսակարար կշռի, հալված նյութերի պնդեցման ջերմաստիճանի վրա ճնշման ազդեցության, Հենրի - Դալթոնի օրենքի (գազերի լուծելիության կախվածությունը ճնշումից) վավերականությունը պարզող ուսումնասիրությունները, գազերի այրման երևույթների և ապակու մակերևույթին չոր ածխաթթվի խտացման վրա կատարված աշխատանքները, կալորաչափական ուսումնասիրությունները և այլն: Ալկալիական և հողալկալիական մետաղների արտադրության էլեկտրոլիզային մեթոդը և ֆոտոքիմիական հետազոտությունները (օրինակ` Բուբզեն-Ռոսկոյի օրենքը): Բունզենն առաջինն էր, ով մեծ քանակությամբ մագնեզիում ստացավ:

Քիմիական և ֆիզիկական պրակտիկայում, Բունզենի կողմից հորինված և նրա անունը կրող շատ սարքեր մեծապես օգտագործվում են, օրինակ `Բունզենի կոլբը, Բունզենի այրիչը, Բունզենի ջրի պոմպը և կարգավորիչը, Բունզենի մարտկոցը, Բունզենի կլանիչաչափ (աբսորբցիոմետր) և այլն:

Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունզենը իր սերնդի ամենահարգված գիտնականներից էր: Նա վարպետ ուսուցիչ էր՝ նվիրված իր աշակերտներին: Էներգետիկ և հաճախ խայթիչ գիտական բանավեճի ժամանակ Բունզենը միշտ իրեն պահում էր կատարյալ ջենթլմենի պես՝ հեռու պահելով իրեն հնարավոր վեճերից: Նա նախընտրեց հանգիստ աշխատել իր լաբորատորիայում ՝ շարունակելով հարստացնել իր գիտությունը օգտակար հայտնագործություններով: Նա սկզբունքորեն արտոնագրեր չի ստացել: Բունզենը երբեք ամուսնացած չի եղել[17]:

Չնայած հավակնոտության բացակայությանը՝ Բունզենն ուներ վառ «քիմիական բնավորություն», ուներ զարգացած հումորի զգացում և շատ զվարճալի անեկդոտների օբյեկտ էր [18]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Храмов, Ю. А. Бунзен Роберт Вильгельм // Физики : Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и доп. — М. : Наука, 1983. — С. 49. — 400 с. — 200 000 экз. — ББК 22.3гя2. — УДК 53(G).
  • Иностранные члены Российской академии наук XVIII−XXI вв.: Геология и горные науки. / Отв. редактор И. Г. Малахова. М.: ГЦ РАН, 2012. − 504 с. ISBN 978-5-904509-08-8 (эл. версия).
  • Stephanie Brigitte Hoß-Hitzel: „Es lebt sich himmlisch in Heidelberg“. Robert Wilhelm Bunsen und seine Korrespondenz. Dissertation an der Universität Heidelberg 2003. [Biografie 1811–1899]
  • Christine Stock (Hrsg.): Robert Wilhelm Bunsens Korrespondenz vor dem Antritt der Heidelberger Professur (1852): kritische Edition. Wissenschaftliche Verlagsgesellschaft, Stuttgart 2007, ISBN 3-8047-2320-9
  • Heinrich Debus: Erinnerungen an Robert Wilhelm Bunsen und seine wissenschaftlichen Leistungen: Für Studirende der Naturwissenschaften, insbesondere der Chemie. Th. G. Fischer, Kassel 1901
  • Georg Lockemann: Robert Wilhelm Bunsen. Lebensbild eines deutschen Naturforschers. Wissenschaftliche Verlagsgesellschaft, Stuttgart 1949
  • Wilhelm Rothert: Allgemeine Hannoversche Biografie Band 1: Hannoversche Männer und Frauen seit 1866. Sponholtz, Hannover 1912, S. 84–88
  • Dagmar Drüll: Heidelberger Gelehrtenlexikon 1803–1932. Hrsg.: Rektorat der Ruprecht-Karls-Universität-Heidelberg. Springer, Berlin / Heidelberg / Tokio 2012, ISBN 978-3-642-70761-2, 324 S.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Georg Lockemann: Bunsen, Robert Wilhelm. In: Neue Deutsche Biographie (NDB). Volume 3, Duncker & Humblot, Berlin 1957, p. 18-20.
  2. Bunsenevents Heidelberg 2011, Website of the University of Heidelberg
  3. Christine Stock: Ein großer Naturforscher. In: Pharmazeutische Zeitung, 11/2011
  4. Weeks, Mary Elvira (1956). The discovery of the elements (6th ed.). Easton, PA: Journal of Chemical Education.
  5. Society, American Chemical Professor Robert W. Bunsen (und) // The Journal of the American Chemical Society. — American Chemical Society, 1900. — Т. 23. — С. 89 — 107.
  6. 6,0 6,1 American Chemical Society (1900). «Professor Robert W. Bunsen». Journal of the American Chemical Society. American Chemical Society. 23: 89–107.
  7. Oesper, R.E. (1941). «Bunsen's Trip to Iceland as Recounted in Letters to His Mother». J. Chem. Educ. 18 (6): 253–260. Bibcode:1941JChEd..18..253O. doi:10.1021/ed018p253.
  8. Henry Roscoe (1900). «Bunsen Memorial Lecture». Journal of the Chemical Society, Transactions. 77: 513. doi:10.1039/CT9007700513.
  9. «Robert Wilhelm Bunsen». Encyclopedia.com. Վերցված է 16 September 2013-ին.
  10. Bunsen, R. (1841). «Ueber eine neue Construction der galvanischen Säule». Justus Liebigs Annalen der Chemie. 38 (3): 311–313. doi:10.1002/jlac.18410380307.
  11. Jensen, William B. (2005). «The Origin of the Bunsen Burner». Journal of Chemical Education. 82 (4): 518. Bibcode:2005JChEd..82..518J. doi:10.1021/ed082p518.
  12. "Chemical Manipulation, Being Instructions to Students in Chemistry", Internet Archive Michael Faraday, 1827
  13. Marshall, James L.; Marshall, Virginia R. (2008). «Rediscovery of the Elements: Mineral Waters and Spectroscopy» (PDF). The Hexagon: 42–48. Վերցված է 31 December 2019-ին.
  14. Lockemann, G.; Oesper, R. (1955). «Bunsen's Transfer from Cassel to Marburg». J. Chem. Educ. 32 (9): 456–460. Bibcode:1955JChEd..32..456L. doi:10.1021/ed032p456.
  15. «Robert Bunsen and Gustav Kirchhoff». Science History Institute. June 2016. Վերցված է 20 March 2018-ին.
  16. «Davy Medal – Royal Society». royalsociety.org (բրիտանական անգլերեն). The Royal Society. Վերցված է 14 August 2020-ին. «See full list of all past winners of the Davy Medal at https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=1021770356&single=true» {{cite web}}: External link in |quote= (օգնություն)
  17. Lockemann, G. (1949). Robert Wilhelm Bunsen. Stuttgart: Wissenschaftliche Verlagsgesellschaft. էջեր 214–223.
  18. Jensen, William B. (2013) Chapter 2, pp. 7–31 in "Characters in Chemistry: A Celebration of the Humanity of Chemistry", doi:10.1021/bk-2013-1136.ch002, American Chemical Society Symposium Series, Vol. 1136. 9780841228016.