Մասնակից:Սվետա Աղասարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի լրասնուցում, բույսերի հետ ցանքային սնուցում, պարարտանյութերի ներմուծումը հող՝ մշակաբույսերի վեգետացիայի շրջանում։ Լավացնում է բույսերի սնուցումը, բարձրացնում բերքատվությունը։Բույսերի արմատային լրասնուցման դեպքում պարարտանյութերը ներմուծում են հող եւ սնուցող նյութերը յուրացվում են արմատների միջոցով, ոչ արմատային լրասնուցման դեպքում՝ ցանքերը կամ տնկարկները սրսկում են պարարտանյութերի լուծույթներով։

Բույսերի լրասնուցման մեթոդները չոր պարարտանյութերը ցանիչներով կամ ինքնաթիռներից (հացաբույսերի լրասնուցում) շաղ են տալիս (առանց

հողածածկման) ու հողածածկում են տափաններով, կուլտիվատորներով եւ այլ գործիքներով, պարարտանյութերի ջրային լուծույթները

սրսկում են բուսասնուցիչներով, անձրեւացնող ու ջրցան մեքենաներով։ Լրասնուցման համար օգտագործում են հիմնականում ջրալույծ պարարտանյութեր, հեղուկ պարարտանյութեր, տեղականներից՝ գոմաղբախյուս, թռչնաղբ, լավ փտած գոմաղբ։ Լրասնուցման արդյունավետությունը կախված է պարարտանյութերի հատկություններից, հողում դրանց տեղաշար բույսերի լրասնուցում բույսերի։Բույսերի իմունիտետ։

Լայնորեն կիրառում են աշնանացան հացաբույսերի գարնան լրասնուցումը։

Բույսերի լրասնուցման առաջին անգամ կիրառել է գերմանացի գիտնական Պ. Վագները XIX դ-ի վերջին։Խորհրդային տարիներին բույսերի լրասնուցման կիրառվել է 1935-ից սկսած՝ բավականին մեծ տարածքներում։ՀՀ-ում տարածված չէ։