Մասնակից:Սիմոնյան Կարեն/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնյան Կարեն/Ավազարկղ3

Մարկ Կուկուրելյա[1] Սասետա (իսպ.՝ Marc Cucurella Saseta;) իսպանացի ֆուտբոլիստ, «Չելսի» ակումբի և Իսպանիայի հավաքականի պաշտպան։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկը դաստիարակվել է «Էսպանյոլի» համակարգում մինչև 2012 թվականը, որից հետո միացել է «Բարսելոնայի» հայտնի «Լա Մասիա» ակադեմիային։ Այնտեղ նա զբաղվել է մինչև 2017 թվականը։ 2016/17 մրցաշրջանում Մարկն իր առաջնախաղը նշել է ակումբի երկրորդ թիմում Բարսելոնա Բ-ի կազմում։ Ընդհանուր առմամբ, իր առաջին մրցաշրջանում նա անցկացրել է տասնմեկ խաղ: 2017/18 մրցաշրջանում Մարկը սկսել է ներգրավվել առաջին թիմի մարզումներին և հանդիպումներին։ Նա ընդգրկվել է ակումբի հայտացուցակում՝ 2017/18 թվականների Չեմպիոնների լիգայի համար[2]։ Նրա առաջնախաղը «Բարսելոնայի» կազմում կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին՝ «Ռեալ Մուրսիայի» դեմ Իսպանիայի Գավաթի խաղում, որտեղ Մարկը փոխարինել է Լյուկա Դինին 83-րդ րոպեին[3]։

2018/19 մրցաշրջանը նա սկսել է Էյբարում, որի կազմում անցկացրել է 31 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ[4]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկը պատանեկան մակարդակով ներկայացրել է Իսպանիան: Իսպանիայի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում նա մասնակցել է 2015 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Ամբողջ մրցաշարի ընթացքում Մարկն իր թիմի հիմնական ձախ պաշտպանն էր։ Ավստրիայի իր հասակակիցների հետ առաջին տուրի խաղում Մարկը դեղին քարտ ստացավ[5]։ Իսպանիան դուրս եկավ այդ մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա Բ»

  • Սեգունդա Բ-ի հաղթող․ 2016/17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. корректное испанское произношение Кукурейя
  2. «Barça B players eligible in the Champions League». Արխիվացված է օրիգինալից 2018-02-12-ին. Վերցված է 2018-01-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Отчёт о матче «Реал Мурсия» — «Барселона»». Արխիվացված է օրիգինալից 2019-05-10-ին. Վերցված է 2018-01-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 28 (օգնություն)
  4. «Новости на ФНК: Эйбар арендовал защитника Барселоны». football.kulichki.net. Արխիվացված է օրիգինալից 2018-09-06-ին. Վերցված է 2019-07-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Отчёт о матче Испания U17 — Австрия U17». Արխիվացված է օրիգինալից 2018-12-28-ին. Վերցված է 2018-01-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 26 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]