Մասնակից:Նարե Իշխանյան/Ավազարկղ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարե Իշխանյան/Ավազարկղ 7
Յանինա Դլուսկայա: «Bluszcz» ամսագրի շապիկի նախագիծ, 20-ական թվականներ
Յանինա Դլուսկայա: «Die Dame» ամսագրի շապիկի նախագիծ, 20-ական թվականներ

Յանինա Դլուսկայա (լեհ.՝ Janina Dłuska), ) լեհ նկարչուհի, դիզայներ և բեմանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակովի դպրոցն ավարտելուց հետո, որտեղ Յանինան միաժամանակ անցնում էր նկարչության դասընթացներ, ընդունվել և հաջողությամբ ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարանը՝ ստանալով նկարչի կոչում։

1919 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Դլուսկայան վերադարձել է Լեհաստան։

Խորհրդա-լեհական պատերազմի մասնակից է։ Ռազմական գործեղությունների ընթացքում նա ծառայել է որպես բուժքույր կանանց լեգեոնում։

Պատերազմից հետո աշխատանքի է ընդունվել որպես արվեստի ուսուցչուհի Լյուբլինի կանանց ուսուցչական սեմինարիայում։

1922 թվականին տեղափոխվել է Մյունխեն, որտեղ երեք տարի շարունակել է գեղանկարչություն սովորել արվեստի ակադեմիայում, ապա սովորել է Փարիզում։ Նա մասնագիտացել է ջրաներկով դիմանկարների ստեղծման գործում։

Աշխատել է որպես նկարիչ-դիզայներ մի շարք ամսագրերում, մասնավորապես՝ «Vogue»-ում և «Die Dame»-ում[1]։

1931 թվականին վերադարձել է Լեհաստան և բնակություն հաստատել Վիլնյուսում։ Հետո նա սկսեց հետաքրքրվել օդագնացությամբ, սովորել աերակումբում։ Ավարտելով պիլոտաժի տեսական դասընթացը, նա սկսեց գործնական պարապմունքները սավառնարվեստի ոլորտում, սակայն 1932 թվականի հունիսի 8-ին մահացավ ավիավթարի հետևանքով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա քույրը Մարիա Դլուսկայան էր, ով լեզվաբան էր Կրակովի համալսարանում: 1954 թվականին Մարիա Դլուսկայան իր քրոջ գեղարվեստական ​​ժառանգության մի մասը նվիրաբերեց Կրակովի ազգային թանգարանին[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Marian Romeyko: Ku Czci Poległych Lotników Księga Pamiątkowa. Warszawa: Wydawnictwo Komitetu Budowy Pomnika Poległych Lotników, 1933, s. 375. (пол.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «osoba: Janina Dłuska». osoba: Janina Dłuska - osoba: Janina Dłuska - Osoby - Wiedza - HISTORIA: POSZUKAJ (լեհերեն). Վերցված է 2021-10-29-ին.
  2. «The exhibition #Heritage at the National Museum in Krakow». English (անգլերեն). Վերցված է 2021-10-29-ին.