Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 19

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոուեն Բլենչարդ
Բլենչարդը 2015 թվականի հունիսին
Ի ծնե անուն՝անգլ.՝ Rowan Blanchard
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 14, 2001(2001-10-14) (22 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն՝Ամերիկացի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 3688576

Ռոուեն Բլենչարդ, (անգլ.՝ Rowan Blanchard, հոկտեմբերի 14, 2001[1] թվական) - ամերիկյան դերասանուհի: Առավել հայտնի է Disney Channel հեռուստաալիքի «Աղջիկը ճանաչում է աշխարհը» հեռուստասերիալում՝ Ռայլի Մեթյուզի դերով:

Կյանք և Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգում[2][3]: Նրա պապը հայրական կողմով, Մերձավոր Արևելքից ներգաղթյալ էր, իսկ իր տատիկի նախնիները հայրական կողմով ծագումով Անգլիայից, Դանիայից ու Շվեդիայից են[4]: Իր անունը Ռոուենը ստացել է Էնն Ռայսի «Մոգության ժամ» սիրավեպի կերպարներից մեկի պատվին[5]: Ունի կրտսեր քույր ու եղբայր, Կառմեն և Շեյն[6]:

Սկսել է իր կարիերան հինգ տարեկանում[6]: 2010 թվականին «Պլան Բ» ֆիլմում խաղացել է Մոնայի դստեր դերը և Disney Junior «Ռոբոտ Դենս-Ա-Լոտ» հաղորդմանը կատարել է Քեյթլինի դերը: 2011 թվականին Ռոուենը «Լրտեսների երեխաները 4D» ֆիլմում խաղաց՝ Ռեբեկկա Ուիլսոնի դերը, ինչպես նաև «Ոչինչ ընդհանուր» ֆիլմում խաղաց Ռակել Պաչեկոյի դերը: 2013 թվականի հունվարի վերջին Բլենչարդը ստացել է Disney Channel հեռուստաալիքի «Աղջիկը ճանաչում է աշխարհը» հեռուստասերիալի գլխավոր դերը[7]: Ռոուենը Սաբրինա Քարփենթերի հետ միասին կատարել է նաև սերիալի գլխավոր երգը: Նա «Տղան ճանաչում է աշխարհը» սիթքոմում նկարահանվում էր Կորիի և Տապանգայի դստեր գլխավոր դերում[8][9]: Բլենչարդը Disney Channel Circle of Stars երաժշտական խմբի մասնակիցն է[10]: 2015 թվականի հունվարի սկզբին Ռոուենը նկարհանվել է Disney Channel-ի «Անտեսանելի քույր» ֆիլմում՝ Կլեոյի դերում[11]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուենը պայքարում է՝ ֆեմինիզմի, բռնության կիրառման դեմ և մարդու իրավունքների համար[12]: Այն ժամանակ, երբ այդ թեմաների վերաբերյալ նրա մեկնաբանությունների մեծ մասն հրատարակված են՝ Թվիթթերում և Tumblr-ում, նրան վիճակվել է նաև հանդես գալ ՄԱԿ-ի և #TeamHeForShe ֆեմինիստական ընկերության սահմաններում, ԱՄՆ-ի ազգային կոմիտեի ամենամյա կոնֆերանսներին[13]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր
2010 Պլան Բ Մոնայի 7-ամյա երեխան
2011 Ոչինչ ընդանուր Ռակել Պաչեկո
2011 Լրտեսների երեխաները 4D Ռեբեկկա ՈՒիլսոն

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Ծանոթագրություններ
2010 Ռոբոտ Դենս-Ա-Լոտ Քեյթլին Գլխավոր դեր՝ Disney Junior Original Series
2014 Աղջիկը ճանաչում է աշխարհը Ռայլի Մեթյուզ Գլխավոր դեր՝ Disney Channel Original Series
2015 Լավագույն ընկերներ հավիտյան Ռայլի Մեթյուզ «Սիդի և Շելբիի անիծված սխալմունքը» (1 եթերաշրջան, սերիա 9)
2015 Անտեսանելի քույր Կլեո Իսթման Disney Channel Original Movie

Պարգևներ և Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Պարգև Կատեգորիա Անվանակարգված աշխատանք Արդյունք
2012 Young Artist Awards[14] Լավագույն դերակատարում գեղարվեստական ֆիլմում - Երիտասարդ դերասանուհի 10-ից և ավելի բարձր Լրտեսների երեխաները 4D Անվանակարգ
2014 Teen Choice Awards[15] Ամառային հեռուստաշոուի ընտրություն Աղջիկը ճանաչում է աշխարհը Անվանակարգ
2015 Teen Choice Awards[16] Հեռուստաշոուի ընտրություն. Կատակերգություն Աղջիկը ճանաչում է աշխարհը Անվանակարգ
2015 Creative Arts Emmy Awards[17] Ականավոր մանկական հեռուստահաղորդում Աղջիկը ճանաչում է աշխարհը Անվանակարգ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ROWAN BLANCHARD "Riley Matthews"». Disney Channel Medianet. Արխիվացված է օրիգինալից August 12, 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Yoga Los Angeles :: Mark Blanchard Power Yoga Studio City». Markblanchardsyoga.com. Վերցված է May 3, 2014-ին.
  3. «Debbie Gibson Online Store – EY Workshop». Debbiegibsonmerch.com. Արխիվացված է օրիգինալից July 1, 2015-ին. Վերցված է May 3, 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Interview with a Yogi». Yogalaw. Վերցված է May 3, 2014-ին.
  5. «Rowan Blanchard: 25 Things You Don't Know About Me - Us Weekly». Us Weekly. Վերցված է 2015-12-02-ին.
  6. 6,0 6,1 «Rowan Blanchard's "Who I Am" (Disney Channel)». Disney Video. Վերցված է 5 October 2014-ին.
  7. Rowan Blanchard Interview - Access All Areas - Disney Channel UK
  8. Stransky, Tanner (January 28, 2013). «'Boy Meets World' spin-off: Meet Cory and Topanga's daughter -- EXCLUSIVE». Entertainment Weekly. Վերցված է February 2, 2013-ին.
  9. Ng, Philiana (January 28, 2013). «'Boy Meets World' Follow-Up Casts Cory and Topanga's Daughter». The Hollywood Reporter. Los Angeles, CA. Վերցված է February 2, 2013-ին.
  10. «The Disney Channel Circle of Stars Sing Songs». M Magazine. Վերցված է July 27, 2014-ին.
  11. Bibel, Sara (January 9, 2015). «Disney Channel Greenlights Original Movies 'Invisible Sister' Starring Rowan Blanchard & Paris Berelc & 'Further Adventures in Babysitting' Starring Sabrina Carpenter & Sofia Carson». TV by the Numbers. Վերցված է January 10, 2015-ին.
  12. Meet Rowan Blanchard, Disney's Postmodern Feminist
  13. «Rowan Blanchard gave the most moving feminist speech for at the UN Women's Conference». Girls' Life. June 29, 2015.
  14. «33rd Young Artist Awards». Young Artist Awards. January 26, 2014.
  15. Nordyke, Kimberly (August 10, 2014). «Teen Choice Awards: The Complete Winners List». The Hollywood Reporter. Վերցված է September 29, 2015-ին.
  16. «Teen Choice Awards 2015 Winners: Full List». Variety. Վերցված է August 17, 2015-ին.
  17. «Creative Arts Emmys Show». Emmys. Վերցված է July 16, 2015-ին.