Սաբրինա Քարփենթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաբրինա Քարփենթեր
Sabrina Carpenter February 2015.jpg
Ի ծնե անուն՝ Sabrina Ann Lynn Carpenter
Ծննդյան թիվ՝ մայիսի 11, 1999({{padleft:1999|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:11|2|0}}) (19 տարեկան)
Ծննդավայր՝ Lehigh Valley, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝ Դերասանուհի, երգչուհի
IMDb։ ID 4248775
sabrinacarpenter.com

Սաբրինա Էնն Լինն Քարփենթեր (անգլ.՝ Sabrina Ann Lynn Carpenter, մայիսի 11, 1999({{padleft:1999|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:11|2|0}}), Lehigh Valley, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկյան դերասանուհի, երգչուհի և ֆոտոմոդել[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբրինա Էնն Լինն Քարփենթերը երգչուհի Մայլի Սայրուսի կողմից անցկացված «The Next Miley Cyrus Project» մրցույթում զբաղեցրեց երրորդ տեղը: Հայտնի է նաև Դիսնեյ հեռուստաալիքի «Աղջիկը ճանաչում է աշխարհը» սերիալում Մայա Խարտի դերի շնորհիվ: Սաբրինան ունի երկու ավագ քույրեր՝ Շեննոն և Սառա Քարփենթեր:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին նա ելույթ ունեցավ Hunan Broadcasting System չինական հեռուստատեսության ուղիղ եթերում Gold Mango Audience փառատոնին: Նա Քրիստինա Ագիլերայի ոճով կատարեց Էտտա Ջեյմսի երգը Ծաղրանկար ֆիլմից: Երկու տարի անց Սաբրինային առաջարկեցին եթերաշրջանային դեր Fox հեռուստաալիքի «Գուդվինի խաղերը» սերիալում, որտեղ Սաբրինան խաղաց երիտասարդ Քլոյային, ինչպես նաև մշտական դեր Դիսնեյ հեռուստաալիքի «Գուլիվեր Քուին» հեռուստասերիալում՝ Այրիսի դերում: 2013 թվականի հունվարին Սաբրինան հրավիրվեց Դիսնեյ հեռուստաալիքի «Աղջիկը ճանաչում է աշխարհը» հեռուստասերիալում Մայա Հարդի դերի համար[2]: Այդ հեռուստասերիալը «Տղան ճանաչում է աշխարհը» սերիալի շարունակությունն է հանդիսանում: Սաբրինան ձայնագրել է «Smile» երգը՝ «Փերիներ» մուլտֆիլմի համար: Նրա «All You Need» երգը դարձել է «Արքայադուստր Սոֆիա» մուլտֆիլմի սաունդթրեքը, որտեղ նա հնչունավորում էր արքայադուստր Վիվիանին: Դերասանական կարիերայից բացի Սաբրինան զբաղվում է երգեցողությամբ, մարտի 14-ին Դիսնեյի ռադիոկայանին հայտնվեց նրա դեբյուտային սինգլը՝ «Cant Blame A Girl For Trying» և հենց այդ օրն էլ այն հայտնվեց iTunes-ում: Այդ երգը նրա առաջին մինի-ալբոմի գլխավոր սինգլն է: Նրա առաջին մինի-ալբոմը լույս տեսավ ապրիլի 8-ին և հասարակության կողմից լավ ընդունվեց: Սաբրինան գրել է «Stand Out» երգը Դիսնեյ հեռուստաալիքի «Ինչպես ստեղծել իդեալական տղա» ֆիլմի համար, որի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 20-ին: 2014 թվականի հուլիսի 20-ին Էնն Լիննը մասնակցեց «Do You Wanna Build A Snowman» երգի քավերի ձայնագրմանը, Դիսնեյ հեռուստաալիքի դերասանների հետ: 2015 թվականի հունվարին հայտարարվել է, որ Սաբրինա Քարփենթերն ու Սոֆիա Կառսոնը կնկարահանվեն «Դայակի հետագա արկածները» ֆիլմում, որը հիմնված է նույնատիպ «Դայակի արկածները» ֆիլմի հիման վրա: Վերջինս էկրաններին է հայտնվել դեռևս 1987 թվականին:


Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2011 Կարգ ու կանոն. Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Պոլա
2012 Գուլլիվեր Քուին Gulliver Quinn Այրիս
2012 Ֆինեսն ու Ֆերբը Phineas and Ferb աղջիկը
2012 Նուբեր Noobz Բրիթթնի
2012 Ոչ պրոֆեսիոնալ The Unprofessional Հարփեր
2013 Հուդվինի խաղերը The Goodwin Games Երիտասարդ Խլոյա
2013 Նարնջագույն - եթերաշրջանի հիթ Orange Is the New Black Ջեսսիկա Վեջի
2013 Կոտոշներ Horns Մերրին Ուիլյամս
2013 Օսթին և Էլլի Austin & Ally Լյուսի
2013 - 2015 Արքայադուստր Սոֆիա Sofia the First Արքայադուստր Վիվիան
2014 Աղջիկը ճանաչում է աշխարհը Girl Meets World Մայա Խարդ
2016 Դայակի հետագա արկածները Further Adventures in Babysitting Ջեննի

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Can't Blame A Girl For Trying» EP (2014, Hollywood Records)
  • «Eyes Wide Open» (2015, Hollywood Records)
  • «Smoke and Fire» (2016)
  • «On Purpose» (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]