Մասնակից:Մանե Արճիս/Շվեյցարական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանե Արճիս/Շվեյցարական խոհանոց

Շվեյցարական խոհանոց, այն մի կողմից տերբերվում է իր շրջանային տարատեսակ ուտեստների առկայությամբ, որը պայմանավորված է, ինչպես տարբեր էթնիկ խմբերի բնակեցմամբ, այնպես էլ հարևան Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի ազդեցությամբ, իսկ մյուս կողմից՝ ուտեստների մեծ թվով, որը կապված է ավանդական գյուղատնտեսության վարմամբ:

Շվեյցարական խոհանոցի կարևոր բաղադրիչներից են պանիրը, և պանրային հիմքով ուտեստները: Շվեյցարիայի սահմաններից դուրս ամենահայտնի շվեյցարական պանիրները համարվում են Գրույերը, Էմենտալը և Ապենցելլերը[1]:

Ավանդական շվեյցարական ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսախոս Ռոմանդիայից ծագել են Ֆոնդյուն (Վո) և ռակլետը (Վալե), որոնք ամբողջ Շվեյցարիայում դարձել են հայտնի: Վալեից է ծագել նաև կարտոֆիլից, պանրից, խնձորից պատրաստվող «Խոլերա» կարկանդակը, որի բաղադրատոմսը ստեղծվել է Խոլերա համաճարակի ժամանակ: Ամենահայտնի ուտեստը պատրաստվում է Լեման լճի ափին, որը տապակված ֆիլեն է՝ «Ֆիլե-դե-պերշ», որը պատրաստվում է տապակված պերկեսից:

Գրաուբյունդեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կանտոնի այցեքարտը համարվում է ապխտած միսը՝ ամենից շատ տավարի միսը: Խմիչքներից հաճախ օգտագործում են անտառային հատապտուղները և ընկույզը:

Շվեյցարիայի գերմանական մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի գերմանախոս մասի խոհանոցը տարբերվում է Ավստրիայի և Գերմանիայի խոհանոցների ավանդություններին նման լինելով, սակայն գոյություն ունեն նաև իրենց սեփական ուտեստները, որտեղ բացակայում է հարևանների խոհանոցներին նման լինելը: Առավել հայտնի օրինակներ են Ռյոշտին, գազարով կարկանդակը:

Տիչինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիչինոյի խոհանոցը իտալական Լոմբարդիայի հետ ունի ընդհանուր գծեր: Ամենահայտնի ուտեստը Պոլենտան և Ռիզոտոն են[2][3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] շվեյցարական պանրի տարատեսակ
  2. Jones, Lora (2018-04-13). «Coffee: Who grows, drinks and pays the most?». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-05-13-ին.
  3. «Cocktailsspiritsliquors.com». www.cocktailsspiritsliquors.com. Վերցված է 17 March 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]