Մասնակից:Հոբոսյան Իննա/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Kadebostany, շվեյցարական երաժշտական խումբ, ստեղծվել է 2008 թվականին Ժնևում։ Ավելի հայտնի է դարձել «Teddy Bear» (2015)[1][2], «Castle in the Snow» (2015)[3][4] և «Mind if I Stay» (2017)[5] սինգլներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե եղել է Kadebostan, որի իրական անունն է Ուիլյամ Ջերեմի։

Խումբն իր առաջին ալբոմը թողարկել է 2011 թվականին «Songs From Kadebostany» անվանումով։ Այն էլեկտրոնային երաժշտություն էր՝ շեփորների հնչյուններով։ Խմբի երաժշտական ստեղծագործությունները փոփ, սոուլ և արևելաեվրոպական ֆոլկի հետաքրքիր համադրություններ են՝ երբեմն երաժշտական նվագախմբի ուղեկցությամբ։

2012 թվականին խմբին միացավ Ամինա Քադելին, որը խմբի երաժշտությանն ավելացրեց ռեփի և ալտերնատիվ ռոքի երանգներ։

«Kadebostany» անվանումը նշանակում է «Կադեբոստանի եվրոպական պետություն»։ Խումբն իրեն ներկայացնում է որպես մեկ ամբողջական պետություն, որը հիմնված է ազատության և ստեղծագործական արարման սկզբունքների վրա՝ սեփական նախագահ Կադեբոստանով և երկրի ձայնը հանդիսացող ազգային կնոջով՝ Ամինայով։

2016 թվականին խմբին միացավ կիթառահարուհի և վոկալիստ Քրիստինան, որը, ըստ Կադեբոստանի, երկրի գլխավոր գանձարանն է՝ նկատի ունենալով, որ Քրիստինայի տաղանդն իսկական գանձ է:

«Pop Collection» ալբոմի թողարկումից հետո խումբը մեծ ճանաչում ձեռք բերեց հայրենիքում: «Castle in the Snow» սինգլը զբաղեցրեց հիթ-շքերթների առաջին հորիզոնականը: Ալբոմի հաջողության շնորհիվ խումբը հայտնվեց շվեյցարական Swiss Music Awards մրցանակաբաշխության մի շարք անվանակարգերում՝ «Best Talent - National», «Best Live Act - National» և «Best Act - Romandie» կատեգորիաներում: Ալբոմի տարածման համար խումբը պետք է մեկներ շրջագայությունների դեպի Շվեյցարիա, Թուրքիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Կանադա, Գերմանիա, Հունաստան, Սլովակիա և Չեխիայի Հանրապետություն։

2016 թվականի հուլիսի 23-ին խումբը հաջողությամբ ելույթ ունեցավ «Europa Plus Live 2016» շոուի ժամանակ՝ կատարելով իր ամենահաջողակ սինգլներից «Teddy Bear»-ը և «Castle In The Snow»-ն: Ելույթի ժամանակ մի խումբ պարողներ քայլարշավ էին անում Կադեբոստանի երկրի դրոշներով։

«Կադեբոստանի Հանրապետությունը գտնվում է Իտալիայից հյուսիս, Շվեյցարիայից արևելք և Թուրքիայից արևմուտք, - ասում է նախագահը, - Ես որոշել եմ այդ պետությունը ստեղծել յոթ տարի առաջ, իմ նպատակն է փոխել համաշխարհային փոփ երաժշտությունը։ Կադեբոստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև, այն Արևմուտք չէ և ոչ էլ Արևելք է, այլ կաթսա է, որտեղ հանդիպում են տարբեր մշակույթներ: Իսկ մեր խումբը այդ երկրի դեսպաններն են»: Իրենց տեսանյութերում կադեբոստանցիները հաճախ հայտնվում են տարբեր ժամանակների զինվորական համազգեստով, նրանց հիշողության մեջ մեկ հայտնվում են Laibach-ի տոտալիտար գեղագիտության սլովենական երկրպագուները, մեկ՝ Ֆրեդի Մերկուրիին՝ իր ուսապարկով: Նախագահն արտաքինով շատ նման է վերջինիս, այդ պատճառով նա հաճախ է պատասխանում նրա մասին հարցերին։ «Ինձ դուր է գալիս Մերկուրիի մոլոդրամատիզմը, այն, թե նա, գտնվելով բեմում, ինչպես է կառավարել մարդկանց զգացմունքները․ մի պահ նա կարող էր թվալ ուրախ և բաց, ապա փակվում էր և սկսում պատմել ինչ-որ անձնական պատմություն: Ինձ համար լավ շոուն ենթադրում է այդպիսի հուզական տատանումներ, որտեղ հանդիսատեսը հասցնում է մեկ ժամվա ընթացքում և՛ ժպտալ, և՛ լաց լինել»:

2018 թվականի փետրվարի 25-ին խումբը թողարկեց նոր ալբոմ՝ «Monumental» անվանմամբ: Ալբոմի տարածման շրջանակներում խումբը ելույթ ունեցավ «Вечерний Ургант»[6] հաղորդման ժամանակ, «Европа Плюс Акустика» նախագծում[7], «ENERGY» ռադիոյով[8], ինչպես նաև երկու մեծ համերգ տվեց Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

2018 թվականի հուլիսի 15-ին խումբը ելույթ ունեցավ Վոլգոգրադում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության ժամանակ։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - «From Kadebostany»
  • 2013 - «Pop Collection»
  • 2017 - «Monumental. Chapter 1»
  • 2018 - «Monumental»[9]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 - «Walking with a Ghost»
  • 2013 - «Crazy in Love»
  • 2013 - «Jolan»
  • 2014 - «Palabras»
  • 2014 - «Castle in the Snow»
  • 2016 - «Frozen To Death»
  • 2018 - «Save me»
  • 2018 - «Save me» (Guillaume de Kadebostany remix)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - «Walking with a Ghost»[10]
  • 2013 - «Jolan»[11]
  • 2014 - «Castle in the Snow»[12]
  • 2017 - «Frozen To Death»[13]
  • 2018 - «Save me»[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kadebostany - слушать на радио онлайн - MOSKVA.FM» (ռուսերեն). moskva.fm. Վերցված է 2018-04-23-ին.
  2. Европа Плюс Онлайн Радио | Online Radio Europa Plus. «Итоговый ЕвроХит Топ 40 2016 - Программы - Европа Плюс Онлайн Радио | Online Radio Europa Plus» (ռուսերեն). Европа Плюс Онлайн Радио | Online Radio Europa Plus. Վերցված է 2018-04-23-ին.
  3. «Чарты, рейтинги, хит-парады». 2015-04-23. Վերցված է 2018-04-23-ին.
  4. «The Avener & Kadebostany - Castle In The Snow(послушать музыку, посмотреть видео клип)». www.tophit.ru. Վերցված է 2018-04-23-ին.
  5. «Kadebostany - «Mind if I Stay». Вечерний Ургант. Фрагмент выпуска от 21.03.2018» (ռուսերեն). Վերցված է 2018-04-23-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 12 (օգնություն)
  6. Вечерний Ургант (2018-03-21). «Вечерний Ургант. Kadebostany – Mind If I Stay (21.03.2018)». Վերցված է 2018-04-23-ին.
  7. «KADEBOSTANY» (անգլերեն). Վերցված է 2018-04-23-ին.
  8. Радио ENERGY (2018-03-21). «Kadebostany - Mind If I Stay, Save Me, Castle in the Snow на Радио ENERGY». Վերցված է 2018-04-23-ին.
  9. «MONUMENTAL, by kadebostany». kadebostany. Վերցված է 2018-04-06-ին.
  10. KADEBOSTANY (2012-07-07). «KADEBOSTANY - Walking with a Ghost (OFFICIAL MUSIC VIDEO)». Վերցված է 2018-04-23-ին.
  11. KADEBOSTANY (2013-10-24). «KADEBOSTANY - Jolan (OFFICIAL MUSIC VIDEO)». Վերցված է 2018-04-23-ին.
  12. KADEBOSTANY (2014-09-12). «KADEBOSTANY - Castle in the Snow (Official Video)». Վերցված է 2018-04-23-ին.
  13. KADEBOSTANY (2016-05-26). «KADEBOSTANY - Frozen To Death (Official Video)». Վերցված է 2018-04-23-ին.
  14. KADEBOSTANY (2018-02-16). «KADEBOSTANY - SAVE ME (Official Video)». Վերցված է 2018-04-23-ին.