Մասնակից:Լինա Մուսայելյան/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևմտյան հատվածում՝ Շուշիի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Վարանդա գավառում։ Տեղաբաշխված է Փոքր Քիրսի ստորոտում։ Միջնադարում ներկայիս բնակավայրի և նրանից ոչ շատ մեծ հեռավորության վրա մի քանի հայկական գյուղեր են եղել։ Կան նաև Մեղի, Քյոհնաշեն, Ռիչա,Ղշլաղ գյուղերը, որոնք գտնվում են Փոքր Քիրսի հարակից ձորահովտում։ Վերոհիշյալ տարածքում առայսօր տեսանելի են եկեղեցիների, գերեզմանատների, մատուռների հետքերը, մասնավորապես Քյոհնաշենից 5կմ հեռավորության վրա գտնվող Հարթագոմ կամ Զանգելան, Գափ վայրում[1]։

18-րդ դարի երկրորդ կեսին Ղարաբաղի Իբրահիմ խանի կողմից ծրագրված միջոցառումները ունեցել են երկու նպատակ՝ Արցախում վերաբնակեցնել մահմեդականերին և կրոնափոխել հայ բնակչությանը։ Այս ամենի զոհը դարձավ Մելիք-Եգանյան-Ավանյանների հայտնի տոհմը։ Մելիք-Եգանյանների շառավիղներից Մելիք Ասլանին Իբրահիմ խանը կրոնափոխ էր արել։ Նրանց են անցել այդ գերդաստանի ողջ ունեցվածքը և կալվածքները[1]։

Նման տխուր ճակատագիր էր հասել նաև Փոքր Քիրսի ստորոտում եղած հայկական գյուղերի և Շուշիից որ շատ մեծ հեռավորության վրա գտնվող Զառիստ բնակավայրի հայերին։ Քյոհնաշենի հայերը, իսլամ ընդունելուց հետո,գյուղը վերանվանել են Մուսուլմանլար։

Այդ դեպքերի մասին Աբրահամ Կիսիբեկյանն իր հուշերում գրել է․

Մուսուլմանլարը կոչվում է նաև Ենգի Մուսուլմանլար։ «Ենգի» նշանակում է հավատափոխ եղած։․․․Սրանք թե իրենց դիմագծերով, թե նիստ կացով նման են հայերին։

Մուսուլմանլարի գյուղախմբի հարևան ադրբեջանական գյուղերն իրենց վերաբերմունքով դեպի հայերը միանգամայն տարբերվում են․ այսպես, օրինակ, նրանք չեն ուտում հայերի թխած հացը․ կարիքի դեպքում նրանցից ստանում են ալյուր և իրենք թխում։ Նրանք հայերի ամաններով կերակուր չեն ուտում կամ ջրամանով ջուր չեն խմում։ Սակայն դրան հակառակն էր Մուսուլմանլարը։ Այստեղի բնակիչներն ուտում էին հայերի թխած հացը, նրանց ամաններով կերակրվում ու նրանց ամանով ջուր խմում։ Մուսուլմանլարի բնակիչները, համեմատած ադրբեջանական մյուս գյուղերի բնակիչների հետ, վերին աստիճանի մաքրասեր են: Սա Խոծաբերդի հետ չափազանց բարեկամական և մտերմական հարաբերությունների մեջ էր գտնվում։ ․․․Եղել են այնպիսի դեպքեր, երբ դրանք միասնաբար պաշտպանել են իրար։ Օրինակ ՝ 1919 թվականին, երբ Մուսուլմանլարի շրջակա գյուղերը հավաքվում են հարձակվելու Խոծաբերդի վրա, Մուսուլմանլարի շրջակա գյուղերը հավաքվում են հարձակվելու Խոծաբերդի վրա, Մուսուլմանլարի հասարակության առաջնորդ Իլդրիմն իր ժողովրդի հետ միասին հրաժարվում է մասնակցել այդ հարձակմանը և մինչև անգամ զգուշացնում են Խոծաբերդին ու այսպիսով խոչընդոտ հանդիսանում նրանց։ 1905 թվականին հայ- թաթարական ընդհարումների ժամանակ այդ գյուղերը չեն մանակցել ընդհարումներին, այլ ընդհակառակը՝ նրանք իրար պաշտպանել են։ Այդտեղ տարածված է այն կարծիքը, ու Մուսուլմանլարի այժյան բնակիչների նախնիները եղել են հայեր և անընդհատ շարունակվող ճնշումների ու անվերջ բռնությունների պատճառով նրանք փոխել են իրենց կրոնը[1]։ 1918-1920 թվականներին Արցախի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի ժամանակ Մուսուլմանլար գյուղախմբի մեջ մտնող բնակավայրերը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դարձրել էր ռազմական հենակետեր։

1920 թվականի մարտի 23-ին՝ թուրք թաթարների կողմից Շուշիի հայկական քաղաքամասը մատնելուց հետո, երկրամասի տարբեր գավառներում Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ծանր մարտեր էին ընթանում։ Թուրք սպաների գլխավորությամբ Ադրբեջանի կառավարությունը մեծաքանակ զորքեր էր կուտակել Ղշլաղում, որը համարվում էր Արցախը Սյունիքի հետ կապող կարևոր հանգուցակետերից մեկը։ Ըստ հրամանատարության խնդրի,անհրաժեշտ էր գրավել այդ հենակետը։ Ռազմաճակատի այդ հատվածում հայկական զինված ուժերը՝ հետևազորը՝ Ստեփանյանի, իսկ հեծելազորը՝ Մանուկի հրամանատարությամբ, երեքօրյա մարտերից հետո ազատագրեցին Ղշլաղը։ Ուժեղ ու համառ մարտերից հետո հայերին հաջողվեց ազատագրել Մուսուլմանլարի գյուղախմբի մյուս բնակավայրը՝ Ռիչանը։ Արցախում խորհրդային կարգերի հատատվելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը ամեն կերպ ձգտում էր ԼՂԻՄ-ից կտրել մարզի տարածքում գտնվող թուրքաբնակ, ինչպես նաև խառը բնակչություն ունեցող բնակավայրերը[1]։

ԼՂԻՄ-ի սահմանները ճշտող հանձնաժողովի անդամ, ԱԽՍՀ Չեկայի նախագահ հայատյաց Միր Ջաֆար Բաղիրովը 1923 թվականի հոկտեմբերի 8-ին ԱԿ(բ)Կ կենտկոմին հայտնում է, որ անհրաժեշտ է Ստեփանակերտի և Բերձորի արանքում գտնվող թուրքաբնակ Զարսլու, Փալփալու, Մուսուլմալար գյուղախմբի բնակավայրերը, ինչպես նաև Շուշի քաղաքն ընդգրկել Քրդստանի օկրուգի կազմի մեջ։ Նա առաջարկում է նույն սկզբունքով լուծել նաև Ջևանշիրի գավառի թաթարաբնակ գյուղերի ճակատագիրը։ Հարցը հանվեց օրակարգից ԼՂԻՄ ղեկավարության բողոքների հետևանքով։ 1992 թվականի մայիսին Շուշիի ռազմագործողությունից հետո ազատագրվեցին նաև Մուսուլմանլարի գյուղախմբի բնակավայրերը։

Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի բռնագաղթված և ԱՀ բնակավայրերից մի քանի ընտանիքներ վերաբնակվել են Քյոհնա շենում (Մուսուլմանլար)։ Բնակավայրը ստացավ Քիրսավան անվանումը[1]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 567–569.