Մասնակից:Լիան Երիցյան/Ավազարկղ43

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարգոտ Հոնեկեր (գերմ.՝ Margot Honecker), ի ծնե՝ Ֆայստ[1] (գերմ.՝ Feist, ), գերմանացի պետական գործիչ, 1963-1989 թվականներին կրթության նախարար, Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ) գլխավոր քարտուղար Էրիխ Հոնեկերի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թվականի ապրիլի 17-ին կոշկակարի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1938-1945 թվականներին, «Գերմանացի աղջիկների միության» անդամ էր։ Մարգոտի մայրը մահացել է 1940 թվականին։ 1945 թվականին անդամակցել է Գերմանիայի կոմունիստական կուսակցությանը[2], 1946 թվականից՝ Գերմանիայի «Ազատ երիտասարդական միության» քարտուղարությանը։ 1948 թվականից ղեկավարել է Էռնստ Թելմանի անվան Պիոներական կազմակերպությունը։

Մարգոտ Ֆայստը և Վիլհելմ Պիկը 1949 թվականին
Մարգոտ Հոնեկերը 1989 թվականին՝ ՔԴՄ անդամների հետ հանդիպման ժամանակ

1950-ական թվականների սկզբին Մարգոտը ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Էրիհ Հոնեկերի հետ, որը 15 տարով մեծ էր նրանից և այդ ժամանակ արդեն ամուսնացած էր։ 1952 թվականին Մարգոտը և Էրիխ Հոնեկերից դուստր են ունեցել Սոնյա անունով, որից ծնունդից հետո՝ 1953 թվականին, Էրիխ Հոնեկերը բաժանվել է իր երկրորդ կնոջից և ամուսնացել Մարգոտի հետ[3]։

1963 թվականին Մարգոտ Հոնեկերը զբաղեցրել է ԳԴՀ-ի կրթության նախարարի պաշտոնը։ 1965 թվականի փետրվարի 25-ին նրա ներկայացմամբ ԳԴՀ-ում ընդունվել է կրթության համակարգի միասնականացման մասին օրենքը[4]։ Բացի այդ, Մարգոտ Հոնեկերը դպրոցներում ներմուծել է տարրական ռազմական պատրաստվածություն[2]։

Մարգոտ Հոնեկերը ԳԴՀ կրթության նախարարությունը գլխավորել է մյուս բոլոր նախարարներից շատ՝ ավելի քան 25 տարի։ 1989 թվականին նա ամուսնու հետ հրաժարական է տվել։

Մարգոտ Ֆայստը՝ ԳԴՀ Ժողովրդական պալատի պատգամավոր

1990 թվականին նրան մեղադրանքներ են առաջադրել այլախոհների ձերբակալություններին մասնակցելու, ինչպես նաև, ընդդեմ իրենց ցանկությունների, երեխաների և ոչ հուսալի ծնողների բաժանման համար[5]։

Մարգոտ Հոնեկերը չի սիրել ԳԴՀ-ի բնակչության մեծ մասին՝ այն անվանելով «Միսս Կրթություն» և «մանուշակագույն վհուկ»: Նա լավ գիտեր ռուսերեն և երբեմն թարգմանչի դեր է կատարել ամուսնու համար[6]։

1991 թվականին Մարգոտ ու Էրիխ Հոնեկերները փախել են ԽՍՀՄ՝ Գերմանիայում քրեական հետապնդումից խուսափելու նպատակով, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո Բորիս Ելցինի կառավարությունը նրանց վտարել է։ 1992 թվականից Մարգոտը մշտապես ապրել է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում՝ դստեր և ամուսնու հետ։ 1994 թվականին մահացել է նրա ամուսինը՝ Էրիխ Հոնեկերը։

Մշակույթի նախարար Մարգոտ Հոնեկերը 1968 թվականին ելույթ է ունեցել ԳԴՀ Պետական ​​խորհրդի նիստում

1999 թվականին Մարգոտ Հոնեկերը անհաջող կերպով փորձել է գերմանական կառավարությունից 60 300 եվրո փոխհատուցում պահանջել՝ երկու գերմանացիների վերամիավորումից հետո անձամբ իրեն պատկանող գույքի ապօրինի բռնագրավման համար: Անհաջող էր նաև 2001 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերմանական դատարանի որոշման բողոքարկումը[7]։

2000 թվականին լույս է տեսել նրա զրույցների գիրքը Լուիս Կորվալանի հետ։ 2008 թվականի հուլիսի 19-ին՝ Սանդինիստական հեղափոխության 29-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ, Նիկարագուայում նախագահ Դանիել Օրտեգան նրան հրավիրել է ներկայանալու հանդիսավոր ելույթով՝ ի հիշատակ այդ երկրում անգրագիտության վերացման գործում ԳԴՀ-ի օգնության[8], ինչը դարձել է նրա առաջին հրապարակային ելույթը Բեռլինի պատի անկումից ի վեր[9]։

2009 թվականի հոկտեմբերին մասնակցել է ԳԴՀ հիմնադրմանi 60-ամյակն նվիրված տոնակատարությանը չիլիացի գաղթականների հետ, որոնք այնտեղ ժամանակին քաղաքական ապաստանի իրավունք են ստացել: Մարգոտ Հոնեկերը հայրենասիրական երգեր է երգել և կարճ ելույթ ունեցել՝ հայտարարելով, որ Արևելյան Գերմանացիները «լավ կյանք են ունեցել ԳԴՀ-ում» և, որ «կապիտալիզմը նրանց կյանքն ավելի վատ է դարձրել»[10]։ Մարգոտ Հոնեկերը մշտապես հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Գերմանիա[11][12]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու անգամ՝ 1969 և 1984 թվականներին, պարգևատրվել է ԳԴՀ «Աշխատանքի հերոս» պատվավոր կոչմամբ [13].
  • Պատգևատրվել Է «Ռուբեն Դարիո»-ի շքանշանով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kunze, Thomas. «Последние годы Эриха Хонеккера» (ռուսերեն). [1]. Վերցված է 2011-04-07-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 «Margot Honecker: Die meistgehasste Frau der DDR». welt.de. 2007-04-16. Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին. Վերցված է 2009-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «East Germany's Former First Lady Turns 80». Deutsche Welle. 2007-04-17. Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին. Վերցված է 2010-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «"Hallo Margot, alte Hexe"». Stern.de. 2007-04-18. Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին. Վերցված է 2009-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Politicians demand return of Mrs. Honecker from Chile». Spokane Chronicle. 1992-07-31.
  6. М.Болтунов. «Шампанское для Хонеккера» (ռուսերեն). [2]. Վերցված է 2011-04-07-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  7. ECtHR admissibility decision in cases No. 54999/00 ; 53991/00
  8. 8,0 8,1 Петр Левский. «Дело товарищей живет, товарищи доживают» (ռուսերեն). [3]. Արխիվացված է օրիգինալից 2008-09-25-ին. Վերցված է 2011-04-07-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); External link in |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Widow of East German Leader Feted in Nicaragua». SPIEGEL-ONLINE. 2008-07-21. Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին. Վերցված է 2009-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Barkin, Noah (2009-11-01). «Purple witch decries fall of the Wall». Edinburgh: new.scotsman.com. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. Олег АРТЮШИН. «НЕ ВСЕ ПЕРЕВЕРНУЛИСЬ» (ռուսերեն). [4]. Վերցված է 2011-04-07-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն); External link in |publisher= (օգնություն)
  12. «Вдова Хонеккера не собирается возвращаться в Германию» (ռուսերեն). РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին. Վերցված է 2011-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Список Героев Труда ГДР