Լուիս Կորվալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորվալան Լուիս
Luis Alberto Corvalán Lépez
Luis Corvalan cropped portrait.jpg
Լուիս Կորվալանը 1977 թվականին
 
Կուսակցություն՝ Չիլիի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և ուսուցիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 4, 1916
Ծննդավայր Չիլի Պուերտո Մոնտ քաղաքի հարևանությամբ, Պելյուգյուղականհամայնք
Վախճանի օր հուլիսի 21, 2010
Վախճանի վայր Սանտյագո
 
Պարգևներ

Լենինի շքանշան, Կառլ Մարքսի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ

Լուիս Կորվալան (իսպ.՝ Luis Alberto Corvalán Lépez, սեպտեմբերի 4, 1916, Պուերտո-Մոնտ, Լյանկիուե գավառ - հուլիսի 21, 2010, Սանտյագո), չիլիական և միջազգային կոմունիստական ու բանվորական շարժման գործիչ, Չիլիի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ 1932 թվականից։

1936-1940 թվականներին եղել է Կոնսեպսիոն քաղաքի կուսակցական կազմակերպության քարտուղար։ 1940 թվականից՝ ՉԿԿ կենտրոնական օրգան «Սիգլո» («El Siglo») թերթի դիրեկտորի տեղակալ, 1956 թվականից՝ դիրեկտոր։ 1948-1956 թվականներին ղեկավարել է ՉԿԿ ԿԿ քարոզչության բաժինը։ 1952 թվականին ընտրվել է ՉԿԿ ԿԿ-ի, 1956 թվականին՝ ԿԿ-ի քաղաքական հանձնաժողովի անդամ, 1956-1958 թվականներին՝ ՉԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1958 թվականի մարտից ՉԿԿ գլխավոր քարտուղարն է, 1961 թվականից՝ երկրի ազգային կոնգրեսի սենատոր։ Կորվալանը արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի։

1973 թվականի սեպտեմբերի 11-ի զինվորական հեղաշրջումից հետո ձերբակալվել և ավելի քան երեք տարի եղել է բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում։ Համաշխարհային առաջադեմ, հասարակայնության ջանքերի շնորհիվ 1976 թվականի դեկտեմբերին ազատվել է բանտից և վտարանդվել արտասահման։ 1969 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Луис Корвалан. Мирный путь — форма революции // «Проблемы мира и социализма», № 12 (64), 1963. стр.1-9
  • Луис Корвалан. «Крушение советской власти» — 1995.
  • De lo vivido y lo peleado. Memorias — 1997.
  • Луис Корвалан. «Правительство Сальвадора Альенде» («El Gobierno de Salvador Allende») — 2003.
  • Луис Корвалан. Коммунизм и демократия. («Los comunistas y la democracia») — 2008.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 663 CC-BY-SA-icon-80x15.png