Jump to content

Մասնակից:Ժենյա1/Ավազարկղ 20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժենյա1/Ավազարկղ 20

Չարլզ Ջոն Մահոնի (անգլ.՝ Charles John Mahoney; ), անգլո-ամերիկացի դերասան: «Թոնի» մրցանակի դափնեկիր, ինչպես նաև «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների կրկնակի հավակնորդ։ Նրան առավել մեծ ճանաչում է բերել Մարտին Քրեյնի դերը «Ֆրեյզեր» (1993-2004) սիթքոմում, ինչպես նաև «Ինչ-որ բան ասա» (1989), «Բարտոն Ֆինք» (1991) և «Կոտրված սրտերի ակումբ. ռոմանտիկ կատակերգություն» (2000) ֆիլմերում դերերը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահոնին ծնվել է Լանկաշիր վարչաշրջանի Բլեքպուլ գյուղում։ Նա ընտանիքի ութ երեխաներից մեկն է[1][2]։ Նրա հայրը հացթուխ էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի[3][4]։ Մահոնին 18 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ։ Նա սովորել է Քուինսիի համալսարանում և Արևմտյան Իլինոյսի համալսարանում, որտեղ ստացել է անգլերենի մագիստրոսի աստիճան[5]։ 1970-ականներին նա անգլերեն է դասավանդել Արևմտյան Իլինոյսի համալսարանում։ Մահոնին նաև կարճ ժամանակ ծառայել է ԱՄՆ բանակում[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահոնին հիմնականում հայտնի էր թատերական գործերով: Նա նորամուտը նշել է Բրոդվեյում «Կապույտ տերևների տուն» բեմադրությամբ, որը նրան արժանացրել է «Թոնի» մրցանակի: Մեծ էկրանին նրա բեկումնային դերը դարձել է Բարրի Լևինսոնի դերը «Ալյումինե մարդիկ» կատակերգական դրամայում, որից հետո նա հայտնվել է «Ութնյակը դուրս է մնում խաղից» և «Ինչ-որ բան ասա» ֆիլմերում:

Նա հյուրի դեր է ունեցել «Հ. Ե. Լ. Փ.», «Ուրախ ընկերություն» և «Անբնական որոնումներ» սերիալներում, մինչև 1993 թվականին միացել է «Ֆրեյզեր» սիթքոմին։ Գլխավոր հերոսի հոր՝ Մարտին Քրեյնի դերը Մահոնիին բերել է «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Սպուտնիկ» մրցանակների, ինչպես նաև ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի պարգևի, որը նա կիսել է դերասանական կազմի հետ:

Հետագայում հայտնվել է էկրանին «Պացիենտներ» և «Գեղեցկուհիները Քլիվլենդում» սերիալներում՝ հյուրի դերով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահոնին երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել[4]։ Նա ապրել է Իլինոյս նահանգի Օկ-Պարկ քաղաքում[4]։ 1980-ականների կեսերին Մահոնիի մոտ ախտորոշվել էր կոլոռեկտալ քաղցկեղ, որը նա հաղթահարել է[6]։

Մահոնին Դեվիդ Հայդ Պիրսի հետ եղել է «Ֆրեյզեր» սերիալից գործընկերոջ որդու՝ Ջեյն Լիվզի կնքահայրը[7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահոնին2007 թվականին

2014 թվականին Մահոնիի մոտ գլխի և պարանոցի շրջանների քաղցկեղ է ախտորոշվել։ 2018 թվականի փետրվարի 4-ին նա մահացել է կոկորդի քաղցկեղից Չիկագոյի հիվանդանոցում[8][9][10][11]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ֆ Մանհեթենյան ծրագիր The Manhattan Project փոխգնդապետ Կոնրոյ
1986 ֆ Ոսկե փողոցներ Streets of Gold Լինեհան
1987 ֆ Ալյումինե մարդիկ Tin Men Մո Ադամս
1987 ֆ Կասկածյալը Suspect դատավոր Մեթյու Բիշոլ Հելմս
1987 ֆ Լուսնի իշխանությունը Moonstruck Պերրի
1988 ֆ Խելահեղ Frantic դեսպան Ուիլյամս
1988 ֆ Նվիրյալը Betrayed Կարճլիկ
1988 ֆ Ութնյակը դուրս է մնում խաղից Eight Men Out Ուիլյամս «Քիդ» Գլիսոն
1989 ֆ Ինչ-որ բան ասա Say Anything… Ջիմ Կուրտ
1990 ֆ Ռուսական տուն The Russia House Բրեյդի
1991 ֆ Բարտոն Ֆինկ Barton Fink Ուիլըամ Մեյհյու
1993-2004 ս Ֆրեյզեր Frasier Մարտին Քրեյն
1994 ֆ Հադսկերի ձեռքը The Hudsucker Proxy «Արգուս»-ի գլխավոր խմբագիր
1994 ֆ Իրականություն խայթում է Reality Bites Գրանտ Գաբլեր
1995 ֆ [Ամերիկայի նախագահը]] The American President Լեո Սոլոմոն
1996 ֆ Պարզունակ վախ Primal Fear Ջոն Շոնեսի
1996 ֆ Միայն նա է միակը She’s the One պարոն Ֆիզպատրիկ
1998 մֆ Անտց մրջյունը Antz հարբած կոմար Գրեբս
1999 մֆ Պողպատե հսկա The Iron Giant գեներալ Ռոգարդ
2000 ֆ Կոտրված սրտերի ակումբ. ռոմանտիկ կատակերգություն The Broken Hearts Club: A Romantic Comedy Ջեք
2001 մֆ Ատլանտիդա։ Մոռացված երկիր Atlantis: The Lost Empire Престон Уитмор
2003 մֆ Ատլանտիդա: Մայլոյի վերադարձը Atlantis: Milo’s Return Պրեստոն Ուիթմոր
2006 ս Շտապ օգնություն ER Բենեթ Կրեյ
2007 ֆ Սիրահարվել եղբոր հարսնացուին Dan in Real Life Փոփի
2009 ս Պացիենտները In Treatment Ուոլթեր Բարնեթ
2010 ֆ Ողջուն, Ջուլի՛ Flipped Չեթ Դանկան
2011-2014 ս Գեղեցկուհիները Քլիվլենդում Hot in Cleveland Ռոյ / Ռաստի Բենկս
2015 ս Ֆոյլի պատերազմը Foyle’s War Էնդրյու Դել Մար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gorman, Sophie (2014-06-29). «Sitcom star John Mahoney all set for festival return». Irish Independent (անգլերեն).
  2. Dobson, Charlotte (2018-02-06). «Frasier actor John Mahoney's early life in Greater Manchester». Manchester Evening News (անգլերեն).
  3. Kogan, Rick (1994-05-17). «The Curse of John Mahoney». Chicago Tribune (անգլերեն).
  4. 4,0 4,1 4,2 Lane, Harriet (2002-08-04). «Take a chance on me». The Guardian (անգլերեն).
  5. 5,0 5,1 Hayward, Anthony (2018-02-06). «John Mahoney obituary». The Guardian (անգլերեն).
  6. Parsi, Novid (2008-04-01). «John Mahoney | Interview». Time Out (անգլերեն).
  7. Fawn, Desiree (2011-05-25). «Jane Leeves: "There's No Such Thing As A Perfect Parent"». Celebrity Baby Scoop (անգլերեն). {{cite news}}: |archive-url= requires |url= (օգնություն)
  8. Di Nunzio, Miriam (2018-02-05). «Steppenwolf ensemble member John Mahoney has died, starred in 'Frasier'». Chicago Sun-Times.
  9. Chuba, Kirsten (2018-02-05). «John Mahoney Dead: 'Fraiser' Star Dies at 77». Variety (անգլերեն).
  10. Byrge, Duane (2018-02-05). «John Mahoney, the Cantankerous Dad on 'Frasier,' Dies at 77». The Hollywood Reporter.
  11. Jones, Chris (2018-02-06). «John Mahoney, Steppenwolf and 'Frasier' actor who walked away from Hollywood, dead at 77». Chicago Tribune (անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]