Գլխի և պարանոցի շրջանների քաղցկեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխի և պարանոցի շրջանների քաղցկեղ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-9140, 141, 142, 143, 144, 145, 146, 147, 148 և 149
ՀՄԴ-10C07, C14, C32 և C33
 Head and neck cancer Վիքիպահեստում

Գլխի և պարանոցի շրջանի քաղցկեղ, քաղցկեղային հիվանդությունների խումբ, որն սկսվում է բերանի և քթի խոռոչներում, բկանցքում, կոկորդում, հարքթային ծոցերում և թքագեղձերում[1]։ Գլխի և պարանոցի քաղցկեղի ախտանշանները կարող են ներառել՝ չբուժվող ցավ և նորագոյացության առաջացում, չվերացող կոկորդի ցավ, դժվարացած կլլում և ձայնի փոփոխություն[1]։ Կարող է դիտվել նաև արտասովոր արյունահոսություն, դեմքի այտուց և դժվարացած շնչառություն[1]։

Մոտ 75% դեպքերում քաղցկեղի առաջացումը կապված է ալկոհոլի և ծխախոտի չարաշահման հետ[1][2]։ Այլ ռիսկի գործոններ են HPV որոշ տեսակները, ճառագայթային ազդեցությունը, որոշ աշխատանքային պայմանները և Էպշտեյն-Բարրի վիրուսը[1]։ Գլխի և պարանոցի շրջանի քաղցկեղը սովորաբար տափակ բջջային կարցինոմա է[2]։ Ախտորոշումը հաստատվում է բիոպսիայով[1]։ Տարածվածության աստիճանը կարող է որոշվել ախտորոշման ռադիոլոգիական մեթոդներով և արյան հետազոտություններով[1]։

Ծխախոտի և ալկոհոլի օգտագործման սահմանափակումը իջեցնում է հիվանդության զարգացման ռիսկը[2]։ Թեպետ ընդհանուր բնակչության սկրինինգը այնքան էլ արդյունավետ չէ, այնուամենայնիվ բարձր ռիսկի խմբում գտնվողների սկրինինգը կոկորդի հետազոտության ճանապարհով կարող է լինել օգտակար[2]։ Հաճախ գլխի և պարանոցի քաղցկեղը բուժելի է, եթե ախտորոշվում է վաղ շրջանում, ավելի ուշ շրջաններում արդյունավետությունը ավելի թույլ է[2]։ Իրականացվում է համակցված բուժում՝ վիրահատական միջամտություն, ճառագայթային թերապիա, թիրախային թերապիա, քիմիոթերապիա[1]։ Բուժումից հետո հիվանդները երկրորդ անգամ հիվանդանալու բարձր ռիսկի խմբում են[1]։

2015 թվականին գլխի և պարանոցի շրջանի քաղցկեղով հիվանդացածների թիվը կազմել է 5,5 մլն․ (բերանի խոռոչ՝ 2,4 մլն․, բկանցք՝ 1,7 մլն․, կոկորդ՝ 1,4 մլն․)[3], և վերջինս 379,000 մահերի պատճառ է դարձել (բերանի խոռոչ՝ 146,000, բկանցք՝ 127,400, կոկորդ՝ 105,900)[4]։ Բոլորը միասին առավել հաճախ հանդիպող քաղցկեղների մեջ զբաղեցնում են 7-րդ տեղը, իսկ մահացու ելք ունեցողների մեջ՝ 9-րդ տեղը[2]։ ԱՄՆ-ում բնակչության 1%-ն իրենց կյանքի որոշակի ժամանակաշրջանում ենթարկվում է այս ազդեցությանը, որոնց մեջ տղամարդիկ կրկնակի անգամ առավել հաճախ, քան կանայք[1][5]։ Առավել հաճախ հիվանդությունը ախտորոշվում է 55-65 տարեկանում[5]։ Աշխարհի զարգացած երկրներում 42-64% դեպքերում դիտվում է միջինում 5 տարվա կյանք` ախտորոշումից հետո[5][6]։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բկանցքի քաղցկեղը սովորաբար սկսվում է ախտանշաններով, որոնք անվնաս են թվում, դրանցից են մեծացած պարանոցային մակերեսային ավշային հանգույցները, բկանցքի ցավը և խռպոտ ձայնը։ Սակայն նշված վիճակը կարող է շարունակվել և դառնալ քրոնիկ։ Կարող է դիտվել բկանցքում կամ պարանոցում նորագոյացություն կամ ցավ, որոնք չեն անհետանում։ Կարող է դիտվել դժվարացած կամ ցավոտ կլլում, խոսքի դժվարացում, ականջի պերսիստող ցավ։ Առավել հազվադեպ հանդիպող ախտանիշներից են դեմքի մկանային թուլությունը կամ պարալիզը։

Հիմնական ախտանշաններն են՝

  • Պարանոցային շրջանի նորագոյացություն
  • Պարանոցի ցավ
  • Արյուսահոսություն բերանի խոռոչից
  • Ծոցերի խցանում, առավելապես քթըմպանային կարցինոմայի ժամանակ
  • Դժվարացած շնչառություն
  • Լեզվի ցավ
  • Բերանի խոռոչի չանհետացող ցավ կամ անցավ խոց
  • Բերանի խոռոչի չանհետացող սպիտակ, կարմիր կամ գորշ բծեր
  • Ականջների ցավ
  • Արտասովոր արյունահոսություն
  • Նորագոյացություն բերանի խոռոչում, շրթունքներին, լնդերին
  • Պարանոցային ավշային հանգույցների մեծացում
  • Խոսքի աղավաղում (եթե պրոցեսի մեջ ընդգրկված է լեզուն)
  • Խռպոտ ձայն, որը շարունակվում է 6 շաբաթից ավել
  • Դժվարացած կլլում
  • Քաշի կորուստ կամ սննդակարգի փոփոխություն

Բերանի խոռոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանի խոռոչում առավել հաճախ հանդիպում է տափակ բջջային քաղցկեղը, որն ընդգրկում է նաև շուրթերը, լեզուն, բերանի հատակը, լնդերը և կարծր քիմքը։

Բերանի քաղցկեղի առաջացումը խստորեն կապված է ծխախոտի, առավելապես ծամվող տեսակի, և ալկոհոլի օգտագործման հետ։ Այս շրջանի, մասնավորապես լեզվի, քաղցկեղները առավել հաճախ են բուժվում վիրահատական միջամտությամբ, քան գլխի և պարանոցի այլ շրջաններինը։

Վիրահատությունը ներառում է՝

Քթըմպան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղն ախտահարում է քթըմպանը՝ շրջան, որտեղ քթի խոռոչները և Եվստախյան փողերը կապվում են բկանցքի վերին հատվածի հետ։ Չնայած որոշ քթըմպանային քաղցկեղներ կենսաբանորեն նման են գլխի և պարանոցի տափակ բջջային քաղցկեղներին, այնուամենայնիվ «վատ» տարբերակված քթըմպանային կարցինոմա է լիմֆէպիթելիոման, որն ունի հստակ համաճարակաբանություն, կենսաբանություն, կլինիկական դրսևորումներ, բուժում։ Այն բուժվում է որպես առանձին հիվանդություն։

Բկանցք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանըմպանային տափակ բջջային կարցինոմաները սկսվում են բերանըմպանում (բկանցքում)՝ ըմպանի միջին հատվածում, որը ներառում է փափուկ քիմքը, լեզվարմատը և նշիկները։ Նշիկների տափակ բջջային քաղցկեղը ավելի սերտ է կապված է HPV վիրուսով վարակման հետ, քան գլխի և պարանոցի այլ շրջանների քաղցկեղները։ HPV-դրական բերանըմպանային քաղցկեղը, ընդհանուր առմամբ, 54% ավելի բարձր գոյատևման մակարդակով ունի ավելի բարենպաստ ելք, քան HPV-բացասականը[7]։ Սակայն այս առավելությունը ունի HPV-ասոցացված քաղցկեղներից միայն բերանըմպանայինը[8]։

Այս շրջանի քաղցկեղով տառապողները գլխի և պարանոցի այլ շրջանների քաղցկեղների առաջացման բարձր ռիսկի խմբում են[9]։

Ըմպանի ստորին հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմպանի ստորին հատվածը ներառում է տանձաձև ծոցերը, հետին ըմպանային պատը, մատանիաձև աճառի հետին տարածությունը։ Այս շրջանի ուռուցքները հաճախ ախտորոշվում են վաղ փուլերում և ըմպանային ուռուցքներից ամենաանբարենսպաստ կանխատեսումն ունեն։ Կոկորդի շրջանի հարուստ ավշային ցանցի պատճառով հակված են տալու վաղ մետաստազներ։

Կոկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Կոկորդի քաղցկեղ

Քաղցկեղը սկսվում է կոկորդում կամ «ձայնային տուփում»։ Կարող է հանդիպել ձայնալարերում («ձայնային ճեղքի» քաղցկեղ) կամ իրական ձայնալարերի վերին և ստորին հատվածների հյուսվածքներում («վերձայնաճեղքային» կամ «ստորձայնաճեղքային» քաղցկեղ)։ Կոկորդի քաղցկեղի առաջացումը սերտ կապված է ծխելու հետ։

Վիրաբուժական միջամտությունը կարող է ներառել ձայնալարերի փոքր վնասված հատվածների լազերային հատում, մասնակի (կոկորդի մի մասի հեռացում) կամ ամբողջական լարինգէկտոմիա(կոկորդի ամբողջական հեռացում)։ Եթե կոկորդը ամբողջությամբ հեռացվի,մարդը մնում է մշտական տրախեոստոմիայով։ Այդպիսի հիվանդների դեպքում ձայնի վերականգնումը հնարավոր է իրականացնել 3 ճանապարհով՝ կերակրափողային խոսքով, շնչափողա-կերակրափողային պունկցիայով կամ էլեկտրակոկորդով։ Կարող է պահանջվել նաև ինտենսիվ ուսուցում կամ լոգոպեդ և/կամ էլեկտրական սարք։

Շնչափող[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչափողի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում և կարող է նման լինել գլխի և պարանոցի ուռուցքներին։

Թքագեղձերի ուռուցքների մեծ մասը պատճառագիտությամբ, հյուսվածքների ախտահարումով, կլինիկական ընթացքով և բուժումով տարբերվում են գլխի և պարանոցի հասարակ կարցինոմաներից։ Գլխի և պարանոցի այլ հազվադեպ հանդիպող ուռուցքներից են՝ տերատոմաները, ադենոկարցինոմաները, ադենոիդ կիստոզ և մուկոէպիդերմալ կարցինոմաները[10]։ Առավել հազվադեպ են մարսողական համակարգի վերին բաժինների մելանոմաները և լիմֆոմաները։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ԴՆԹ-ը օքսիդանում է և վնասվում, երկու ամենահաճախ հանդիպող վնասումները փոխակերպում են գուանինը 8-հիդրօքսիգուանինի կամ 2,6-դիամինո-4-հիդրօքսի-5-ֆորմամիդոպիրիմիդինի։

Ալկոհոլ և ծխախոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 75% դեպքերում հիվանդության պատճառը ալկոհոլի և ծխախոտի օգտագործումն է[1]։

Ծխելը գլխի և պարանոցի քաղցկեղի առաջացման գլխավոր ռիսկի գործոններից է։ Ծխախոտի ամենակարևոր քաղցկեղածին բաղադրիչը ակրիլոնիտրիլն է[11] (դիտել՝ Ծխել)։ Ակրիլոնիտրիլը անուղղակիորեն վնասում է ԴՆԹ-ն օքսիդատիվ սթրեսի միջոցով` հանգեցնելով ԴՆԹ-ի կազմում մուտագեն ազդեցություն ունեցող 8-օքսո-2'-դեօքսիգուանոզինի (8-օքսո-դԳ) և ֆորմամիդոպիրիմիդինի մակարդակների բարձրացմանը[12] (դիտել նկարը)։ Վերջին երկուսը մուտագեն են[13][14]։ ԴՆԹ- գլիկոզիլազա NEIL-1-ը կանխում է մուտագենեզը 8-օքսո-դԳ-ի[15] միջոցով և դուրս բերում ֆորմամիդոպիրիմիդինը ԴնԹ-ից[16]։

Այնուամենայնիվ, ծխախոտ ծխողների մոտ կա գլխի և պարանոցի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ, որը ամբողջ բնակչության շրջանում աճել է 5-25 անգամ[17]։

Նախկին ծխողների մոտ գլխի և պարանոցի տափակ բջջային քաղցկեղի ռիսկն աճում է ծխելը թողնելուց 20 տարի անց։ Ամբողջ աշխարհով ալկոհոլի և ծխախոտի լայն կիրառումը և այս քաղցկեղների մեծ կապը վերջիններիս հետ դարձնում է դրանք իդեալական թիրախ քաղկեղի լայնածավալ կանխարգելման համար։

Առանց ծխի ծխախոտը հանդիսանում է բերանըմպանային քաղցկեղի պատճառ[18]։ Վերջինիս պատճառ է նաև ծխախոտի ծուխը[19]։

Այլ էկոլոգիական կարցինոգեններից են, ներառյալ մասնագիտական ազդեցությունները, նիկելի մաքրումը, գործվածքային թելերի ազդեցությունը և փայտամշակումը։ Մարիխուանայի օգտագործումը, առավելապես երիտասարդների շրջանում, բերում է տափակ բջջային քաղցկեղի դեպքերի ավելացմանը[20], մինչդեռ այլ ուսումնասիրությունները պնդում են, որ օգտագործումը համակցված չէ բերանի տափակ բջջային կարցինոմայի դեպքերի ավելացման կամ նվազման հետ[21][22]։

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի, վերամշակված մսի, կարմիր մսի չարաշահումը կապված են գլխի և պարանոցի քաղցկեղի դեպքերի բարձր տոկոսի հետ այն դեպքում, երբ թարմ և եփած բանջարեղենի օգտագործումը պաշտպանում է հիվանդությունից[23]։

Վիտամին E չի կանխում լեյկոպլակիայի զարգացումը և սպիտակ վահանիկների առաջացումը, որոնք լորձաթաղանթների կարցինոմաների նախանշան են չափահաս ծխողների շրջանում[24]։ Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել ծխողների շրջանում վիտամին Е-ի և բետա-կարոտինի համակցման կապը բերանըմպանի քաղցկեղի վաղ փուլերի հետ և վիտամին օգտագործողների շրջանում հիվանդության ավելի վատ կանխատեսումը[25]։

Ընկույզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեկա ընկույզ օգտագործելը կապված է գլխի և պարանոցի տափակ բջջային քաղցկեղի բարձր ռիսկի հետ[1][26]։

Վարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու պապիլոմա վիրուս (HPV)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի և պարանոցի որոշ քաղցկեղների պատճառ է Մարդու պապիլոմա վիրուսը[1]։ Մասնավորապես գլխի և պարանոցի տափակ բջջային կարցինոմայի (ԳՊՏԲՔ) պատճառային գործոն է HPV16[27][28]։ ԳՊՏԲՔ-ի մոտավորապես 15-25% պարունակում է HPV-ի գենոմային ԴՆԹ[29], իսկ վարիացիաները հիմնված են ուռուցքի տեղակայման վրա[30], առավելապես HPV դրական բերանըմպանային քաղցկեղը բարձր տարածվածությամբ նշիկներում, որտեղ 45-67% դեպքերում հայտնաբերվել է HPV ԴՆԹ[31], ավելի հազվադեպ ըմպանի ստորին հատվածում (13%–25%) և ամենահազվադեպը բերանի խոռոչում (12%–18%) և կոկորդում (3%–7%)[32][33]:

Որոշ փորձագետների կարծիքով նշիկների քաղցկեղների մինչև 50% կարող է ինֆեկցված լինել HPV-ով, դրանցից միայն 50%-ի հավանական պատճառն է HPV (հակառակ ալկոհոլային (սպիրտ) և ծխախոտային (ծխախոտ) պատճառագիտության)։ HPV-ի դերը մնացած 25-30% դեռ պարզաբանված չէ[34]։ Օրալ սեքսը զերծ չէ ռիսկից և նշանակալի դեր ունի HPV-կապակցված գլխի և պարանոցի քաղցկեղի առաջացման գործում[35]։

HPV-16 դրական կարգավիճակը կապված է HPV-բացասական ԲՏԲՔ-ի (բերանի տափակ բջջային քաղցկեղ) համեմատ բարելավված կանխատեսման հետ[36]։

HPV-ն կարող է առաջացնել ուռուցք մի քանի ուղիներով[37] ՝

  1. E6 և E7 ուռուցքածին սպիտակուցներով
  2. Քաղցկեղային սուպրեսոր գեների ընկճումով
  3. Ուռուցքածինների քանակի ավելացումով
  4. Այլընտրանքային ոչ ֆունկցիոնալ պատճենների առաջացումով
  5. Միջքրոմոսոմային վերադասավորումներով
  6. Ընդունող գենոմի մեթիլացումով և նմուշների ստեղծումով, որոնք արտադրվում են նույնիսկ եթե վիրուսը չի ներմուծվում ընդունող գենոմի մեջ Քաղցկեղի մակածումը կարող է կապված լինել վիրուսային օնկոսպիտակուցների սինթեզի հետ, մասնավորապես E6 և E7, կամ այլ մեխանիզմների հետ, որոնց մեծ մասը պայմանավորված է վիրուսի ներմուծումով։ Դրացից են այլընտրանքային պատճենների առաջացումը, ուռուցքային ճնշիչների ընկճումը, ԴՆԹ-ի ամպլիֆիկացիայի բարձր մակարդակը, միջքրոմոսոմային վերադասավորումները կամ ԴՆԹ-ի մեթիլացման նմուշների փոփոխությունները, վերջինս ունակ է իրականանալու, եթե նույնիսկ վիրուսը հայտնաբերվում է էպիսոմներում[30][38]։ E6 հեռանում է p53-ից՝ նպաստելով p53 քայքայմանը, երբ pRb ընկճում է E7: p53 կանխում է բջիջների աճը այն դեպքում, երբ ԴՆԹ-ն վնասված է ապոպտոզի ակտիվացման հետևանքով։ p21 կինազա է, որը արգելակում է D ցիկլինի/Cdk4 ձևավորումը` խուսափելով pRb ֆոսֆորիլացումից և դրանով կանխում է E2F-ի անջատումը՝ տրանսկրիպցիոն գործոնի, որը պայմանավորում է բջջի պրոլիֆերացիային(բազմացմանը) մասնակցող գեների ակտիվացումը։ pRb կապված է մնում E2F-ին, մինչդեռ այս ֆոսֆորիլացման գործողությունը կանխում է պրոլիֆերացիայի(բազմացման) ակտիվացումը։ E6 և E7 սիներգիստներ են բջջի տրիգերային առաջընթացի ցիկլում և, հետևաբար, p53 և Rb քաղցկեղային սուպրեսորների ինակտիվացումով պայմանավորված չկարգավորվող պրոլիֆերացիայի(բազմացման) գործընթացում։ Վիրուսի ներմուծումը հակված է իրականանալու օնկոգեններում և դրանց հարևանությամբ կամ քաղցկեղային սուպրեսոր գեներում և այդ պատճառով է, որ վիրուսի ներմուծումը կարող է նպաստել ուռուցքային առանձնահատկությունների դրսևորմանը[38]։

Էպշտեյն-Բարրի վիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպշտեյն-Բարրի վիրուսով (EBV) վարակումը կապված է քթըմպանային քաղցկեղի հետ։ Քթըմպանային քաղցկեղը ունի էնդեմիկ օջախներ Միջերկրածովյան և Ասիական որոշ երկրներում, որտեղ կարող են չափվել հակամարմինների տիտրերը բարձր ռիսկի խմբում գտնվողների սկրինինգի համար։ Քթըմպանային քաղցկեղը կապված է նաև աղի ձկան չարաշահման հետ, որը կարող է պարունակել նիտրիտների բարձր մակարդակ։

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթվային ռեֆլյուքսը կամ կոկորդի ռեֆլյուքսը նույնպես հիվանդության առաջացման գլխավոր գործոններից են։ Եթե ստամոքսահյութն անցնում է կերակրափող, վնասում է վերջինիս մակերեսը և բարձրացնում է կոկորդի քաղցկեղի նկատմամբ զգայունությունը։

Արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո պացիենտները գտնվում են բերանի տափակ բջջային քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի խմբում։ Հետփոխպատվաստումային քաղցկեղը կարող է ունենալ ավելի ագրեսիվ բնույթ առավել անբարենսպաստ կանխատեսումով, համեմատած առանց փոխպատվաստման հիվանդների[39]։ Արդյունքում կառաջանա ամբողջ կյանքի ընթացքում շարունակվող իմուն անբավարարություն և քրոնիկ բերանային տրանսպլանտատը տիրոջ դեմ հիվանդությունը[39]։

Այլ հնարավոր պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի գործոնների մեծ բազմազանություն, որոնք կարող են բարձրացնել կոկորդի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Այդ գործոններից են ծխելը կամ ծխախոտ ծամելը, ալկոհոլի չարաշահումը, վիտամիններով աղքատ սննդամթերքների օգտագործման հետևանքով առաջացած վիտամինային անբավարարությունը (ավելի ծանր է, երբ պայմանավորված է ալկոհոլի չարաշահումով), իմուն անբավարարությունը, ասբեստի ազդեցությունը, փայտի փոշու կամ ներկանյութերի երկարատև ազդեցությունը, նավթ արդյունաբերության քիմիկատները և 55-ից բարձր տարիքը։ Այլ ռիսկի գործոններից են սպիտակ վահանիկների և բծերի առաջացումը բերանում, որը հայտնի է որպես լեյկոպլակիա[10], մոտ 1/3 դեպքերում այն վերածվում է քաղցկեղի։ Նշանակալի դեր ունի նաև բետոնի, ինչպես նաև քարերի հատումից առաջացած քվարց պարունակող փոշու ներշնչումը, առավել ևս փակ տարածություններում՝ նկուղում, ավտոտնակում, պահեստում։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պացիենտը սովորաբար դիմում է բժշկի, երբ ունի վերը նշված 1 կամ ավել ախտանշաններին համապատասխան գանգատներ։ Հիվանդության ախտորոշումը կատարվում է ասեղային բիոպսիայով և հյուսվածաբանական ախտորոշումով։ Բուժման օպտիմալ ստրատեգիայի ընտրությանն ուղղված բազմատեսակ քննարկումներն իրականացվում են ուռուցքաբանի, ճառագայթային ուռուցքաբանի, վիրաբույժ- ուռուցքաբանի կողմից։

Հյուսվածաբանական ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդի քաղցկեղները դասակարգվում են ըստ իրենց հյուսվածաբանության կամ բջջային կազմի, ինչպես նաև բերանի խոռոչում և պարանոցում իրենց տեղակայմանը համապատասխան։ Կախված տեղակայումից կոկորդի որոշ քաղցկեղներ առավել ագրեսիվ են, քան մյուսները։ Ախտորոշման փուլը ևս կրիտիկական գործոն է կոկորդի քաղցկեղի կանխատեսման հարցում։ Բուժման ուղենիշ է բոլոր քթըմպանային տափակ բջջային կարցինոմաների դեպքում կատարել HPV առկայությունը ստուգող թեստ[40]։

Տափակ բջջային կարցինոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափակ բջջային կարցինոման քաղցկեղ է, որն ախտահարում է տափակ եղջերացող բջիջները, վերջինս էպիթելային բջիջների տեսակ է մաշկում և լորձաթաղանթներում։ Այն կազմում է գլխի և պարանոցի քաղցկեղների 90%-ից ավել մասը[41], ներառյալ կոկորդի քաղցկեղը[10]։ Տափակ բջջային կարցինոման առավել հաճախ հանդիպում է 40-ից բարձր տարիքի տղամարդկանց շրջանում, որի անամնեզում նշվում է մեծ քանակությամբ ալկոհոլի զուգակցումը ծխախոտի հետ։ Ուռուցքի մարկեր Cyfra 21-1 կարող է լինել օգտակար տափակ բջջային կարցինոմայի (ԳՊՏԲՔ) ախտորոշման հարցում[42]։

Ադենոկարցինոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադենոկարցինոման էպիթելային հյուսվածքի քաղցկեղ է, որն ունի գեղձային բնութագրիչներ։ Գլխի և պարանոցի քաղցկեղների մի քանի տեսակներ ադենոկարցինոմաներ են (կամ աղիքային կամ ոչ աղիքային տիպի)[41]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելման միակ ամենաարդյունավետ ձևն է հայտնի ռիսկի գործոններից (ինչպես նկարագրվել է վերևում) զերծ մնալը։ Կանոնավոր ատամնաբուժական զննումը կարող է հայտնաբերել բերանի խոռոչի նախաքաղցկեղային ախտահարումները[1]։ Բերանի, գլխի և պարանոցի վաղ ախտորոշված քաղցկեղները կարող են բուժվել առավել հեշտ և ապրելու հավանականությունը ավելի բարձր է[1]։ Դեռևս 2017-ին դեռ հայտնի չէր HPV վակցինաների գոյությունը, որպես գլխի և պարանոցի քաղցկեղի կանխարգելման միջոց[1]։

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշման և տեղային կառավարման զարգացումը, ինչպես նաև թիրախային թերապիան, նպաստել են գլխի և պարանոցի քաղցկեղով տառապողների կյանքի որակի բարելավմանը[43]։ Հյուսվածաբանական ախտորոշումից հետո, երբ որոշվում և հաստատվում է ուռուցքի աստիճանը, յուրաքանչյուր քաղցկեղի համար կիրառվող համապատասխան բուժումը կախված է որոշ փոփոխականներից՝ քաղցկեղի տեղակայումից, բուժման տարբերակներով հարաբերական հիվանդացությունից, ուղեկցող հիվանդություններից, սոցիալական պայմաններից, նախկինում քաղցկեղի առկայությունից, մարդու առանձնահատկություններից։ Բուժման պլանավորումը պահանջում է բազմապրոֆիլային մոտեցում։

Վիրաբուժական կտրվածքը և ճառագայթային թերապիան, հանդիսանալով գլխի և պարանոցի քաղցկեղների բուժման հիմնական տարբերակ, շարունակում են մնալ բուժման ստանդարտ բազմաթիվ դեպքերում։ Առանց շրջանային (ռեգիոնալ) մետաստազների փոքր քաղցկեղների (I և II փուլ) դեպքում իրականացվում է վիրահատական միջամտություն կամ ճառագայթային թերապիա։ Առաջնային մեծ և շրջանային (ռեգիոնալ) մետաստազներով քաղցկեղների դեպքում (III կամ IV փուլ) հիմնականում պլանավորվում է ամբողջական վիրաբուժական հեռացման և նախա- կամ հետվիրահատական ճառագայթային թերապիայի համակցում։ Վերջին ժամանակներում, քանի որ ողջ մնալու և վերահսկման պատմական ցուցանիշները ճանաչվում են ոչ այնքան բավարար, ավելի մեծ ուշադրություն է դարձվում ինդուկցիոն և ուղեկցող քիմիոթերապիայի բազմաթիվ սխեմաների օգտագործմանը։

Վիրաբուժական միջամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի և պարանոցի քաղցկեղի շատ տեսակների հաճախակի օգտագործվող բուժման տարբերակ է վիրաբուժական միջամտությունը։ Սովորաբար բուժման նպատակը ուռուցքային բջիջների ամբողջական հեռացումն է։ Մասնավորապես դա բարդ է, երբ քաղցկեղը տեղակայված է կոկորդի շրջանում և, որպես արդյունք, մարդուն կարող է զրկել խոսելու ունակությունից։ Վիրաբուժությունը նաև ներառում է պարանոցային ավշային հանգույցների ամբողջական կամ մասնակի հեռացումը՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով։

Բուժման այլ տարբերակ է CO2 լազերային վիրաբուժությունը։ Տրանսօրալ (մուտքը՝ բերանի խոռոչից) լազերային միկրովիրաբուժությունը թույլ է տալիս վիրաբույժներին հեռացնել ձայնային ճեղքի ուռուցքները առանց արտաքին կտրվածքի։ Դա նաև մուտք է ստեղծում դեպի ուռուցքներ, որոնք հասանելի չեն։ Վիրահատության ընթացքում վիրաբույժը և պաթոլոգը աշխատում են միասին՝ գնահատելու համար հեռացման ճշգրտությունը («սահմանային կարգավիճակ»)՝ նվազագույնի հասցնելով վնասված և հեռացված նորմալ հյուսվածքների քանակը[44]։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս հիվանդին հետվիրահատական շրջանում ունենալ առավելագույն հնարավոր խոսակցական և կլլման ֆունկցիաներ[45]։

Ճառագայթային թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճառագայթային թերապիան բուժման առավել տարածված մեթոդն է։ Գոյություն ունեն վերջինիս տարբեր տեսակներ, ներառյալ 3D կոնֆորմացիոն ճառագայթային թերապիան, մոդուլացված ինտենսիվության ճառագայթային թերապիան, պրոտոնային թերապիան և բրախիթերապիան, որոնք էլ սովորաբար օգտագործվում են գլխի և պարանոցի քաղցկեղի բուժման համար։ ԱՄՆ-ում և Եվրոպայում բուժում ստացողների մեծ մասը ստանում են մոդուլացված ինտենսիվության ճառագայթային թերապիա՝ օգտագործելով ֆոտոնների բարձր էներգիան։ Բարձր դեղաչափերով գլխի և պարանոցի ճառագայթումը համակցվում է վահանաձև գեղձի և հիպոֆիզի դիսֆունկցիայի հետ[46]։

Քիմիոթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բկանցքի քաղցկեղի պարագայում քիմիոթերապիան հիմնականում չի կիրառվում որպես բուժման մեթոդ։ Սակայն այն կիրառվում է անցանկալի մետաստազների առաջացումը կանխարգելելու համար, դրանով իսկ կանխելով մարմնի այլ մասերի ախտահարումը։ Քիմիոթերապիայի տիպիկ բաղադրիչներն են են պակլիտաքսելը և կարբոպլատինը։ Ցետուքսիմաբը նույնպես կիրառվում է բկանցքի քաղցկեղի բուժման համար։

Գլխի և պարանոցի հստակ տեղակայում ունեցող քաղցկեղցների բուժման հարցում հիանալի արդյունք է ցույց տվել դոցետաքսելը։ Վերջինս, համակցված ցիսպլատինի և ֆտորուրացիլի հետ, միակ տաքսանն է, որը հաստատվել է ԱՄՆ սննդի և դեղերի վերահսկման դեպարտամենտի կողմից որպես գլխի և պարանոցի ոչ վիրահատելի, հստակ տեղակայում ունեցող տափակ բջջային կարցինոմայի բուժման միջոց[47]։

Հաճախ մոդուլացված ինտենսիվության ճառագայթային թերապիայի սեանսի ընթացքում ներերակային տրվում է ամիֆոստինը։ Վերջինս պաշտպանում է լնդերը և թքագեղձերը ճառագայթման բացասական ասդեցությունից։

Ֆոտոդինամիկ թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոտոդինամիկ թերապիան կարող է արդյունավետ լինել լորձային դիսպլազիայի և գլխի և պարանոցի փոքր քաղցկեղների դեպքում[10]։ Ամֆինեքսը դրական արդյունք է տալիս վաղաժամ բուժման ընթացքում[48]։

Թիրախային թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիրախային թերապիան, համաձայն Քաղցկեղի Ազգային Ինստիտւտի, բուժման տարբերակ է, որն «օգտագործելով է դեղեր կամ այլ նյութեր, ինչպիսիք են՝ մոնոկլոնալ հակամարմինները, հայտնաբերում և ոչնչացնում է քաղցկեղային բջիջները առանց վնասելու նորմալ բջիջները»։ Թիրախային բուժման որոշ տեսակներ, որոնք կիրառվում են գլխի և պարանոցի տափակ բջջային քաղցկեղների բուժման համար, ներառում են ցետուքսիմաբը, բեվացիզումաբը և էրլոտինիբը։

Սկսած 2006 թվականից ռանդոմիզացված կլինիկական հետազոտության հրապարակումից, որտեղ համեմատվում էին միայն ճառագայթային թերապիան և ճառագայթային թերապիայի համակցումը ցետուքսիմաբի հետ, որակապես ամենալավ արդյունք է ցույց տվել ցետուքսիմաբը[49]։ Ուսունասիրությունը ցույց է տվել, որ ցետուքսիմաբի և ճառագայթային թերապիայի համակցումը, համեմատած առանձին ճառագայթային թերապիայի կիրառման հետ, բարելավում է հիվանդության տեղային վերահսկումը և բարձրացնում ապրելիության մակարդակը՝ էականորեն չառաջացնելով կողմնակի էֆեկտներ, ինչը սպասելի էր քիմիաճառագայթային թերապիայի զուգակցված կիրառման դեպքում, որը ներկայումս գլխի և պարանոցի հարաճող քաղցկեղի բուժման ոսկե ստանդարդտն է։

Ուսումնասիրությունները,որոնք ուղղված են ցետուքսիմաբի դերի պարզաբանմանը այս հիվանդության մեջ, դեռևս շարունակվում են։

Այլ ուսումնասիրությունները գնահատել են ցետուքսիմաբի ավելացման դերը հասարակ քիմիոթերամիային (ցիսպլատինին) և համեմատել արդյունքները ցիսպլատինի առանձին կիրառման հետ։ Սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցետուքսիմաբի ավելացումը չի բարելվել հիվանդների և հիվանդություն չունեցողների ողջ մնալու արդյունքները[50]։

Սակայն, մեկ այլ հետազոտություն, որն ավարտվել է 2007 թվականի մարտին, հայտնաբերել է ողջ մնալու դրական արդյունքներ։

2010 թվականի ակնարկը եզրակացրեց, որ ցետուքսիմաբի և պլատին/5-ֆտորուրացիլի համակցումը պետք է դիտարկվի որպես ներկայիս առաջնագծային ստանդարտ ռեժիմ[51]։

Գենդիցինը գենային թերապիա է, որն oգտագործում է ադենովիրուսը քաղցկեղային սուպրեսոր p53 գենը բջիջներին հասցնելու նպատակով։ Այն հաստատվել է 2003 թվականին Չինաստանում գլխի և պարանոցի տափակ բջջային կարցինոմայի բուժման նպատակով[52]։

Պարզաբանվել է նաև գլխի և պարանոցի HPV+ և HPV- քաղցկեղների մուտացիոն բնույթը, հետագայում ապացուցելով, որ դրանք սկզբունքորեն տարբեր հիվանդություններ են[53]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ գլխի և պարանոցի քաղցկեղները (առավելապես կոկորդի և բերանի խոռոչի) վաղ փուլերում ունեն բուժման բարձր մակարդակ, հիվանդների մինչև 50% ունի հարաճող հիվանդություն[54]։ Տեղային հարաճող դեպքերում բուժման էֆեկտիվությունը նվազում է։ Վերջինիս բուժման հնարավորությունը հակադարձ համեմատական է ուռուցքի չափերին և, առավել շատ, շրջանային (ռեգիոնալ) հանգույցի ներգրավվածության աստիճանին։

Ամերիկյան և եվրոպական համաձայնագրային ժողովները (AJCC և UICC) սահմանել են գլխի և պարանոցի տափակ բջջային կարցինոմաների փուլային դասակարգման համակարգեր։ Վերջիններս փորձում են ստանդարտացնել կլինիկական փորձերի կրիտերիաները հետազոտական աշխատանքների համար և որոշել հիվանդության կանխատեսումային կատեգորիաները։ Գլխի և պարանոցի տափակ բջջային քաղցկեղների փուլերը դասակարգվում են համաձայն TNM կլասիֆիկացիոն համակարգի (T` ուռուցքի չափ և ձև, N՝ ավշային հանգույցներում մետաստազների առկայություն կամ բացակայություն, М՝ հեռակա մետաստազների առկայություն կամ բացակայություն)։ T, N, M բնութագրիչները միավորվում են դասակարգելու քաղցկեղի «փուլերը» I մինչև IVB.[55]։

Երկրորդ անգամ առաջացած առաջնային քաղցկեղի խնդիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նորագույն մեթոդներով պայմանավորված ողջ մնալու դրական արդյունքները խաթարվել են գլխի և պարանոցի տափակ բջջային կարցինոմայից (ԳՊՏԲԿ ) բուժված մեծաքանակ մարդկանց պատճառով, որոնց մոտ հետագայում երկրորդ անգամ են զարգացել առաջնային ուռուցքներ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջինիս առաջացման հաճախականությունը 20 տարեկանների շրջանում կազմում է 9%[56] -23%[57]: ԳՊՏԲԿ սկզբնական փուլերում իրականացված հաջողակ բուժումից հետո երկարատև ողջ մնալու գլխավոր խոչընդոտը երկրորդ անգամ զարգացած առաջնային ուռուցքներն են[58]։ Դրանց դեպքերի բարձր հաճախականությունը միևնույն կարցինոգենի ազդեցությանն ենթարկվելու արդյունք է, որը պատասխանատու է սկզբնական առաջնային պրոցեսի համար և կոչվում է դաշտային քաղցկեղածնություն։

Մարսողական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ բկանցքի քաղցկեղը կարող է խաթարել մարդու ուտելու և կլլման ունակությունները, հետևաբար այն ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա։ Կլլման դժվարացումը կարող է մարսողության սկզբնական փուլերում մարդու մոտ առաջացնել շնչահեղձություն սննդի ընդունումից և ընկճել սննդագնդիկի հետագա անցումը դեպի կերակրափող և ավելի ստորին բաժիններ։

Բկանցքի քաղցկեղի բուժումը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե՛ մարսողական համակարգի, թե՛ այլ օրգան-համակարգերի վրա։ Ճառագայթային թերապիան կարող է առաջացնել սրտխառնոց և փսխում, ինչը կարող է զրկել օրգանիզմը կենսական կարևոր հեղուկներից (չնայած, անհրաժեշտության դեպքում, այն կարող է լրացվել ներերակային հեղուկների ներմուծման շնորհիվ)։ Հաճախակի փսխումները կարող են բերել օրգանիզմի էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարմանը, որն ունենում է շատ լուրջ հետևանքներ սրտի նորմալ գործունեության վրա։ Այն կարող է նաև խանգարել ստամոքսահյութի թթվային հավասարակշռությունը, որը բացասական ազդեցություն է ունենում մարսողական համակարգի, առավելապես ստամոքսի և կերակրափողի լորձաթաղանթների վրա։

Շնչառական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բկանցքի քաղցկեղի որոշ տեսակների դեպքում բերանի և քթի հետին հատվածի օդային անցուղիները կարող են արգելափակվել ուռուցքի և բաց վնասվածքների այտուցի պատճառով։ Եթե ուռուցքը բկանցքի ստորին հատվածում է այն ունի տարածվելու հակում դեպի թոքեր և ազդելու մարդու շնչառության վրա, սա առավել հավանական է, եթե հիվանդը ծխող է, քանի որ այս մարդիկ շատ ընկալունակ են թոքերի քաղցկեղի նկատմամբ։

Այլ օրգան-համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ցանկացած քաղցկեղի դեպքում, մետաստազները ազդում են մարմնի տարբեր հատվածների վրա, տարածվում բջջից բջիջ և օրգանից օրգան։ Օրինակ, եթե այն տարածվի դեպի ոսկրածուծ, ապա կընկճի բավարար քանակությամբ էրիթրոցիտների արտադրությունը և լեյկոցիտների և իմուն համակարգի ֆունկցիոնալության վրա, տարածվելով դեպի արյունատար համակարգ՝ կընկճի բջիջների թթվածնամատակարարումը, նաև բկանցքի քաղցկեղը կարող է ազդել նյարդային համակարգի վրա՝ անհնար դարձնելով մարմնի վերահսկումն ու կարգավորումը վերջինիս կողմից։

Բուժման կողմնակի էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված կիրառվող բուժման տեսակից՝ գլխի և պարանոցի քաղցկեղով տառապող մարդկանց շրջանում կարող են դիտվել հետևյալ ախտանշաններն ու բուժման կողմնակի էֆեկտները[10]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004թ․ բերանըմպանային քաղցկեղից մահերի թվի տարիքային դասակարգում 100,000 մարդկանց հաշվարկով։[59]
     no data      less than 2      2-4      4-6      6-8      8-10      10-12      12-14      14-16      16-18      18-20      20-25      more than 25

ԱՄՆ-ում գլխի և պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի թիվը 2006 թվականին կազմել է 40,490, որը կազմում է չափահասների մոտ չարորակ ուռուցքների մոտ 3%։ 2006 թվականին հիվանդության պատճառով մահացել է 11,170 մարդ[60]։ Ամբողջ աշխարհում տարեկան հիվանդացությունը գերազանցում է կես միլլիոնը։ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում ուռուցքները սովորաբար սկսվում են բերանի խոռոչից, բերանըմպանից, կոկորդից, մինչդեռ Միջերկրածովյան երկրներում և Հեռավոր Արևելքում առավել տարածված է քթըմպանային քաղցկեղը։ Հարավարևելյան Չինաստանում և Թայվանում գլխի և պարանոցի քաղցկեղը, մասնավորապես քթըմպանային քաղցկեղը երիտասարդ տղամարդկանց մահվան ամենատարածված պատճառն է[61]։

  • 2008 թվականին ԱՄՆ-ում պատահել են բերանի խոռոչի քաղցկեղի 22,900 դեպք, կոկորդի՝ 12, 250 դեպք, ըմպանի՝ 12,410[10]։
  • 2002 թվականին կանխատեսվել է 7,400 ամերիկացիների մահ այս քաղցկեղներից[62]։
  • Բկանցքի քաղցկեղի 70%-ից ավելին հայտնաբերվել է սկզբնական փուլերում[63]։
  • Տղամարդկանց մոտ հիվանդությունն ախտորոշվել է 89%-ով ավելի հաճախ, քան կանանց, տղամարդկանց շրջանում մահացության աստիճանը 2 անգամ գերազանցում է կանանց[62]։
  • Աֆրոամերիկացիները տառապում են գլխի և պարանոցի քաղցկեղի առավել վաղ տարիքում հիվանդացությամբ, մահացության բարձր մակարդակով և հիվանդության հարաճող ընթացքով[54]։ Սպիտակամորթների, ասիացիների և իսպանացիների հետ համեմատած՝ աֆրոամերիկացիներն ունեն կոկորդի քաղցկեղով հիվանդացության առավել բարձր մակարդակ։ Վերջիններիս շրջանում հիվանդությունից ողջ մնալու հավանականությունն ավելի ցածր է[10]։
  • Ծխելը անմիջականորեն կապված է քթըմպանային (բկանցքի) քաղցկեղից մահացության հետ[64]։
  • Տարիքի հետ գլխի և պարանոցի քաղցկեղը առաջացումը ավելանում է, հատկապես 50 տարեկանից հետո։ Հիվանդների մեծ մասը 50 - 70 տարեկան են[10]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրված է գլխի և պարանոցի քաղցկեղի դեպքում իմուն անցակետային արգելակիչներով իմունոթերապիան[65]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Head and Neck Cancers». NCI. 2017 թ․ մարտի 29. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 World Cancer Report 2014. World Health Organization. 2014. էջեր Chapter 5.8. ISBN 978-9283204299.
  3. GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 5,2 «SEER Stat Fact Sheets: Oral Cavity and Pharynx Cancer». SEER. 2016 թ․ ապրիլ. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. Beyzadeoglu, Murat; Ozyigit, Gokhan; Selek, Ugur (2014). Radiation Therapy for Head and Neck Cancers: A Case-Based Review (անգլերեն). Springer. էջ 18. ISBN 9783319104133. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. O’Rorke, M.A.; Ellison, M.V.; Murray, L.J.; Moran, M.; James, J.; Anderson, L.A. (2012 թ․ դեկտեմբեր). «Human papillomavirus related head and neck cancer survival: A systematic review and meta-analysis» (PDF). Oral Oncology. 48 (12): 1191–1201. doi:10.1016/j.oraloncology.2012.06.019. PMID 22841677. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. Ragin, Camille C. R.; Taioli, Emanuela (2007 թ․ հոկտեմբերի 15). «Survival of squamous cell carcinoma of the head and neck in relation to human papillomavirus infection: Review and meta-analysis». International Journal of Cancer. 121 (8): 1813–1820. doi:10.1002/ijc.22851. PMID 17546592.
  9. Krishnatreya, M; Rahman, T; Kataki, AC; Das, A; Das, AK; Lahkar, K (2013). «Synchronous primary cancers of the head and neck region and upper aero digestive tract: defining high-risk patients». Indian Journal of Cancer. 50 (4): 322–6. doi:10.4103/0019-509x.123610. PMID 24369209.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Ridge JA, Glisson BS, Lango MN, et al. "Head and Neck Tumors" Արխիվացված 2009-07-20 Wayback Machine in Pazdur R, Wagman LD, Camphausen KA, Hoskins WJ (Eds) Cancer Management: A Multidisciplinary Approach Արխիվացված 2013-10-04 Wayback Machine. 11 ed. 2008.
  11. Cunningham FH, Fiebelkorn S, Johnson M, Meredith C (2011). «A novel application of the Margin of Exposure approach: segregation of tobacco smoke toxicants». Food Chem. Toxicol. 49 (11): 2921–33. doi:10.1016/j.fct.2011.07.019. PMID 21802474.
  12. Pu X, Kamendulis LM, Klaunig JE (2009). «Acrylonitrile-induced oxidative stress and oxidative DNA damage in male Sprague-Dawley rats». Toxicol. Sci. 111 (1): 64–71. doi:10.1093/toxsci/kfp133. PMC 2726299. PMID 19546159.
  13. Kalam MA, Haraguchi K, Chandani S, Loechler EL, Moriya M, Greenberg MM, Basu AK (2006). «Genetic effects of oxidative DNA damages: comparative mutagenesis of the imidazole ring-opened formamidopyrimidines (Fapy lesions) and 8-oxo-purines in simian kidney cells». Nucleic Acids Res. 34 (8): 2305–15. doi:10.1093/nar/gkl099. PMC 1458282. PMID 16679449.
  14. Jena NR, Mishra PC (2013). «Is FapyG mutagenic?: Evidence from the DFT study». Chemphyschem. 14 (14): 3263–70. doi:10.1002/cphc.201300535. PMID 23934915.
  15. Suzuki T, Harashima H, Kamiya H (2010). «Effects of base excision repair proteins on mutagenesis by 8-oxo-7,8-dihydroguanine (8-hydroxyguanine) paired with cytosine and adenine». DNA Repair (Amst.). 9 (5): 542–50. doi:10.1016/j.dnarep.2010.02.004. hdl:2115/43021. PMID 20197241.
  16. Nemec AA, Wallace SS, Sweasy JB (2010). «Variant base excision repair proteins: contributors to genomic instability». Semin. Cancer Biol. 20 (5): 320–8. doi:10.1016/j.semcancer.2010.10.010. PMC 3254599. PMID 20955798.
  17. Andre K, Schraub S, Mercier M, Bontemps P (1995). «Role of alcohol and tobacco in the aetiology of head and neck cancer: a case-control study in the Doubs region of France». Eur J Cancer B Oral Oncol. 31B (5): 301–9. doi:10.1016/0964-1955(95)00041-0. PMID 8704646.
  18. Winn D (1992). Smokeless tobacco and aerodigestive tract cancers: recent research directions. Advances in Experimental Medicine and Biology. Vol. 320. էջեր 39–46. doi:10.1007/978-1-4615-3468-6_6. ISBN 978-0-306-44244-5. PMID 1442283. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  19. Iribarren C, Tekawa I, Sidney S, Friedman G (1999). «Effect of cigar smoking on the risk of cardiovascular disease, chronic obstructive pulmonary disease, and cancer in men». N Engl J Med. 340 (23): 1773–80. CiteSeerX 10.1.1.460.1056. doi:10.1056/NEJM199906103402301. PMID 10362820.
  20. Zhang ZF, Morgenstern H, Spitz MR, Tashkin DP, Yu GP, Marshall JR, Hsu TC, Schantz SP (1999). «Marijuana use and increased risk of squamous cell carcinoma of the head and neck». Cancer Epidemiology, Biomarkers & Prevention. 8 (12): 1071–1078. PMID 10613339.
  21. Rosenblatt KA (2004). «Marijuana use and risk of oral squamous cell carcinoma». Cancer Res. 64 (11): 4049–54. doi:10.1158/0008-5472.CAN-03-3425. PMID 15173020.
  22. Liang C (2009). «A population-based case-control study of marijuana use and head and neck squamous cell carcinoma». Cancer Prev Res (Phila Pa). 2 (8): 759–68. doi:10.1158/1940-6207.CAPR-09-0048. PMC 2812803. PMID 19638490.
  23. Levi F, Pasche C, La Vecchia C, Lucchini F, Franceschi S, Monnier P (1998). «Food groups and risk of oral and pharyngeal cancer». Int J Cancer. 77 (5): 705–9. doi:10.1002/(SICI)1097-0215(19980831)77:5<705::AID-IJC8>3.0.CO;2-Z. PMID 9688303.
  24. Liede K, Hietanen J, Saxen L, Haukka J, Timonen T, Häyrinen-Immonen R, Heinonen O (1998). «Long-term supplementation with alpha-tocopherol and beta-carotene and prevalence of oral mucosal lesions in smokers». Oral Dis. 4 (2): 78–83. doi:10.1111/j.1601-0825.1998.tb00261.x. PMID 9680894.
  25. Bairati I, Meyer F, Gélinas M, Fortin A, Nabid A, Brochet F, Mercier J, Têtu B, Harel F, Mâsse B, Vigneault E, Vass S, del Vecchio P, Roy J (2005). «A randomized trial of antioxidant vitamins to prevent second primary cancers in head and neck cancer patients». J Natl Cancer Inst. 97 (7): 481–8. doi:10.1093/jnci/dji095. PMID 15812073.
  26. Jeng J, Chang M, Hahn L (2001). «Role of areca nut in betel quid-associated chemical carcinogenesis: current awareness and future perspectives». Oral Oncol. 37 (6): 477–92. doi:10.1016/S1368-8375(01)00003-3. PMID 11435174.
  27. «Biomarkers for Cancers of the Head and Neck». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  28. D'Souza, G.; Kreimer, A.; Viscidi, R.; Pawlita, M.; Fakhry, C.; Koch, W.; Westra, W.; Gillison, M. (2007 թ․ մայիս). «Case-control study of human papillomavirus and oropharyngeal cancer». The New England Journal of Medicine. 356 (19): 1944–1956. doi:10.1056/NEJMoa065497. ISSN 0028-4793. PMID 17494927.
  29. Kreimer, A.; Clifford, G.; Boyle, P.; Franceschi, S. (2005 թ․ փետրվար). «Human papillomavirus types in head and neck squamous cell carcinomas worldwide: A systematic review». Cancer Epidemiology, Biomarkers & Prevention. 14 (2): 467–475. doi:10.1158/1055-9965.EPI-04-0551. PMID 15734974.
  30. 30,0 30,1 Joseph, Andrew W. (2012). «Epidemiology of Human Papillomavirus-Related Head and Neck Cancer». Otolaryngologic Clinics of North America. 45 (4): 739–764. doi:10.1016/j.otc.2012.04.003. PMID 22793850.
  31. Perez-Ordoñez, B.; Beauchemin, M.; Jordan, R. (2006 թ․ մայիս). «Molecular biology of squamous cell carcinoma of the head and neck». Journal of Clinical Pathology. 59 (5): 445–453. doi:10.1136/jcp.2003.007641. ISSN 0021-9746. PMC 1860277. PMID 16644882.
  32. Paz, I. B.; Cook, N.; Odom-Maryon, T.; Xie, Y.; Wilczynski, S. P. (1997). «Human papillomavirus (HPV) in head and neck cancer». Cancer. 79 (3): 595–604. doi:10.1002/(SICI)1097-0142(19970201)79:3<595::AID-CNCR24>3.0.CO;2-Y. PMID 9028373.
  33. Hobbs, C.G.L.; Sterne, J.A.C.; Bailey, M.; Heyderman, R.S.; Birchall, M.A.; Thomas, S.J. (2006 թ․ օգոստոս). «Human papillomavirus and head and neck cancer: a systematic review and meta-analysis» (PDF). Clinical Otolaryngology. 31 (4): 259–266. doi:10.1111/j.1749-4486.2006.01246.x. PMID 16911640. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  34. Weinberger; Yu, Z; Haffty, BG; Kowalski, D; Harigopal, M; Brandsma, J; Sasaki, C; Joe, J; և այլք: (2006). «Molecular Classification Identifies a Subset of Human Papillomavirus-Associated Oropharyngeal Cancers With Favorable Prognosis». Journal of Clinical Oncology. 24 (5): 736–47. doi:10.1200/JCO.2004.00.3335. PMID 16401683. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 20-ին. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  35. Haddad, Robert I., MD (2007). «Human Papillomavirus Infection and Oropharyngeal Cancer» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  36. Tahtali, A.; Hey, C; Geissler, C; Filman, N; Diensthuber, N; Leinung, M; Stöver, T; Wagenblast, J; և այլք: (2013). «HPV status and overall survival of patients with oropharyngeal squamous cell carcinoma--a retrospective study of a German head and neck cancer center». Anticancer Research. 33 (8): 3481–5. PMID 23898123. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին.
  37. Schmitz, M. (2012). «Loss of gene function as a consequence of human papillomavirus DNA integration». International Journal of Cancer. 131 (5): E593–E602. doi:10.1002/ijc.27433. PMID 22262398.
  38. 38,0 38,1 Parfenov, Michael (2014). «Characterization of HPV and host genome interactions in primary head and neck cancers». Proceedings of the National Academy of Sciences. 111 (43): 15544–15549. doi:10.1073/pnas.1416074111. PMC 4217452. PMID 25313082.
  39. 39,0 39,1 Elad S, Zadik Y, Zeevi I, և այլք: (2010 թ․ դեկտեմբեր). «Oral cancer in patients after hematopoietic stem-cell transplantation: long-term follow-up suggests an increased risk for recurrence». Transplantation. 90 (11): 1243–4. doi:10.1097/TP.0b013e3181f9caaa. PMID 21119507.
  40. Cooper J, Pajak T, Rubin P, Tupchong L, Brady L, Leibel S, Laramore G, Marcial V, Davis L, Cox J (1989). «Second malignancies in patients who have head and neck cancer: incidence, effect on survival and implications based on the RTOG experience». Int J Radiat Oncol Biol Phys. 17 (3): 449–56. doi:10.1016/0360-3016(89)90094-1. PMID 2674073.
  41. 41,0 41,1 Haines, GK 3rd (2013 թ․ մայիսի 24). «Pathology of Head and Neck Cancers I: Epithelial and Related Tumors». In Radosevich, JA (ed.). Head & Neck Cancer: Current Perspectives, Advances, and Challenges. Springer Science & Business Media. էջեր 257–87. ISBN 978-94-007-5827-8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  42. Wang, Y. X.; Hu, D.; Yan, X. (2013). «Diagnostic accuracy of Cyfra 21-1 for head and neck squamous cell carcinoma: A meta-analysis». European Review for Medical and Pharmacological Sciences. 17 (17): 2383–2389. PMID 24065233.
  43. Al-Sarraf M (2002). «Treatment of locally advanced head and neck cancer: historical and critical review». Cancer Control. 9 (5): 387–99. doi:10.1177/107327480200900504. PMID 12410178.
  44. Maxwell, JH; Thompson, LD; Brandwein-Gensler, MS; Weiss, BG; Canis, M; Purgina, B; Prabhu, AV; Lai, C; Shuai, Y; Carroll, WR; Morlandt, A; Duvvuri, U; Kim, S; Johnson, JT; Ferris, RL; Seethala, R; Chiosea, SI (2015 թ․ դեկտեմբերի 1). «Early Oral Tongue Squamous Cell Carcinoma: Sampling of Margins From Tumor Bed and Worse Local Control». JAMA Otolaryngology–Head & Neck Surgery. 141 (12): 1104–10. doi:10.1001/jamaoto.2015.1351. PMC 5242089. PMID 26225798.
  45. [1] Արխիվացված Մարտ 5, 2012 Wayback Machine
  46. Mahmood SS (2016). «Cardiovascular Complications of Cranial and Neck Radiation». Current Treatment Options in Cardiovascular Medicine. 18 (45): 45. doi:10.1007/s11936-016-0468-4. PMID 27181400.
  47. «FDA Approval for Docetaxel - National Cancer Institute». Cancer.gov. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  48. "Inoperable cancers killed by new laser surgery" The Times. UK. 3-April-2010 p15
  49. Bonner J, Harari P, Giralt J, Azarnia N, Shin D, Cohen R, Jones C, Sur R, Raben D, Jassem J, Ove R, Kies M, Baselga J, Youssoufian H, Amellal N, Rowinsky E, Ang K (2006). «Radiotherapy plus cetuximab for squamous-cell carcinoma of the head and neck». N Engl J Med. 354 (6): 567–78. doi:10.1056/NEJMoa053422. PMID 16467544.
  50. Burtness B, Goldwasser M, Flood W, Mattar B, Forastiere A (2005). «Phase III randomized trial of cisplatin plus placebo compared with cisplatin plus cetuximab in metastatic/recurrent head and neck cancer: an Eastern Cooperative Oncology Group study». J Clin Oncol. 23 (34): 8646–54. doi:10.1200/JCO.2005.02.4646. PMID 16314626.
  51. Specenier, Pol; Vermorken, Jan B (2014 թ․ հուլիսի 8). «Advances in the systemic treatment of head and neck cancers». Current Opinion in Oncology. 22 (3): 200–205. doi:10.1097/CCO.0b013e3283376e15. PMID 20154619. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  52. Pearson S, Jia H, Kandachi K (2004). «China approves first gene therapy». Nature Biotechnology. 22 (1): 3–4. doi:10.1038/nbt0104-3. PMID 14704685. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 28-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  53. Lechner M, Frampton GM, Fenton T, և այլք: (2013). «Targeted next-generation sequencing of head and neck squamous cell carcinoma identifies novel genetic alterations in HPV+ and HPV- tumors». Genome Medicine. 5 (5): 49. doi:10.1186/gm453. PMC 4064312. PMID 23718828. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  54. 54,0 54,1 Gourin C, Podolsky R (2006). «Racial disparities in patients with head and neck squamous cell carcinoma». Laryngoscope. 116 (7): 1093–106. doi:10.1097/01.mlg.0000224939.61503.83. PMID 16826042.
  55. Iro H, Waldfahrer F (1998). «Evaluation of the newly updated TNM classification of head and neck carcinoma with data from 3247 patients». Cancer. 83 (10): 2201–7. doi:10.1002/(SICI)1097-0142(19981115)83:10<2201::AID-CNCR20>3.0.CO;2-7. PMID 9827726.
  56. Jones A, Morar P, Phillips D, Field J, Husband D, Helliwell T (1995). «Second primary tumors in patients with head and neck squamous cell carcinoma». Cancer. 75 (6): 1343–53. doi:10.1002/1097-0142(19950315)75:6<1343::AID-CNCR2820750617>3.0.CO;2-T. PMID 7882285.
  57. Cooper J, Pajak T, Rubin P, Tupchong L, Brady L, Leibel S, Laramore G, Marcial V, Davis L, Cox J (1989). «Second malignancies in patients who have head and neck cancer: incidence, effect on survival and implications based on the RTOG experience». Int J Radiat Oncol Biol Phys. 17 (3): 449–56. doi:10.1016/0360-3016(89)90094-1. PMID 2674073.
  58. Priante AV, Castilho EC, Kowalski LP (2011 թ․ ապրիլ). «Second primary tumors in patients with head and neck cancer». Current Oncology Reports. 13 (2): 132–7. doi:10.1007/s11912-010-0147-7. PMID 21234721.
  59. «WHO Disease and injury country estimates». World Health Organization. 2009. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  60. Jemal A, Siegel R, Ward E, Murray T, Xu J, Smigal C, Thun M (2006). «Cancer statistics, 2006». CA Cancer J Clin. 56 (2): 106–30. doi:10.3322/canjclin.56.2.106. PMID 16514137.
  61. Titcomb C (2001). «High incidence of nasopharyngeal carcinoma in Asia». J Insur Med. 33 (3): 235–8. PMID 11558403.
  62. 62,0 62,1 Cancer Facts and Figures, [2] Արխիվացված 2007-09-29 Wayback Machine, American Cancer Society 2002.
  63. Throat Cancer patient information web page, «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), NCH Healthcare Systems, 1999
  64. Reducing the Health Consequences of Smoking: 25 Years of Progress. A Report of the Surgeon General, U. S. Department of Health and Human Services, Public Health Service, Centers for Disease Control and Prevention, 1989.
  65. Syn, Nicholas L; Teng, Michele W L; Mok, Tony S K; Soo, Ross A (2017). «De-novo and acquired resistance to immune checkpoint targeting». The Lancet Oncology (անգլերեն). 18 (12): e731–e741. doi:10.1016/s1470-2045(17)30607-1. PMID 29208439.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլխի և պարանոցի շրջանների քաղցկեղ» հոդվածին։