Նվիրյալը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նվիրյալը
The giver
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա
ՀիմքThe Giver
Թվականօգոստոսի 11, 2014, օգոստոսի 15, 2014, հոկտեմբերի 29, 2014, հոկտեմբերի 2, 2014[1] և սեպտեմբերի 11, 2014[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորPhillip Noyce
ՊրոդյուսերՋեֆ Բրիջես
Սցենարի հեղինակRobert B. Weide, Lois Lowry[3] և Michael Mitnick
ԴերակատարներԱլեքսանդր Սկարսգորդ, Բրենտոն Թուեյտես, Կամերոն Մոնահեն, Ջեֆ Բրիջես, Քեյթի Հոլմս, Մերիլ Սթրիփ, Odeya Rush և Թեյլոր Սվիֆթ
ՕպերատորRoss Emery
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժԲերի Ալեքսանդր Բրաուն
Նկարահանման վայրՀԱՀ և Յուտա
ԿինոընկերությունWalden Media և The Weinstein Company
Տևողություն97 րոպե
Բյուջե25 000 000 ԱՄՆ դոլար[4]
Շահույթ66 361 761 ԱՄՆ դոլար[5]

«Նվիրյալը» (անգլ.՝ The Giver), 2014 թվականի ամերիկյան ֆիլմ Ֆիլլիպ Նոյսի կողմից։ Ֆիլմի էկրանավորումը կատարվել է Լոիս Լոուրի «Պարգևողը» վեպի հիման վրա, որը գրվել ՝1993 թվականին։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 11-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնասը մի երիտասարդ էր, ով ապրում էր ապագայի՝ իդեալական և մաքսիմալ կերպով զարգացած, քաղաքակիրթ հասարակության մեջ։ Նրա աշխարհում չկային մարդկային աչքին սովոր գույներ, կենդանիներ, ուրախություն և հիշողություններ դրանց մասին։ Այստեղ ամեն մարդու համար հաստատված էր կարգ և կանոն, ըստ որի նա պետք է ապրեր, առանց որևէ ընտրության հնարավորության։ Չնայած այս ամենին, մարդիկ այստեղ ապրում էին խաղաղության և փոխադարձ համաձայնության մեջ, որովհետև նրանք չգիտեին էլ, որ ամեն ինչ կարող է նաև այլ կերպ լինել։ Ջոնասը, Աշերը և Ֆիոնան լավագույն ընկերներ էին և անհամբեր սպասում էին, թե երբ է Գերագույն խորհուրդը հայտարարելու նրանց մասնագիտությունները (նրանց մասնագիտությունները նույնպես որոշվում էր նախօրոք)։ Վերջապես հասավ այն օրը, երբ պետք է հայտարարվեին մասնագիտությունները։ Հայտարարվեցին բոլորի անունները՝ բացի Ջոնասի անունից։ Գերագույն խորհուրդը որոշել էր Ջոնասին նշանակել հիշողությունների պահապան։ Եվ որոշում են ուղարկել նրան հիշողությունների նախկին պահապանի մոտ, որպեսզի նա ծանոթացնի տղային այդ գործի նրբությունների հետ և փոխանցի մարդկության պատմության բոլոր հիշողությունները։ Հիշողությունները փոխանցելու սկզբնական շրջանում Ջոնասը քիչ-քիչ սկսում է տեսնել գույները, ինչը իր համար մի նոր աշխարհ էր։ Նա ստանում է տեղեկություններ կենդանիների, թռչունների, բնության եղանակների մասին։ Ջոնասն այնքան էր ուզում պատմել ընկերներին իր տպավորությունների մասին, սակայն հիշողությունների պահապանը իրավունք չուներ պատմելու հիշողությունների մասին սովորական մարդկանց։ Աստիճանաբար տղան ստացավ տեղեկություններ նաև այն վատ և արատավոր արարքների մասին, որոնք իրագործել էր մարդ արարածը։ Դրանք պատերազմները, կենդանիների սպանությունները, ցեղասպանություններն էին։ Տղան ապշած էր, թե ինչպես կարող էր մարդ արարածը այդպես դաժան լինել։ Տղայի այն հարցին, թե ինչու են իրենցից թաքցնում այդ ամենը, ուսուցիչը պատասխանեց, որ տղան կարող է փոխել ամեն ինչ և բացել մարդկանց աչքերը։ Տղան կանգնեց բարդ ընտրության առաջ՝ բացահայտել ճշմարտությունը, թե ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականի հոկտեմբերին Քեյփթաուն և Յոհաննեսբուրգ քաղաքներում։ Նկարահանումները վերջացել են 2014 թվականի փետրվարին Յուտայում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Person Profile // Internet Movie Database — 1990.
  • http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  • Freebase Data DumpsGoogle.
  • http://www.hollywoodreporter.com/news/giver-film-adaptation-hit-theaters-634759
  • http://www.boxofficemojo.com/movies/?id=giver.htm