Մասնակից:Գայանե Մինասյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիկլոպյան որմնադրություն (շարվածք) քարեգործության տեսակ, գտնված միկենյան դարաշրջանում, կառուցված կրաքարե մեծ քարերից, մոտավոր իրար հարմարեցված, հնարավորինս հարթեցված, հարակից քարերի միջև կավե հավանգով կամ առանց հավանգի[1]։ Քարերը սովորաբար չմշակված են թվում, սակայն դրանք կոպտորեն մշակվում են մուրճով, իսկ քարերի միջև բացերը լրացվում են կրաքարի ավելի փոքր կտորներով։

Կիկլոպյան որմնադրության ամենահայտնի օրինակները գտնվել են Միկենքում և Տիրինսում, սրանց ճարտարապետական ոճը բնորոշ է միկենյան ամրոցներին։ Նմանատիպ ոճի որմնադրություններ գտնվել են նաև այլ քաղաքակրթություններում և տերմինը օգտագործվել է այս տեսակի տիպիկ քարագործությունը նկարագրելու համար, ինչպիսին է օրինակ՝ Rajgir[2]։

Տերմինը գալիս է հույների այն համոզմունքից, որ միայն առասպելական Կիկլոպներն ունեին ուժ տեղափոխելու Միկենայի և Տիրինսի պատերի հսկայական քարերը: Պիլինի Բնական պատմությունը հաղորդում է որ այս ավամդույթը վերագրվում է Արիստոտելին, որ կիկլոպները գյուտարարներ էին՝ որմնադրության աշակերտներից, և նրանցից էլ առաջացել է նրանց կիկլոպյան անվանումը[3]։

Ընթացիկ սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերի փորագրությունները եղել են հիմքից, ոչ մեծ խորությամբ։ «Կիկլոպյան» տերմինը սովորաբար կիրառվում է Միկենյան ամրացման համակարգերի բնորոշ որմնադրությանը, նկարագրում է հսկայական, չմշակված կրաքարե քարերից կառուցված պատերը, որոնք կոպտորեն հարմարեցված են միմյանց: Հսկայական քարերի արանքում կրաքարերի ավելի փոքր կտորներ են լցնում: Քարերը արտաքինից կարող են մուրճով մշակված երևալ, սակայն դրանք այնքան էլ խնամքով ընտրված քարեր չեն։Շատ մեծ քարեր բնորոշ են Միկենյան, Տիրինսի, Արգոսի,Կրիսայի և Աթենքի Ակրոպոլիսի միկենյան պատերին: Ինչ-որ չափով ավելի փոքր քարեր են հանդիպում Միդեայի պատերին, մինչդեռ մեծ կրաքարե սալերը բնորոշ են Գլայի պատերին: Քարե որմնադրությունն օգտագործվում է միայն դարպասների ներսում և շրջակայքում[4]։

Պատմական գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավսանիասը բնութագրում է Միկենքի և Տիրինսի Կիկլոպյան պատերը հետևյալ կերպ․

Այնուամենայնիվ, դեռ մնում են Միկենայի քաղաքի պարսպի որոշ հատվածներ, ներառյալ դարպասը, որի վրա պատկերված են առյուծներ։ Ասվում է, որ դրանք նույնպես կիկլոպների գորժերից են, ովքեր Պրետոսի համար պատրաստել են Տիրինիսի պարիսպը(2.16.5)։ Շարունակելով այստեղից և թեքվելով աջ՝ դուք կհասնեք Տիրինիսի ավերակներին։... Պատը, որը մնացել է ավերակների միակ մասը, անմշակ քարերից պատրաստված կիկլոպների աշխատանք է, յուրաքանչյուր քարը այնքան մեծ է, որ մի զույգ ավանակներ չեն կարող փոքր բեռը տեղափոխել ամենացածր դիրքի։ Ժամանակի ընթացքում փոքր քարերն այնքան են տեղափոխվել, որ յուրաքանչյուրը ամուր կապում է մեծ բլոկները միմյանց հետ(2.25.8)
Կապույտ ուղղանկյունում ցուցադրված մոխրի (ձախից) և կիկլոպյանն շարվածքի (աջից) միջև տարբերությունը։ Առյուծի դարպասներ, Միկենք, Մ. թ. ա. 13-րդ դար:

Ժամանակակից հնագետները օգտագործում են "Կիկլոպյան" տերմինը ավելի սահմանափակ իմաստով, քան Պավստանիասի նկարագրությունն է։ Պավստանիասը Կիկլոպյանի է  վերագրում  բոլոր ամրությունները Միկենքում և Տիրինսում, այդ թվում, առյուծի դարպասի, միայն մի մասն է կառուցվել կիկլոպյան որմնադրությամբ։ Կից լուսանկարում պատկերված է կիկլոպյան քարե շարվածքի (պատկերված է կապույտ ուղղանկյան մեջ) և առյուծի դարպասի մոխրի քարե շարվածքի տարբերությունը

Կիկլոպյան պարիսպների գտնվելու վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկենյան միջնաբերդի մուտքը բրոնզի դարաշրջանում, Առյուծի դարպասներ։ Հունաստանում տեղի ունեցող մոնումենտալացումը ցույց տվեց միջնաբերդի հզորությունը[5]։

Բացի Տիրինսուի և Միկենյան պատերից, կիկլոպյան այլ կառույցներ ներառում են Հունաստանում որոշ դամբարաններ և միկենյան մի շարք վայրերի ամրություններ, առավել հայտնի ՝ Գլա- ում:

Սիցիլիայում կան բազմաթիվ կիկլոպյան կառույցներ, հատկապես Էրիչե-ում և կղզու արևմտյան հատվածում[6]։

Կիպրոսում, ներկայիս Լառնակայում գտնվող Կիտիոն հնագիտական վայրում հայտնաբերել է կիկլոպյան պատեր[7]։ Կիկլոպյան կառույկցներ կարելի է հանդիպել նաև հնագույն Ռաջագշա քաղաքում (այժմ՝ Ռաջգիր, Բիհար, Հնդկաստան

Բրոնզի դարաշրջանի Սարդինիայի Նուրագեն նույնպես նկարագրում են որպես կիկլոպյան որմնադրությամբ կառուցված , ինչպես նաև Տալայոտ մշակույթի որոշ շինություններ, որոնք ավելի փոքր չափով ներկայացված են Մենորկայում[փա՞ստ]։

Ամենամեծ և ամենաքիչ հայտնիներից մեկը «ակրոպոլիսն» է Ալատրիում ՝ Հռոմից մեկ ժամ հարավ։ Կարծում են, որ նա ունի պորտալ, որի վրա Ամառային արևադարձի արևը փայլում է, որ դրանում կան նաև մի շարք այլ աստղագիտական նշանակալի կետեր: Այն համարվում է երկրորդ ամենամեծը Եվրոպայում, Աթենքից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. History of Architecture by Sir Banister Fletcher, pp:54-Mycenean period-cyclopean wall type
  2. «The Cyclopean Wall Rajgir». Travel News India (ամերիկյան անգլերեն). 2017-03-07. Վերցված է 2017-03-08-ին.
  3. Pliny, Hist. Nat.vii.56.195 : turres, ut Aristoteles, Cyclopes [invenerunt].
  4. Dartmouth.edu Prehistoric Greece site
  5. Neer, Richard (2012). Greek Art and Archaeology. Thames and Hudson. ISBN 9780500288771.
  6. «Phoenician Walls of Erice».
  7. Karageorghis, Vassos (2002). Early Cyprus: crossroads of the Mediterranean. Los Angeles, California: The J. Paul Getty Museum. էջեր 91, 105. ISBN 0892366796.