Jump to content

Շինարարական շաղախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շինարարական շաղախներից)
Պատրաստի խառնուրդ

Շինարարական շաղախ, կապակցանյութերի, մանրացված լցանյութերի (շաղախախառնուրդների) և ջրի նպատակահարմար ընտրված խառնուրդ։ Ըստ նշանակման, շինարարական շաղախները կարող են լինել շարվածքային (կիրառվում են քարային կոն ստրուկցիաներ կառուցելիս), վերջնամշակման (օգտագործվում են սվաղման աշխատանքներում և պատի պանելներն ու բլոկները դեկորատիվ շերտերով ծածկելու համար) և հատուկ (հիդրոմեկուսիչ, թթվակայուն, ձայնամեկուսիչ )։ Ըստ կապակցանյութերի տեսակների՝ տարբերում են անօրգանական (ցեմենտային, ջրային, գիպսային և խառը շաղախներ) և օրգանական (պոլիմերային, ասֆալտային շաղախներ) կապակցանյութերով շինարարական շաղախներ։ Ըստ ծավալային զանգվածի շինարարական շաղախները լինում են ծանր՝ 1500—2500 կգ/մ3 ծավալային զանգվածով, և թեթև՝ 1500 կգ/մ3-ից փոքր ծավալային զանգվածով (վերջիններս ստացվում են մանր ծակոտկեն լցանյութերի օգտագործմամբ, ինչպես նաև կապակցախմորի ծակոտկենացմամբ)։ Անհրաժեշտ ամրության շինարարական շաղախները ստանալու համար շաղախախառնուրդները պետք է ունենան որոշակի շարժունակություն և ջրապարունակություն։ Շաղախախառնուրդները պատրաստվում են, որպես կանոն, մասնագիտացված գործարաններում կամ շաղախախառնիչ հանգույցներում, որտեղից ուղարկվում են շինարարական օբյեկտներ։ Թողարկվում են նաև չոր շաղախախառնուրդներ, որոնց օգտագործելուց առաջ ջուր են խառնում։ Շինարարական շաղախները պատրաստում են շաղախախառնիչներով, որոնք լինում են գրավիտացիոն և հարկադրական խառնումով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 502
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինարարական շաղախ» հոդվածին։