Մասնակից:ԳԻՏԱԿ/Ալեքսանդր Դմիտրիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԳԻՏԱԿ/Ալեքսանդր Դմիտրիև

Ալեքսանդր Սերգեևիչ Դմիտրիև (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Дми́триев, ), խորհրդային դիրիժոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակների դափնեկիր (2000

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականի հունվարի 19-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ

1953 թվականին ավարտել է Մ․ Գլինկայի անվան երգչախմբային ուսումնարանը և Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլան, իսկ 1958 թվականին՝ Ն․ Ռիմսկի - Կոսակովի անվան Լենինգրադի պետական կոնսերվատորիայի երգչախմբային դիրիժոր ֆակուլտետը (ղեկավար՝ Ե․ Կուդրյավցևա)։ Այնուհետև ավարտել է պատմա-տեսական բաժնի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետը, որը կրում է Յ․ Տյուլինի անունը, իսկ 1961 թվականին՝ նույն բաժնի ասպիրանտուրան՝ օպերայի և սիմֆոնիայի դիրիժոր որակավորմամբ (ղեկավար՝ Ն․ Ռաբինովիչ

1968-1969 թվականներին փորձաշրջան է անցել Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի ակադեմիայում Խ․ Սվորովսկու ղեկավարությամբ՝ որպես դիրիժոր, իսկ 1970-1971 թվականներին՝ Լենինգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբում (ղեկավար՝ Ե․ Մռավինսկի)[1]։

1960 թվականից սկսել է աշխատել կարիելյան ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում և հեռուստատեսությունում (այժմ՝ Կարելիայի պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբ), իսկ 1962-1971 թվականներին եղել է նրա գլխավոր դիրիժորը։ 1971 թվականից եղել է Լենինգրադի Փոքր թատրոնի օպերայի և բալետի դիրիժորը (այժմ՝ Միխայլովսկի թատրոն

1977 թվականից մինչև 2018 թվականը եղել է Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը։

2018 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։

Դիրիժորի խաղացանկում ընդգրկված են ռուս դասական վարպետների և արտասահմանյան երգահանների ստեղծագործություններ՝ ժամանակակից մոտեցմամբ։ Գրի է առել Լ․ վան Բեթհովենի և Ֆ․ Շուբերտի ամբողջական սիմֆոնիկ շարքերը։

Ինտենսիվ համերգային գործունեություն է վարում Ռուսաստանում և արտասահմանում՝ Արևմտյան Եվրոպա, ԱՄՆ, Հարավային Ամերիկա, Ասիա[2]։

1971 թվականին Լենինգրադի պետական կոնսերվատորիայում դասավանդել է դիրիժորական արվեստ։

2000 թվականից Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ հասարակության պատվավոր անդամ է։

Դիրիժոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերաներ
Բալետներ

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]