Մասնակից:Ավագյան Լուսինե/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանանց կարգավիճակ, Արգենտինայում զգալիորեն փոխվել է 1983 թվականին ժողովրդավարության վերահաստատումից հետո, երբ նրանք հասան հավասարության համեմատաբար բարձր մակարդակի: 2009 թվականի Համաշխարհային տնտեսական ֆորումի գենդերային զեկույցում նշվել է, որ տղամարդկանց հետ համեմատությամբ արգենտինացի կանայք 134 երկրների շրջանում զբաղեցրել են 24-րդ տեղը՝ ըստ զբաղեցրած ռեսուրսների և հնարավորությունների հասանելիության պայմանների: Նրանք ունեն կրթության համադրելի մակարդակներ և բարձրագույն կրթությանն ընդգրկվածության ցուցանիշներով ունեն առավել բարձր դիրքեր, քան արական սեռի գործընկերները: Նրանք լավ են ինտեգրված ժողովրդի մշակութային և ինտելեկտուալ կյանքում, բայց և այնպես այնքան էլ ընդգրկված չեն ազգի տնտեսական գործունեության ոլորտում: Այս ցուցանիշներն առավել բարձր են, քան Լատինական Ամերիկայի մյուս երկրների մեծ մասում: Արգենտինացի կանայք զբաղեցնում են առաջատար դիրքեր Արգենտինայի կորպորատիվ աշխարհում: Հայտնիներից են Քրիս Մորենան՝ նույնանուն հեռուստատեսային ընկերության սեփականատերը, Մարիա Ամալյա Լաքրոզե դե Ֆորտաբաթը՝ ցեմենտի, բետոնի և կրաքարի Արգենտինայի առաջատար արտադրող «Լոմա Նեգրա» ընկերության գլխավոր տնօրեն, և Էրնեստինա Հերերա դե Նոբլեն՝ Արգենտինայում լրատվամիջոցների ամենամեծ ընկերության՝ «Քլարին Գրուփ»-ի տնօրեն:

Արգենտինացի կանայք, սակայն, շարունակում են դիմագրավել բազմաթիվ այլ համակարգային մարտահրավերներին, որոնք առկա են նաև մյուս ազգերի համար: Լրջագույն խնդիրներից է, օրինակ, ընտանեկան բռնությունը, բռնաբարություններն ու հետապնդումները, սեռական ոտնձգությունները և սեռական հավասարության տարբերությունը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին Իսպանիան կառառավարում էր այն տարածաշրջանը, որն ընգրկում է մեր ժամանակների Արգենտինայի, Ուրուգվայի և Պարագվայի երկրները, Ռիո դե լա Պլատայի հովանու ներքո՝ մայրաքաղաք Բուենոս Այրեսով: 1808 թվականին, երբ Նապոլեոնը ներխուժեց Իսպանիա, այդ շրջաններում ապստամբություններ բարձրացան:

Անկախության համար մղվող ճակատամարտերի ակտիվ մասնակիցներից էր Խուանա Ասուրդույը: 2009 թվականին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները Ասուրդույին շնորհեց Արգենտինայի բանակի գեներալ-լեյտենանտ գնդապետի կոչում: Արգենտինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սալտա քաղաքի հետևակային գունդը անվանակոչվել է գեներալ Խուանա Ասուրդույի անունով: 2014 թվականին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները ներկայացրեց Արգենտինայի 10-պեսոյի նոր նմուշը՝ Խուանա Ասուրդույի պատկերով:

Տասնիններորդ դարի վաղ շրջանում Արգենտինան ուներ մի քանի քաղաքներ: Իսկ Բուենոս Այրեսի նավահանգիստը, որպես խոշոր նավահանգիստ, կառուցվել է տասնութերորդ դարի վերջին:

Արգենտինայի գյուղական շրջանները նոսր էին բնակեցված տեղաբնիկներով՝ մապուչեներով և գաուչոներով: Նրանք զբաղվում էին վայրի անասունների որսով, այնուհետ այդ անասունների մորթին մշակում էին, իսկ միսը՝ չորացնում:

Հարավային Արգենտինայի Պամպա կամ Պամպաներ (իսպ.՝ Pampa) տափաստաններում ոչ տեղաբնիկ կանայք քիչ էին: Արվեստում նրանք ներկայացված են որպես խոցելի էակներ, ում հաճախ առևանգում էին բարբարոս հնդկացիները:

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաննի Էդելմանը, ով 1930-ական թվականներին Իսպանիայի երկրորդ հանրապետության պաշտպանության Ինտերնացիոնալ բրիգադների կոմունիստ առաջնորդն էր, դարձավ կոմունիզմի և ֆեմինիզմի միջազգային գործիչ: Նա մասնակցել է Արգենտինայի կանանց միության ստեղծմանը 1937 թվականինին, իսկ 1972 թվականին դարձել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի ղեկավար: Նա մինչև կյանքի վերջ (2011 թվականը) Արգենտինայի Կոմունիստական կուսակցության պատվավոր նախագահն էր:

Հաջորդ նախագահը 1949 թվականին վավերացրեց Կանանց ընտրական իրավունքը: Առաջին տիկին Էվա Պերոնը մինչև կյանքի վերջ (1952 թվականը) ղեկավարեց Պերոնիստ կանանց ֆեմինիստական կուսակցությունը և նպաստեց Արգենտինայի հասարակության մեջ կանանց դերի բարձրացմանը:

Արգենտինայի վերջին դիկտատուրայի դեմ Ազգային վերակազմակերպման գործընթացում կանայք մեծ դերակատարություն ունեցան թե՛ որպես կողմնակիցներ, թե՛ որպես հակառակորդներ: Օրինակ, 1970-ականների վերջին արգենտինացի սոցիալական ակտիվիստ Ասուսենա Վիլաֆլորը«Պլազա դե Մայոյի մայրեր» կոչվող իրավապաշտպան ասոցիացիայի հիմնադիրներից մեկն էր: Կազմակերպությունը փնտրել է անհայտ կորածների (Արգենտինայի կեղտոտ պատերազմի ժամանակ բռնությամբ անհետացած զոհեր)՝ ճնշման թիրախ դառնալու դեմ պայքարելով (1977 թվականին անհետացած հինգ կանանց՝ Վիլաֆլոր, Էսթեր Բալեստրինո, Մարիա Պոմսե, Անժելա Աուադ եւ քույր Լեոնի Դուքուեթ մարմինները):

Արգենտինայում կանանց իրավունքները զգալիորեն աճել են ժողովրդավարության վերադարձից հետո՝ 1983 թվականից: Նախագահ Ռաուլ Ալֆոնսինը 1987 թվականին օրենքներ է ստորագրել, որոնք սահմանափակում են հայրիշխանությունը՝ ընտանիքում հորը տրված իրավասությունները՝ կապված իր ընտանիքի անդամների՝ հատկապես երեխաների հետ, և օրինականացնելու ամուսնալուծությունը, որն օգնում է լուծել 3 միլիոն չափահասների իրավական կարգավիճակը:

1991 թվականին Նախագահ Կարլոս Մենեմը ստորագրեց արգենտինյան քվոտայի մասին օրենքը, որով սահմանվում է, որ Կոնգրեսի երկու պալատների անդամների մեկ երրորդը պետք է լինեն կանայք՝ նպատակ ունենալով ձեռք բերել հավասարակշռված ընտրական ցուցակ:

2006 թվականի դրությամբ, 72-րդ նստաշրջանի սենատում եղել են 29 կին, 86 կին՝ 257 անդամ ունեցող Արգենտինայի Պատգամավորների պալատում, երկու կին՝ Արդարադատության Գերագույն դատարանում և երեք կին` նախագահի նստավայրում: Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները ընտրվել է 2007 թվականին: Նախագահի մյուս թեկնածուն նույնպես կին էր՝ Էլիսա Կարիորի:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի կազմակերպման առումով Արգենտինան ունի սոցիալական կոնսերվատիզմի պատմություն, և 20-րդ դարում Արգենտինայում շատ մեծ է եղել կաթոլիկության ազդեցությունը:

Արգենտինայում ամուսնալուծությունը օրինականացվել է միայն 1987 թվականին: Այդ գործընթացն իրականացվել է կառավարության և տարբեր պահպանողական խմբերի միջև պայքարի պայմաններում: Այդ պայքարը հիմնականում կապված էր կաթոլիկ եկեղեցու հետ, և տևեց մի ամբողջ դար: Նախագահ Ռաուլ Ալֆոնսին հաջողվեց ընդունել ամուսնալուծության օրենքը Գերագույն դատարանի որոշումից հետո: Նոր օրենքը նախատեսում էր նաև սեռական հավասարություն կնոջ և ամուսնու միջև:

Ընտանեկան բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայում բռնությունը կանանց նկատմամբ լուրջ խնդիր է: 2012 թվականի փետրվար ամսին անգլ.՝ «Amnesty International»-ը զեկույց ներկայացրեց, ըստ որի Արգենտինայում ընտանեկան բռնության հետևանքով յուրաքանչյուր երկու օրվա ընթացքում մահանում է մեկ կին: «La Casa del Encuentro» քաղաքացիական հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 209 կին մահացել է ընտանեկան կամ սեռական բռնության հետևանքով: 2009 թվականին Արգենտինան ընդունեց «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, պատժման եւ բռնության վերացման մասին» համապարփակ օրենքը: 2012 թ. նոյեմբերին Կոնգրեսը ընդունեց «սեռական ոտնձգությունների մասին» օրենքը, որով նախատեսվում էր խստագույն պատիժ այն ոճրագործներին, ովքեր դարձել են իրենց ամուսինների, զուգընկերոջ կամ երեխաների մահվան պատճառ՝ որպես սեռական բռնության հետևանք:

Թրաֆիքինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Արգենտինայում մարմնավաճառությունը օրինական է, սակայն մարդկանց խրախուսումը, օժանդակելը կամ հարկադրելը մարմնավաճառության՝ անօրինական է: Արգենտինան հանդիսանում է կանանց թրաֆիքինգի տրանզիտ և նպատակակետ երկիր: Սեռական թրաֆիքինգի զոհերը հաճախ լինում են Պարագվայից և Դոմինիկյան Հանրապետությունից:

Առևանգում և սեռական ոտնձգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական ոտնձգությունն արգելվում է և ենթարկվում կարգապահական կամ ուղղիչ միջոցառումների: Որոշ շրջաններում, ինչպիսիք են Բուենոս Այրես քաղաքը, սեռական ոտնձգությունները կարող են հանգեցնել բռնագանձման, ազատման, պածտոնանկության, սակայն մյուս շրջաններում, ինչպիսիք են Սանտա Ֆե նահանգը, առավելագույն տույժը հինգ օր ազատազրկումն է: Օրենքը արգելում է բռնաբարությունը, ներառյալ ամուսնական բռնաբարությունը, սակայն փաստարկների, հստակ ֆիզիկական վնասվածքի կամ վկայի ցուցմունքների բացակայությունը, հաճախ դժվարություններ է առաջացնում նման հանցագործությունների ապացուցման մեջ: Կանանց իրավունքների պաշտպանները մեղադրում են ոստիկանությանը, հիվանդանոցներին և դատարաններին՝ սեռական բռնության զոհերի նկատմամբ թշնամական վերաբերմունքի[7]: 2009 թվականի «Կանանց նկատմամբ բռնության մասին» օրենքը (26.485 օրենք) ունի սեռական բռնության դեմ ուղղված համապարփակ դրույթներ, ներառյալ ամուսնության մեջ սեռական բռնությունը (մասնավորապես 5 (3) [24] հոդվածը): Մինչ 1999 թվականի օրենքի փոփոխությունը, սեռական հանցագործությունները դասակարգվում էին որպես «Ազատության դեմ ոճիրներ»:

Հղիության արհեստական ընդհատման սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Argentine Penal Code 846, moreover, was amended in 2008 to place stricter sanctions against women who seek an abortion, as well as any medical staff involved in the act.[29] These limitations notwithstanding, an estimated 500,000 abortions are performed annually in Argentina (compared to around 700,000 live births), resulting in at least 10,000 hospitalizations due to complications[30] (estimates vary widely)[31] and around 100 deaths (a third of all maternal mortality)

Արգենտիանյում հղիության արհեստական ընդհատումն արգելված է օրենքով, բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունը սեռական բռնաբարության հետևանք է, կամ մոր կյանքին վտանգ է սպառնում: Արգենտինայի քրեական օրենսգրքի 846 կետը, այնուամենայնիվ, 2008 թ. Փոփոխվել է, որպեսզի ավելի խիստ պատժամիջոցներ կիրառեն կանանց նկատմամբ, ովքեր ձգտում են աբորտին, ինչպես նաեւ ներգրավված ցանկացած բժշկական անձնակազմին: