Ասուսենա Վիլաֆլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասուսենա Վիլաֆլոր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1924(1924-04-07)
ԾննդավայրԱվելյանեդա, Բուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էոչ վաղ քան դեկտեմբերի 10, 1977 և ոչ ուշ քան դեկտեմբերի 20, 1977
Մահվան վայրԱտլանտյան օվկիանոս, Բաց ծով
ԳերեզմանIglesia Santa Cruz, Buenos Aires
ՔաղաքացիությունԱրգենտինա
Մասնագիտությունիրավապաշտպան
Զբաղեցրած պաշտոններfounding member?
ԱնդամությունՄայրեր Մայիսի հրապարակի
 Azucena Villaflor de Vicenti Վիքիպահեստում

Ասուսենա Վիլաֆլոր (Azucena Villaflor, ապրիլի 7, 1924(1924-04-07), Ավելյանեդա, Բուենոս Այրես, Արգենտինա - ոչ վաղ քան դեկտեմբերի 10, 1977 և ոչ ուշ քան դեկտեմբերի 20, 1977, Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով), արգենտինացի սոցիալական ակտիվիստ և Պլազա դե Մայոյի մայրեր կոչվող իրավապաշտպան ասոցիացիայի հիմնադիրներից մեկը, որը փնտրել է անհետ կորածների (Արգենտինայի կեղտոտ պատերազմի ժամանակ բռնությամբ անհետացած զոհեր)։

Կյանք և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասուսենա Վիլաֆլորը ծնվել է 1924 թվականի ապրիլի 7-ին Արգենտինայի Ավելյանեդա քաղաքում։ Վիլաֆլորը ցածր դասի ընտանիքի դուստր էր. նրա մայրը ՝ Էմմա Նիտսը, ընդամենը 15 տարեկան էր, երբ Ասուսենան ծնվեց, իսկ հայրը` Ֆլորենտինո Վիլաֆլորը 21 տարեկան էր և աշխատում էր բրդի արտադրության գործարանում։ 

Վիլաֆլորի հայրական ընտանիքը ներգրավված է եղել պերոնիզմի (նեոլիբերալիզմ) ռազմատենչ պատմության մեջ։

Ասուսենան սկսել է աշխատել 16 տարեկանում կենցաղային տեխնիկայի ընկերությունում որպես հեռախոսավարուհի։ Այնտեղ նա հանդիպել է իր ապագա ամուսնուն` արհմիության պատվիրակ Պեդրո դե Վինսենտիին, որի հետ ամուսնացել է 1949 թվականին։ Նրանք ունեցել են չորս երեխաներ։

Պլազա դե Մայոյի մայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի նոյեմբերի 30-ին` Արգենտինայի ռազմական դիկտատուրայից ութ ամիս անց, որը ստացել է «Ազգային վերակազմակերպման գործընթաց» անունը, Վիլաֆլորի որդիներից մեկը` Նեստորը, առևանգվել էր իր կնոջ` Ռաքել Մանջինի հետ միասին։ Վիլաֆլորը Ներքին գործերի նախարարության միջոցով սկսեց որոնել նրանց և ջանում էր աջակցություն ստանալ ռազմական քահանա Ադոլֆո Տորտոլոյից (թեև նրա հետ կարողանում էր խոսել միայն նրա քարտուղար Էմիլիո Գրասելիի հետ)։ Որոնումների ընթացքում նա ծանոթացավ այլ կանանց հետ, որոնք նույնպես փնտրում էին անհետ կորած իրենց հարազատներին։

Անպտուղ հարցումներից վեց ամիս անց Վելաֆլորը որոշեց սկսել ցույցերի մի շարք, որպեսզի որոնումները հրապարակային դարձնի։ 1977 թվականի ապրիլի 30-ին նա տասներեք այլ մայրերի, այդ թվում ՝ Մարիա Ադելա Գարդ դե Անտոկոլետսի հետ, գնաց Բուենոս Այրեսի կենտրոնում գտնվող Plaza de Mayo (Մայիսի հրապարակ) հրապարակ` նախագահի Կասա Ռոսադա կառավարական պալատ։ Վիլաֆլորն այդ վայրն ընտրել էր, քանի որ դա Արգենտինայի պատմության մեջ քաղաքականապես նշանակալի տեղ էր։ Նրանք ստիպված էին երթով պտտվել հրապարակի շուրջը, քանի որ ոստիկանությունը նրանց հրամայեց «ցրվել»` կուտակումներ չառաջացնելու իմաստով։ Առաջին երթը տեղի ունեցավ շաբաթ օրը, եւ գրեթե աննկատ անցավ։ Երկրորդը տեղի ունեցավ ուրբաթ օրը, և այդ ժամանակից ի վեր նրանք սկսեցին պարբերաբար ընթանալ ամեն հինգշաբթի կեսօրից հետո` ժամը 3:30-ին (այդ ժամանակացույցը պահպանվում է առ այսօր)։

Անհետացում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլազա դե Մայո հրապարակի կենտրոնում գտնվող Մայիսյան բուրգը, որի մոտ շաղ են տվել Ասուսենա Վիլաֆլորի մոխիրը

1977 թվականի դեկտեմբերի 10-ին (Մարդու իրավունքների միջազգային օրը) մայրերը թերթում իրենց «անհետացած» երեխաների անուններով հայտարարություն հրապարակեցին։ Այդ գիշեր զինված ուժերը Ասուսենա Վիլաֆլորին ձերբակալեցին Բուենոս Այրես պրովինցիայի Ավելյանեդա մունիցիպալիտետի Վիլա Դոմինիկոյում գտնվող իր տանը։ Նա, ինչպես հաղորդվում է, ձերբակալվել էր Արգենտինայի ՌԾՈՒ մեխանիկների դպրոցում գտնվող համակենտրոնացման գաղտնի ճամբարում (ЕСМА), որը գործարկվել է Ալֆրեդո Աստիսի ժամանակ[1]։

2003 թվականին Արգենտինական դատական մարդաբանության խմբի կողմից կազմակերպված արտաշիրմման արդյունքում (Equipo Argentino de Antropología Forense, EAAF, որը հայտնի է նաեւ նրանով, որ հայտնաբերել եւ իդենտիֆիկացրել է Չե Գևարայի դիակը Բոլիվիայում) ճանաչվել են 1977 թվականին անհետացած հինգ կանանց մարմինները. Վիլաֆլոր, Էսթեր Բալեստրինո, Մարիա Պոմսե, Անժելա Աուադ եւ քույր Լեոնի Դուքուեթ[2]։ Մարմինների վրա կոտրվածքներ կային, որոնք վկայում էին բարձր տեղից պինդ մակերեւույթի վրա անկման հետևանքով ստացած հարվածներ մասին, որը հաստատել է այն վարկածը, որ բանտարկյալները վերցվել են բազմաթիվ «մահվան թռիչքներից» մեկում (իսպ. vuelos de la muerte), որոնց մասին պատմել է նախկին ծովային սպա Ադոլֆո Սիլինգոն։ Այդ չվերթների ժամանակ ձերբակալվածներին թմրադեղեր էին տալիս, մերկացնում եւ օվկիանոսի վրայով թռչող ինքնաթիռից ցած նետում։

Վիլաֆլորի աճյունը դիակիզվել է, իսկ նրա մարմնի մոխիրը շաղ են տվել Պլազա դե Մայո հրապարակի կենտրոնում գտնվող մայիսյան բուրգի շուրրջը 2005 թվականի դեկտեմբերի 8-ին` Մայրերի ամենամյա դիմադրության 25-րդ երթից հետո։ Այդ տեղն ընտրել են նրա փրկված երեխաները. նրա դուստր Սեսիլիան ասել է, որ «այստեղ [հրապարակում] է մայրս սկսել իր հասարակական կյանքը, եւ այստեղ էլ նա պետք է մնա ընդմիշտ։ Նա պետք է լինի բոլորի համար»։

Ասուսենա Վիլաֆլորի կենսագրությունը գրվել է պատմաբան Էնրիկե Արոսագարայի կողմից 1997 թվականին։ Ասուսենայի անունով փողոց կա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կլարին, 4 Դեկտեմբերի 2005 թվական, Otra víctima de los vuelos de la muerte (իսպաներեն)
  2. Դատական մարդաբանության արգենտինյան խումբ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասուսենա Վիլաֆլոր» հոդվածին։