Մասնակից:Ալինա Հայրունց/Ավազարկղ24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունե գունդ

Ձյունե գունդ (անգլ.՝ Snow globe), ինչպես նաև «ապակե գունդ ձյունով»՝ Սուրբ Ծննդյան սիրված նվեր ապակե գնդի ձևով, որում կա ինչ-որ մոդել (օրինակ, տներ, որոնք զարդարված են): Երբ թափահարում ենք գունդը, սկսվում է թափվել արհեստական «ձյուն»: Ժամանակակից ձնե գնդերը շատ գեղեցիկ են զարդարված, շատերը ունեն գործարան և նույնիսկ կառուցված մեխանիզմ (նման է երաժշտական արկղի), խաղալով Ամանորյա մեղեդի:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե որտեղ և երբ է ստեղծվել առաջին ձյունե գունդը, բայց այն սկսել են ստեղծել Ֆրանսիայում 19-րդ դարում: Հատկանշական է, որ ձնե գնդերը ներկայացվել են Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում 1889 թվականին: Գնդակների ներսում կան շատ փոքր շենքեր, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակը:

Ֆրանսիայից հուշանվերը թափանցում է Վիկտորիանական Անգլիա, իսկ 20-րդ դարում անցնում է օվկիանոսը և տարածվում ԱՄՆ-ով:

19-րդ դարի վերջին Էրվին Պերցին, ստեղծել է այսպես կոչված, Schneekugel (ձյունե գունդ) և ստացել է իր արտադրության առաջին արտոնագիրը: Նրա սկզբնական նպատակն էր մշակել լույսի լրացուցիչ պայծառ աղբյուր՝ վիրաբուժական լամպ: Առաջին Ձյունե գունդը, որը նա ստեղծեց, իր մեջ ներառում էր Մայր Աստվածածնի Սուրբ Ծննդյան բազիլիկը: Նրա գյուտը դարձել է շատ հայտի և Պերցի եղբոր՝ Լյուդվիգի հետ միասին Վիեննայում բացեց ընտանեկան բիզնես՝ խանութ, որտեղ և այսօր պատրաստում են ձյունե գնդեր, որոնք արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ: Նյութը, որից պատրաստում են «ձյունը» (այն պետք է լողա ջրի վրա ինչքան հնարավոր է, մինչև հատակը իջնելը), համարվում է ընտանեկան գաղտնիք, որը փոխանցվում է սերնդից սերունդ:

Միացյալ Նահանգներում ձյունե գնդերի արտադրության արտոնագիրը տրվել է Ջոզեֆ Գարաջին 1927 թվականին՝ Պիտսբուրգ, Փենսիլվանիա նահանգ: 1929 թվականին Գարաջը սկսեց պատրաստել գնդերը տարբեր մանրանկարներով, որոնք պատկերում են հայտնի արվեստի գործերի դրվագներ: 1940-ական թվականներին ձյունե գնդերը լայնորեն օգտագործվել են գովազդներում: Բացի այդ դրանք հայտնվեցին մի քանի ֆիլմերում, առավել հայտնի է «Քաղաքացի Քեյն» դրաման, ոը էկրաններին է հայտնվել 1941 թվականին:

Քսաներորդ դարի կեսերին ձյունե գնդերը սկսեցին մեծ քանակությամբ արտադրել և օգտագործել որպես նվեր: Նրանցից ոմանք պատրաստված են կրոնական թեմատիկայով: Այն ձյունե գնդերը, որոնք պատկերում են կրոնական տեսարաններ, երեխաների կողմից սիրված նվեր էր Սուրբ Ծննդյան տոնին: Գնդերը ամուր կապված են Սուրբ Ծննդյան հետ և հաճախ հայտնվել են գովազդային հոլովակներում և ֆիլմերում:

1950-ական թվականներին ապակե գնդերին փոխարինելու եկան պլաստիկ գնդերը: Ներկայումս դրանք արտադրվում են շատ երկրներում Չինաստանից և Հոնկոնգից (զանգվածային արտադրություն) մինչև Գերմանիա (բացառիկ շքեղ ապրանքներ): Մոդելը տեղադրված է գնդի մեջ, բազմազան՝ բացի պատմական և պատերազմի տեսարաններից, գեղարվեստական և հանրաճանաչ կերպարներ, և, իհարկե Սուրբ Ծննդյան և Նոր տարվա ավանդական խարհրդանիշերը: Ձյունե գնդերը օգտագործել են նույնիսկ ընտրական ընկերություններում:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գնդերը բյուրեղյա էին և տեղադրված էին ամուր կերամիկական պատվանդանի վրա: Դրանք լցված էին ջրով, իսկ ձյունը ստեղծված է ավազից կամ փոքր ճենապակու կտորներից: Այսօր ձյունը պատրաստված է պլաստիկից, իսկ ջրին ավելացնում են անտիֆրիզ՝ գլիցերին[1]:

Այսօր գնդերում կարող ենք գտնել երաժշտական մեխանիզմ, պայծառ լամպեր, նույնիսկ շարժիչներ: Հաճախ պատվանդանի չափերը հասնում է բուն գնդի չափերին և վարպետորեն զարդարվում են: Ձյան գնդերի որոշ մոդելներ ունեն սոցիալական կամ երգիծական ենթատեքստ: Գնդերից մի քանիսը կենտրոնում ունեն անցքը, որպեսզի կարողանանք այնտեղ նկար տեղադրել:

Մշակույթային ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մշակույթում ձյունե գնդերը հաճախ են օգտագործում: Դրանք խորհրդանշում են մանկություն, անմեղություն, կամ, այսպես կոչված «պայծառ օր»: Բայց որոշ հեղինակներ, ովքեր ունեն հումորի անսովոր զգացում, դրանք օգտագործում են իրենց ստեղծագործություններում և սարսափ տեսարաններում: Ձյունե գունդը 2010 թվականի նկարահանած «Կոկա-Կոլա» գովազդի կենտրոնական առարկան էր: Այս հուշանվերի շնորհիվ Սանտա Կլաուսը հետևում էր աշխարհին և երբեմն փոխում էր իրադարձությունների ընթացքը՝ գունդը շրջելով կամ թեքելով[2]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձյունե գնդակները հաճախ հայտնվում են ֆիլմերում, որոնք կապված են ձմռան տոների հետ և ոչ միայն: Օրինակ, «Քաղաքացի Քեյն» ֆիլմը սկսում է նրանից, որ մահացողի ձեռքից ընկնում է ձյունե գունդը և կոտրվում:
  • «Սիմփսոնները» հաճախ ծաղրապատճենում են այդ տեսարանը ձյունե գնդի հետ[3].:
  • Ամենավաճառված գիրքը «Սիրելի ոսկորներն» է, որտեղ գլխավոր հերոսի առաջին հիշողությունը իր սենյակում դրված ձյունե գունդն է[4]:
  • «Անհավատարիմ» (2002) ֆիլմում Էդվարդ Սամները ձյունե գունդը նվիրում է իր կնոջը՝ Կոննիին:
  • «Սանտա Կլաուս» ֆիլմում տղան թափահարում է գունդը և իր մոտ է կանչում իր հորը՝ Սանտային, ցանկացած պահի, երբ կարոտում է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nancy McMichael. Snowdomes. — ISBN 1558590366. Գիրք, նվիրված ձյունե գնդերի պատմությանը: Այն թեմայի վերաբերյալ պարունակում է շատ տեղեկություններ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Beautiful Snowdomes» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-11-ին. Վերցված է 2010 թվականի դեկտեմբերի 21-ին.
  • «The world of snow globes and dream globes» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-05-11-ին. Վերցված է թվականի դեկտեմբերի 27-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Christmas Snow Globes: A Whimsical History of An Old-Fashioned Christmas Decoration» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին. Վերցված է 27 декабря 2010-ին.
  2. Տեսանյութը ՅուԹյուբում
  3. Серия Rosebud, к примеру.
  4. «У моего отца на письменном столе стоял стеклянный шар, а в нём — утопающий в снегу пингвин с красно-белым полосатым шарфиком на шее…» См. Введение к книге