Մասնակից:Ալինա Հայրունց/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բելկա և Ստրելկա, սովետական շուն - տիեզերագնացներ, առաջին կենդանիները, որոնք կատարել են տիեզերական ուղեծրային թռիչք և անվնաս վերադարձել են Երկիր: Թռիչք տեղի է ունեցել ՙՙՍպուտնիկ-5՚՚ տիեզերանավով: Սկիզբը մեկնարկվել է օգոստոսի 19-ին 1960 թվականին[1], թռիչքը տևել է շուրջ 25 ժամ: Այդ ընթացքում տիեզերանավը Երկրի շուրջը է 17 շրջապտույտ է կատարել: Հիմնական փորձարկման նպատակն էր արձակել երկրորդ տիեզերական նավ - արբանյակը, որը կոչվում էր ՙՙՍպուտնիկ-5՚՚(ՙՙՍպուտնիկ՚՚ սերիայի հինգերորդ տիեզերական ապարատ): Հետազոտություն իրականացվեց, թե արդյոք տիեզերական թռիչքներն ազդում են կենդանիների և ուրիշ կենսաբանական օբյեկտների վրա (գերբեռնում, երկարատև անքաշություն, անցումը գերբեռնումից անքաշության և հակառակը), ուսումնասիրություն է կատարվել տիեզերքում կենդանական և բուսական օրգանիզմների ճառագայթմը, նրանց վիճակը՝ կենսագործունեությունը և ժառանգականությունը, օգտագործման համակարգը, մարդկանց կենսագործունեության ապահովումը, թռիչքի անվտանգությունը և բարեհաջող վերադարձը Երկիր: Նաև անց է կացվել մի քանի բուժա-կենսաբանական փորձարկումներ և գիտական հետազոտություն տիեզերական տարածությունում: Բելկան և Ստրելկան համարվում են Չայկա և Լիսիչկա շների փոխարինողը, որոնք մահացել են նույնպիսի տիեզերանավում չհաջողված սկզբի պատճառով, հուլիսի 28-ին 1960 թվականին: Թռիչքի 19 վարկյանում քանդվեց կրող-հռթիռի կողմնային բլոկի առաջին աստիճանը, արդյունքում այն ընկավ և պայթեց[2]:

Ստրելկան տիեզերագնացության թանգարանում

Թռիչքի նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքից հետո, երբ լայկա շները չվերադարձան Երկիր, 1957 թվականին Սերգեյ Պավլովիչ Կարալյովը խնդիր դրեց՝ պատրաստել շներին ուղեծրային թռիչքի՝ վերադառնալու հավանականությամբ իջնող ապարատով: Փորձարկման համար ընտրվեց 12 շուն: Սկզբնական ընտրությունն ընթացել է հատուկ եղանակով: Շները պետք է ունենային 6 կգ կշիռ, իսկ հասակը՝ մինչև 35 սմ, տարիքը՝ 2-6 տարեկան: Ընտրվել են միայն էգեր, քանի որ նրանց ավելի հեշտ էր մշակել աղբահանական սարքավորումներով (զուգարան): Շները պետք է հիանալի տեսք ունենային, եթե նրանց ներկայացնելու են ԶԼՄ-ները:

Շների հիմնական մասի նախապատրաստումը ընթացել է Մոսկվայի բուժա-կենսաբանական Ինստիտուտի արտադրական բազայում: Մի քանի ամիս հավակնորդներին ընտելացնում էին երկարատև խցիկներում մնալուն, երկարատև մեկուսացման և աղմկոտ միջավայրին: Շները ընտելացել էին ուտելիքի ընդունմանը հատուկ կերակրելու ավտոմատով, հագուստի և ընկալող-հաղորդող սարքի կրմանը, և զուգարանին: Ուտելիքը իրենից ներկայացնում էր դոնդողանման զանգված, կանխամտածված ապահովել կենդանիների ուտելիքի և ջրի ամբողջական պահանջը, մշակվել է Ի. Ս. Բալախովսկու կողմից: Ամենադժվարը եղել է կենդանիների ընտելացումը փոքր ծավալին և փակ տարածությանը: Դրա համար նրանց տեղավորել են մետաղական արկղում, համապատասխան կոնտեյների չափին իջեցվող ապարատով, իսկ հետո երկար ժամանակով տեղավորել են տիեզերանավի մոդելում: Չնայած նրան, որ ենթադրվել է մեկօրյա թռիչք տիեզերք, շները պարապել են երկարատև ժամանակից մինչև ութ օր: Կոնտեյները երկտեղ էր և նրանք կարողանում էին տեսնել և լսել մեկը մյուսին[3]:

Աղետից հետո 1960 թվականի հուլիսի 28-ին, երբ մահացան Չայկա և Լիսիչկա շները, որոշում ընդունվեց արձակել փոխարինող Բելկա և Ստրելկա շներին: Շները հատուկ հագուստով, ընկալող-հաղորդող սարքով և աղբահանման սարքերով գտնվում էին հերմետիկ խցիկում: Բելկան և Ստրելկան հաջող կերպով անցան վիբրոստենդ և ցենտրիֆուգի փորձությունը և դրվեց նախաթռիչքային ռեժիմ: Շներին օրուգիշեր հետևում էին բժիշկները և լաբորանտները, ովքեր հերթապահության ժամանակ փոփոխությունները նշանակել են հատուկ մատյանում, օրվա ընթացքում տեղի ունեցածները: Քանի որ մոտենում էին կենդանիների բաց թողնումը, լաբորատորիայի աշխատողները մեծ ջանք ու եռանդով էին աշխատում[4]:

Տիեզերանավի արձակումը խորհրդային ՏՄԱ-3 համար 1 համալիրից:

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի օգոստոսի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:44-ին տիեզերական թռիչքների կայան՝ Բայկանուրից ստարտի կոմպլեքսից կատարվել է տիեզերական նավի առաջին հաջողակ արձակումը ուղեծիր: Խցիկը, որտեղ գտնվում էին Բելկա և Ստրելկա շները, տեղավորել էին նավում 2 ժամ ստարտից առաջ: Նավի պատրաստումը անձաբ ղեկավարեց Ս. Պ. Կարալյովը: Ստարտը ընթացել է հաջողակ, հռթիռը, պոկվելով մեկնարկային սեղանից, հանեց տիեզերական ապարատը ուղեծիր: Ստարտի և բարձրանալու ժամանակ շները հետևել են շնչառության և զարկերակի արագացմանը, բայց երբ նավը դուրս եկավ ուղեծիր նրանք հանգստացան[5]:

Պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացները կարողացան մշտապես հետևել նրանց վիճակին և պահվածքին հեռուստատեսային սիստեմի օգնությամբ: Տիեզերանավում տեղի ունեցող ամեն ինչ տեսագրվում էր, հաղորդվում երկիր և պահպանվում ժապավենի վրա: Հետագայում, երբ դիտում ենք այդ ժապավենը կարող ենք որոշել, թե ինչպես էին իրենց պահում կենդանիները այդ հաստատուն պահին և ինչ ֆիզիոլոգիական փոփոխություներ տեղի ունեցան այդ ժամանակահատվածում: Բացի դրանից, կուտակված ինֆորմացիան նավից դուրս գտնվելու ժամանակ վերգետնյա ծառայությունը Երկրին ուշ է փոխանցել: Թռիչքում գրանցվել է զարկերակի հաճախականությունը, շնչառությունը, զարկերակային ճնշումը (քներակ), էկեկտրակարդիոգրաման, կենդանիների շարժողական ակտիվությունը և մարմնի ջերմությունը: Կենդանիների շարժումները համաձայնեցվել են հեռուստատեսության և ռեոստատ ընկալող-հաղորդող սարքի օգնությամբ, կենդանիների շարժումները ընդունում են և հաղորդումը հեռաչափին: Բժշկական ինֆորմացիան նավակողից տիեզերանավ-արբանյակին փոխանցվում է վերգետնյա ռադիոհեռաչափային համակարգով: Բժիշկ-հոգեբանները ստանալով տվյալները հատուկ կոդով այն փոխանցում են թռիչքի կառավարման կենտրոն: Ինֆորմացիան մշակել է ԷՀՄ-ն: Թռիչքից առաջացած սթրեսից հետո Բելկան և Ստրելկան իրենց պահեցին հանգիստ, սկզբում միքիչ ծուլացան: Չնայած գերբեռնմանը և սկզբի վիբրացիային, շները ախորժակով ուտում էին իրենց մասնագիտացված հատուկ կերը: Անքաշության վիճակը էականորեն ազդեցություն ունեցավ արյան շրժանառության սիստեմի վրա: Շների մարմիների ջերմությունը փոփոխվում էր ամբողջ թռիչքի ժամանակ: Սակայն Երկրի շուրջ չորրորդ պտույտից հետո Բելկան չգիտես ինչու դարձավ ծայրաստիճան անհանգիստ, փորձեց պոկվել գոտիից և հաչել: Չնայած դրան, թռիչքից հետո անալիզները Բելկայի մոտ չհայտնաբերեցին հատուկ նորմայի խախտում: Մի քանի ժամ ստարտից հետո պարզվեց, որ նավի վրա չաշխատեց ընկալող-հաղորդող սարքը ուղղահայաց ինֆրակարմիր ճառագայթները, դրա համար նախավայրէջքի ժամանակ օգտագործվել է պահեստի արեգակնային համակարգը:

Ստրելկան տիեզերագնացության թանգարանում

Իրենց թռիչքի ընթացքում Բելկան և Ստրելկան հաղթահարել են 700 հազ. կմ: Բացի դրանից, տեղ ուներ հետաքրքիր էպիզոդը: Թռիչքից քիչ առաջ շները, ՆԱՍԱ ուղեծիր բաց թողեց պասսիվ կապի արբանյակ «Էխո-1»: Շնորհիվ մեծ չափի և հայելու մակերեւույթի շատ լավ էր տեսանելի Երկրից գիշերը - բարձր անդրադարձելության ընդունակությունը արևային ճառագայթների նրան դարձրել է ամենալուսավոր արբանյակը: Այն ժամանակ, երբ Բայկանուրի շուրջը պտտվում էր «Սպուտնիկ-5», ավելի բարձր ուղեծրում թռչում էր թեթև նկատելի «Էխո-1»: Այդ պահին, ինչ-որ պատճառով Բելկան և Ստրելկան սկսեցին ընկերական հաչել: Դիտորդների մոտ տպավորություն է ստեղծվում, թե շները հաչում են ամերիկյան արբանյակին, որը տվել է զավեշտական իրավիճակ[6][7]:

Կյանքը թռիչքից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելկայի և Ստրելկայի երկարատև կյանքն անցել է մեծավանդակ համալսարան ավիացոն և տիեզերական բժշկություննում: Ընդ որում նրանց տարել են մանկապարտեզ, դպրոց և մանկական տներ ցուցադրելու: Մի քանի ամիս հետո Ստրելկան բերեց սերունդ: Վեց ձագերն էլ առողջ էին: Նրանցից մեկը էգ էր, որի անունը Պուշինկա էր, Նիկիտա Խրյուշեվը նրան նվիրել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդի Ժակլինին և իր աղջիկ Քերոլայնին: Բելկան և Ստրելկան ապրել են մինչև խոր ծերություն և մահացել են իրենց մահով: Այդ շների խրտվիլակը գտնվում է Մոսկվայի տիեզերագնացության թանգարանում:

Բելկա և Ստրելկայի արտամղման բեռնարկղը տիեզերագնացության թանգարանում

Արվեստի ստեղծագործություններ և մասսայական մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքից հետո Բելկան և Ստրելկան նշանավոր դարձան: Նրանց մասին նկարեցին ֆիլմեր, նրանց հիշատակին արտադրվեցին նամականիշեր նրենց նկարներով: Նրանց անուները դարձան մարդու համար տիեզերքի հետ կապված մեծ ձեռքբերում: Բնականաբար առանց հեգնանքի և սարկազմի չեղավ. այդ օրերին խորհրդային համակարգում կար այսպիսի մի անեկդոտ. «Արբանյակի մեկնարկը շների հետ գիտականորեն ապացուցվել է, որ ցանկացած շան կարելի է բարձրացնել մինչև անմատչելի բարձրության»:

Այդ թեմայով բազմաթիվ ֆիլմեր են նկարվել, հիմնականում վավերագրական ֆիլմեր:

Բելկան տիեզերագնացության թանգարանում

2004 թվականին «Օբյեկտ Մեդիա» ԲԲԸ նկարել է կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ժապավեն «Աստղային հեքիաթ»-ը, այդ պատմությունում Բելկան և Ստրելկան դուրս են գալիս, որպես գլխավոր գործող անձինք: Այդ մուլտֆիլմը նկարվել է հեռավոր մոլորակում, որը մի քիչ նման է Երկիր մոլորակին: Ձայների ձևակերպուման համար օգտագործվել է Մեգապոլիս խմբի «Բելկա և Ստրելկա» երգը[8]:

Կերամիկական հրթիռներ, շների նկարներով

Անիմացիոն ստուդիա «Տոնբողս»-ը 2008 թվականին նկարեց «Բելկայի և Ստրելկայի իրական արկածները»[9][10]:

2010 թվականի մարտի 18-ին, Բելկայի և Ստրելկայի թռիչքի 50-րդ ամյակին, ստուդիա «Ազգային կինոկենտրոնը» ազատ արձակեց առաջին ռուսական լիամետրաժ համակարգչային անիմացիոն «Բելկա և Ստրելկա» ֆիլմը: «Աստղային շնիկները», առաջինն են ռուսական անիմացիոն 3Դ ֆորմատով (ռեժիսորներ Սվետոսլավ Ուշակով և Իննա Եվլաննիկովա): Մուլտֆիլմը նախատեսված է մանկական լսարանի և ունի որոշ պատմական տվյալների հետ անհամապատասխանություններ: Չկա ոչ մի տարիքային սահմանափակում

2010 թվականի օգոստոսի 19-ին Google լոգոնի կողմից նախագծվել է Բելկայի և Սրելկայի տարելիցի ոճով թռիչքը տարածության մեջ[11][12]:

50-ամյակին ռուս փոստի հիշատակելի նամականիշը սկսվեց թողարկվել[13]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուրջյան Ա. Ա., Դեմին Ն. Ն., Տուտոչկինա Լ. Տ. և ուրիշ Կենդանիների արյան և մեզի բիոքիմիական հետազոտություն, տիեզերանավերի կատարված թռիչքը // Տիեզերական կենսաբանության հիմնախնդիրը.-Մ.: Գիտությունների ազգային ակադեմիա ԽՍՀՄ, 1962.-Տ. 1.-Ս. 152-160:
  • Սիսակյան Ն. Մ., Պարին Վ. Վ., Չերնիգովսկիյ Վ. Ն., Եզդովսկիյ Վ. Ի.: Որոշ խնդիրներ հետազոտություններ արտաքին տարածությունում // Խնդիրները տիեզերական կենսաբանության.-Մ.: Գիտությունների ակադեմիա ԽՍՀՄ, 1962.-Ս. 1.-Ս. 5-16
  • Շաշկով Վ. Ս., Անտիպով Վ. Վ., Րաուշեբախ Մ. Օ. և ուրիշներ: Տիեզերական թռիչքների ազդեցությունը կենդանիների արյան վրա // Տիեզերական կենսաբանության խնդիրները: -Մ. Գիտությունների ակադեմիա ԽՍՀՄ, 1962:- Տ. 1.258-264
  • Յազդովսկիյ Վ. Ի.- Մոսկվայի պետական գիտահետազոտական ինստիտուտ, 1990: Ձեռագիր ր.
  • Յազդովսկիյ Վ. Ի., Գազենկո Օ. Գ., Սերապյան Ա. Դ. և ուրիշներ: Հետազոտումը ապրելու հավանակության և կենդանիների կենսագործունեությոան ընթացքում երկար թռիչքի ծրագիրը «Դ»: Երկրորդ փուլ:- Մ.: Գիտությունների ակադեմիա ԽՍՀՄ, 1959:- 263 ս.
  • Յակովլեն Վ. Վ. Որոշ ցուցանիշների ծայրամասային ուսումնասիրությունը շների մոտ թռիչքից առաջ և հետո տիեզերական տարածության մեջ // Տիեզերական կենսաբանության խնդիրները: - Մ.: Գիտությունների ակադեմիա ԽՍՀՄ, 1962:- Տ. 1. 166-170:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 55 лет космонавтики за 55 секунд
  2. «Собачий космос II» (ռուսերեն) — Сайт Светлояр. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2010-12-13-ին.
  3. «Игорь Осипчук «Факты»» (ռուսերեն) — mozg.tomsk.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2010-12-13-ին.
  4. «Хроника освоения космоса» (ռուսերեն) — «Космический мир». Информация о российском космосе. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2010-12-13-ին.
  5. Документальный фильм «Белка, Стрелка и др» 0:27
  6. Антон Первушин. — Электронная версия журнала «Наука и жизнь». № 3, 2011 год««Задачу выполнил. Гагарин» Раздел «Корабль»» (ռուսերեն). Վերցված է 2011-04-05-ին.
  7. ««Белка и Стрелка облаяли американский спутник»» (ռուսերեն) — Газета «Сегодня. UA» № 224 (1569) за 04.10.2003. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2011-04-05-ին.
  8. ««Звёздная сказка»» (ռուսերեն) — RuTube. Канал kefir_n. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2010-12-18-ին.
  9. Настоящие приключения Белки и Стрелки
  10. ««Настоящие приключения Белки и Стрелки» на телеканале GAMELAND TV» (ռուսերեն) — Служба распространения пресс-релизов «Press-release.ru». Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2010-12-15-ին.
  11. «Aug 19, 2010 Anniversary of Belka and Strelka Space Flight - (Russia)» (անգլերեն) — «Google Doodles» 2010 July - September. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2013-05-07-ին.
  12. Белка и Стрелка на логотипе «Google» 19 августа 2010 года
  13. «Каталог марок. № 1455. 50 лет космическому полёту Белки и Стрелки». rusmarka.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2011-11-23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]