Մանրուքները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանրուքները
անգլ.՝ The Little Things
Պաշտոնական գովազդային պաստառ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՆեո նուար քրեական թրիլլեր
Թվական2021
ՊրեմիերաՀունվարի 29, 2021 (2021-01-29) (ԱՄՆ)
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՋոն Լի Հենքոք
Պրոդյուսեր
  • Մարկ Ջոնսոն
  • Ջոն Լի Հենքոք
Սցենարի հեղինակՋոն Լի Հենքոք
Դերակատարներ
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժՌոբերտ Ֆրեյզեն
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունGran Via Productions
Տևողություն127 րոպե
Բյուջե$30 միլիոն[1]
Շահույթ$25.2 միլիոն[2][3]
ՏեղայնացնողWarner Bros. Pictures
IMDbID 10016180
ԿինոՊոիսկID 1290490

Մանրուքները (անգլ.՝ The Little Things), 2021 թվականի ամերիկյան նեո նուար քրեական թրիլլեր ֆիլմ, որի հեղինակը և ռեժիսորը Ջոն Լի Հենքոքն է[4][5], իսկ պրոդյուսերները՝ Հենքոքը և Մարկ Ջոնսոնը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Դենզել Վաշինգտոնը, Ռամի Մալեքը, Ջարեդ Լետոն, Քրիս Բաուերը, Մայքլ Հայեթը, Թերի Քինին և Նատալի Մորալեսը։

Միացյալ Նահանգներում ֆիլմը թողարկվել է 2021 թվականի հունվարի 29-ին Warner Bros. Pictures ընկերության կողմից՝ դրա հետ միաժամանակ թողարկվելով նաև HBO Max սթրիմինգային ծառայության վրա։ Այն արժանացել է քննադատների խառը ակնարկների, որոնք հատկապես բարձր են գնահատել դերակատարությունները, ռեժիսուրան և մթնոլորտը՝ քննադատելով սցենարը և համեմատելով այն 1995 թվականին լույս տեսած «Յոթ» ֆիլմի սցենարի հետ։ Իր դերակատարության համար Ջարեդ Լետոն առաջադրվել է Ոսկե Գլոբուս և Կինոդերասանների միության մրցանակներին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դենզել Վաշինգտոն՝ Ջոք «Դիք» Դիքոն
  • Ռամի Մալեք՝ Ջիմ Բաքսթեր
  • Ջարեդ Լետո՝ Ալբերտ Սփարմա
  • Քրիս Բաուեր՝ Դեթ Սալ Ռիզոլի
  • Մայքլ Հայաթ՝ Ֆլո Դանիգեն
  • Թերի Քինի՝ Կառլ Ֆարիսս
  • Նատալի Մորալես՝ Ջեյմի Էսթրադա
  • Իսաբել Արայիսա՝ Էյնա Բաքսթեր
  • Ջորիս Ջարսկի՝ սերժանտ Ռոջերս
  • Գլեն Մորշոուեր՝ Հենրի Դևիս
  • Սոֆյա Վասիլևա՝ Թինա Սալվատորե
  • Ջեյսոն Ջեյմս Ռիքթեր՝ Ուիլյամս
  • Ջոն Հառլան Քիմ՝ սպա Հենդերսոն
  • Ֆրեդերիկ Քյոլեր՝ Սթեն Փիթերս
  • Ջուդիթ Սքոթ՝ Մարշա
  • Մայա Քազան՝ Ռոնդա Ռաթբան
  • Թիֆանի Գոնսալեզ՝ Ջուլի Բրոք
  • Աննա ՄաքՔիթրիկ՝ Մերի Ռոբերտս
  • Շեյլա Հուլահան՝ Փեյջ Քալահան
  • Օլիվիա Վաշինգտոն՝ Էյմի Էնդերս
  • Իբոնի Ն․ Մայո՝ Թամարա Յուինգ
  • Լի Գարլինգտոն՝ Լենդլեդի
  • Չառլի Սաքստոն՝ Ֆելիքս

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի առաջին տարբերակը Հենքոքը գրել էր 1993 թվականին Սթիվեն Սփիլբերգի համար, սակայն վերջինս հրաժարվել է նկարահանել այն՝ համարելով, որ պատմությունը չափազանց մռայլ է։ Քլինթ Իսթվուդը, Ուորեն Բիթին և Դենի Դե Վիտոն նույնպես ներգրավվել էին ֆիլմը նկարահանելու գործընթացի մեջ, սակայն, ի վերջո Հանքոքը որոշել է ինքնուրույն նկարահանել իր սեփական սցենարով ֆիլմը[6]։

2019 թվականի մարտին Դենզել Վաշինգտոնը պայմանագիր է կնքել ֆիլմում նկարահանվելու համար[7]։ Մայիսին Ռամի Մալեքը նույն։պես միացել է դերասանական կազմին[8]։ Օգոստոսին Ջարեդ Լետոն բանակցությունների մեջ է մտել սերիական մարդասպան Ալբերտ Սփարմայի դերը կերտելու համար[9]։ Սեպտեմբերին նկարահանումներին միացել են նաև Նատալի Մորալեսը, Ջորիս Ջարսկին, Շեյլա Հուլահանը և Սոֆյա Վասիլևան[10][11]։ Հոկտեմբերին Ջեյսոն Ջեյմս Ռիքթերը, Մայքլ Հայաթը, Քերի Օ'Մալին, Իսաբել Արաիսան և Ջոն Հարլան Քիմը նույնպես համալրել են դերասանական կազմը[12][13][14]։ Նոյեմբերին Քրիս Բաուերը ևս միացել է դերասանական կազմին։

Նկարահանման շրջանը սկսել է 2019 թվականի սեպտեմբերի 2-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[15]։ Նկարահանումները սառեցվել են 2019 թվականի դեկտեմբերին[16]։

Ֆիլմի երաժշտության հեղինակն է Թոմաս Նյումանը[17]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Միացյալ Նահանգների կինոթատրոններում թողարկվել է 2021 թվականի հունվարի 29-ին Warner Bros. Pictures կինոընկերության կողմից։ Դրա հետ մեկտեղ այն 31 օրով թողարկվել է HBO Max հոսքային ծառայության վրա[18][19]։ Իր առաջնելութային շաբաթվա ընթացքում այն դարձել է հարթակի ամենադիտվող նախագիծը[20]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի մարտի 7-ի դրությամբ՝ «Մանրուքները» ֆիլմը 7.8 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքել ԱՄՆ-ում և Կանադայում և 5.3 միլիոն՝ այլ տարածաշրջաններում[20]։ Ֆիլմի համաշխարհային շահույթը կազմել է մոտ 13.1 միլիոն ԱՄՆ դոլար[3]։ Արդյունքում ֆիլմը ցուցադրվել է 2171 կինոթատրոնում և հավաքել է 4․8 միլիոն դոլար՝ ունենալով դրամարկղային հավաքույթի ամենաբարձր ցուցանիշները։ Հանդիսատեսների 55%-ը տղամարդիկ էին, իսկ 80%ը 25 տարեկանից բարձր[21]։

Ըստ կանխատեսումների, իր թողարկման առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը ներքին շուկայում պետք է մոտ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար հավաքեր[22]։ Ըստ BoxOfficeMojo.com կայքի՝ COVID-19 համավարակից ի վեր ֆիլմը դարձել է ամենահաջող R վարկանիշով նախագիծը։ Իր թողարկման երկրորդ շաբաթվա ընթացքում ևս ֆիլմը գրանցել է դրամարկղային հավաքույթի ամենաբարձր ցուցանիշները ինչպես ներքին, այդպես էլ արտաքին շուկաներում՝ հավաքելով համապատասխանաբար 2.1 միլիոն և 1.4 միլիոն դոլար[23][24]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Մրցանակաբաշխության ամսաթիվ Անվանակարգ Ստացող(ներ) Արդյունք Ծան․
Ոսկե Գլոբուս Փետրվարի 28, 2021 Երկրորդ պլանի լավագույն դերասան՝ կինոնկար Ջարեդ Լետո Առաջադրված [25]
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Ապրիլի 4, 2021 Երկրորդ պլանի լավագույն դերասան Սպասվող [26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lattanzio Ryan (January 30, 2021)։ «Jared Leto Knows Why Hollywood Doesn’t Make Them Like ‘The Little Things’ Anymore»։ IndieWire։ Արխիվացված է օրիգինալից January 30, 2021-ին։ Վերցված է January 31, 2021 
  2. «The Little Things (2021)»։ The Numbers։ Արխիվացված է օրիգինալից January 28, 2021-ին։ Վերցված է March 7, 2021 
  3. 3,0 3,1 «The Little Things (2021)»։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից February 2, 2021-ին։ Վերցված է March 7, 2021 
  4. Rooney David (January 26, 2021)։ «'The Little Things': Film Review»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից January 26, 2021-ին։ Վերցված է January 27, 2021 
  5. Menta Anna (January 27, 2021)։ «‘The Little Things’ Review: Denzel Washington, Rami Malek Shine In This Neo-Noir Thriller»։ Decider։ Արխիվացված է օրիգինալից January 27, 2021-ին։ Վերցված է January 28, 2021 
  6. Fleming Jr. Mike (December 22, 2020)։ «John Lee Hancock On A 30-Year Odyssey Making ‘The Little Things’ With Denzel Washington, Rami Malek & Jared Leto, And The Abrupt HBO Max Pandemic Pivot: The Deadline Q&A»։ Deadline։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-22-ին։ Վերցված է 2020-12-24 
  7. Kroll Justin (March 13, 2019)։ «Denzel Washington to Star in Cop Thriller 'Little Things' for Warner Bros. (EXCLUSIVE)»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից September 29, 2019-ին։ Վերցված է September 30, 2019 
  8. Fleming Jr. Mike (May 13, 2019)։ «Rami Malek In Talks To Join Denzel Washington In 'Little Things'»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից December 26, 2019-ին։ Վերցված է September 30, 2019 
  9. Kroll Justin (August 1, 2019)։ «Jared Leto Circling Serial Killer Role Opposite Denzel Washington in 'Little Things' (EXCLUSIVE)»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից February 15, 2020-ին։ Վերցված է September 30, 2019 
  10. D'Alessandro Anthony (September 19, 2019)։ «Natalie Morales Boards Denzel Washington-Rami Malek Crime Thriller 'Little Things'»։ Deadline։ Արխիվացված է օրիգինալից December 14, 2019-ին։ Վերցված է September 30, 2019 
  11. N'Duka Amanda (September 26, 2019)։ «Warner Bros’ ‘The Little Things’ Adds Trio; Matthew Glave, Hunter Sansone Join Disney+ Drama ‘Safety’»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից December 18, 2019-ին։ Վերցված է October 3, 2019 
  12. N'Duka Amanda (October 3, 2019)։ «Andrew Bachelor Joins ‘Love, Weddings & Other Disasters’; Michael Hyatt Cast In ‘The Little Things’; ‘Marry Me’ Rom-Com Adds ‘Big Little Lies’ Actress»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից December 11, 2019-ին։ Վերցված է October 3, 2019 
  13. N’Duka Amanda (October 28, 2019)։ «Tom Hughes Cast In ‘Infinite’; Jasmin Savoy Brown To Star In ‘Conductor’; Isabel Arraiza Joins ‘The Little Things’»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից December 12, 2019-ին։ Վերցված է October 28, 2019 
  14. Kroll Justin (October 31, 2019)։ «Denzel Washington’s ‘Little Things’ Casts John Harlan Kim (EXCLUSIVE)»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից December 13, 2019-ին։ Վերցված է October 31, 2019 
  15. «Little Things Production Info»։ Film & Television Industry Alliance։ August 5, 2019։ Արխիվացված է օրիգինալից August 11, 2019-ին։ Վերցված է September 30, 2019 
  16. «The Little Things: An Exclusive Look (Featurette)»։ yahoo։ January 26, 2021։ Արխիվացված է օրիգինալից February 2, 2021-ին։ Վերցված է February 2, 2021 
  17. Grobar Matt (December 9, 2019)։ «Composer Cousins Thomas & Randy Newman On Competing For Best Original Score At 77th Golden Globes»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից August 7, 2020-ին։ Վերցված է July 15, 2020 
  18. Haselton Todd (2020-12-03)։ «Warner Bros. will launch every 2021 movie on HBO Max at the same time they hit theaters»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-03-ին։ Վերցված է 2020-12-03 
  19. D'Alessandro Anthony (February 28, 2020)։ «Denzel Washington & Rami Malek Cop Thriller 'The Little Things' Stakes Out Early 2021 Release»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից September 29, 2020-ին։ Վերցված է February 28, 2020 
  20. 20,0 20,1 McClintock Pamela (January 31, 2021)։ «Box Office: 'The Little Things' No. 1 With $4.8M»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից January 31, 2021-ին։ Վերցված է January 31, 2021 
  21. D'Alessandro Anthony (January 31, 2021)։ «Denzel Washington & Rami Malek Thriller ‘The Little Things’ Counts $4.8M Debut, Best For Older Guy Fare During Pandemic B.O.»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից January 31, 2021-ին։ Վերցված է January 31, 2021 
  22. Gilblom Kelly (January 30, 2021)։ «‘Little Things’ Hits HBO Max and Theaters Amid an Uneasy Truce»։ Bloomberg։ Վերցված է January 30, 2021 
  23. Rubin Rebecca (February 7, 2021)։ «Box Office: Denzel Washington’s ‘The Little Things’ Repeats No. 1 With $2 Million»։ Variety։ Վերցված է February 7, 2021 
  24. D'Alessandro Anthony (February 7, 2021)։ «‘The Little Things’ Super Bowl Weekend B.O. On Par With Liam Neeson Pics During Pandemic»։ Deadline Hollywood։ Վերցված է February 7, 2021 
  25. Hipes Patrick (February 3, 2021)։ «Golden Globes Nominations: Netflix Dominates With 42 Film & TV Noms, Led By ‘Mank’ And ‘The Crown’ – The Full List»։ Deadline։ Արխիվացված է օրիգինալից February 4, 2021-ին։ Վերցված է February 3, 2021 
  26. SAG Awards Nominations: ‘Ma Rainey’, ‘Minari’ Lead Film List; ‘The Crown’, ‘Schitt’s Creek’ Top TV And ‘Bridgerton’ Arrives

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]